Սանկտ Մորից
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Սանկտ Մորից | |||||
| շվեյց. գերմ.՝ Gemeinde St. Moritz[1] | |||||
| |||||
| 46°29′50″N 9°50′16″E / 46.49722°N 9.83778°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Maloja Region? | ||||
| Մակերես | 28,69 կմ² | ||||
| ԲԾՄ | 1822 մետր | ||||
| Բնակչություն | ▼4928 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | 081 | ||||
| Փոստային դասիչ | 7500 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | GR | ||||
| Պաշտոնական կայք | gemeinde-stmoritz.ch(գերմ.) | ||||
|
| |||||
Սանկտ Մորից (գերմ.՝ St. Moritz, ֆրանսերեն՝ Saint-Maurice, իտալ.՝ San Maurizio), կոմունա, առողջավայր Շվեյցարիայում։ Գտնվում է Գրաուբյունդեն կանտոնում` համանուն լճի ափին։ Մտնում է Մալոյա շրջանի մեջ։ Բնակչությունը 5.119 մարդ է (2006)։ Պաշտոնական կոդ` 3787։
1928 և 1948 թվականներին Սանկտ Մորիցը եղել է Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1137 թվականին։ Քաղաքի անվանումը հետագայում ստացավ գերմանական ձև և հնչողություն, սակայն կապը սուրբ Մավրիկիոսի հետ, միևնույն է, պահպանվեց։
Ձմեռային սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 և 1948 թվականներին Սանկտ Մորիցում անվկացվել են ձմեռային օլիմպիական խաղեր։ Բացի նրանից` օլիմպիական խաղերը կրկնակի հյուրընկալել են Ինսբրուքը և Լեյք Փլեսիդը։
1934, 1974, 2003 և 2017 թվականներին Սանկտ Մորիցում անցկացվել են լեռնադահուկային մարզաձևից աշխարհի առաջնությունները։ Ամեն տարի այստեղ կազմակերպվում են լեռնադահուկային մարզաձևի աշխարհի գավաթի առաջնությունները։
Սանկտ Մորիցը բոբսլեյի հայրենիքն է համարվում[3]։ Այստեղ կազմակերպվում են բոբսլեյի, սահնակային սպորտի և սկելետոնի մրցաշարեր։ Ի տարբերություն համանման խոշոր այլ կենտրոնների` սահուղին այստեղ բնական է և ամեն ձմեռ կրկին ձևավորվում է։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունան Բեռնի էլեկտրական երկաթուղով կապված է Բեռնինա լեռնանցքին։ Ալբուլա երկաթգծով կապված է Կուր քաղաքին` Գրաուբյունդեն կանտոնի մայրաքաղաքին, իսկ Էնգադինյան երկաթուղով` Վերին և Ներքին Էնգադինի բնակավայրերին։
Նշանավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վացլավ Նիժինսկի - ծագումով լեհ ռուս պարող, խորեոգրաֆ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշտարակ
- Կայարան
- Ս. Լ. Կոժին, Պոլոյի խաղ Սանկտ Մորիցում, 50 х 86 սմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ UID Register
- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ «Лед и пламя: Ультрасани». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Մորից» հոդվածին։ |
| ||||||||||||||
