Ռեֆերատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեֆերատ (լատիներեն՝ referre-զեկուցել, հաղորդել), գրքի, գիտական աշխատության բովանդակության, գիտական պրոբլեմի ուսումնասիրման արդյունքների համառոտ շարադրանք՝ գրավոր կամ հրապարակային ելույթի ձևով, զեկուցում որոշակի թեմայի շուրջ։ Ունի գիտատեղեկատու նշանակություն։ Տարածում է ստացել գիտահետազոտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում, քաղ. լուսավորության համակարգում, ժողովրդական համալսարաններում։ Հանրակրթական դպրոցում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ռեֆերատ է անվանվում ֆակուլտատիվ պարապմունքներին սովորողների պատրաստած հաղորդումները։ Ռեֆերատ (ավտոռեֆերատ) է կազմում գիտությունների թեկնածուի կամ գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցողը, ընդգրկելով դիսերտացիոն աշխատանքի հիմնական գիտատեսական դրույթները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png