Յան Ամոս Կոմենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Ամոս Կոմենսկի
Jan AmosKomenský
Johan amos comenius 1592-1671.jpg
Ծնվել է մարտի 28, 1592({{padleft:1592|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:28|2|0}})[1]
Ծննդավայր Նիվնիցե,Չեխիա
Մահացել է նոյեմբերի 15, 1670({{padleft:1670|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:15|2|0}})[2] (78 տարեկանում)
Մահվան վայր Ամստերդամ, Նիդերլանդներ[3]
Քաղաքացիություն Flag of the Czech Republic.svg Չեխիա
Ազգություն չեխ
Կրոն Unity of the Brethren
Կրթություն Հերբորնի համալսարան, Հայդելբերգիհամալսարան
Մասնագիտություն մանկավարժ, աստվածաբան, հոգևորական,գրող
Ամուսին Մադլենա Վիզովսկայա, Դորոտա Ցիրիլովա
Անդամություն Չեխական եղբայրություն
Comenius Վիքիպահեստում

Յան Ամոս Կոմենսկի (չեխ․՝ Jan Amos Komenský) (մարտի 28, 1592, Նիվնիցե, Հարավային Մորավիա - նոյեմբերի 15, 1670, Ամստերդամ), չեխ մանկավարժ-հումանիստ, հասարակական գործիչ։


Չեխ մանկավարժ Յան Ամոս Կոմենսկին 17-րդ դարի նշանավոր դեմոկրատ մանկավարժներից է, գիտական մանկավարժության հիմնադիրը, ուսուցման դաս-դասարանային համակարգի ստեղծողը:

Կոմենսկու ստեղծագործության գլուխգործոցը «Մեծ դիդակտիկա» աշխատությունն է: Դրանում քննարկվում են ուսուցման սկզբունքներին, մեթոդներին, կազմակերպման ձևերին վերաբերող հարցեր: Այն, ըստ էության, գիտական մանկավարժության առաջին շարադրանքն է, որտեղ կարելի է հանդիպել մանկավարժության մի շարք հարցերի գիտական և սպառիչ վերլուծության:

Կոմենսկու տեսության մեջ կենտրոնական է գիտականորեն հիմնավորված կրթական համակարգ ստեղծելու հարցը: Կոմենսկին քննադատելով իր ժամանակի դասային կրթական համակարգը, նրան հակադրում է մի նոր, խորապես դեմոկրատական համակարգ, որը դպրոցական բոլոր աստիճանները մատչելի է դարձնում բոլոր խավերի ներկայացուցիչների համար: Կոմենսկու առաջադրած դպրոցական համակարգի կարևոր օղակը մայրենի լեզվի դպրոցն է: Եվրոպական մանկավարժության պատմության մեջ առաջին անգամ գիտականորեն հիմնավորվում է, որ լատիներենից բացի մայրենին նույնպես կարող է լինել գիտական կրթության լեզու, իսկ մայրենի լեզվի դպրոցը գիտական կրթության պարտադիր աստիճան: Կոմենսկին առաջադրել է նաև պարտադիր վեցամյա տարրական կրթության գաղափարը:

Իր ժամանակի համար նոր ու պրոգրեսիվ էին կրթության բովանդակության վերաբերյալ արտահայտած գաղափարները: Քննադատելով սխոլաստիկական կրթությունը, նա պահանջում էր ոսումնասիրության առարկա դարձնել ամենից առաջ բուն իրերը, բնությունը, բնական գիտությունները: Կոմենսկին առաջ է քաշել պանսոֆիական կրթության գաղափարը: Նրա կարծիքով կրթության բովանդակությունը իր բնույթով պետք է պանսոֆիական լինի, որը նշանակում էր՝ բոլորին ամեն ինչ սովորեցնել:

Բացառիկ մեծ են Կոմենսկու ծառայությունները ուսումնական աշխատաքների կազմակերպման ձևերի բնագավառում: Մերժելով անհատական պարապմունքի արդեն հնացած ձևը, Կոմենսկին առաջադրում ու գիտականորեն հիմնավորում է դաս-դասարանային համակարգը, որը ներկայում էլ համարվում է ուսուցման կազմակերպման հիմնական ձևը:

Aquote1.png Մանկավարժության զարգացման գործում Կոմենսկին նույն դերն է կատարել, ինչ կատարել են Դեկարտն ու Բեկոնը փիլիսոփայության, ինչ Կոպեռնիկոսը՝ աստղագիտության զարգացման գործում: Aquote2.png
Յան Ամոս Կոմենսկու թանգարանը Պրահայում (Չեխիա)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Ամոս Կոմենսկու մանկության շրջանին վերաբերող կենսագրական տեղեկությունները հակասական են: Հայտնի է, որ ծնվել է 1592 թվականի մարտի 28-ին: Որոշ կենսագիրներ գտնում են, որ ծնվել է հունգարական Բրոդ քաղաքում[4]: Մի ուրիշ վարկածի համաձայն՝ Կոմենսկու ծննդավայրը Նիվնիցե փոքրիկ քաղաքն է, որը գտնվում է Բրոդ քաղաքի հարևանությամբ[5]:

Կոմենսկու դիմանկարը. հեղինակ Ռեմբրանդ վան Ռեյն

Կոմենսկու ընտանիքը պատկանում էր «Չեխական եղբայրության» համայնքին: Նախնական կրթության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Հնարավոր է, որ Կոմենսկին հաճախել է «Չեխական եղբայրության» համայնքին պատկանող Բրոդ քաղաքի տարրական դպրոց:

1604 թվականին մահանում են ծնողները և երկու քույրերը: Ընտանեկան այս աղետից հետո իր և կրտսեր քրոջ խնամքով զբաղվում է հորաքույրը, ով ապրում էր Ստրաժնիցա քաղաքում:

Այստեղ էլ Կոմենսկին հաճախում է եղբայրության դպրոցը: Բայց ո՛չ ուսումնառությունը և ո՛չ էլ խաղաղ կյանքը Ստրաժնիցայում երկար չեն տևում: 1605 թվականին Մորավիայի ազնվականության և հունգարական իշխանությունների միջև հարաբերությունների սրման հետևանքով Ստրաժնիցա են ներխուժում հունգարացի հրոսակախմբերը և հրկիզում ամբողջ քաղաքը: Կոմենսկին փախչում է Բրոդ:

1608 թվականին Կոմենսկին ընդունվում է եղբայրությանը պատկանող լատինական միջնակարգ դպրոցը (գիմնազիա): Դեռ դպրոցական տարիներին նա նկատում է դասավանդման սխոլաստիկ ու ձանձրալի բնույթը, ինչի կապակցությամբ հետագայում «Մեծ դիդակտիկա» աշխատության մեջ գրում է.

Aquote1.png Բազմաթիվ հազարների մեջ ես էլ այն դժբախտներից եմ, ով անփառունակ կերպով կորցրել է իր կյանքի սքանչելի ժամանակը, այն պատճառով, որ դրանք վատնվել են սխոլաստիկ ցնդաբանության համար: Ա՜խ, քանի անգամ դրանից հետո, երբ ինձ վիճակվել է տեսնել ավելի լավ բան, դժբախտ ժամանակի հուշերս իմ կրծքից հառաչներ են կորզել, աչքերից՝ արցունքներ, սրտից՝ թախիծ: Քանի անգամ այդ թախիծը ստիպել է ինձ բացականչել. «Օ՜, եթե Յուպիտերն ինձ վերադարձներ անցած տարիներս»[6]: Aquote2.png


Համալսարանական ուսումնառության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբորնի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբորնի համալսարանի շենքը (1588-1817), Գերմանիա

1611 թվականի մարտի 30-ին, գիմնազիան ավարտելուց հետո Կոմենսկին ընդունվում է Հերբորնի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: Հերբորնի համալասրանը ուներ միջնադարի համալսարանների ավանդական կառուցվածքը՝ արվեստների, իրավաբանական, բժշկական և աստվածաբանության ֆակուլտետներով: Համալսարանում իշխում էր կալվինիզմը[7]. գիտություններն այստեղ մասամբ դադարել էին կրոնի «աղախինը» լինելուց և ստացել էին գիտական բովանդակություն: Պրոֆեսորներն աշխատում էին, ոչ թե հավատալ ու հավատացնել, այլ հասկանալ ու հասկացնել: Կրոնական դոգմաները, փաստորեն, դադարում էին այդպիսին լինելուց և դառնում քննարկման առարկա: Համալսարանը հռչակված էր իր պրոֆեսորներով, որոնց և աշակերտելու բախտ ունեցավ Կոմենսկին: Հերբորնի համալսարանում ուսանելու տարիներին Կոմենսկին ծանոթանում է հին հունական և հռոմեական մտածողների՝ Պլատոնի, Արիստոտելի, Սենեկայի, Ցիցերոնի, ապա նաև վերածննդի և իր ժամանակի մտածողների ստեղծագործություններին: Այս տարիներին գրում է «Վիճելի հարցեր՝ հավաքված փիլիսոփայության պարտեզում», «Արդյոք ամեն մի իմացություն սկիզբ է առնում զգայությունից» աշխատությունները[8]:

1613 թվականի սկզբներին, ավարտելով Հերբորնի համալսարանը Կոմնեսկին ճանապարհորդություն է կատարում Եվրոպայում, հանդիպում ժամանակի նշանավոր մարդկանց, ծանոթանում ժողովուրդների կենցաղին ու սովորույթներին:

Հայդելբերգի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդելբերգի համալսարանը, Գերմանիա

1613 թվականին Կոմենսկին ընդունվում է Հայդելբերգի համալսարան, որը հռչակված էր իր գրադարանով: Կոմենսկին այստեղ հափշտակությամբ լսում է պրոֆեսոր Պարեսի դասախոսությունները, օգտվում գրադարանի գանձերից: Կոմենսկու հետաքրքրություններն այստեղ բազմազան էին. նա հետաքրքրվում էր աստվածաբանական, իրավական, փիլիսոփայական գիտություններով, լեզուներով, բնական գիտություններով: Հայդելբերգի հարուստ գրադարանով չէին սահմանափակվում Կոմենսկու հետաքրքրությունները: Նա ընթերցում էր նաև արգելված գրքեր: Հայտնի է, որ նա 1614 թվականի ամռան սկզբներին, Հայդելբերգում գտնվելու իր վերջին օրերին, վերադարձի համար նախատեսված ճանապարհածախսով գնում է Կոպեռնիկոսի «Երկնային մարմինների շրջապտույտի մասին» արգելված աշխատությունը և ոտքով ճանապարհ ընկնում դեպի հայրենիք[9]:

Հայդելբերգի համալսարանը Կոմենսկին թողնում է հիվանդության պատճառով:

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1614 թվականին Կոմենսկին վերադառնում է Մորավիա և նշանակվում Պրշերով քաղաքի եղբայրության դպրոցի ղեկավար: 1616 թվականին նա ձեռնադրվում է հոգևորական, իսկ երկու տարի անց` 1618 թվականին, տեղափոխվում Ֆուլնեկ, Մորավիայի գեղատեսիլ քաղաքներից մեկը, որտեղ վարում է եկեղեցական տաճարի կառավարչի և միաժամանակ եղբայրության դպրոցի ռեկտորի պաշտոնը: Կոմնեսկին այստեղ շարունակում է իր մանկավարժական գործունեությունը, կատարելագործում իր դասավադման մեթոդները՝ էլ ավելի ուսուցումը հեռացնելով սխոլաստիկայից և դարձնելով առարկայական:

1618 թվականին Կոմեմսկի ամուսնաում է ազնվական ծագում ունեցող Մադլենա Վիզովսկայայի հետ:

Երեսնամյա պատերազմի տարիներ (1618-1648)[խմբագրել | խմբագրել կոդը]

1618 թվականը Կոմենսկու, ինչպես նաև իր հայրենիքի համար, պատմության մեջ մտավ ինչպես ամենաահավոր ժամանակաշրջանի սկիզբն ազդարարող մի թվական: Սկսվեց երեսնամյա պատերազմը: Հաբսբուրգների բանակը շարժվեց դեպի Պրահա: Չեխիայի ազնվականությունը, ժողովրդին ոտքի հանելու փոխարեն, իր ողջ հույսը դրել էր վարձու բանակի վրա: Այդ վարձու բանակն էլ 1620 թվականի նոյեմբերին Պրահայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտություն կրելով՝ փախուստի է դիմում քաղաքի դարպասները բաց թողնելով հակառակորդի բանակների դիմաց: Չեխիան ընկնում է Ավստրո-Հունգարական կայսրության լծի տակ: Սկսվում են բողոքականների, այդ թվում նաև բոհեմական եղբայրության անդամների հետապնդումներն ու հալածանքները: Կոմենսկին ստիպված փախուստի է դիմում: Ավերվում է նրա բնակարանը, ոչնչանում են շատ ձեռագրեր, կատարվում է նաև ամենաահավորը՝ նա կորցնում է կնոջն ու երեխաներին՝ մնալով միայնակ: Կոմենսկին ապաստան է գտնում Բրանդիզ քաղաքում: Այստեղ նա գրում է «Վշտահարը» ստեղծագործությունը[10]: Այս ստեղծագործության գլխավոր հերոսը ինքը՝ հեղինակն է, ով իր հոգում կրում է ոչ միայն իր անձնական, այլև իր միլիոնավոր հայրենիկցների վիշտը:

Aquote1.png Չի երևում, թե երբ պիտի վերջանա այն ամենը: Մեր առջև միայն տեսնում ենք մի ահավոր անդունդ, ուր գահավիժում ենք բոլորս...Եվ ոչ մի տեղից օգնության հույս չկա[11]: Aquote2.png


Հոռետեսական և անկումային տրամադրություններով հագեցած է նաև նրա մյուս՝ «Աշխարհի լաբիրինթոսը և սրտի դրախտը» ստեծագործությունը: Սա մի երգիծական արձակ է, որում ամփոփված է 17-րդ դարի Չեխայի և առհասարակ ամբողջ Եվրոպայի հասարակության համայնապատկերը:

1624 թվականին Կոմենսկին երկրորդ անգամ է ընտանիք կազմում, ամունանալով Դորոտա Ցիրիլովայի հետ, ով և դառնում է նրա դժվարին ճանապարհի հավատարիմ ընկերը:

Գործունեությունը Լեշնոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

1628 թվականին համայնքի մնացած անդամների հետ Կոմենսկին ապաստան է գտնում Լեշնո քաղաքում: Այստեղ նա վերսկսում է իր պրակտիկ մանկավարժական գործունեությունը: Նա Լեշնոյի գիմնազիայում ստանձնում է ուսուցչի պաշտոն՝ դասավանդելով լատիներեն, մաթեմատիկա, ֆիզիկա:

Այստեղ Կոմենսկին ավարտին է հասցնում իր «Մայրական դպրոց» աշխատությունը: Այս աշխատության մեջ Կոմենսկին աճող սերնդի դաստիարակության հարցը բարձրացնում է համազգային հիմնախնդրի մակարդակի:

1631 թվականին Կոմենսկի գրում է իր «Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ» աշխատությունը, որը ինքնատիպ մի երևույթ էր ուսումնական գրականության մեջ:

1632 թվականին Կոմենսկին ավարտում է «Մեծ դիդակտիկա» աշխատության չեխական տարբերակը, որտեղ նա նպատակ էր հետապնդում մշակել կրթական համակարգի կազմակերպման գիտական հիմքերը իր հայրենիքի՝ Չեխիայի համար: Հետագա տարիներին, 1632 թվականից մինչև 1638 թվականն ընկած ժամանակահատվածում ստեղծեց «Մեծ դիդակտիկայի» լատինական տարբերակը[12]:

1635 թվականին արդեն համաշխարհային ճանաչում ունեցող մանկավարժը ընտրվում է Լեշնոյի գիմնազիայի ռեկտոր: 1630-ական թվականների ընթացքում, վերոհիշյալ աշխատանքներին զուգահեռ Կոմենսկին աշխատում էր նաև «Պանսոֆիա» աշխատության ստեղծման վրա, որը սակայն անավարտ է մնացել:

1641 թվականին Սամուել Հարթլիբի հրավերով Կոմենսկին մեկնում է Լոնդոն: Այստեղ նա պետք է մշակեր և ավարտին հասցներ իր «Պանսոֆիա» աշխատությունը: Սակայն նրա առաքելությունը Լոնդոնում անվարտ է մնում, սկսվող քաղաքացիական կռիվների պատճառով:

Գործունեությունը Շվեդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1642 թվականին Կոմենսկին մեկանում է Շվեդիա: 5 տարվա ընթացքում նա մեծ գործ է կատարում շվեդական դպրոցների բարեկարգման ուղղությամբ, նրանց տալով պանսոֆիական ուղղվածություն, հրատարակում դասագրքեր: 1647 թվականին Կոմենսկին ավարտին է հասցնում այդ շրջանում գրած իր հիմնական աշխատությունը՝ «Լեզուների դասավանդման նորագույն մեթոդ» խորագրով: Այս աշխատությունը նշանակալի երևույթ էր մեթոդական գրականության բնագավառում:

1648 թվականին ավարտվում է երեսնամյա պատերազմը: Վետֆալյան դաշինքի կնքումը Եվրոպային ժամանակավոր խաղաղություն է բերում: Սակայն երկուհարյուրամյա պատմություն և ավանդույթներ ունեցող Եղբայրության եկեղեցին գնալով քայքայվում էր, ինչի հետ Կոմենսկին ոչ մի կերպ չէր ուզում հաշտվել:

Գործունեությունը Հունգարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1650 թվականին Կեմենսկին է մեկնում Հունգարիա՝ որպես դպրոցական գործերի մշտաական խորհրդատու: Կեմսնկին այստեղ մնում է մինչև 1654 թվականը: Այս ընթացքում Կոմենսկին հիմնովին վերակառուցում է Սարոս-Պոտսկի դպրոցը, վերափոխում է ուսուցման ընթացքում կիրառվող դասագրքերը, լատիներեն տեքստերին կցելով նաև հունգարերեն թարգմանությունները, ուսուցումը դարձնում ավելի առարկայական ու կենդանի: Այստեղ Կոմենսկին ստեղծում է նաև իր լավագույն ստեղծագործությունների մեկը՝ «Զննական աշխարհ՝ նկարներով» դասագիրքը: Այն նախատեսված էր տարրական դպրոցի և նախադպրոցական հասակի երեխաների համար:

Գործունեությունը Հոլանդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1656 թվականին Կոմենսկին մեկնում է Հոլանդիա: Այստեղ 1657 թվականին լույս է տեսնում նրա «Դիդակտիկական ստեղծագործությունների ժողովածուն»: Այս հրատարակության առաջին մասում հրապարակ է գալիս «Մեծ դիդիակտիկա» աշխատությունը, որը կոչված էր դառնալու Կոմենսկու անմահության հիմնական պատճառը:

Կոմենսկու վերջին ստեղծագործությունը «Համընդհանուր խորհրուրդ մարդկանց գործերի կարգավորման» ծավալուն աշխատությունն է: Այն ներառում է օրգանապես կապված յոթ առանձին աշխատություններ

  • «Համընդհանուր արթնություն»,
  • «Համընդհանուր լուսավորում»,
  • «Համընդհանուր իմաստնություն»,
  • «Համընդհանուր դաստիարակություն»,
  • «Համընդհանուր լեզու»,
  • «Համընդհանուր կարգավորում»,
  • «Համընդհանուր նպատակադրում»:

«Համընդհանուր խորհուրդ» աշխատության նպատակն է ցույց տալ մարդկանց, թե ինչպես պետք է կազմակերպել հասարակական կյանքը, հասարակական, միջազգային հարաբեությունները մարդու ազատությունն ապահովվելու համար[13]:

Կեմսնկին մահացել է 1670 թվականի նոյեմբերի 15-ին:

Աշխարհայացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմենսկու աշխարհայացքի մի շարք գծեր ձևավորվել են Վերածննդի դարաշրջանի մշակույթի ազդեցության տակ: Նրանից Կոմենսկին ժառանգել է հումանիզմը, լավատեսությունը: Ի հակադրություն միջնադարյան մռայլ ասկետիզմի, մարդու մեղսավոր բնության վերաբերյալ եկեղեցական ուսմունքի, Կոմենսկին սովորեցնում էր, որ մարդը «ամենակատարյալ, ամենագեղեցիկ ստեղծագործությունն է», «ամենահրաշալի միկրոտիեզերքը»: Ի տարբերություն Վերածննդի դարաշրջանի հումանիստ-մանկավարժների Կոմենսկին դաստիարակության համակարգ է ստեղծել ոչ թե ընտրյալների, հասարակության վերնախավի, այլ ամբողջ ժողովրդի համար: Կոմենսկին առաջադրել է համընդհանուր ուսուցման գաղափարը: Նա պահանջում էր, որպեսզի հարուստների և աղքատների, նշանավոր և հասարակ մարդկանց, քաղաքի և գյուղական վայրերի բնակիչների բոլոր երեխաները՝ տղաներն ու աղջիկները սովորեն մայրենի լեզվի դպրոցում:

Կոմենսկու դիդակտիկայի հիմնական գաղափարներն ունեն սենսուալիստական բնույթ՝ ռեալ աշխարհի ճանաչողություն՝ զգայական ընկալումների հիման վրա: Կոմենսկին պնդում էր, որ «չկա ոչինչ բանականության մեջ, որ նախապես եղած չլինի զգայարաններում»: Սա համապատասխանում է Ֆրենսիս Բեկոնի սենսուալիստական փիլիսոփայությանը:

Կոմենսկու աշխարհայացքում միահյուսվում են մի կողմից տարերային մատերիալիզմի, ռեալիզմի տարրերը, կյանքի փորձի վրա հենվելու ձգտումը, մյուս կողմից կրոնականությունը: Նրա կարծիքով աշխարհը «աստծո ստեղծածն է», ճանաչողությունը «աստծո որոնումն է ամեն ինչում»: Երկրային կյանքը Կոմենսկին համարում էր միայն նախապատարստումը հավերժական, անդրշիրիմյան կյանքին և դաստիարակության նպատակը տեսնում էր մարդուն այդ հանդերձյալ կյանքին նախապատարաստելու մեջ[14]:

Մանկավարժական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիքային շրջաբաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմենսկին ելնելով մարդու բնությունից՝ հասունացող սերնդի կյանքը բաժանել է տարիքային չորս ժամանակաշրջանի՝ յուրաքանչյուրը 6 տարի տևողությամբ.

  • մանկություն-ծնված օրվանից մինչև 6 տարեկանը,
  • պատանեկություն-6 տարեկանից մինչև 12 տարեկանը,
  • երիտասարդություն-12-ից 18 տարեկանը,
  • հասունություն-18-ից մինչև 24 տարեկանը[15]:

Այս շրջաբաժանման հիմքում ընկած են տարիքային առանձնահատկությունները.

  • մանկությունը բնութագրվում է ֆիզիկական բուռն աճով և զգայարանների զարգացմամբ
  • պատանեկությունը՝ հիշողության և երևակայության զարգացումով,
  • երիտասարդությունը բնութագրվում է մտածողության զարգացման ավելի բարձր մակարդակով,
  • հասունությունը՝ կամքի զարգացումով և ներդաշնակություն պահպանելու ընդունակությամբ:

Տարիքային այս շրջաններից յուրաքանչյուրի համար Կոմենսկին նախատեսում էր կրթության հատուկ աստիճան: Մինչև 6 տարեկանը ներառյալ՝ երեխաների համար նա առաջարկում է մայրական դպրոց, ինչը ենթադրում էր նախադպրոցական դաստիարակություն՝ մոր ղեկավարությամբ: Պատանեկության համար (6-12 տարեկան) նախատեսվում է վեցամյան մայրենի լեզվի դպրոց՝ յուրաքանչյուր գյուղում, համայնքում: Երիտասարդության համար (12-18 տարեկան) պետք է յուրաքանչյուր քաղաքում լինի լատինական դպրոց կամ գիմնազիա: Հասունության հասած երիտասարդների համար (18-24 տարեկան) յուրաքանչյուր պետության մեջ կամ մեծ մարզում՝ ակադեմիա: Կոմենսկին վերոհիշյալ յուրաքանչյուր աստիճանի համար (ակադեմիայից բացի) մշակել է ուսման բովանդակությունը:

Դիդակտիկական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցման սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Զննականության սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով սենսուալիստական փիլիսոփայությանը՝ Կոմենսկին իմացության և ուսուցման հիմքում դրել է զգայական փորձը և տեսականորեն հիմնավորել զննականության սկզբունքը: Կոմենսկին զննականությունը հասկանում է լայն առումով, ոչ միայն տեսողության, այլ նաև մյուս զգայարանների մասնակցություն՝ իրերն ու երևույթներն ավելի լավ ու պարզ ըմբռնելու համար:

Aquote1.png Այն ամենն ինչ հնարավոր է տրամադրեք զգայարանների ընկալմանը. տեսանելին՝ տեսողության ընկալմանը, լսելին՝ լսողությանը, շոշափելին՝ շոշափելիքին: Իսկ եթե որոշ առարկաներ կարելի է միանգամից ընկալել մի քանի զգայարաններով, ապա թող այն տրվի միանգամից մի քանի զգայարանների[16]:
- Դիդակտիկայի «ոսկե կանոն»
Aquote2.png


Կոմենսկին պահանջում էր, որ ուսումն սկսվի ոչ թե առարկաների մասին խոսքային դատողություններ անելով, այլ նրանց առարկայական դիտումով: Անհրաժեշտ է ինչը հնարավոր է, դիտել բնօրինակով, իսկ առարկաների անմիջական դիտման անհնար լինելու դեպքում պետք է դրանք փոխարինել նկարներով, գծագրերով:

Գիտակցականության սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմաստ, մեխանիկական սերտմանը, դոգմատիկ ուսուցմանը Կոմենսկին հակադրեց ուսուցման գիտակցականության պահանջը:

Aquote1.png Ոչինչ չպետք է ստիպել անգիր սովորել, բացի նրանից, ինչը լավ հասկացված է բանականության կողմից: Aquote2.png


Գլխավորն այս դեպքում այն է, որ աշակերտները ուսուցչի օգնությամբ գիտակցեն, թե ուսումնասիրվող առարկան ինչ օգուտ է բերում առօրյա կյանքում: Պետք է աշակերտներին հասցնել երևույթների պատճառների գիտակցմանը:

Համակարգվածության սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմենսկին անհրաժեշտ էր համարում աշակերտներին հասցնել երևույթների միջև եղած կապերի ըմբռնմանը և այնպես կազմակերպել ուսումնական նյութը, որպեսզի այն քաոս չթվա աշակերտներին, այլ շարադրված լինի համառոտ՝ փոքրաթիվ հիմնական դրույթների ձևով: Ուսուցման ժամանակ պետք է գնալ փաստերից դեպի եզրակացությունները, օրինակներից՝ կանոնները, որոնք համակարգում, ընդհանրացնում են այդ փաստերն ու օրինակները. գնալ կոնկրետից դեպի վերացականը, հեշտից դեպի դժվարը, ընդհանուրից դեպի մասնավորը:

Մատչելիության սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջ քաշելով սովորղների համար ուսուցման մատչելիության դիդակտիկական պահանջը, Կոմենսկին գտնում էր, որ երեխաներին ուսուցման համար պետք է տալ միայն այն, ինչը մատչելի է նրանց տարիքին: Ուսուցման ժամանակ ուժերին համապատասխան լինելը, մատչելիությունը ձեռք է բերվում դասավանդման պարզությամբ, հաղորդելով հիմնականը՝ առանց ավելորդ մանրամասների:

Հաստատունության սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջադրելով աշակերտների կողմից ուսումնական նյութի յուրացման հաստատունության դիդակտիկական պահանջը, Կոմենսկին ասում էր, որ անհրաժեշտ է ուսուցման ժամանակ չշտապել, հասնել նրան, որ աշակերտները լրիվ յուրացնեն դասավանդված նյութը: Հաստատուն յուրացման համար հսկայական նշանակություն ունեն վարժությունները և աշակերտների կողմից յուրացրած նյութի կրկնությունները:

Դաս-դասարանային համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմենսկին տեսականորեն մշակել է ուսուցման կազմակերպման դաս-դասարանային համակարգը, որը կիրառվում է նաև ժամանակակից դպրոցում:

Նա սահմանել է ուսումնական տարվա գաղափարը՝ քառորդների բաժանումով, մտցրել դպրոցական արձակուրդները, հստակեցրել ուսումնական օրվա կազմակերպումը: Դպրոցներում այն ժամանակ աշակերտների ընդունելությունը կատարվում էր ամբողջ տարվա ընթացքում: Աշակերտները թեև նստում էին միասին՝ միևնույն դասարանում, բայց դասարանի բոլոր աշակերտների հետ կոլեկտիվ պարապմունքներ չէին տարվում. յուրաքանչյուր աշակերտ սովորում էր իր անհատական տեմպով: Ուսուցիչը յուրաքանչյուրի հետ պարապում էր անհատապես: Կոմենսկին պնդում էր, որ ընդունելությունը դպրոցում կատարվի տարվա մեջ մեկ անգամ, որ ուսուցիչը կոլեկտիվ աշխատանք կատարի ամբողջ դասարանի հետ: Նա ցուցումներ է տվել, թե ինչպես պլանավորել և վարել դասը, դրա մի մասը հատկացնելով աշակերտների գիտելիքների հաշվառմանը հարցման միջոցով, մյուս մասը՝ նոր նյութի բացատրմանն ու վարժություններին:

Դաս-դասարանային համակարգի բնորոշ առանձնահատկություններն են.

  • ուսուցումը կազմակերպվում է նույն տարիքի, նույն պատրաստվածության մակարդակն ունեցող սովորողների խմբի հետ,
  • ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է,
  • յուրաքանչյուր դաս նվիրված է մեկ ուսումնական առարկայի,
  • ուսուցումն իրականացվում է կայուն դասացուցակով,
  • ուսուցման մեջ ղեկավարող դերը պատկանում է ուսուցչին[17],

Առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպման մյուս ձևերի նկատմամբ դաս-դասարանային համակարգն ունի մի շարք առավելություններ: Դրանք են.

  • աշխատանքների կազմակերպվածությունը և հստակությունը,
  • միաժամանակ աշակերտների մեծ խմբի հետ աշխատելու հնարավորությունը,
  • նպաստավոր պայմանների ստեղծումը կոլեկտիվ գործունեության, փոխհամագործակցության համար,
  • դասարանական կոլեկտիվի դրական ազդեցությունը աշակերտների վրա,
  • ուսուցման կազմակերպման այլ ձևեր ևս կիրառելու հնարավորությունը (էքսկուրսիաներ, սեմինարներ և այլն):

Թերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաս-դասարանային համակարգի թերություններն են.

  • աշակերտների անհատական առանձնահատկությունների լիարժեք հաշվառման անհնարինությունը,
  • ուղղվածությունը դեպի միջին ընդունակություններ ունեցող աշակերտները (թույլ ընդունակություններ ունեցող սովորողները մնում են ստվերում, առավել ընդունակները հնարավորություն չեն ունենում աշխատել ուժերի լիարժեք լարումով):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Альт Р. Прогрессивный характер педагогики Коменского / Пер. с нем. М., 1959.
  2. Бим-Бад Б.М., Мельников Г.П., Педагогическая система Яна Амоса Коменского. М., 2002.
  3. Гудзик К. «Учитель мудрости и человечности» // «День», № 110, 8.07.2006.
  4. История образования и педагогической мысли за рубежом и в России.–М.,–2001.–405 с.
  5. Коменский Я.А. Великая дидактика. Всеобщего совета об исправлении дел человеческих. Пампедия // Педагогическое наследие / Сост. В. М. Кларин, А.Н. Джуринский.–М.,–1989.–416 с.
  6. Коменский Я.А. Избранные педагогические сочинения. Том 2-Москва: Педагогика, 1982-с.576
  7. Коменский. Я.А. Материнская школа : пер. Д. Н. Королькова / Я.А. Коменский ; ред. проф. А.А. Красновский М.: Учпедгиз, 1947.-104 с.: ил.
  8. Коменский, Я.А. Мир чувственных вещей в картинках или изображение и наименование всех главнейших предметов в мире и действий в жизни : пер. с лат.яз. Ю.Н. Дрейзина / Я.А. Коменский; ред. проф. А. А. Красновский. - М.: Учпедгиз, 1941. - 310 с.: ил.
  9. Константинов Н. А., Медынский Е. Н., Шабаева М. Ф. История педагогики: История педагогики: Учебник для студентов пед. Ин-тов.-М.: "Просвещение", Москва, 1982 г.
  10. Красновский А.А. Я.А. Коменский и его "Материнская школа" // Ян Амос Коменский, «Материнская школа», "Учпедгиз", Москва, 1947 г.
  11. Кратохвил, М.В. Жизнь Яна Амоса Коменского : кн. для учителя:пер. с чеш. / М.В. Кратхолвил. - М.: Просвещение, 1991.-191 с.: ил.
  12. Латышина Д. И. История педагогики / Д. И. Латышина.–М., 2002.–603с.
  13. Лордкипанидзе Д. Ян Амос Коменский. М., 1970.
  14. Материалы науч. сессии АПН РСФСР, посвящённой 300-летию опубликования собрания дидактических трудов Я. А. Коменского (13-14 декабря 1957 г.), М., 1959;
  15. Нипков К.Э. «Ян Коменский сегодня» «Глаголь», СПб 1995
  16. Педагогическое наследие : Я.А. Коменский, Д. Локк, Ж.-Ж. Руссо, И.Г. Песталоцци / сост. В.М. Кларин, А.Н. Джуринский.-М.: Педагогика, 1989.-416. -(Б-ка учителя).
  17. Сластенин В.А. и др. Педагогика: Учеб. пособие для студ. высш. пед. учеб. заведений / В. А. Сластенин, И. Ф. Исаев, Е. Н. Шиянов; Под ред. В.А. Сластенина. - М.: Издательский центр "Академия", 2002.
  18. Смоляницкий Я.А. Три века Яна Амоса Каменского.-М.: 1987.
  19. Степанов С. Ян Амос Коменский // "Школьный психолог", изд. дом "Первое сентября", № 44, 2000.
  20. Ян Амос Коменский и проблемы современной школы : Всероссийская научно-практическая конференция (Самара, 30-31 марта 1992 г) : тезисы докладов /сост. доц. И.М. Магомедов, доц. Г.И. Пупынина; ред. Л.И. Бордукова.-Самара:СГУ, 1992.-170 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոմենսկի Յ. Ա. «Մեծ դիդակտիկա», (ռուս.)
  2. Պրոֆ. Վ. Վ. Կումարին. Կոմենսկու «Մեծ դիդակտիկա» աշխատության մասին (ռուս.)
  3. Կոմենսկի Յ. Ա. «Մայրական դպրոց» (ռուս.)
  4. Կոմենսկու մանկավարժական համակարգը, (ռուս.)
  5. Կոմենսկու պանսոֆիական տեսության մասին (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Коменский Ян Амос // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) — Т. 12 : Кварнер — Конгур. Ստուգված է հունիսի 27-ին 2016:
  2. Record #118521691 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  3. Коменский Ян Амос // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) — Т. 12 : Кварнер — Конгур. Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. Հարությունյան Վ. Խ. Յան Ամոս Կոմենսկին և նրա «Մեծ դիդակտիկան», Երևան, 1970 (էջ 18)
  5. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.–2-е изд., испр. и дополн.–М.:ТЦ «Сфера», 2001.–512 с. (էջ 100)
  6. Յան Ամոս Կոմենսկի «Մեծ դիդակտիկա», Երևան, 1962, (էջ 126)
  7. Религиоведение/Энциклопедический словарь.-М.: Академический проект, 2006.-1256 с.
  8. 1613 թվականին գրված այս ոչ ծավալուն աշխատությունները, ըստ կոմենագետ Ա. Ա. Կրասնովսկու լավագույն վկայությունն են այն բանի, որ Կոմենսկին մատերիալիստական սենսուալիզմը չի ժառանգել անգլիացի նշանավոր փիլիսոփա Բեկոնից: Կոմենսկին իմացության հարցում մատերիալիստական դիրքերի վրա կանգնած էր դեռևս ուսանողական տարիներին` 1612-1613 թվականներին, մինչդեռ Բեկոնի հռչակավոր «Նոր օրագանոնը» հրապարակ է եկել 1620 թվականին:
  9. Հարությունյան Վ. Խ. Յան Ամոս Կոմենսկին և նրա «Մեծ դիդակտիկան», Երևան, 1970 (էջ 28)
  10. Հարությունյան Վ. Խ. Յան Ամոս Կոմենսկին և նրա «Մեծ դիդակտիկան», Երևան, 1970 (էջ 38)
  11. Франтишек Кожек Скорбная и героическая жизнь Я. А. Коменского, Прага, 1958 (էջ 41)
  12. http://www.bim-bad.ru/biblioteka/article_full.php?aid=593
  13. Հարությունյան Վ. Խ. Յան Ամոս Կոմենսկին և նրա «Մեծ դիդակտիկան», Երևան, 1970 (էջ 89)
  14. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972 (էջ 40)
  15. Коджаспирова Г.М. История образования и педагогической мысли: Таблицы, схемы, опорные конспекты: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений М Изд-во ВЛАДОС-ПРЕСС, 2003.-224 с.(էջ 64).
  16. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972 (էջ 45)
  17. Подласый И. П. Педагогика.-М..: Гуманит. исд. центр ВЛАДОС, 1999-Кн. 1:Общие основы. Процесс обучения.576 с. (էջ 520)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 535 CC-BY-SA-icon-80x15.png