Յանա Նովոտնա
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | 1968 թվական հոկտեմբերի 2 |
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 19, 2017[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր | Բռնո, Չեխոսլովակիա |
Մահվան վայր | Չեխիա |
Հասակ | 175 սմ |
Քաշ | 63 կգ |
Կարիերայի սկիզբ | 1987 թվական |
Կարիերայի ավարտ | 1999 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Մարզիչ | Մայկ Էստեպ Հանա Մանդլիկովա |
Պարգևավճար, USD | 11 249 284 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 571–225[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 2 (1997 թվականի սեպտեմբերի 28) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (1991) |
Ֆրանսիա | 1/2 (1990, 1996) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (1998) |
ԱՄՆ | 1/2 (1994, 1998) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 697–153[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1995 թվականի հունիսի 25) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (1990, 1995) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1990, 1991, 1998) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (1989, 1990, 1995, 1998) |
ԱՄՆ | Հաղթանակ (1994, 1997, 1998) |
Ավարտել է կարիերան |
Յանա Նովոտնա (չեխ․՝ Jana Novotná [ˈjana ˈnovotnaː], հոկտեմբերի 2, 1968[4][5][6], Բռնո, Չեխոսլովակիա[4][2] - նոյեմբերի 19, 2017[1][2], Չեխիա), չեխ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Նա հաղթանակ է տարել 1998 թվականի Մեծ Սաղավարտի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղում և եզրափակիչ է դուրս եկել նախորդ երեք խաղարկություններում։ Նովոտնան նաև շահել է Մեծ Սաղավարտի զուգախաղի մրցաշարերի 12 տիտղոսներ և 4 տիտղոս Մեծ Սաղավարտի խառը զուգախաղերում։ Նովոտնան մենախաղի իր ամենաբարձր վարկանիշին հասել է 1997 թվականին՝ № 2 և զուգախաղի № 1 վարկանիշին 1995 թվականին։
Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանա Նովոտնան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1987 թվականի փետրվարին[7]։ Իր կարիերայի առաջին տարիներին նա առավել հայտնի էր որպես զուգախաղի թենիսիտուհի։ 1990-ական թվականների սկզբին Նովոտնան սկսում է հաջողությունների հասնել Մեծ Սաղավարտի մենախաղերի մրցաշարում, այն բանից հետո, երբ նրա մարզիչն է դառնում Մեծ Սաղավարտի նախկին չեմպիոն Հանա Մանդլիկովան։ Նախկինում նրա մարզիչն էր Մայկ Էստեպը[8]։
1990 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում Նովոտնան, ով «դասակարգված» էր 11 համարի տակ, հասնում է այդ մրցաշարի մենախաղում իր լավագույն արդյունքին։ Հասնելով 1/16 եզրափակիչ, նա բախվում է արգենտինուհի Գաբրիելա Սաբատինիի հետ («դասակարգված» 4-րդ համարի տակ)։ Նրանց միջև կայացած նախկին չորս հանդիպումներում Սաբատինին առավելության էր հասել երեքում, այդ թվում երկու անընդմեջ հաղթանակի։ Այս անգամ ուժերի դասավորությունը հակառակ է լինում և Նովոտնան հաղթանակ է տանում 6-4, 7-5 հաշվով։ Հետագա փուլերում՝ քառորդ եզրափակիչում, նրան բաժին է հասնում 8-րդ «դասակարգված» Մատերինա Մալեևան Բուլղարիայից։ Իր նախկին երկու հանդիպումներում Նովոտնան նրան պարտվել էր երկու անգամն էլ և հաշվի առնելով Մալեևայի հաջողությունները, թվում էր թե Նովոտնան կկրի իր երրորդ պարտությունը։ Այնուամենայնիվ, Նովոտնան իր մեջ ուժեր է գտնում հաղթելու հակառակորդին՝ 4-6, 6-2, 6-4։ Կիսաեզրափակիչ փուլում նրան բաժին է հասնում 1-ին «դասակարգված» Շտեֆի Գրաֆը Գերմանիայից։ Նրանք Մեծ Սաղավարտի մրցաշարերում հանդիպել էին երեք տարի առաջ՝ 1987 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում և Գրաֆը հեշտությամբ հաղթանակ էր տարել երկու սեթում։ Այս անգամ ևս Գրաֆը առավելության է հասնում 6-1, 6-2 հաշվով[8]։ Նա առաջին անգամ դասակարգվում է տարվա ամփոփիչ Virginia Slims Championships-ին, որտեղ առաջին շրջանում պարտություն է կրում Գաբրիելա Սաբատինիից[9]։ Նավոտնան տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի 13-րդ հորիզոնականում[8]։
1991 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
Նովոտնան 1991 թվականին հիանալի մեկնարկ է վերցնում և Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում, որտեղ նա «դասակարգված» էր 10-րդ համարի տակ, պարտության է մատնում Զինա Գարիսոնին՝ 7-6, 6-4 և անցնում է քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում կրկին նրա հակառակորդ է դառնում № 1 ռակետ Շտեֆի Գրաֆը։ Նրանց միջև կայացած նախկին տաս հանդիպումներում Նովոտնան ամեն անգամ պարտություն էր կրել։ Այս անգամ Նովոտնան կարողանում է հաղթանակ տանել վերջին երեք տարիներին մրցաշարի հաղթող Գրաֆի նկատմամբ՝ 5-7, 6-4, 8-6[10]։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում տիտղոսի համար մրցախաղին մասնակցելուց մեկ քայլ առաջ նա ստիպված էր լինելու կանգնեցնելու իսպանուհի Արանչա Սանչես-Վիկարիոյին կիսաեզրափակիչում։ Նովոտնան հեշտությամբ հաղթանակ է տանում 6-2, 6-4 հաշվով։ Եզրափակիչում նրա հակառակորդ է լինում Մոնիկա Սելեշը։ Չնայած Նովոտնան հաղթում է առաջին սեթում՝ 7-5, այնուամենայնիվ Մոնիկան վերջնական հաշվով հաղթանակ է տանում 5-7, 6-3, 6-1 հաշվով[11][12]։ Տարվա վերջին նա զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 7-րդ հորիզոնականը[8]։
1993 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու տարի անց, 1993 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, Նովոտնան ցուցադրում է իր լավագույն խաղերից մեկը։ Սակայն Նովոտնան, ով «դասակարգված» էր 8-րդ համարի տակ, ճանապարտին պետք է հաղթահարեր Գաբրիելա Սաբատինիի (4-րդ դասակարգված), Մարտինա Նավրատիլովայի (2-րդ դասակարգված) և առաջին դասակարգված Շտեֆի Գրաֆի արգելքը։ Նովոտնան Սաբատինիին հաղթում է քառորդ եզրափակիչում, Նավրատիլովային՝ կիսաեզրափակիչում, մինչ եզրափակիչում կհանդիպեր Գրաֆի հետ։ Քառորդ եզրափակիչում Սաբատինիի հետ հանդիպումից առաջ նա արգենտինուհուն պարտվել էր վեց անգամ անընդմեջ։ Այս անգամ նա արգենտինուհուն հաղթում է երկու սեթում՝ 6-4, 6-3։ Կիսաեզրափակիչի մրցակցուհի Նավատիլովային նա պարտվել էր նախկին բոլոր հինգ հանդիպումներում։ Այնւոամենայնիվ, Նովոտնան առավելության է հասնում մրցակցուհու նկատմամբ՝ 6-4, 6-4 և դուրս գալիս եզրափակիչ։ Առաջին սեթում նա պարտվում է թայ-բրեյքում, այնուհետև հաղթանակ է տանում հաջորդ սեթում և որոշիչ սեթում շահում էր 4-1 հաշվով։ Հաջորդ գեյմում, հաղթելով 40-30 հաշվով, նա կատարում է կրկնակի սխալ մատուցում և թույլ է եալիս Գրաֆին մնալ պայքարի մեջ։ Գրաֆը շահում է հետագա հինգ սեթերը և արժանանում հաղթողի տիտղոսին։ Մրցանակաբաշխության արարողության ժամանակ Նովոտնան սկսում է լացել և նրան սփոփում է Քենթի արքայադուստր Կատերինան[13]։ Նովոտնան տարվա վերջին հասնում է դասակարգման աղյուսակի 6-րդ հորիզոնական[8]։
1994 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականի մրցաշրջանը Նովոտնան սկսում է Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչով։ Քառորդ եզրափակչում նա կրկին հանդիպում է Գաբրիելա Սաբատինիի հետ, որը, ինչպես պարզվում է, դառնում է նրանց միջև վերջին հանդիպումը։ Նախորդ հանդիպման ժամանակ, 1993 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակչում, Նովոտնան հաղթանակ էր տարել։ Այս անգամ, Ավստրալիայի հարդի վրա, Սաբատինին հաղթանակ է տանում երկու սեթում՝ 6-3, 6-4։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Նովոտնան առաջին շրջանում պարտվում է Աննա Սմաշնովային՝ երկու սեթում։ Ուիմբլդոնում Նովոտնան հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ նա կրկին հանդիպում է Մարտինա Նավրատիլովայի հետ։ Այս անգամ Նավրատիլովան ռևանշի է հանում նախորդ տարվա պարտության համար, հաղթանակ տանելով երեք սեթում՝ 5-7, 6-0, 6-1։ Մեծ Սաղավարտի ամփոփիչ մրցաշարում՝ ԱՄՆ բաց առաջնությունում, 7-րդ «դասակարգված» Նովոտնան կիսաեզրափակիչում հանդիպում է առաջին համար Շտեֆի Գրաֆի հետ։ 1992 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունից ի վեր Նովոտնան 9 խաղ անընդմեջ պարտվել էր Գրաֆին։ Այդ գործընթացը շարունակվում է նաև այս անգամ, Գրաֆը հաղթանակ է տանում երկու սեթում՝ 6-3, 7-5։
1997 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
Նովոտնայից չորս տարի է պահանջվում, որպեսզի հասնի Մեծ Սաղավարտի մրցաշարի հերթական եզրափակիչին՝ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Չորրորդ շրջանում Նովոտնան հաղթահարում է Մերի Ջո Ֆերնանդեսի արգելքը՝ 7-5, 4-6, 7-5։ Այնուհետև Նովոտնան առավելության է հանում Ինդոնեզիայից Յայուկ Բասուկիի նկատմամբ, երկու սեթում։ Նովոտնան դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակցուհին է լինում իսպանուհի Արանչա Սանչես-Վիկարիոն։ Սանչես-Վիկարիոն Նովոտնայի նկատմամբ առավելության էր հասել նրանց նախորդ ինը հանդիպումներից յոթում, սակայն այդ հանդիպումների մեծամասնությունը կայացել էին գրունտի վրա՝ Սանչես-Վիկարիոյի համար լավագույն ծածկույթի։ Խոտածածկի վրա Նովոտնան որոշակի առավելություն ուներ և նա հաղթանակ է տանում երկու սեթում՝ 6-4, 6-2։ Եզրափակիչում նրա մրցակցուհին է լինում շվեյրցարուհի Մարտինա Հինգիսը։ Նովոտնան խաղը շատ արագ է սկսում և առավելության հասնում առաջին սեթում՝ 6-2։ Սակայն Հինգիսը գտնում է պայքարելու ձևը և հաղթում երկրորդ սեթում՝ 6-3։ Որոշիչ սեթում նույնպես Հինգիսը ուժեղ գտնվում և Նովոտնային «շնորհում» Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիյի երկրորդ պարտությունը[14][15]։ Այնուամենայնիվ, Նովոտնան հաղթում է WTA Tour-ի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով ֆրանսուհի Մերի Պիրսի նկատմամբ և տարին ավարտում է իր համար WTA մենախաղի դասակարգման աղյուսակի լավագույն արդյունքով՝ № 2 ռակետ[16][17]։ Մրցաշրջանի ընթացքում Նովոտնան հաղթանակի էր հասել նաև WTA մենախաղի երեք մրցաշարերում։
1998 թվական. Ուիմբլդոնյան փառք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիմբլդոնյան փառքը, վերջապես, գալիս է 1998 թվականին։ Քառորդ եզրափակիչում դժվարին հաղթանակ տանելով Վենուս Ուիլյամսի նկատմամբ՝ 7-5. 7-6(7-2), Նովոտնան կիսաեզրափակիչում վրեժխնդիր է լինում նախորդ տարվա պարտության համար՝ հաղթանակ տանելով Մարտինա Հինգիսի նկատմամբ երկու սեթում՝ 6-4, 6-4[18]։ Նա տիտղոսին արժանանում է եզրափակիչում թենիսի վետերան Նատալի Տոզիայի նկատմամբ երկու սեթում հաղթանակից հետո՝ 6–4, 7–6(7–2)[19][20]։ Նա դառնում է Բաց դարաշրջանում Մեծ Սաղավարտի մրցաշարերի ամենատարեց հաղթողը՝ 29 տարեկան և 9 ամսական[21]։ Այդ ռեկորդը գերազանցվում է իտալուհի Ֆրանչեսկա Սկիավոնեի կողմից 2010 թվականին, երբ նա հաղթանակ է տանում Ֆրանսիայի բաց առաջնությունում 29 տարեկան և 11 ամսական հասակում և Ֆլավիա Պենետայի կողմից, ով 2015 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում հաղթանակ է տանում լինելով 33 տարեկան և 6 ամսականում։
Նովոտնան հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտչի զուգախաղերի 12 մրցաշարերում (չորսը՝ Ուիմբլդոնում, երեքը՝ Ֆրանսիայում, երեքը՝ ԱՄՆ-ում և երկուսը՝ Ավստրալիայում) և չորս մրցաշարերում Մեծ Սաղավարտի խառը զույգերում (երկուսը Ավստրալիայի բաց առաջնությունում, մեկը՝ Ուիմբլդոնում և մեկը՝ ԱՄՆ բաց առաջնությունում)։ Նա տարվա վերջին 11 անգամ արժանացել է զուգախաղի դասակարգման աղյուսակի առաջին ռակետի կոչման։
Նովոտնան եղել է Չեխոսլովակիայի հավաքականի անդամը, որը հաղթանակ է տարել 1988 թվականի Ֆեդերացիայի Գավաթում։ 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերում Նովոտնան արժանանում է կանանց զուգախաղի արծաթե մեդալի, 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալի։ Նույն՝ 1996 թվականի, Օլիմպիական խաղերում, Նովոտնան արժանանում է կանանց զուգախաղի բրոնզե մեդալի։
Նա տիտղոսներ է նվաճել բոլոր չորս ծածկույթների վրա և 1998 թվականին անցնում է կարիերայում 10 միլիոն դոլլար մրցանակային ֆոնդի շահման նշագիծը, դառնալով հինգերորդ թենիսիտուհին, ով հասնում է այդ սահմանին։ Նա հաղթանակ է տարել ավելի քան 500 մենախաղերում և դարձել է 15-րդ կին թենիսիտուհին, ով Բաց դարաշրջանում կատարել է այդ հերոսությունը։
1998 թվականին Նովոտնան Մարտինա Հինգիսի հետ միասին ճանաչվում է WTA մրցաշարերի տարվա լավագույն զույգը, 1997 թվականին, Լինդսեյ Դևենպորտի հետ միասին, ճանաչվում է ITF տարվա լավագույն զույգ, 1996 թվականին WTA մրցաշարերի տարվա լավագույն զույգ Արանչա Սանչես-Վիկարիոյի, 1991 թվականին Ջիջի Ֆերնանդեսի և 1989-1990 թվականներին՝ Հելենա Սուկովայի հետ։
