Սեմինար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմինարի նկարագրություն

Սեմինար ( լատ.՝ seminarium — տնկարան, փոխաբերական՝ դպրոց), ուսումնական գործնական պարապմունքների հիմնական տեսակներից, որի ժամանակ քննարկվում են սովորողների ուսումնական հետազոտությունների արդյունքները՝ հաղորդումները, զեկուցումները, ռեֆերատները։ Նպաստում է հաջորդական կուրսի և կարևոր թեմաների ուսումնասիրմանը։ Լինում է նաև հետազոտական բնույթի։ Ուսուցման սեմինարիական ձևը ծագել է հին հունական և հռոմեական դպրոցներում, որտեղ սովորողների զեկույցները զուգակցվել են դասավանդողների բանավեճերի, մեկնաբանությունների և եզրահանգումների հետ։ Սեմինարները հետագա զարգացում են ապրել Արևմտյան Եվրոպայի համալսարաններում, XIX դ․ սկզբից՝ ռուսական համալսարանների մի քանի ամբիոններում։ Սովետական բարձրագույն դպրոցում Սեմիներները․ նախատեսվում է այս կամ այն առարկան խորապես ուսումնասիրելու համար։ Լայնորեն կիրառվում է նաև քաղաքայան լուսավորության համակարգում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 280 CC-BY-SA-icon-80x15.png