Jump to content

Շամոնի (Ֆրանսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շամոնի
ֆր.՝ Chamonix-Mont-Blanc[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքcanton of Chamonix-Mont-Blanc?, arrondissement of Bonneville? և Վերին Սավոյ
Հիմնադրված է1091 թ.
Մակերես116,53 կմ²
ԲԾՄ1030 մետր, 995 մետր, 4807 մետր
Բնակչություն8642 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ74400[3]
Պաշտոնական կայքchamonix.fr(ֆր.)
Շամոնի (Ֆրանսիա) (Ֆրանսիա)##
Շամոնի (Ֆրանսիա) (Ֆրանսիա)

Շամոնի Մոն Բլան կամ Շամոնի (ֆր.՝ Chamonix-Mont-Blanc), քաղաք և կոմունա Ֆրանսիայի արևելքում` Վերին Սավոյ դեպարտամենտում (Սավոյա պատմական շրջան)։

Բնակչությունը 9830 մարդ է (1999)։

Գտնվում է Ալպերում` Արվ գետի (Ռոն գետի վտակ) նեղ կիրճում` Մոնբլան լեռան ստորոտին, որում Շամոնիի մոտ թունել է փորված. այն միացնում է Ֆրանսիան ու Իտալիան։

1924 թվականին Շամոնիում են անցկացվել առաջին ձմեռային օլիմպիական խաղերը։ Շամոնին լեռնադահուկային կարևոր կենտրոն է։

Շամոնիի հարթավայրը առաջին անգամ հիշատակվել է 1091 թվականին։

Առաջին զբոսաշրջիկների հայտնվելը այս շրջանում վերաբերում է 19-րդ դարի սկսզբներին, երբ ստեղծվել է «Շամոնի ուղևորումների ընկերությունը» (ֆր.՝ Compagnie des Guides de Chamonix): 1921 թվականին կոմունայի անունը Շամոնիից փոխվում է Շամոնի Մոն Բլանի։

1924 թվականին քաղաքը մեծ ճանաչում է ստանում, քանի որ այստեղ անցկացվում են ձմեռային օլիմպիական առաջին խաղերը։

20-րդ դարի կեսերին գյուղատնտեսությունը, որ տեղի բնակչության եկամտի հիմնական աղբյուրն էր, դադարում է այդ կարևորությունն ունենալուց. քաղաքի տնտեսական ակտիվությունը վերջնականապես անցնում է տուրիզմի բնագավառին։ 20-րդ դարի վերջին քաղաքը կարող էր միաժամանակ ընդունել 60.000 զբոսաշրջիկ, իսկ տարեկան կտրվածքով քաղաքն ընդունում էր մինչև 5 միլիոն մարդ։

Լեռնային սպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամոնի կոմունան, որ ձգվում է 16 կմ, ձմեռային մարզաձևերի կարևոր կենտրոն է Ֆրանսիսկան Ալպերում։

Ներկայումս Շամոնին հայտնի է որպես հանրաճանաչ և համեմատաբար ոչ թանկ հանգստավայր լեդնադահուկային մարզաձևի և սնոուբորդի սիրահարների համար։ Շամոնիի հովիտը, որ ձգվում է 16 կմ, ներառում է մի քանի սահադաշտեր` Գրան Մոնտե, Լե Տուր, Լեզ Ուշ, Բրեվեն, Ֆլեժեր, ինչպես նաև նշանավոր Սպիտակ հովիտը` Էգյուիյ դյու Միդի բարձունքից (3843 մ) ձգվող 20 կիլոմետրանոց զառիթափը։ Բարձունք տանող ճոպանուղին իր կառուցման պահին (1955) ամենաբարձրն էր աշխարհում։

  • Բարձրությունների տատանում - 1008-3300 մ[4]
  • Ուղիներ - 100
  • Ուղիների ընդհանուր ձգվածություն - 170 կմ
  • Ամենաերկար ուղի - 22 կմ
  • Ուղիներ սկսնակների համար - 13
  • Միջին դժվարության ուղիներ - 34
  • Ուղիներ փորձառու դահուկորդների համար - 32
  • Դժվար ուղիներ - 21
  • Վերհան մեքենա - 49
  • Ֆունիկուլյոր - 6
  • Գոնդոլային վերհան մեքենա - 4
  • Թիկնաթոռով վերհան մեքենա - 18
  • Կայմօղերով վերհան մեքենա - 21
  • Հարթավայրային դահուկային ուղիների երկարություն - 42 կմ
  • Սահանքի ընդհանուր մակերես - 762 հա

