Դահուկային սպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դահուկային սպորտի մարզիկ

Դահուկային սպորտ, ձմեռային մարզաձև, որն ընդգրկում է դահուկավազքը, դահուկացատկը ցատկահարթակից, սլալոմը, հսկա սլալոմը, սրընթաց վարսանքը և բիաթլոնը։ Դահուկային սպորտի մրցումային ձևերից են դահուկային արագընթաց մրցարշավները, լեռնադահուկային սպորտը, դահուկացատկը ցատկահարթակից (տրամպլին)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մրցումներն անցկացվել են Նորվեգիայում, 1767 թվականին, ձևավորվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբիև, երբ ստեղծվեցիև դահուկային սպորտի ազգային ակումբներ (Նորվեգիայում՝ 1874 թվական, Ֆինլանդիայում՝ 1886 թվական, Գերմանիայում՝ 1891 թվական, Պետերբուրգում՝ 1894 թվականին)։ 1905 թվականին հիմնվել է Միջին Եվրոպական դահուկային միությունը, 1924 թվականին՝ Միջազգային դահուկային ֆեդերացիան (1948 թվականին նրա կազմի մեջ է մտել ԽՍՀՄ-ը)։ Դահուկային սպորտի միջազգային խոշորագույն մրցումներն են՝ ձմեռային օլիմպիական խաղերը (անցկացվում են 1924 թվականից), աշխարհի առաջնության մրցումները (1929 թվականից)։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դահուկային սպորտի պարապմունքներն անցկացվում են մաքուր օդում, բարերար են ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, ամրապնդում են նյարդային համակարգը, նպաստում օրգանիզմի կոփմանը և ֆիզիկական տոկունության զարգացմանը։ Դահուկներով սահելիս գործի են դրվում տարբեր մկանախմբեր, որը լավացնում է նյութափոխանակությունը, խթանում շնչառության և արյան շրջանառության օրգանների գործունեությունը։ Խիստ կտրտված տեղանքով դահուկներով տեղաշարժվելը, ինչպես նաև լեռնադահուկային սպորտն ու դահուկացատկերը զարգացնում են հիմնականում շարժումների համաձայնեցումը, արագ շարժող, հակազդեցությունը, հավասարակշռության զգացումը, վճռականությունը։

Դահուկաքայլքի ժամանակ օրգանիզմի բեռնվածությունը պայմանավորված է մրցատարածության հեռավորությամբ, տեղանքի ռելիեֆով, եղանակի և շարժման արագությամբ։ Դահուկային սպորտը լայնորեն կիրառվում է Երեխաների և երիտասարդության ֆիզիկական դաստիարակության, տարբեր տարիքի մարդկանց անհատ պարապմունքների ժամանակ։

Բժշկական ցուցումների դեպքում դահուկներով զբոսանքները կիրառվում են որպես բուժական ֆիզկուլտուրայի ձև։ Դահուկային սպորտի պարապմունքների ժամանակ ընդհանուր ռեժիմը և բեռնվածությունը պետք է համապատասխանեն պարապողների տարիքին, սեռին, առողջ, վիճակին և ֆիզիկական պատրաստվածությանը։

Վնասվածքների կանխարգելման համար կարևոր է լեռնադահուկային ձևի և ցատկերի սովորեցնելու խիստ հաջորդականություն։ Անհրաժեշտ է նաև կանխել ցրտահարությունը և մաշկի հարուկները։ Վերջին շրջանում անվավոր դահուկների օգտագործումը հնարավորություն է տալիս առողջարար մարզումներ ու մրցումներ կազմակերպել ասֆալտապատ ավտոճանապարհներին և հատուկ այդ նպատակով հարմարեցված հրապարակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 265 CC-BY-SA-icon-80x15.png