Ձմեռային օլիմպիական խաղեր 2006

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային օլիմպիական խաղեր 2006
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
Երկիր Իտալիա
Բացումփետրվարի 10, 2006
ՋահակիրStefania Belmondo?
ԵրդվեցGiorgio Rocca? և Fabio Bianchetti?
ԲացեցԿառլո Չամպի
Փակումփետրվարի 26, 2006
Հիմնական իրադարձություններ2006 Winter Olympics opening ceremony? և 2006 Winter Olympics closing ceremony?
ՄարզադաշտStadio Olimpico Grande Torino?
ՄարզիկներՊատրիկ Էլիաս, Martin Erat? և Irena Česneková?
ՆախորդՁմեռային օլիմպիական խաղեր 2002
ՀաջորդՁմեռային Օլիմպիական խաղեր 2010
Կայքolympics.com/en/olympic-games/turin-2006(անգլ.)
 2006 Winter Olympics Վիքիպահեստում

Ձմեռային օլիմպիական խաղեր 2006 (անգլ.՝ XX Olympic Winter Games), ձմեռային օլիմպիական խաղեր, պաշտոնապես հայտնի որպես XX Ձմեռային օլիմպիական խաղեր, անցկացվել են Իտալիայի Պիեմոնտ մարզի Թուրին քաղաքում, 2006 թվականի փետրվարի 10-ից 26-ը։ Դրանք Իտալիայում անցկացվող ձմեռային երկրորդ օլիմպիական խաղերն էին, առաջինը անցկացվել էր Կորտինա դ’Ամպեցո-ում 1956 թվականին։ Օլիմպիական խաղերի ավարտից 11 օր անց Թուրինում անցկացվել էին նաև IX ձմեռային պարաօլիմպիկ խաղերը (մարտի 10-ից 19-ը)։

Ընտրություններ և առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Սեուլում ՄՕԿ-ի 109-րդ նստաշրջանում Թուրինը ընտրվել էր որպես XX Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։ Օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքով Թուրինից բացի, դիմորդների թվում էին Սիոնի քաղաքները (Սանկտ Մորիցի հետ միասին (Շվեյցարիա Շվեյցարիա)), Զակոպանե (Կրակովի և Նովի Թարգի հետ միասին(Լեհաստան Լեհաստան)), Պոպրադ-Տատրա (Սլովակիա Սլովակիա), Հելսինկի (Լահտիի և Լիլեհամերիի հետ միասին (Ֆինլանդիա Ֆինլանդիա/Նորվեգիա Նորվեգիա)) և Կլագենֆուրտ (Կլագենֆուրտի արվարձանների, Տարվիզիո, Կորտինա դ’Ամպեցո, Լյուբլյանա և Պլանիցա հետ միասին (Ավստրիա Ավստրիա/Իտալիա Իտալիա/Սլովենիա Սլովենիա)): Վերջնական քվեարկության արդյունքում հաղթել էր Թուրինը, որի համար քվեարկել էին 53 ձայն, Սիոնի 36 ձայների դիմաց։

Կառուցվել էին 65 մարզական տարածքներ, մարզադաշտեր, ստեղծվել էին տրանսպորտային ենթակառուցվածքներ (օլիմպիադայի համար Թուրինում զրոյից կառուցվել և բացվել էր մետրո), մարզական ավաններ մարզիկների և աթլետների համար։ Շինարարության վրա ընդհանուր ծախսվել էր 1.7 միլիարդ եվրո։

Ամենակարևոր մարզական տարածքներ:

  • Օլիմպիական մարզադաշտ (Թուրին)|Օլիմպիական մարզադաշտ
  • Մարզական 5 խաղադաշտ (3 նոր, 2 վերակառուցված)։ Palazzo a Vela (Շորթ թրեկի և գեղասահքի համար), Torino Esposizioni (հոկեյ)
  • Օվալ Լինգոտո (չմշկավազքի սահադաշտ)
  • Օլիմպիական գյուղեր Թուրինում, Բարդոնեքիայում և Սեստրիերեում.
  • Սառցե մարզադաշտ Պիներոլոյում (վերակառուցված և ընդլայնված) գեղասահքի համար
  • Նոր մարզադաշտ Տորե Պելիչեում (հոկեյի մարզադաշտ)
  • Պրաջելատո
  • Սահնակ-բոբսլեյի մրցուղի Չեզանա Պաիրոլում

Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողություն
Օլիմպիական կրակ Թուրինում

Օլիմպիական խաղերի բացումը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին Իտալիայի նախագահ Կառլո Աձելիո Չամպիի կողմից։ Մարզիկների անունից օլիմպիական երդում կարդալու պատիվը տրվել էր դահուկորդ Ջորջո Ռոկանին, իսկ դատավորների կողմից՝ Ֆաբիո Բիանկետիին։ Օլիմպիական կրակը վառելու պատիվը տրվել էր դահուկավազքի օլիմպիական երկակի չեմպիոն Ստեֆանիա Բելմոնդոյին։

Բացման արարողության ընթացքում ելույթ էր ունեցել իտալական ճանաչված օպերային երգիչ Լուչիանո Պավարոտտին՝ կատարելով Ջակոմո Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայից «Nessun dorma» արիան։

Խաղերին մասնակցել էին 2663 մարզիկներ (1627 տղամարդ, 1006 կին) աշխարհի 80 երկրներից, ովքեր խաղարկել էին մեդալների 84 հավաքածու՝ 15 սպորտաձևերից. բիլատոն, բոբսլեյ, դահուկային սպորտաձև, կյոռլինգ, ֆրիսթայլ, հոկեյ, գեղասահք, չմշկավազք, դահուկացատկ ցատկահարթակից, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, շորթ թրեկ, սկելետոն, սահնակային սպորտ, սնոուբորդինգ։

Օլիմպիականներին տեղավորել էին Թուրինի, Սեստրիերեի և Բարդոնեքիաի օլիմպիական ավաններում։

Մարզաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ խաղերի համեմատ ավելացել էին 6 մարզաձևեր։ Դրանք էին՝ սնոուբորդքրոսը, զանգվածային մեկնարկը բիատլոնում, կին ու տղամարդ չմշկորդների թիմային հետապնդումը։

Մրցումների ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման արարողություն Մրցակցության որակավորում Մրցույթի եզրափակիչ Ցուցադրական ելույթներ Փակման արարողություն
Փետրվար 10
Ուրբ
11
Շբթ
12
Կիր
13
Երկ
14
Երք
15
Չրք
16
Հնգ
17
Ուրբ
18
Շբթ
19
Կիր
20
Երկ
21
Երք
22
Չրք
23
Հնգ
24
Ուրբ
25
Շբթ
26
Կիր
Մեդալներ
Արարողություններ
Բիատլոն 1 1 1 1 2 1 1 2 10
Բոբսլեյ 1 1 1 3
Լեռնադահուկային սպորտը 1 1 1 2 2 1 1 1 10
Կյոռլինգ 1 1 2
Դահուկային սպորտաձև 1 1 1 1 2 1 1 1 1 1 1 12
Դահուկավազք 2 2 1 1 1 1 2 1 1 12
Դահուկային երկամարտ 1 1 1 3
Դահուկացատկ 1 1 1 3
Սահնակային սպորտ 1 1 1 3
Սկելետոն 1 1 2
Սնոուբորդ 1 1 1 1 1 1 6
Գեղասահք 1 1 1 1 4
Ֆրիսթայլ 1 1 1 1 4
Հոկեյ 1 1 2
Շորթ թրեկ 1 1 2 1 3 8
Մեդալներ 4 8 4 6 4 8 3 9 3 5 4 7 5 4 7 3 84
Փետրվար 10
Ուրբ
11
Շբթ
12
Կիր
13
Երկ
14
Երք
15
Չրք
16
Հնգ
17
Ուրբ
18
Շբթ
19
Կիր
20
Երկ
21
Երք
22
Չրք
23
Հնգ
24
Որբ
25
Շբթ
26
Կիր
Մեդալներ

Անդամ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերին մասնակցել էին 80 երկրների մարզիկներ։ Ձմեռային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել էին Եթովպիան և Մադագասկարը, ինչը ռեկորդ էր ձմեռային խաղերի համար։

Ազգային հավաքականում մարզիկների թիվը։

Մոխրագույն: չեն մասնակցել
Կանաչ: 1-9 մարզիկներ
Կապույտ: 10-49 մարզիկներ
Նարնջագույն: 50-99 մարզիկներ
Կարմիր: ավելի քան 100 մարզիկներ

Ավստրիա Ավստրիա Ադրբեջան Ադրբեջան Ալբանիա Ալբանիա Ալժիր Ալժիր
Անդորրա Անդորրա Արգենտինա Արգենտինա Հայաստան Հայաստան Բելառուս Բելառուս Բելգիա Բելգիա
Բերմուդյան կղզիներ Բերմուդներ Բուլղարիա Բուլղարիա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Բրազիլիա Բրազիլիա Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հունգարիա Հունգարիա Վենեսուելա Վենեսուելա Ամերիկյան Վիրջինյան կղզիներ Ամերիկյան Վիրջինյան կղզիներ Գերմանիա Գերմանիա Հոնկոնգ Հոնկոնգ
Հունաստան Հունաստան Վրաստան Վրաստան Դանիա Դանիա Իսրայել Իսրայել Հնդկաստան Հնդկաստան
Իրան Իրան Իռլանդիա Իռլանդիա Իսլանդիա Իսլանդիա Իսպանիա Իսպանիա Իտալիա Իտալիա
Ղազախստան Ղազախստան Կանադա Կանադա Քենիա Քենիա Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Ղրղզստան Ղրղզստան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Թայվան Թայվան Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Լատվիա Լատվիա
Լիբանան Լիբանան Լիտվա Լիտվա Լիխտենշտայն Լիխտենշտայն Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Մադագասկար Մադագասկար
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մոլդովա Մոլդովա Մոնակո Մոնակո Մոնղոլիա Մոնղոլիա Նեպալ Նեպալ
Նիդերլանդներ Նիդերլանդներ Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Նորվեգիա Նորվեգիա Լեհաստան Լեհաստան Պորտուգալիա Պորտուգալիա
Ռուսաստան Ռուսաստան Ռումինիա Ռումինիա Սան Մարինո Սան Մարինո Սենեգալ Սենեգալ Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա
Սլովակիա Սլովակիա Սլովենիա Սլովենիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Տաջիկստան Տաջիկստան Թաիլանդ Թաիլանդ
Թուրքիա Թուրքիա Ուզբեկստան Ուզբեկստան Ուկրաինա Ուկրաինա Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆրանսիա Ֆրանսիա
Խորվաթիա Խորվաթիա Չեխիա Չեխիա Չիլի Չիլի Շվեյցարիա Շվեյցարիա Շվեդիա Շվեդիա
Էստոնիա Էստոնիա Եթովպիա Եթովպիա Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավային Կորեա Հարավային Կորեա Ճապոնիա Ճապոնիա

Բարձր ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական խաղերում մարզիկների թվով (211 մարզիկ) ամենամեծ թիմը ԱՄՆ-ի հավաքականն է եղել։

Մրցումների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի հաղթողների ցուցակ

Փետրվարի 16։ Դոպինգի ընդունման թեստի դրական պատասխանից հետ Օլգա Պիլովային զրկել էին 15 կմ անհատական մրցավազքում շահած արծաթե մեդալից, ՄՕԿ-ի որոշմամբ նրան որակազրկել էին երկու տարի ժամկետով, իսկ Թուրինի դատախազությունը քրեական գործ էր հարուցել մարզիկի դեմ։

Մեդալների մրցաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների վերջնական արդյունք

2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի արդյունքներ

Մեդալների ընդհանուր քանակ
Վայր Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1 Գերմանիա Գերմանիա 11 12 6 29
2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 9 9 7 25
3 Ավստրիա Ավստրիա 9 7 7 23
4 Ռուսաստան Ռուսաստան 8 6 8 22
5 Կանադա Կանադա 7 10 7 24
6 Շվեդիա Շվեդիա 7 2 5 14
7 Հարավային Կորեա Հարավային Կորեա 6 3 2 11
8 Շվեյցարիա Շվեյցարիա 5 4 5 14
9 Իտալիա Իտալիա 5 0 6 11
10 Նիդերլանդներ Նիդերլանդներ 3 2 4 9
Ֆրանսիա Ֆրանսիա 3 2 4 9
Ընդամենը 84 84 84 252

Փակման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակման արարողության ժամանակ տեղի էր ունեցել փոքր միջադեպ։ Մինչ «Թուրին 2006» օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահը փորձել էր իր եզրափակիչ ելույթն ունենալ, 29-ամյա իսպանացի Վալենտինո Կաստելանին, ով Բադալոնայի բնակիչ էր, մոտեցել էր խոսափողին և փորձել էր ինչ-որ բան բղավել, բայց անվտանգության աշխատակիցների կողմից անմիջապես հեռացվել էր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա պարզապես ցանկացել էր շնորհակալություն հայտնել Իտալիային։

Ֆինանսական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղերից ստացված հասույթը կազմել էր մոտ մեկ միլիարդ եվրո։ Այդ գումարից հանել էին կազմակերպության ծախսերը, զուտ շահույթը կազմել էր 265 միլիոն եվրո[1]։

Ֆիլատելիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 15-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր 2006» հոդվածին։