Դահուկապար կամ ֆրիսթայլ, լեռնադահուկային սպորտի տարատեսակ, որը ներառում է երեք մրցաձև՝ մոգուլ դահուկաբալետ և դահուկացատկեր։ Մոգուլ մրցաձևը արագընթաց արագընթաց վայրէջք է՝ բլրածածկ տեղանքի սահուղով։ Դահուկաբալետը թեք սահուղով վայրէջք է, որի ժամանակ մարզիկը (մարզուհին) կատարում է ձևավոր քայլեր, պտույտներ, շրջադարձեր՝ հենվելով մեկ կամ երկու դահուկափայտերի վրա կամ առանց հենումների։ Դահուկացատկերը կատարվում են երկու մետրանոց դահուկահարթակից։ Մարզիկը օդում ճախրելիս կատարում է ամենաբարդ մարզավարժությունները (պտույտներ, շրջադարձեր, սալտո, սալտո՝ պիրուետներով և այլն) և ձգտում վայրէջք կատարել՝ պահպանելով հավասարակշռությունը։ Հաղթողը որոշվում է յուրաքանչյուր մրցաձևում, ինչպես նաև իր ցանկացած 2 մրցաձևերի գումարային արդյոքունքում։ Բացարձակ հաղթող է ճանաչվում եռամարտի և երկամարտի մրցումներում առավել շատ միավորներ ձեռք բերած մարզիկը։ Մրցումները կազմակերպվում են տղամարդկանց և կանանց համար առանձին-առանձին։
Սկսած 1978-ից անցկացվում են դահուկապարի աշխարհի գավաթի առաջնություններ։ Դահուկապարն ընդգրկված է ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ 1986-ին ֆրանսիական Տին քաղաքում կայացած դահուկապարի աշխարհի առաջին առաջնությունը[1]։