Նովոտնան պրոֆեսիոնալ մրցաշարերում մասնակցությունը դադարեցրել է 1999 թվականին, 14 տարվա կարիերայից հետո։ Այդ ընթացքում նա արժանացել է 100 տիտղոսների (24-ը մենախաղում և 76-ը զուգախաղում)[21]։ 2005 թվականին Յանա Նովոտնան ընդգրկվում է Թենիսի միջազգային փառքի սրահում։
2000-2002 թվականներին Նովոտնան BBC հեռուստաընկերության համար մեկնաբան է աշխատում Ուիմբլդոնի մրցաշարում[22]։ Սկսած 2009 թվականից Նովոտնան հանդես է գալիս Ուիմբլդոնի զուգախաղերի մրցաշարում՝ հրավիրվածների մրցաշարում։ 2010 թվականին նրա խաղընկերուհին է լինում Մարտինա Նավրատիլովան։ Նա նաև մասնակցում է Մեծ Սաղավարտի այլ մրցաշարերի հրավիրվածների մրցաշարերում։
Մասնակցություն Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում (32)[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենախաղ (4)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթանակ (1)[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
1998 | Ուիմբլդոնի մրցաշար | Խոտածածկ | ![]() |
6-4, 7-62 |
Պարտություններ (3)[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցաշար | Ծծակույթ | Մրցակից | Հաշիվ |
1991 | Ավստրալիայի բաց առաջնություն | Հարդ | ![]() |
5-7, 6-3, 6-1 |
1993 | Ուիմբլդոնի մրցաշար | Խոտածածկ | ![]() |
7-66, 1-6, 6-4 |
1997 | Ուիմբլդոնի մրցաշար | Խոտածածկ | ![]() |
2-6, 6-3, 6-3 |
Կանանց զուգախաղ (23)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթանակներ (12)[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարտություններ (11)[խմբագրել | խմբագրել կոդը]
Խառը զուգախաղեր (5)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթանակներ (4)[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցաշար | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
1988 | Ավստրալիայի բաց առաջնություն | ![]() |
![]() ![]() |
5-7, 6-2, 6-4 |
1988 | ԱՄՆ բաց առաջնություն | ![]() |
![]() ![]() |
7-5, 6-3 |
1989 | Ավստրալիայի բաց առաջնություն (2) | ![]() |
![]() ![]() |
6-3, 6-4 |
1989 | Ուիմբլդոնի մրցաշար | ![]() |
![]() ![]() |
6-4, 5-7, 6-4 |
Պարտություն (1)[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցաշար | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
1994 | ԱՄՆ բաց առաջնություն | ![]() |
![]() ![]() |
6-2, 6-4 |
Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենախաղ՝ 1 (1 բրոնզե մեդալ)[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք | Թվական | Վայր | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Բրոնզե | 1996 | Ատլանտա | Հարդ | ![]() |
7–6(8–6), 6–4 |
Զուգախաղ՝ 2 (2 արծաթե մեդալ)[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք | Թվական | Վայր | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Արծաթե | 1988 | Սեուլ | Հարդ | ![]() |
![]() ![]() |
4–6, 6–2, 10–8 |
Արծաթե | 1996 | Ատլանտա | Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–6(8–6), 6–4 |
Տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենախաղ՝ 1 (1 տիտղոս, 0 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք | Թվական | Վայր | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1997 | Նյու Յորք | Գորգ | ![]() |
7–6(7–4), 6–2, 6–3 |
Մենախաղ՝ 7 (2 տիտղոս, 5 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք | Թվական | Վայր | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1991 | Նյու Յորք | Գորգ | ![]() |
![]() ![]() |
4–6, 7–5, 6–4 |
Պարտություն | 1992 | Նյու Յորք | Գորգ | ![]() |
![]() ![]() |
7–6(7–4), 6–1 |
Պարտություն | 1993 | Նյու Յորք | Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–3, 7–5 |
Պարտություն | 1994 | Նյու Յորք | Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–7(4–7), 6–3 |
Հաղթանակ | 1995 | Նյու Յորք | Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–1 |
Պարտություն | 1996 | Նյու Յորք | Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–2 |
Հաղթանակ | 1997 | Նյու Յորք | Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–7(5–7), 6–3, 6–2 |
WTA մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենախաղ՝ 40 (24–16)[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1. | 1987 դեկտեմբերի 28 | Danone Հարդcourt Championships Բրիսբեն |
Խոտածածկ | ![]() |
6–7(6–8), 6–7(7–4) |
Հաղթանակ | 1. | 1988 նոյեմբերի 28 | Southern Cross Classic Ադելաիդա |
Հարդ | ![]() |
7–5, 6–4 |
Պարտություն | 2. | 1989 մայիսի 1 | Betty Barclay Cup Համբուրգ |
Գրունտ | ![]() |
հրաժարում |
Հաղթանակ | 2. | 1989 մայիսի 22 | Internationaux de Strasbourg Ստրասբուրգ |
Գրունտ | ![]() |
6–1, 6–2 |
Պարտություն | 3. | 1989 հոկտեմբերի 16 | Zürich Open Ցյուրիխ |
Գորգ | ![]() |
1–6, 6–7(6–8) |
Հաղթանակ | 3. | 1990 օգոստոսի 6 | Virginia Slims of Albuquerque Ալբուկերկե |
Հարդ | ![]() |
6–4, 6–4 |
Հաղթանակ | 4. | 1991 հունվարի 7 | Sydney International Սիդնեյ |
Հարդ | ![]() |
6–4, 6–2 |
Պարտություն | 4. | 1991 հունվարի 14 | Ավստրալիայի բաց առաջնություն | Հարդ | ![]() |
7–5, 3–6, 1–6 |
Հաղթանակ | 5. | 1991 փետրվարի 18 | U.S. National Indoor Tennis Championships Օկլահոմա |
Հարդ (i) | ![]() |
3–6, 6–3, 6–2 |
Պարտություն | 5. | 1991 սեպտեմբերի 30 | Sparkassen Cup Լայպցիգ |
Գորգ | ![]() |
3–6, 3–6 |
Պարտություն | 6. | 1992 փետրվարի 10 | Չիկագո |
Գորգ | ![]() |
6–7(4–7), 6–4, 5–7 |
Պարտություն | 7. | 1992 սեպտեմբերի 28 | Sparkassen Cup Լայպցիգ |
Գորգ | ![]() |
3–6, 6–1, 4–6 |
Պարտություն | 8. | 1992 հոկտեմբերի 19 | Brighton International Բրայթոն |
Գորգ | ![]() |
6–4, 4–6, 6–7(3–7) |
Հաղթանակ | 6. | 1993 փետրվարի 8 | Asian Open Օսակա |
Գորգ | ![]() |
6–3, 6–2 |
Պարտություն | 9. | 1993 հունիսի 21 | Ուիմբլդոն | Խոտածածկ | ![]() |
6–7(6–8), 6–1, 4–6 |
Պարտություն | 10. | 1993 սեպտեմբերի 27 | Sparkassen Cup Լայպցիգ |
Գորգ | ![]() |
2–6, 0–6 |
Հաղթանակ | 7. | 1993 հոկտեմբերի 18 | Brighton International Բրայթոն |
Գորգ | ![]() |
6–2, 6–4 |
Հաղթանակ | 8. | 1994 սեպտեմբերի 26 | Sparkassen Cup Լայպցիգ |
Գորգ | ![]() |
7–5, 6–1 |
Հաղթանակ | 9. | 1994 հոկտեմբերի 17 | Brighton International Բրայթոն |
Գորգ | ![]() |
6–7(4–7), 6–3, 6–4 |
