CEO

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

CEO (անգլ.՝ Chief Executive Officer, բառացիորեն՝ գլխավոր գործադիր տնօրեն) ընկերության բարձրագույն պաշտոնյան է (գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ, կառավարիչ)։ Սահմանում է ընկերության ընդհանուր ռազմավարությունը, ընդունում է բարձր մակարդակի որոշումներ, կատարում է ներկայացուցչական պարտականություններ։

Որպես կանոն, ընտրվում է տնօրենների խորհրդի կողմից և նշանակվում է բաժնետերերի կողմից։[1]

Գործնականում, այս պաշտոնը շատ դեպքերում կախված է տվյալ ընկերության կառուցվածքից։ Այդ իսկ պատճառով պաշտոնը վարողը կարող է հանդիսանալ ինչպես ընկերության գլխավոր դեմքը, այնպես էլ պարզապես դրա ղեկավարներից ինչ-որ մեկը, ով ունի որոշակի պարտականություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]