Բազմամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազմամարտիկները սկսում են լողի մրցումը Աշխարհի ռազմական բազմամարտի 12-րդ խաղերին։

Բազմամարտ, ֆիզիկական վարժությունների որոշակի համալիրից կազմված տարբեր մարզաձևերի ընդհանուր անվանումը։ Ըստ բնույթի բաժանվում է երկու խմբի՝ միատեսակ մարզաձևերից կազմված բազմամարտ (մարմնամարզական, թեթև աթլետիկական, չմշկասահքային, լեռնային և այլն) և տարբեր մարզաձևերից կազմված բազմամարտ (ժամանակակից հնգամարտ, ձմեռային ժամանակակից երկամարտ, ծովային եռամարտ և այլն)։ Ամենամասսայական ձև է ՊԱՊ-ի համալիրը։ Բազմամարտի առանձին ձևերի անվանումը, որպես կանոն, որոշվում է նրա մեջ մտնող մարզաձևերի թվով (եռամարտ, հնգամարտ, տասնամարտ)։ Տարածված են նաև բազմամարտի ռազմասպորտային և ծովային մարզաձևերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 213