Հաղթանակ | 10. | 1994 հմկտեմբերի 24 | Faber Grand Prix Էսսեն |
Գորգ | ![]() |
6–2, 6–4 |
Հաղթանակ | 11. | 1995 փետրվարի 20 | Generali Ladies Linz Լինց |
Գորգ | ![]() |
6–7(6–8), 6–3, 6–4 |
Պարտություն | 11. | 1996 փետրվարի 19 | Faber Grand Prix Էսսեն |
Գորգ | ![]() |
5–7, 6–1, 6–7(6–8) |
Հաղթանակ | 12. | 1996 մայիսի 20 | Madrid Open Մադրիդ |
Գրունտ | ![]() |
4–6, 6–4, 6–3 |
Հաղթանակ | 13. | 1996 հոկտեմբերի 14 | Zürich Open Ցյուրիխ |
Գորգ | ![]() |
6–2, 6–2 |
Հաղթանակ | 14. | 1996 հոկտեմբերի 28 | Ameritech Cup Չիկագո |
Գորգ | ![]() |
6–4, 3–6, 6–1 |
Հաղթանակ | 15. | 1996 նոյեմբերի 11 | Advanta Championships Philadelphia Ֆիլադելֆիա |
Գորգ | ![]() |
6–4 ret. |
Պարտություն | 12. | 1997 փետրվարի 17 | Faber Grand Prix Հանովեր |
Գորգ | ![]() |
6–4, 6–7(2–7), 4–6 |
Հաղթանակ | 16. | 1997 մայիսի 19 | Madrid Open Մադրիդ |
Գրունտ | ![]() |
7–5, 6–1 |
Պարտություն | 13. | 1997 հունիսի 23 | Ուիմբլդոն | Խոտածածկ | ![]() |
6–2, 3–6, 3–6 |
Հաղթանակ | 17. | 1997 սեպտեմբերի 22 | Sparkassen Cup Լայպցիգ |
Գորգ | ![]() |
6–2, 4–6, 6–3 |
Հաղթանակ | 18. | 1997 հոկտեմբերի 27 | Kremlin Cup Մոսկվա |
Գորգ | ![]() |
6–3, 6–4 |
Հաղթանակ | 19. | 1997 նոյեմբերի 17 | WTA Ամփոփիչ մրցաշար | Գորգ | ![]() |
7–6(4–7), 6–2, 6–3 |
Պարտություն | 14. | 1998 փետրվարի 16 | Faber Grand Prix Հանովեր |
Գորգ | ![]() |
0–6, 6–3, 5–7 |
Հաղթանակ | 20. | 1998 փետրվարի 23 | Generali Ladies Linz Լինց |
Հարդ (i) | ![]() |
6–1, 7–6(7–2) |
Պարտություն | 15. | 1998 ապրիլի 27 | Betty Barclay Cup Համբուրգ |
Գրունտ | ![]() |
3–6, 5–7 |
Հաղթանակ | 21. | 1998 հունիսի 15 | Eastbourne International Իսթբուրն |
Խոտածածկ | ![]() |
6–1, 7–5 |
Հաղթանակ | 22. | 1998 հունիսի 22 | Ուիմբլդոն | Խոտածածկ | ![]() |
6–4, 7–6(7–2) |
Հաղթանակ | 23. | 1998 հուլիսի 6 | Strabag Prague Open Պրահա |
Գրունտ | ![]() |
6–3, 6–0 |
Պարտություն | 16. | 1998 օգոստոսի 24 | New Haven Open at Yale Նյու Հեյվեն |
Հարդ | ![]() |
4–6, 1–6 |
Հաղթանակ | 24. | 1999 փետրվարի 15 | Faber Grand Prix Հանովեր |
Գորգ | ![]() |
6–4, 6–4 |
Զուգախաղ՝ 128 (76–52)[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար |
---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (12/11) |
Օլիմպիական խաղեր (0/2) |
WTA Մրցաշարեր (2/5) |
Վիրջինիա Սլիմս (5/1) |
Փուլ I (15/8) |
Փուլ II (28/18) |
Փուլ III (5/4) |
Փուլ IV և V (9/3) |
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1. | 1987 մայիսի 18 | Internationaux de Strasbourg Ստրասբուրգ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–0, 6–2 |
Հաղթանակ | 2. | 1987 օգոստոսի 3 | Southern California Open Սան Դիեգո |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–4 |
Հաղթանակ | 3. | 1987 սեպտեմբերի 21 | WTA Hamburg Համբուրգ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
7–6(1), 7–6(6) |
Պարտություն | 1. | 1987 հոկտեմբերի 26 | Zürich Open Ցյուրիխ |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–3, 2–6, 6–3 |
Պարտություն | 2. | 1988 փետրվարի 15 | Bank of the West Classic Օքլենդ |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–4 |
Հաղթանակ | 4. | 1988 փետրվարի 22 | Regions Morgan Keegan Championships and the Cellular South Cup Օկլահոմա |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–4 |
Պարտություն | 3. | 1988 փետրվարի 29 | Virginia Slims of Kansas Վիչիտա |
Հարդ (i) | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–4 |
Հաղթանակ | 5. | 1988 մայիսի 2 | Italian Open Հռոմ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–3, 4–6, 7–5 |
Հաղթանակ | 6. | 1988 հուլիսի 25 | Betty Barclay Cup Համբուրգ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–2 |
Հաղթանակ | 7. | 1988 օգոստոսի 15 | Rogers Cup Մոնրեալ |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–6(2), 7–6(6) |
Հաղթանակ | 8. | 1988 օգոստոսի 22 | WTA New Jersey Նյու Ջերսի |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–2 |
Պարտություն | 4. | 1988 սեպտեմբերի 20 | Օլիմպիական խաղեր | Հարդ | ![]() |
![]() ![]() |
4–6, 6–2, 10–8 |
Պարտություն | 5. | 1988 նոյեմբերի 28 | Southern Cross Classic Ադելաիդա |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–5, 6–7(4), 6–4 |
Հաղթանակ | 9. | 1989 հունվարի 2 | Danone Hardcourt Championships Բրիսբեն |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–7(4), 6–1, 6–2 |
Հաղթանակ | 10. | 1989 մարտի 13 | Virginia Slims of Florida Բոկա Ռատոն |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–2 |
Հաղթանակ | 11. | 1989 մարտի 20 | Miami Masters Մայամի |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–6(5), 6–4 |
Հաղթանակ | 12. | 1989 ապրիլի 24 | Spanish Open Բարսելոնա |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–2, 2–6, 7–6(3) |
Պարտություն | 6. | 1989 մայիսի 1 | Betty Barclay Cup Համբուրգ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
walkover |
Պարտություն | 7. | 1989 հունիսի 19 | Eastbourne International Իսթբուրն |
Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
6–3, ret. |
Հաղթանակ | 13. | 1989 հունիսի 26 | Ուիմբլդոն | Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
6–1, 6–2 |
Հաղթանակ | 14. | 1989 հոկտեմբերի 16 | Zürich Open Ցյուրիխ |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–3, 3–6, 6–4 |
Պարտություն | 8. | 1989 հոկտեմբերի 23 | Brighton International Բրայթոն |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
4–6, 7–6(7), 6–4 |
Պարտություն | 9. | 1989 նոյեմբերի 6 | Ameritech Cup Չիկագո |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–3, 2–6, 6–3 |
Հաղթանակ | 15. | 1990 հունվարի 1 | Danone Hardcourt Championships Բրիսբեն |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–1 |
Հաղթանակ | 16. | 1990 հունվարի 8 | Sydney International Սիդնեյ |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 7–5 |
Հաղթանակ | 17. | 1990 հունվարի 15 | Ավստրալիայի բաց առաջնություն | Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–6(5), 7–6(6) |
Հաղթանակ | 18. | 1990 փետրվարի 26 | Indian Wells Masters Ինդիան Ուելս |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–2, 7–6(6) |
Հաղթանակ | 19. | 1990 մարտի 5 | Virginia Slims of Florida Բոկա Ռատոն |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–2 |
Հաղթանակ | 20. | 1990 մարտի 16 | Miami Masters Մայամի |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–3 |
Պարտություն | 10. | 1990 մայիսի 14 | WTA German Open Բերլին |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–1 |
Հաղթանակ | 21. | 1990 մայիսի 28 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–4, 7–5 |
Հաղթանակ | 22. | 1990 հունիսի 25 | Ուիմբլդոն | Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–4 |
Հաղթանակ | 23. | 1990 օգոստոսի 13 | LA Women's Tennis Championships Մանհեթեն Բիչ |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 7–5 |
Պարտություն | 11. | 1990 օգոստոսի 27 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–4 |
Պարտություն | 12. | 1990 նոյեմբերի 5 | Virginia Slims of New England Վորչեսթեր |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
3–6, 6–3, 6–3 |
Հաղթանակ | 24. | 1990 դեկտեմբերի 31 | Danone Hardcourt Championships Բրիսբեն |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–1 |
Պարտություն | 13. | 1991 հունվարի 7 | Sydney International Սիդնեյ |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–1, 6–4 |
Պարտություն | 14. | 1991 հունվարի 14 | Ավստրալիայի բաց առաջնություն | Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–6(4), 6–1 |
Հաղթանակ | 25. | 1991 փետրվարի 11 | Ameritech Cup Չիկագո |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–4 |
Պարտություն | 15. | 1991 մարտի 15 | Miami Masters Մայամի |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–5, 6–2 |
Հաղթանակ | 26. | 1991 ապրիլի 29 | Betty Barclay Cup Համբուրգ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
7–5, 6–1 |
Հաղթանակ | 27. | 1991 մայիսի 27 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–0 |
Պարտություն | 16. | 1991 հունիսի 17 | Eastbourne International Իսթբուրն |
Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
2–6, 6–4, 6–4 |
Պարտություն | 17. | 1991 հունիսի 24 | Ուիմբլդոն | Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
6–4, 3–6, 6–4 |
Հաղթանակ | 28. | 1991 օգոստոսի 19 | Virginia Slims of Washington Վաշինգտոն |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
5–7, 6–1, 7–6(10) |
Պարտություն | 18. | 1991 օգոստոսի 26 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–4, 4–6, 7–6(5) |
Հաղթանակ | 29. | 1991 հոկտեմբերի 7 | Zürich Open Ցյուրիխ |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–3 |
Հաղթանակ | 30. | 1991 հոկտեմբերի 14 | Porsche Tennis Grand Prix Ֆիլդերշտադտ |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–2, 5–7, 6–4 |
Հաղթանակ | 31. | 1991 նոյեմբերի 11 | Advanta Championships of Philadelphia Ֆիլադելֆիա |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–4 |
Պարտություն | 19. | 1991 նոյեմբերի 18 | WTA Championships Նյու Յորք |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
4–6, 7–5, 6–4 |
Հաղթանակ | 32. | 1991 դեկտեմբերի 30 | Danone Հարդcourt Championships Բրիսբեն |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–3 |
Հաղթանակ | 33. | 1992 մարտի 26 | WTA Doubles Championships Տամպա |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–2 |
Պարտություն | 20. | 1992 մարտի 30 | Family Circle Cup Հիլթոն Հեդ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–2 |
Պարտություն | 21. | 1992 ապրիլի 6 | MPS Group Championships Ամելիա Իսլանդ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–1, 6–0 |
Հաղթանակ | 34. | 1992 մայիսի 11 | WTA German Open Բեռլին |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
7–6(5), 4–6, 7–5 |
Հաղթանակ | 35. | 1992 հունիսի 15 | Eastbourne International Իսթբուրն |
Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
6–0, 6–3 |
Պարտություն | 22. | 1992 հունիսի 22 | Ուիմբլդոն | Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–1 |
Հաղթանակ | 36. | 1992 օգոստոսի 24 | Southern California Open Սան Դիեգո |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–1, 6–4 |
Պարտություն | 23. | 1992 օգոստոսի 31 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–6(4), 6–1 |
Հաղթանակ | 37. | 1992 սեպտեմբերի 28 | Sparkassen Cup Լայպցիգ |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
7–5, 7–6(4) |
Հաղթանակ | 38. | 1992 հոկտեմբերի 19 | Brighton International Բրայթոն |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–1 |
Պարտություն | 24. | 1992 նոյեմբերի 16 | WTA Championships Նյու Յորք |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
7–6(4), 6–1 |
Հաղթանակ | 39. | 1993 փետրվարի 8 | Asian Open Օսակա |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–1, 6–3 |
Հաղթանակ | 40. | 1993 փետրվարի 15 | Open GDF Suez Փարիզ |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
7–6(2), 6–2 |
Պարտություն | 25. | 1993 մարտի 1 | Virginia Slims of Florida Դելրայ Բիչ |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–2 |
Հաղթանակ | 41. | 1993 մարտի 12 | Miami Masters Մայամի |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–2, 7–5 |
Պարտություն | 26. | 1993 ապրիլի 26 | Betty Barclay Cup Համբուրգ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–4, 7–6(5) |
Հաղթանակ | 42. | 1993 մայիսի 3 | Italian Open Հռոմ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–2 |
Պարտություն | 27. | 19923 մայիսի 24 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–3, 7–5 |
Պարտություն | 28. | 1993 հունիսի 14 | Eastbourne International Իսթբուրն |
Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
2–6, 7–5, 6–1 |
Պարտություն | 29. | 1993 հունիսի 21 | Ուիմբլդոն | Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–7(9), 6–4 |
Հաղթանակ | 43. | 1993 օգոստոսի 16 | Rogers Cup Տորոնտո |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–1, 6–2 |
Պարտություն | 30. | 1993 սեպտեմբերի 27 | Sparkassen Cup Լայպցիգ |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–2 |
Պարտություն | 31. | 1993 նոյեմբերի 15 | WTA Championships Նյու Յորք |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–3, 7–5 |
Պարտություն | 32. | 1994 հունվարի 10 | Sydney International Սիդնեյ |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–3 |
Հաղթանակ | 44. | 1994 փետրվարի 28 | Virginia Slims of Florida Դելրեյ Բիչ |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–0 |
Հաղթանակ | 45. | 1994 մարտի 24 | WTA Doubles Championships Տամպա |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–2, 7–5 |
Հաղթանակ | 46. | 1994 ապրիլի 25 | Betty Barclay Cup Համբուրգ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–2 |
Պարտություն | 33. | 1994 մայիսի 9 | WTA German Open Բեռլին |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–3, 7–6(2) |
Պարտություն | 34. | 1994 հունիսի 20 | Ուիմբլդոն | Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–1 |
Հաղթանակ | 47. | 1994 օգոստոսի 1 | Southern California Open Սան Դիեգո |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–3 |
Պարտություն | 35. | 1994 օգոստոսի 8 | LA Women's Tennis Championships Լոս Անջելես |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–1, 0–6, 6–1 |
Հաղթանակ | 48. | 1994 օգոստոսի 29 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–3 |
Պարտություն | 36. | 1994 հոկտեմբերի 17 | Brighton International Բրայթոն |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
4–6, 6–2, 6–3 |
Պարտություն | 37. | 1994 նոյեմբերի 14 | WTA Championships Նյու Յորք |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–7(4), 6–3 |
Հաղթանակ | 49. | 1995 հունվարի 9 | Sydney International Սիդնեյ |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–5, 2–6, 6–4 |
Հաղթանակ | 50. | 1995 հունվարի 16 | Ավստրալիայի բաց առաջնություն | Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–7(3), 6–4 |
Հաղթանակ | 51. | 1995 մարտի 6 | Virginia Slims of Florida Դելրեյ Բիչ |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–0 |
Հաղթանակ | 52. | 1995 մարտի 17 | Miami Masters Մայամի |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–5, 2–6, 6–3 |
Պարտություն | 38. | 1995 մայիսի 29 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–7(6), 6–4, 7–5 |
Հաղթանակ | 53. | 1995 հունիսի 19 | Eastbourne International Իսթբուրն |
Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
0–6, 6–3, 6–4 |
Հաղթանակ | 54. | 1995 հունիսի 26 | Ուիմբլդոն | Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
5–7, 7–5, 6–4 |
Հաղթանակ | 55. | 1995 նոյեմբերի 13 | WTA Championships Նյու Յորք |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–1 |
Հաղթանակ | 56. | 1996 փետրվարի 12 | Open Gaz de France Փարիզ |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–3 |
Հաղթանակ | 57. | 1996 մարտի 21 | Miami Masters Մայամի |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–4, 6–4 |
Հաղթանակ | 58. | 1996 ապրիլի 1 | Family Circle Cup Հիլթոն Հեդ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–3 |
Հաղթանակ | 59. | 1996 մայիսի 20 | WTA Madrid Open Մադրիդ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
7–6(4), 6–2 |
Հաղթանակ | 60. | 1996 հունիսի 17 | Eastbourne International Իսթբուրն |
Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
4–6, 7–5, 6–4 |
Պարտություն | 39. | 1996 հուլիսի 23 | Օլիմպիական խաղեր | Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–6(6), 6–4 |
Պարտություն | 40. | 1996 օգոստոսի 26 | ԱՄՆ առաջնություն | Հարդ | ![]() |
![]() ![]() |
1–6, 6–1, 6–4 |
Հաղթանակ | 61. | 1996 հոկտեմբերի 7 | Porsche Tennis Grand Prix Ֆիլդերշտադտ |
Հարդ (i) | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–3 |
Պարտություն | 41. | 1996 նոյեմբերի 18 | WTA Championships Նյու Յորք |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–2 |
Հաղթանակ | 62. | 1997 փետրվարի 10 | Open GDF Suez Փարիզ |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–0 |
Պարտություն | 42. | 1997 մարտի 31 | Family Circle Cup Հիլթոն Հեդ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
7–5, 4–6, 6–1 |
Հաղթանակ | 63. | 1997 ապրիլի 7 | Bausch & Lomb Championships Ամելիա Իսլանդ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–0 |
Հաղթանակ | 64. | 1997 մայիսի 12 | Qatar Total German Open Բեռլին |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–2, 3–6, 6–2 |
Հաղթանակ | 65. | 1997 օգոստոսի 25 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–4 |
Հաղթանակ | 66. | 1997 սեպտեմբերի 22 | Sparkassen Cup Լայպցիգ |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–2 |
Պարտություն | 43. | 1997 հոկտեմբերի 6 | Porsche Tennis Grand Prix Ֆիլդերշտադտ |
Հարդ (i) | ![]() |
![]() ![]() |
7–6(4), 3–6, 7–6(3) |
Պարտություն | 44. | 1997 նոյեմբերի 10 | Advanta Championships Philadelphia Ֆիլադելֆիա |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–3, 7–5 |
Հաղթանակ | 67. | 1997 նոյեմբերի 17 | WTA Championships Նյու Յորք |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–7(5), 6–3, 6–2 |
Հաղթանակ | 68. | 1998 մարտի 19 | Miami Masters Մայամի |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–2, 3–6, 6–3 |
Պարտություն | 45. | 1998 ապրիլի 27 | Betty Barclay Cup Համբուրգ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
7–6(3), 3–6, 6–3 |
Հաղթանակ | 69. | 1998 մայիսի 25 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–1, 7–6(4) |
Հաղթանակ | 70. | 1998 հունիսի 15 | Eastbourne International Իսթբուրն |
Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
6–1, 6–3 |
Հաղթանակ | 71. | 1998 հունիսի 22 | Ուիմբլդոն | Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
6–3, 3–6, 8–6 |
Հաղթանակ | 72. | 1998 օգոստոսի 17 | Canada Masters Մոնրեալ |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–4 |
Պարտություն | 46. | 1998 օգոստոսի 24 | New Haven Open at Yale Նյու Հեյվեն |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–1, 6–0 |
Հաղթանակ | 73. | 1998 օգոստոսի 31 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 6–3 |
Պարտություն | 47. | 1999 փետրվարի 1 | Toray Pan Pacific Open Tennis Tournament Տոկիո |
Գորգ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–3 |
Պարտություն | 48. | 1999 մարտի 5 | Indian Wells Masters Ինդիան Ուելս |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–2 |
Հաղթանակ | 74. | 1999 մարտի 18 | Miami Masters Մայամի |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
0–6, 6–4, 7–6(1) |
Հաղթանակ | 75. | 1999 մարտի 29 | Family Circle Cup Հիլթոն Հեդ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–1, 6–4 |
Պարտություն | 49. | 1999 ապրիլի 26 | Betty Barclay Cup Համբուրգ |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–2, 6–1 |
Պարտություն | 50. | 1999 մայիսի 10 | WTA German Open Բեռլին |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
6–3, 7–5 |
Պարտություն | 51. | 1999 հուլիսի 14 | Eastbourne International Իսթբուրն |
Խոտածածկ | ![]() |
![]() ![]() |
6–4, ret. |
Հաղթանակ | 76. | 1999 օգոստոսի 16 | Canada Masters Տորոնտո |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
6–3, 2–6, 6–3 |
Պարտություն | 52. | 1999 օգոստոսի 23 | New Haven Open at Yale Նյու Հեյվեն |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
7–6(1), 6–2 |
Մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեխոսլովակիա | Չեխիա | ||||||||||||||||||
Մրցաշար | 1985 | 1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | Հ-Պ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | Ե | 4 շրջան | 2 շրջան | 1/4 | 4 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | 23–9 | |||
Ֆրանսիայի բաց առաջնություն | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 1/4 | 1/2 | 1/4 | 4 շրջան | 1/4 | 1 շրջան | 3 շրջան | 1/2 | 3 շրջան | 1/4 | 4 շրջան | 41–14 | |||
Ուիմբլդոն | ՉՄ | 1 շրջան | 4 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 1/4 | 2 շրջան | 3 շրջան | Ե | 1/4 | 1/2 | 1/4 | Ե | Հ | 1/4 | 53–13 | |||
ԱՄՆ բաց առաջնություն | ՉՄ | Ո | 4 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1/4 | 4 շրջան | 1 շրջան | 4 շրջան | 1/2 | 1/4 | 1/4 | 1/4 | 1/2 | 3 շրջան | 39–14 | |||
Կարիերայի վիճակագրություն | |||||||||||||||||||
Տարվա վերջի վարկանիշ | 306 | 171 | 47 | 35 | 11 | 13 | 7 | 10 | 6 | 4 | 11 | 5 | 2 | 3 | NR |
Զուգախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար | 1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | ՀՄ | Հ–Պ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրալիայի բաց առաջնություն | NH | ՉՄ | 1/4 | 1/2 | Հ | Ե | 1/4 | 1/4 | 1/2 | Հ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | 2 / 9 | 36–7 | |||||||||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | 2 շրջան | 3 շրջան | ՉՄ | 1/2 | Հ | Հ | 1/2 | Ե | ՉՄ | Ե | 1/2 | 3 շրջան | Հ | 1/4 | 3 / 12 | 48–9 | |||||||||||||
Ուիմբլդոն | ՉՄ | 2 շրջան | 3 շրջան | Հ | Հ | Ե | Ե | Ե | Ե | Հ | 1/4 | 1/4 | Հ | 1/2 | 4 / 13 | 56–8 | |||||||||||||
ԱՄՆ բաց առաջնություն | ՉՄ | 3 շրջան | 3 շրջան | 3 շրջան | Ե | Ե | Ե | 2 շրջան | Հ | 1/4 | Ե | Հ | Հ | 3 շրջան | 3 / 13 | 49–10 | |||||||||||||
Հ-Պ | 1–1 | 5–3 | 7–3 | 16–3 | 23–1 | 21–3 | 17–4 | 14–4 | 15–2 | 19–2 | 12–3 | 11–1 | 18–0 | 10–4 | 12 / 47 | 189–32 | |||||||||||||
Տարվա ամփոփիչ մրցաշար | |||||||||||||||||||||||||||||
WTA տուրի մրցաշար | ՉՄ | 1/4 | ՉՄ | 1/2 | 1/4 | Ե | Ե | Ե | Ե | Հ | Ե | Հ | 1/4 | ՉՄ | 2 / 11 | 17–9 | |||||||||||||
Փուլ I մրցաշարեր | |||||||||||||||||||||||||||||
Toray Pan Pacific Open, Տոկիո | Not Tier I | 1/2 | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Ե | 0 / 2 | 5–2 | |||||||||||||||||||
BNP Paribas Open, Ինդիան Ուելս | Not Held | Not Tier I | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Ե | 0 / 1 | 4–1 | |||||||||||||||||||||
Miami Masters, Մայամի | Not Tier I | Հ | Ե | ՉՄ | Հ | 1/2 | Հ | Հ | 3 շրջան | Հ | Հ | 6 / 9 | 37–3 | ||||||||||||||||
Family Circle Cup, Չարլստոն | Not Tier I | ՉՄ | 1/4 | Ե | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Հ | Ե | 1/2 | Հ | 2 / 6 | 17–4 | ||||||||||||||||
Italian Open, Հռոմ | NH | Not Tier I | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Հ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 / 1 | 4–0 | |||||||||||||||
WTA German Open, Բեռլին | Not Tier I | Ե | 1/2 | Հ | ՉՄ | Ե | 1/2 | ՉՄ | Հ | 1/4 | Ե | 2 / 8 | 23–6 | ||||||||||||||||
Rogers Cup (tennis), Մոնրեալ/Տորոնտո | Not Tier I | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Հ | ՉՄ | 1/2 | ՉՄ | ՉՄ | Հ | Հ | 3 / 4 | 14–1 | ||||||||||||||||
Zurich Open, Ցյուրիխ | Not Tier I | 1/2 | ՉՄ | 1/4 | ՉՄ | 1/2 | ՉՄ | ՉՄ | 0 / 3 | 5–3 | |||||||||||||||||||
Kremlin Cup, Մոսկվա | Not Held | NTI | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 0 | 0–0 | ||||||||||||||||||||||
Ameritech Cup, Չիկագո | Not Tier I | ՉՄ | Not Tier I | Not Held | 0 / 0 | 0–0 | |||||||||||||||||||||||
Virginia Slims of Florida, Բոկա Ռատոն | Not Tier I | ՉՄ | ՉՄ | Not Tier I | Not Held | 0 / 0 | 0–0 | ||||||||||||||||||||||
Advanta Championships of Philadelphia, Ֆիլադելֆիա | Not Held | Not Tier I | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Not Tier I | 0 / 0 | 0–0 | |||||||||||||||||||||
Կարիերայի վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||
Տարվա վերջի վարկանիշ | 137 | 24 | 13 | 5 | 2 | 1 | 4 | 4 | 4 | 2 | 3 | 6 | 3 | NR |
Խառը զուգախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեխոսլովակիա | Չեխիա | ||||||||||||||||||
