Զակոպանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զակոպանե
լեհ.՝ Zakopane[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1578 թ.
Մակերես84 կմ²
ԲԾՄ833±1 մետր, 1130±1 մետր
Պաշտոնական լեզուլեհերեն
Բնակչություն25 562 մարդ (2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Ավտոմոբիլային կոդKTT
Պաշտոնական կայքzakopane.pl
Զակոպանե (Լեհաստան)##
Զակոպանե (Լեհաստան)

Զակոպանե (լեհ.՝ Zakopane), քաղաք Լեհաստանի հարավային ծայրամասում։ Բնակչությունը 2014 թվականի մարդահամարի տվյալներով 27,5 հազար մարդ է։ Զակոպանեն հանդիսանում է ձմեռայաին մարզաձևերի կենտրոնը, և հաճախ քաղաքաին անվանում են նաև Լեհաստանի ձմեռային մայրաքաղաք։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է հովտի վրա, որը գտնվում է Բարձ Տետրի լեռնաշղթայի մոտակայքում։ Մոտակա խոշոր քաղաքներն են Նովի-Սոնչը և Կրակովը։ Զակոպանեում է գտնվում երկաթգծի վերջին կայարանը, որը այդտեղից գնում է Կրակով։ Այն գտնվում է Կրակովից 120 կմ հեռավորության վրա։ Գնացքով և ավտոբուսով Կրակով հասնելը տևում է 3 ժամ, իսկ ավտոմեքենայով՝ 1,5 ժամ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տեղեկությունները Զակոպանեի մասին ստացել են 17-րդ դարի փաստաթղթերից։ Այն ժամանակ Զակոպանեն հիշատակվում է ոչ թե որպես քաղաք, այլ որպես փոքրիկ գյուղ[3]։ 17-րդ դարում այստեղ էին հատվում Լեհաստանի թագավորության, Հունգարիայի թագավորության և Օսմանյան կայսրության (այն շրջանները, որոնք ընդունում էին Օսմանյան կայսրության գերակայությունը և կորցրել էին իրենց անկախությունը) սահմանները։ Վերջինս հնարավորություն է տալիս ենթադրել, որ Զակոպանե անվանումը կապված է օսմաներենից եկած sekban բառից, որը նշանակում է «օսմանյան սահմանապահ զորքեր կամ եգերներ»[4]։ 1676 թվականին ըստ տեղեկությունների ապրում էր 43 մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://encyklopedia.pwn.pl/haslo/Zakopane;3999999.html
  2. http://pop-stat.mashke.org/poland-cities.htm
  3. Zakopane // Słownik geograficzny Królestwa Polskiego i innych krajów słowiańskich. T. 14. — Կաղապար:Warsz.: Nakł. F. Sulimierskiego i W. Walewskiego, 1895. — S. 310.
  4. Малахов С. В. Названия трёх правобережных прирейнских городов // Austrian Journal of Humanities and Social Sciences. — 2015. — № 11—12. — С. 83.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զակոպանե» հոդվածին։