Լեյք Փլեսիդ[1] (անգլ.՝ Lake Placid), բնակավայր ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում: 1932 և 1980 թվականներին եղել է ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Ժամանակ առ ժամանակ այստեղ անցկացվում են բիաթլոնի` աշխարհի գավաթի առաջնությունները: 1999 թվականից բազմամարտիIronman («Երկաթե մարդ») առաջնության անցկացման պաշտոնական վայրերից մեկն է: Վերջին 37 տարիների ընթացքում այստեղ են անցկացվում ձիասպորտի «Ես սիրում են Նյու Յորքը» (անգլ.՝ I Love New York) և «Լեյք Փլեսիդ» առաջնությունները:
Լեյք Փլեսիդը գտնվում է Ադիրոնդակ լեռներում, որոնք Ապալաչներ լեռնային համակարգի մաս են կազմում: Ավանը գտնվում է Փլեսիդ լճի հարավային ծայրամասում, սակայն ավելի մոտ է Միրոր լճին, որի երկարությամբ ձգվում է նրա գլխավոր փողոցը` Մեյն սթրիթը: Ավանի մակերեսը 3.9 կմ² է, որից ցամաքը կազմում է 3.6 կմ², ջրային տարածքը` 0.4 կմ²:
2000 թվականի մարդահամարի տվյալներով ավանն ունի 2638 բնակիչ: Ավանում հաշվվում են 1303 տնային տնտեսություն և 604 ընտանիք: Բնակչության խտությունը 1913.2 մարդ է քառակուսի մղոնում (738,1/կմ²): Բնակչության ռասայական կազմը հետևյալ տեսքն ունի.
Տոկոսային հարաբերություն, %
Էթնիկ կամ ռասայական խումբ
95,75 %
սպիտակամորթներ
0,68 %
աֆրոամերիկացիներ
0,45 %
բնիկ ամերիկացիներ
0,91 %
ասիացիներ
0,57 %
Օվկիանիայից ներգաղթածներ
0,19 %
այլ ռասաներ
0,91 %
իսպանացիներ և լատիաամերիկացիներ
Տնտեսությունների 22,3 %-ն ունի 18 տարեկանից փոքր երեխա, որոնց հետ ապրում են համատեղ, 34.1 %-ը ամուսնացած զույգեր են, որ ապրում են միասին, 8.4 %-ը չամուսնացած կանայք են, իսկ 53.6 %-ը ընտանիքներ չեն համարվում: