Jump to content

Բռնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բռնո
Brno
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
ԵրկրամասՀարավմորավիան երկրամաս
ՀամայնքԲռնո-քաղաք շրջան և Բռնո-քաղաք շրջան[1]
Ներքին բաժանումBrno-Bohunice?[2], Brno-Bosonohy?[2], Brno-Bystrc?[2], Brno-Chrlice?[2], Brno-Ivanovice?[2], Brno-Jehnice?[2], Brno-Kníničky?[2], Brno-Komín?[2], Líšeň?[2], Brno-Medlánky?[2], Brno-Nový Lískovec?[2], Brno-Ořešín?[2], Brno-Slatina?[2], Brno-Starý Lískovec?[2], Brno-Útěchov?[2], Brno-Černovice?[2], Brno-Žabovřesky?[2], Brno-Žebětín?[2], Brněnské Ivanovice?[2], Brno-město?[2], Černá Pole?[2], Dolní Heršpice?[2], Dvorska?[2], Holásky?[2], Horní Heršpice?[2], Husovice?[2], Jundrov?[2], Kohoutovice?[2], Komárov?[2], Královo Pole?[2], Lesná?[2], Maloměřice?[2], Mokrá Hora?[2], Obřany?[2], Pisárky?[2], Ponava?[2], Přízřenice?[2], Řečkovice?[2], Sadová?[2], Soběšice?[2], Old Brno?[2], Stránice?[2], Štýřice?[2], Trnitá?[2], Tuřany?[2], Veveří?[2], Zábrdovice?[2] և Židenice?[2]
Հիմնադրված է1243 թ.
Առաջին հիշատակում1091[3]
Այլ անվանումներԲրյունն
Մակերես230 կմ²
ԲԾՄ237 մետր
Բնակչություն 378 327 հազար[4] մարդ (2012)
Ագլոմերացիա728 101
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ602 00
Ավտոմոբիլային կոդB (հին BI, BM, BS, BZ)
Պաշտոնական կայքbrno.cz
Բռնո (Չեխիա)##
Բռնո (Չեխիա)

Բռնո (չեխ․՝ Brno [ˈbr̩no]), հնում՝ Բրյունն (գերմ.՝ Brünn), քաղաք Մորավիայում, Սվիտավա և Սվրատկա գետերի հորդության շրջանում, Հարավ–Մորավիան տափաստանների և Չեխ–Մորավիան բարձրությունների սահմանում։ Հարավմորավյան երկրամասի, Բռնո–քաղաքի և Բռնո–արվարձանի վարչական կենտրոն․ Մորավիայի նախկին մայրաքաղաքը (1641–1928/1949 թվականներ)։ Քաղաք, որն ունի ավելի քան հազար տարվա պատմություն։

Չեխիայում իր մեծությամբ երկրորդ քաղաքը (մայրաքաղաք Պրահայից հետո) և Մորավիայի մեծ քաղաքներից մեկը։ Ձևավորում է երկրում երրորդ և Մորավիայում երկրորդ քաղաքային ագլոմերացիան (իր տեղերով զիջում է մայրաքաղաքային և Օստրավիան ագլոմերացիաներին)։ Քաղաքի բնակչության քանակը՝ 378 հազար մարդ (2012 թվական, 1921 թվական՝ 222 հազար մարդ, որոնց 1/3–ից ավելին գերմանացի), լրիվ ագլոմերացիայով (Larger Urban Zone)՝ 728,1 հազար մարդ (2004 թվական)[5]. Քաղաքի տարածքը՝ 230 կմ2

Բռնոյի տեսքը 1700 թվական

Առաջինը հիշատակվում է 11-րդ դարում, որպես ամրոց (Բռնոյի տարածքը սկսել է բնակեցվել դեռևս 5-րդ դարից)։ Քաղաքի անվան ծագումը ունի մի քանի տարբերակներ։ Առաջինի համաձայն, այն ծագում է սլավոնական «բրնիտի» բայից (ամրացնել, պաշտպանել), մեկ ուրիշի համաձայն՝ բլուր բառից, իսկ երրորդի համաձայն՝կելտական Էբուրոդունոն քաղաքի խեղաթյուրված անունն է։

Քաղաքը ուներ պաշտպանիչ դեր մինչև 19-րդ դարի կեսերը, Շպիլբերյան ամրոցը՝ Բռնոյում, Ավստրո-Հունգարիայի այն ժամանակների ամենահայտնի բանտերից մեկն էր (գոյատևել է մինչև 1858 թվականը)։

12-րդ դարի վերջերին քաղաքը դառնում է Պրժեմիսլովիչների դքսության կենտրոնը, 1243 թվականին Բռնոն ստացավ թագավորական անկախ քաղաքի իրավունք, իսկ 13-րդ դարի վերջերում դարձավ մորավիան նստավայր։ 14-րդ դարից տեղական ինքնակառավարման հարցերը սկսեցին լուծել մորավիան զրույց հավաքները, որոնք կազմակերպվում էին երկու տարին մեկ անգամ Բռնոյում։ Հուսիստների ապստամբության ժամանակ քաղաքը հավատարիմ մնաց թագավորին։ 1454 թվականին Լադիսլավ Պոգրոբեկի հրամանով քաղաքից աքսորվեցին բոլոր հրեաները։ Գաբսբուրգների ապագա տարածքը դառնալով (1526-1918 թվական), Բռնոն հանդիսանում էր Մորավիայի էկոնոմիկ և մշակութային կենտրոն (Բռնոյի վրա լավ է անդրադարձել նրա աշխարհագրական դիրքը)՝ քաղաքում ամեն տարի անց էին կացվում բազմաթիվ միջազգային հանդիսություններ։ Մորավիայի մայրաքաղաք է եղել մինչև 1619 թվականը։

Երեսնամյա պատերազմի ժամանակ երկու անգամ ( 1643 և 1645 թվականներին) գրոհվել է շվեդների կողմից։

1645 թվականին շվեդների դեմ պայքարը

1742 թվականին քաղաքը չհանձնվեց նաև պրուսյան զորքերին։ 1777 թվական այն դարձավ եպիսկոպոսության կենտրոնը։

19-րդ դարում տեղի ունեցավ արդյունաբերության ձևավորումը՝ Բռնոն դարձավ Չեխիայի կարևորագույն քաղաքներից մեկը։ 1899 թվականին Բռնոն ստացավ իր համալսարանը (Տեխնիկական համալսարանը)։

1918 թվականին քաղաքը մտավ Չեխոսլովակիայի կազմի մեջ։ Շատ մեծ ավերածություններ է տարել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես անգլո–ամերիկյան ինքնաթիռների ռմբակոծություններից։ Ազատագրվել է 1945 թվականի ապրիլի 26–ին Ուկրաինական 2-րդ ճակատի զորքերի կողմից Բրատիսլավա–Բռնովյան գործողությունների ժամանակ։ 1945 թվականից հետո Բենեսի հրամանագրերի համաձայն գերմանացիների մեծ մասը արտաքսվել են։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնոյի բնակչության թվաքանակները 1869-2009 թվականներին

Թվական 1869 1880 1890 1900 1910 1921 1930
Բնակչության թվաքանակ 104 977 120 122 145 782 176 645 216 709 237 659 283 972
Թվական 1950 1961 1970 1980 1991 2001[6] 2012
Բնակչության թվաքանակ 299 099 324 173 344 218 371 463 388 296 376 172 378 327

Բռնո քաղաքում կլիման բարեխառն ցամաքային է՝ թե ամռանը, թե՝ ձմռանը։ Միջին տարեկան ջերմաստիճանը՝ 9,4 °C, մաքսիմումը՝ 36,2 °C, մինիմումը՝ −26,4 °C. Ամառվա ընթացքում միջին ջերմաստիճանը՝ 17,8 °C, ձմռանը՝ −1,0 °C.[7]

  • Օդի միջին տարեկան ջերմաստիճանը՝ 9,1 °C
  • Հարաբերական խոնավությունը՝ 75,0 %
  • Քամու միջին արագությունը՝ 3,4 մ/վ
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բռնոյում (1939-2011)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 16,0 17,6 24,0 27,8 31,1 36,6 36,2 37,0 32,2 27,7 19,3 19,0 37,0
միջին առավելագույնը (°C) 0,5 3,2 8,8 14,7 19,5 22,7 24,7 24,9 20,1 13,7 6,8 2,0 13,6
միջին ջերմաստիճանը (°C) −2,3 −0,5 4,1 9,4 14,1 17,2 19,0 18,9 14,6 9,3 3,8 −0,6 9,1
միջին նվազագույնը (°C) −5 −3,8 0,0 4,1 8,5 11,6 13,2 13,2 9,6 5,2 1,1 −3,1 4,7
բացարձակ նվազագույնը (°C) −25 −22,2 −18,9 −7 −2,8 2,0 3,0 2,8 −2,2 −6,5 −13 −21 −25
տեղումների քանակը (մմ) 24 22 28 28 57 79 58 46 44 33 40 30 489
Աղբյուր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն


 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բռնոյում (2000-2011)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 1,3 3,7 8,7 16,3 20,6 23,9 26,0 25,9 20,1 13,8 8,0 2,1 14,2
միջին ջերմաստիճանը (°C) −1,4 −0,2 4,1 10,7 15,1 18,3 20,0 20,0 14,9 9,7 4,7 −0,3 9,7
միջին նվազագույնը (°C) −3,9 −2,9 0,2 5,3 9,7 13,0 14,6 14,5 10,2 6,0 2,3 −2,6 5,5
Աղբյուր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնոն հանդիսանում է Չեխիայի գլխավոր էկոնոմիկ կենտրոններից մեկը։ Կարևոր ճյուղը՝ ծանր մեքենաշինությունն է։ Մշակված են քիմիական և տպագրության արդյունաբերություն, մեքենաների, տուրբինների, գյուղատնտեսական մեքենաների արտադրությունը (Տրակտորների գործարանը Զետոր չեխերեն Zetor) և էլէկտրոտեխնիկական ապրանքներ՝ արտադրվում են ճշգրիտ գործիքներ, դիտարկման և հսկման պարագաներ և կրիտիկական ու արտադրական գործընթացների համակարգողներ (UNIS ընկերություն)։ Տեքստիլ, սննդի, ցեմենտային արդյունաբերություն։ Փայտամշակում և կահույքի արտադրություն։ Օպտիկական արտադրություն (Meopta հայտնի ընկերություն)։

Բռնոն տեղ է, որտեղ անց են կացվում Միջազգային առևտրի տոնավաճառներ (առաջինը անց է կացվել 1926 թվականին, ցուցահանդեսի հիմքերի տարածքը ավելի քան 500 հազար մ2)՝ այստեղ են անց կացվում նաև Միջազգային տուրիստական և Ֆինանսական ու ուրիշ տոնավաճառներ։

Բռնոն՝ մեծ երկաթուղային հանգույց է (առաջին գնացքը Բռնո է եկել 1839 թվականին՝ 1990-ական թվականներին երկար բանակցություններից հետո, սկսվեց երկաթուղային ավտոկայանի տեղափոխման նախագիծը Բռնոյում 800 մ հարավում՝ 2017 թվականին պետք է ավարտվի երկաթուղային հանգույցի ամբողջական վերակառուցումը։

Լոկոմոտիվի տղաները Բռնոյում
Բռնո–Թուրին ինքնաթիռը

Քաղաքում գործում է «Տուրժանի» օդանավակայանը (չեխերեն Tuřany)։ 2007 թվականին ամենահայտնի ուղղություններն էին՝ Լոնդոն, Պրահա, Ժիրոնա (Իսպանիա) և Մոսկվա, ուր գնացել են ավելի քան 168 հազար մարդ։

Քաղաքը գտնվում է խոշոր մայրուղիների խաչմերուկում մինչև Պրահան և մինչև Բրատիսլավան (Սլովակիա)։ Քաղաքի միջով է անցնում եվրոպական երթուղին։

Քաղաքային տրանսպորտը ներկայացված է տրամվայով, տրոլեյբուսով (երկրում ամենամեծ ցանցը), ավտոբուսով և տաքսիներով։ Քաղաքի և հասարակական վարչակազմը քննարկում են ծրագրերը ստեղծել մասամբ երկաթուղային թեթև տրամվայ–մետրոտամ։

Բռնոյի Ռադուտա թատրոնը

Բռնոյում, բանջարեղենի շուկայի տարածքում տեղակայված է առաջին թատրոններից մեկը՝ Ռադուտա։ Մեծ թատրոններից համարվում է Ազգային թատրոնը՝ գործող երեք փուլով․ Նոր Վերածննդի՝ Մագենի անվան, Ռադուտա թատրոնի և նոր թատրոնի՝ Յանաչեկի անվան։ Բռնոյում գործող թատրոններն ավելի շատ են․ «Բադերը շնաթոկի վրա», «Խա–Դիվադլո», Բռնոյի քաղաքային թատրոնը, Բոլկա Պոլիվկի թատրոնը, տիկնիկային թատրոնի «Ուրախություն», «Պոլարկա» թատրոնը, «Գ–Ստուդիա» թատրոնը, «Յոթ ու կես–մուզի սենյակ», ու նաև նոր մանկական թատրոն՝ «Վանկովա»։

Ալֆա կինոթատրոնը

Մինչև 1990-ական թվականները Բռնոյում աշխատում էին մի քանի տասնյակ կինոթատրոններ։ 1990-ական թվականներին դադարեցին աշխատել կինոթատրոններ՝ «Ադրիատիկ ծովը», «Յալթա», «Ռիո» կինոսրճարանը, «Պրեմիերա» ակումբը, «Սլավիա» և «Սվետոզոր»։ 1999 թվականին բացվեց ժամանակակից մուլտի–կինոթատրոնը «Ster Century» կազմակերպության Օլիմպիական Մոդրժիցում, մնացածի համեմատ տեխնիկապես ավելի լավն էր, ինչը նրան մտցրեց մրցակցության մեջ։ Էֆֆեկտն ավելի շատացավ 2001 թվականին՝ «Մեծ խցան» մուլտի–կինոթատրոնի գալստով։ Այն հանգեցրեց կինոթատրոններ «Ալֆա», «Զրույց», «Կապիտոլիում», «Մորավիա», «Տաճար և Լույս», իսկ «Արվեստ», «Լյուցերնա» և «Ժայռ» կինոթատրոնների համար դրանք բարդ ժամանակներ էին։ Երկու մուլտի–կինոթատրոններն էլ 2002 թվականին անցան «Palace Cinemas» կազմակերպության հովանավորության տակ։

Պատկերասրահներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորավյան պատկերասրահ

Բռնոյի ամենամեծ գեղարվեստական պատկերասրահը Մորավյան պատկերասրահն է, ով իր ողջտարածքովմեկ լցված է լեգենդար նկարներով և իր մեջ պահպանում է ավանդական մշակույթի նմուշները սկսած 1817 թվականից։ Ժամանակակից մշակույթի ցուցահանդեսում մասնագիտանում է «Քաղաք Բռնոյի մշակույթի տուն», որի նախատիպը «Պատկերասրահ G99» է։ Մշակութային ևս մի կենտրոն է «Քաղաք Բռնոյի մշակութային կենտրոն» (պատանիների ցուցասրահ, «Գրասենյակ» ցուցասրահ և «Բարի աշխատավորի մոտ» ցուցասրահ)։ Վաննիեկի անվան ցուցասրահը՝ տարածք արտաքաղաքային «Վանկովկի»-ում («Վանկովկի» ցուցասրահ), իրենից ներկայացնում է ցուցադրություններ, հյուրընկալություններ, շուկաներ կազմակերպելու հարմար վայր։

Թանգարան Բռնոյում

Բռնո քաղաքի ամենահայտնի թանգարաններից է «Մորավյան հողի» թանգարանը, որին է պատկանում Դիտրիխշտեյնյան ամրոցի, Եպիսկոպոսյան պալատի, Մենդելիանումի, «Անթրոպոս» գաղտնի պավիլիոնի շենքերը։ Քաղաքում գործում են նաև «Քաղաք Բռնոյի թանգարան», «Բռնոյի տեխնիկական թանգարան» և «Ռոմանական մշակույթի թանգարան»։

Յիրի Մահեն գրադարանը

Բռնոյում է գտնվում «Մորավյան հողի» և քաղաքայի հասարակական «Բռնոյի Յիրժիխ Բագենի» գրադարանը իր մասնաճյուղերով։

Բռնոյի հայտնի հրավառությունը

Բռնո՝ քաղաք Եվրոպայի կենտրոնում, հայտնի ամենից առաջ իր «Իգնիս Բրունենսիս» հրավառությունների շքերթով։ Հունիսից մինչև սեպտեմբեր Բռնոյի կենտրոնում անց է կացվում մշակութային ամառ, կազմված թատերական փառատոներից, որտեղ էլ բեմադրվում են Շեքսպիրի պիեսներից սկսած մինչև հատվածներ ժողովրդական տոներց։ Օգոստոսին ամեն տարի անց են կացվում Բռնոյի Օրեր՝ 1645 թվականին շվեդների հարձակմումից խույս տալու առիթով։ Իհարկե, բեմադրվում են այնպիսի ներկայացումներ, որոնք պարզ արտահայտում են այդ դարաշրջանի պատերազմական տեսարանները։ Բռնոյում անց են կացվում տարեկան երկու սիմֆոնիկ երաժշտության փառատոներ՝ Միջազգային երաժշտական փառատոնը Բռնոյում, 1965 թվականին հայտնի նույն անունով և Միջազգային երաժշտական «Շտիլբերգ» փառատոնը բաց երկնքի տակ։ Բազմաժանր «Semtex Culture» փառատոնը՝ ներկայացնում է հայտնի երիտասարդական երաժշտություն և «Alternativa Brno» փորձարարական երաժշտական փառատոնը՝ արտացոլող ժամանակակից ալտերնատիվ հոսքը։ 2001 թվականին ամենամյա միջոցառում դարձավ փուչիկներով և աէրոստատներով «Baloon Jam» կոչվող թռիչքը։

Բռնոյի Մայրուղու ավտոդրոմի մրցումները

Բռնոյում գործում է երկրպագուների հին ավանդույթ։ Ֆուտբոլին հաճախումները ռեկորդակիր էին ոչ միայն Չեխոսլովակիայի, այլ նաև անկախ Չեխիայի համար։ 2001 թվականին գլխավոր մարզադաշտի կատաստրոֆիկ վիճակի պատճառով ֆուտբոլային ակումբը տեղափոխվեց Լուժանիկից դեպի մարզադաշտ՝ Սերբիական փողոցի վրա գտնվող։ Ֆուտբոլի երկրպագուներին կվերակենդանացնի նոր մարզադաշտը, որը կկանգնացվի Լուժանիկի փոխարեն և ունենա հնարավորություն տեղավորելու 30 000 մարդ։

Բռնոյի Մայրուղու ավտոդրոմի հատակագիծը

Նաև Բռնոյից մի փոքր հեռու գտնվում է Բռնոյի Մայրուղի ավտոդրոմը, որտեղ կայանում են MotoGP–ի, FIA GT–ի, WTCC–ի և Formula 2–ի էտապները։

Տեսարժան վայրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնոյում է գտնվում կրթության և գիտությունների կենտրոնները՝ Չեխիայի գիտությունների ակադեմիայի մասնաճյուղը, Մասարիկով համալսարանը, Բռնոյան տեխնիկական համալսարանը, Բոնոյան անասնաբուժական–դեղագործական համալսարանը, Յանաչկովի երաժշտական արվեստի ակադեմիան։ Թանգարանների շարք՝ Քաղաքային թանգարան, Մորավիան պատկերասրահ, Արվեստ–արդյունաբերական, Ազգային տեխնիկական և ուրիշներ։