Մրցաշար | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | Հ-Պ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | Հ | Հ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 10–0 | |||||||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | 0–1 | |||||||||||
Ուիմբլդոն | 2 շրջան | Հ | 1/2 | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 11–2 | |||||||||||
ԱՄՆ բաց առաջնություն | Հ | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Ե | 10–2 |
Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1989 թվական - WTA Լավագույն զույգ Հելենա Սուկովայի հետ
- 1990 թվական - WTA Լավագույն զույգ Հելենա Սուկովայի հետ
- 1991 թվական - WTA Լավագույն զույգ Ջիջի Ֆերնանդեսի հետ
- 1996 թվական - WTA Լավագույն զույգ Արանչա Սանչես-Վիկարիոյի հետ
- 1997 թվական - ITF Աշխարհի չեմպիոն (կանայք, զուգախաղ) Լինդսեյ Դևենպորտի հետ
- 1998 թվական - WTA Լավագույն զույգ Մարտինա Հինգիսի հետ
- 2005 թվական - Թենիսի փառքի միջազգային սրահ
Կարիերայում WTA տուրի մրցանակային գումարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մեծ Սաղավարտի մենախաղերի տիտղոսներ |
WTA մենախաղերի տիտղոսներ |
Ընդամենը մենախաղերի տիտղոսներ |
Գումար ($) | Գումարային վարկանիշ |
---|---|---|---|---|---|
1986–88 | 0 | 1 | 1 | 439,958 | n/a |
1989 | 0 | 1 | 1 | 360,896 | 7 |
1990 | 0 | 1 | 1 | 645,500 | 5 |
1991 | 0 | 2 | 2 | 766,369 | 6 |
1992 | 0 | 0 | 0 | 511,184 | 8 |
1993 | 0 | 2 | 2 | 926,646 | 6 |
1994 | 0 | 3 | 3 | 876,119 | 4 |
1995 | 0 | 1 | 1 | 787,936 | 5 |
1996 | 0 | 4 | 4 | 1,354,307 | 3 |
1997 | 0 | 4 | 4 | 1,685,115 | 2 |
1998 | 1 | 3 | 4 | 2,153,800 | 3 |
1999 | 0 | 1 | 1 | 741,454 | 11 |
Կարիերայում | 1 | 23 | 24 | 11,249,284 | 19 |
Առաջատար թենիսիստուհիների հետ հանդիպումների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի № 1 ռակետները նշված են թավատառ։
Արանչա Սանչես-Վիկարիո 11–10
Իվա Մաջոլի 8–3
Անկե Հուբեր 8–4
/
Նատաշա Զվերևա 8–4
Դոմինիկա Մոնամի 7–0
Սանդրին Թեստուդ 7–0
Մերի Ջո Ֆերնանդես 7–4
Ժյուլի Ալար 6–0
Իրինա Սպիրլեա 6–0
Պատի Շնայդեր 6–2
Ջո Դուրի 5–0
Մագդալենա Մալեևա 5–1
Մարի Պիրս 5–1
Աի Սուգիյամա 5–2
Նատալի Տոզիա 5–4
Ջենիֆեր Կապրիատի 4–0
/
Կարինա Հաբսուդովա 4–0
Աննա Կուրնիկովա 4–0
Կատարինա Լիդկվիստ 4–1
Կոնչիտա Մարտինես 4–1
Բարբարա Շեթ 4–1
Բրենդա Շուլց-Մակքարթի 4–3
/
Մոնիկա Սելեշ 4–4
/
Հելենա Սուկովա 4–4
Շտեֆի Գրաֆ 4–29
Լիզա Բոնդեր 3–0
Լորի Մակնեյլ 3–0
Զինա Գարիսոն 3–1
Վենուս Ուիլյամս 3–1
Կլաուդիա Կոդե-Կիլշ 3–2
Ամանդա Կյոտցեր 3–3
Կատերինա Մալեևա 3–3
Մարտինա Հինգիս 3–9
Գաբրիելա Սաբատինի 3–10
Սիլվիա Հանիկա 2–0
Վենդի Տուրնբուլ 2–0
/
Մանուելա Մալեևա 2–1
Ամելի Մորեսմո 2–1
Անդրեա Տեմեշվարի 2–1
Կիմիկո Դատե 2–2
Բարբարա Պաուլուս 2–2
Կետի Ռինալդի 2–2
Պեմ Շրայվեր 2–3
Չանդա Ռուբին 1–2
/
Մարտինա Նավրատիլովա 1–6
Բեթինա Բունգե 0–1
Բարբարա Պոտեր 0–1
Սերենա Ուիլյամս 0–1
Կրիս Էվերտ 0–3
Լինդսեյ Դևենպորտ 0–6
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Tennis world mourns the passing of Jana Novotna / Women's Tennis Association — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 WTA կայքէջ
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database (չեխերեն)
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Olympedia — 2006.
- ↑ «WTA player profile – Jana Novotna»։ www.wtatennis.com։ WTA
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 John Barrett, ed. (1999)։ ITF World of Tennis 1999։ London: CollinsWillow։ էջեր 339–342։ ISBN 9780002188623
- ↑ John Barrett, ed. (1990)։ The International Tennis Federation : World of Tennis 1990։ London: Willow Books։ էջեր 173–174։ ISBN 9780002183550
- ↑ «Novotna Ends Graf's Reign at Australian Open»։ The New York Times։ AP։ հունվարի 22, 1991
- ↑ Sandra Harwitt (հունվարի 27, 1991)։ «Tennis; Seles Rallies Past Novotna To Win Australian Open»։ The New York Times
- ↑ RicՀարդ Finn (հունվարի 26, 1991)։ «Seles Rallies, Tops Novotna For Australian Title»։ Chicago Tribune
- ↑ Simon O'Hagan (հոկտեմբերի 17, 1993)։ «Profile: Serious intent of a 'choker' - Jana Novotna»։ The Independent
- ↑ Bill Glauber (հուլիսի 6, 1997)։ «For Hingis, 16 so sweet at Wimbledon»։ The Baltimore Sun։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2016-06-06
- ↑ Robin Finn (հուլիսի 6, 1997)։ «Wimbledon Is Latest Landmark in the Hingis Era»։ The New York Times
- ↑ Bill Berkrot (նոյեմբերի 25, 1997)։ «Novotna Takes Chase Over Pierce»։ The Moscow Times
- ↑ Mark Shapiro (նոյեմբերի 24, 1997)։ «Novotna Uses Powerful Serve To Defeat Pierce For Chase Title»։ Chicago Tribune
- ↑ Robin Finn (հուլիսի 3, 1988)։ «Tennis; Novotna Ousts Hingis to Meet a Finalist Her Own Age»։ The New York Times
- ↑ Jennifer Frey (հուլիսի 5, 1998)։ «It's Final: Novotna Wins Wimbledon»։ The Washington Post
- ↑ Lisa Dillman (հուլիսի 5, 1998)։ «Novotna Wipes Away Wimbledon Sorrows»։ Los Angeles Times
- ↑ 21,0 21,1 Collins Bud (2010)։ The Bud Collins History of Tennis (2nd ed.)։ [New York]: New Chapter Press։ էջեր 620–621։ ISBN 978-0942257700
- ↑ Sarah Edworthy (5 Jul 2000)։ «Wimbledon Diary: Novotna completes set with a pet»։ The Telepgraph
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յանա Նովոտնան WTA կայքում
- Յանա Նովոտնան ITF կայքում Archived 2020-08-10 at the Wayback Machine.
- Յանա Նովոտնան Ֆեդերացիայի Գավաթի կայքում Archived 2016-04-12 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յանա Նովոտնա կատեգորիայում։ |
|
- Նոյեմբերի 19 մահեր
- 2017 մահեր
- Չեխիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Բռնո քաղաքում ծնվածներ
- Pages using div col with unknown parameters
- Կանանց թենիսի առաջին ռակետներ
- Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի հաղթողներ
- Չեխ թենիսիստներ
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն
- Ուիմբլդոնի մրցաշար
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություն
- Քաղցկեղից մահացածներ