Ամառային օլիմպիական խաղեր 1996

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային օլիմպիական խաղեր 1996
Olympic rings with white rims.svg
Տեսակ Ամառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Բացում Հուլիսի 19
Ջահակիր Մուհամեդ Ալի
Երդվեց Teresa Edwards և Hobie Billingsley
Բացեց Բիլ Քլինթոն
Փակում Օգոստոսի 4
Մարզադաշտ Centennial Olympic Stadium և Ատլանտա
Մարզիկներ 10 320 (6 797 տղամարդ, 3 523 կին)
Նախորդ 1992 Summer Olympics
Հաջորդ Ամառային Օլիմպիական խաղեր 2000
1996 Summer Olympics Վիքիպահեստում

1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերը (անգլ1996 Summer Olympics of Atlanta), պաշտոնապես հայտնի որպես XXVI Օլիմպիական խաղեր, անցկացվել են հուլիսի 19-ից օգոստոսի 4Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի վարչական կենտրոն Ատլանտա քաղաքում։ 26 սպորտաձևերում խաղարկվեցին 271 մեդալներ։ Խաղերի ժամանակ ոմն կրոնական մոլեռանդ Էրիկ Ռուդոլֆը պայթեցնում է Կենտրոնական օլիմպիական պարկը՝ սպանելով 2 հոգու և վիրավորելով 111-ի։

Սպորտաձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից երկրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից երկրների աշխարհագրություն.
Կապույտ = առաջին անգամ, Կանաչ = նախկինում մասնակցած։ Դեղին կետը ցույց է տալիս հյուրանկալող քաղաքը (Ատլանտա)
Մարզիկների քանակը

Ընդհանուր առմամբ մասնակցություն ունեցել են 197 երկրներ, իսկ մարզիկների ընդհանուր քանակը կազմել է 10 318։[1] Թվով 24 երկրներ ունեցան իրենց օլիմպիական առաջնաելույթը, այդ թվում՝ 11-ը նախկին ԽՍՀՄ-ից։ Ռուսաստանը առաջին անգամ հանդես եկավ որպես անկախ պետություն՝ 1912 թ.-ից ի վեր, երբ հանդես էր եկել օլիմպիական խաղերին որպես Ռուսական Կայսրություն։ Հարավսլավական ֆեդերատիվ հանրապետությունը հանդես եկավ պարզապես որպես "Հարավսլավիա"

Ամառային օլիմպիական խաղերին (1994 թ.-ի ձմեռային խաղերին մասնակցելուց հետո) առաջին անգամ էին հանդես գալիս տասը երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Չեխիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սլովակիան, Ուկրաինան և Ուզբեկստանը, մինչդեռ 14 այլ երկրներ ընդհանրապես առաջին անգամ էին հանդես գալիս օլիմպիական խաղերում, որոնց թվում էին Ադրբեջանը, Բուրունդին, Կանաչ Հրվանդանը, Նաուրուն, Կոմորյան Կղզիները, Գվինեա Բիսաուն, Դոմինիկան, Մակեդոնիան, Պաղեստինը, Սենտ Լյուսիան, Սենտ Քիթս և Նևիսը, Սան Տոմե և Պրինսիպին, Տաջիկստանը և Թուրքմենստանը։

Մեդալների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են ամենաշատ մեդալներ նվաճած երկրները։ Հայաստանն ընդհունուր առմամբ նվաճել է 2 մեդալ՝ 1 ոսկի և 1 արծաթ։ Ոսկե մեդալը նվաճել է Արմեն Նազարյանը` 52 կգ քաշային հունահռոմեական ըմբշամարտում, իսկ արծաթե մեդալը` Արմեն Մկրտչյանը` 48 կգ քաշային ազատ ոճի ըմբշամարտում։

Ամենաշատ մեդալ հաղթած երկրներ տասնյակ Olympic rings with white rims.svg
Երկիրը Gold medal.svg Ոսկի Silver medal.svg Արծաթ Bronze medal.svg Բրոնզ Ընդհանուր
1 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 44 32 25 101
2 Flag of Russia.svg Ռուսաստան 26 21 16 63
3 {{{2}}} Գերմանիա 20 18 27 65
4 {{{2}}} Չինաստան 16 22 12 50
5 {{{2}}} Ֆրանսիա 15 7 15 37
6 {{{2}}} Իտալիա 13 10 12 35
7 {{{2}}} Ավստրալիա 9 9 23 41
8 {{{2}}} Կուբա 9 8 8 25
9 {{{2}}} Ուկրաինա 9 2 12 23
10 Flag of South Korea.svg Հարավային Կորեա 7 15 5 27

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]