Սուրբ Պետրոս և Պյոտր տաճարները

Գլխավոր ճարտարապետական կոթողները տեղակայված են Բռնոյի պատմական–կենտրոնական մասում։ Դա Սուրբ Պետրոսի և Պավլի տաճարները (13-20-րդ դարեր), Սուրբ Յակուբի եկեղեցին (13-16-րդ դարեր), Սուրբ Տոմաշի (14-17 դարեր), Սուրբ Յանայի (14-18-րդ դարեր) Հին սայլակը[8] (14-16-րդ դարեր) և Նոր[9] (16-17-րդ դարեր) ճարտարապետների սրահը։ Բռնոյի լեգենդների երկու գլխավոր ատրիբուտները գտնվում են Հին ճարտարապետների սրահում՝ դա սայլի անիվ է և բռնոյան վիշապ, որի փոխարեն հիմա կոկորդիլոս է[10]։ Բազմաթիվ շենքեր Վերածննդի և Բարոկկոյի ոճով (թատրոն, 15-րդ դար․ Կապուցինյան տաճար,

Շպիլբերգի ամրոց

կառուցված 17-րդ դարերում, այստեղ թաղված են արիստոկրատ տոհմեր)։ Կենտրոնական մասը (հետիոտների մասը) պուրակների օղակը շրջապատող, կառուցված 1860-ական թվականներին քանդված ամրոցների պատերի տեղում, հետագայում արդեն բնակելի շենք 19-րդ և 20-րդ դարերում։ Քաղաքի հյուսիս–արևելքում և հարավ–արևելքում տեղակայված են արդյունաբերական տարածքներ։ Քաղաքի վերակառուցման պլանը հաստատվել է 1945 թվականին։

20-րդ դարի հիանալի ճարտարապետական կառույց է Օպերային թատրոնը, Միջազգային արդյունաբերական տոնավաճառների տարածքները, Տուգենդգատ վիլլան (կառուցված է 1929-1930 թվականներին Միս վան դեր Ռոե ճարտարապետի կողմից, ՅՈՒՆԵՍԿՕ–ի հսկողության տակ է)։

Օգոստոսյան տաճարում իր փորձերն է կատարել Գրեգոր Մենդելը։

Բռնոյի մոտակայքում է գտնվում Սլովակների գյուղը, որտեղ տեղի է ունեցել հայտնի Աուստրելիցկյան կռիվը։

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

Երկիր Քաղաք Թվինինգի թվական
Ֆրանսիա Ֆրանսիա Ռեն 1965
Լեհաստան Լեհաստան Պոզնան 1966
Ռուսաստան Ռուսաստան Վորոնեժ[12] 1967
Գերմանիա Գերմանիա Լայպցիգ 1973
Գերմանիա Գերմանիա Շտուտգարտ 1989
Ավստրիա Ավստրիա Սանկտ-Պյոլտեն 1991
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Դալլաս 1991
Նիդերլանդներ Նիդերլանդներ Ուտրեխտ 1993
Լիտվա Լիտվա Կաունաս 1994
Ավստրիա Ավստրիա Վիեննա 1998
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Լիդս 2003
Ուկրաինա Ուկրաինա Խարկով 2007

Բռնոյի անունով անվանել են 1890 թվականին հայտնաբերված աստերոիդ (290) Բրունա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 набор данных ISÚICzech Office of Surveying and Cadastre.
  3. Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
  4. Databáze demografických údajů za obce ČR
  5. «Urban Audit: City Profiles». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  6. Բնակչության վիճակագրությունը։ Չեխական վիճակագրական գրասենյակ(չաշխատող հղում)
  7. «Официальный сайт г. Брно». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  8. http://ru-mo.ucoz.ru/Brno313.jpg
  9. http://ru-mo.ucoz.ru/Brno385.jpg
  10. http://ru-mo.ucoz.ru/Brno308.jpg
  11. Биография
  12. Города-побратимы
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնո» հոդվածին։