Շամոնիում չկա վերհան մեքենաներով կապված սահելու միասնական տարածք։ Սահելու տարածքին հասնելու համար 7-15 րոպե պետք է գնալ ավտոբուսով։ Բացի դրանից` Մոնբլանին մոտ գտնվելու շնորհիվ Շամոնին մեծ հեղինակություն է վայելում լեռնագնացների և ժայռամագլցողների շրջանում։ Ամռանը քաղաքում գործում են բազմաթիվ ուղիներ լեռնային հեծանվորդների սիրահարների համար։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շամոնիի կենտրոնում
  • Մոնտեվյե լեռնային երկաթուղի (Montenvers Railway) - Շամոնին կապում է Մեր դե Գլաս սառցադաշտի ստորոտին
  • Մոնբլան տրամվայ (Mont Blanc Tramway) - լեռնային երկաթուղի, որ բարձրանում է Մոնբլան մինչև 2372 մ
  • Ալպերի թանգարան

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր

  • Կյորլինգի առաջնություն` Mac Kinlay
  • Լեռնագնացության բացում` Open d’escalade
  • Զբոսաշրջային գագաթներ (Les Sommets du tourisme)
  • «Ձմեռ պապի ժամանում» շոու («L’arrivée du Père Noël»)
  • Մրցարշավներ (Corrida de Chamonix)

Հունվար, փետրվար, մարտ

  • Կանդագար` արագընթաց վայրէջքի աշխարհի առաջնություն
  • Michel-Richard Bozon հուշամրցաշար
  • Ֆրիռայդ տուր (Freeride World Tour)
  • 24 ժամ սառույցին - ավտոմոբիլային մարզաձևի չեմպիոնատ
  • Շատ կարճ գիշերներ («Nuits Trop Courtes») միջազգային փառատոն - կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրում ռեժիսորների և դերասանների մասնակցությամբ
  • Chamonix Red Bull Snow Thrill
  • Մանկական դիմակահանդես
  • Cham Jam - հաֆփայփի, բորդեր կրոսի մրցություն
  • Գեղարվեստական ֆիլմերի փառատոն

Բնապահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվ գետի հովիտը, որտեղ տեղակայված է Շամոնի քաղաքը, և նրա մոտակա Պասի կոմունան օդի աղտոտվածության առումով Ֆրանսիսյի ամենավատ շրջաններից են[5]։ Բացի զբոսաշրջությունից` եկամտի աղբյուր են Շամոնիի թունելով բեռնափոխադրումները, ինչպես նաև առանձին տնտեսությունները, որոնք զբաղվում են ջեռուցման խնդիրներով[6]։

Նշանավոր մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Hôtel de l’Union» հյուրանոցի հյուրերի գրքում պահպանվել է կոմպոզիտոր Ֆերենց Լիստի գրառումը. «Մասնագիտությունը` երաժիշտ։ Ծննդավայրը` Պառնաս։ Որտեղից է եկել` կասկածներից։ Ճամփորդության նպատակը` ճշմարտություն»։ Հունգար կոմպոզիտորը կոմսուհի Մարիա դ'Ագուի և գրող Ժորժ Սանդի ուղեկցությամբ Շամոնիում է եղել 1836 թվականի սեպտեմբերի 7-ից 15-ը։

Շամոնիում է թաղված նշանավոր ճանապարհորդ, Մաթերհորն լեռան առաջին նվաճող Էդուարդ Ուիմպերը (Edward Whymper): Շամոնիում է թաղված նաև Միջին Ասիայի, Պամիրի հետազոտող կենսաբան, աշխարհագրագետ Ալեքսեյ Ֆեդչենկոն (1844-1873), որ մահացել է Մոնբլան բարձրանալիս։ Նրա տապանաքարին գրված է. «Դու քնած ես, սակայն քո գործերը երբեք չեն մոռացվի»։ Շամոնիում է մահացել Ֆրանսիայի քաղաքական և պետական գործիչ Մարսել Սամբան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Chamonix Ski areas - Chamonix Mont Blanc tourist office, France». // chamonix.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  5. «Le Lapiniste» (ֆրանսերեն). www.lelapiniste.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  6. «Sources de pollution». Air Rhône-Alpes (ֆրանսերեն). 2015 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամոնի (Ֆրանսիա)» հոդվածին։