Մաթերհորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Matterhorn Riffelsee 2005-06-11.jpg
Տեսակ լեռ
Երկիր Flag of Switzerland.svg Շվեյցարիա և Flag of Italy.svg Շվեյցարիա
Տեղադրություն Canton of Valais
Նյութ Փոխակերպված ապար
Բարձրություն (ԲԾՄ) 4478 մետր մ

Մաթերհորն, ֆրանսերեն կոչվում է Մոն Սերվին, իսկ իտալերեն՝ Մոն Սերվինո, արաջացել է գերմաներեն «մարգագետին» ու «գագաթ» բառերից: Այն Ալպերի յոթերորդ ամենաբարձր լեռն է, որն ունի 13434 ոտնաչափ (4478 մ) բարձրություն և վեր է խոյանում Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին՝ Զերմաթ գյուղի մոտ: Այն աշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթերհորնը հարավից և արևելքից

Մաթերհորնը առաջացել է մոտավորապես 90 մլն. տարի առաջ Աֆրիկայից դեպի Եվրոպա երկրակեղևի շարժման արդյունքում: Լեռը հայտնի է ոչ այնքան իր չափերի, որքան գագաթի ձևի շնորհիվ: Դարեր շարունակ կարծվել է, որ անհնարին է մագլցել այս լեռը, սակայն 1865 թվականին Բրիտոն Էդվարդ Ուայմփերի գլխավորած յոթ լեռնագնացների խումբը ի վերջո հասավ լեռան գագաթին: Դժբախտաբար, խմբի չորս անդամները զոհվեցին վայրէջքի ժամանակ: Մաթերհորնի բրգաձև գագաթի չորս նիստերը ուղղված են դեպի կողմնացույցի չորս ուղղությունները՝ այդպիսով ստեղծելով լեռան եզակի գագաթը, որը քաջ հայտնի է ողջ աշխարհում: Այսօր Մաթերհորնը Եվրոպայի ամենահայտնի լեռներից մեկն է, որի բարձունքը փորձում են նվաճել տարեկան 3000 լեռնագնացներ[1]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ այն բանի, որ լեռան գագաթը գտնվում է հիմնական ալպիական ջրբաժանի ուղղությամբ և ունի մեծ բարձրություն, Մաթերհորնին բնորոշ են եղանակային կտրուկ փոփոխությունները: Լեռան գագաթին նույնիսկ ամռանը մշտապես առկա է ձյան շերտ և բացասական ջերմաստիճան: Գլոբալ տաքացման հետևանքները և շրջակա միջավայրի վրա կլիմայի ազդեցությունը պարզելու համար լեռը դարձել է ուսումնասիրության օբյեկտ: Մասնավորապես 2003 թվականին Եվրոպայում եղանակի անբնական փոփոխության ժամանակ լեռան սառցադաշտերի հալվելը առաջացրեց լայնածավալ սողանքներ և քարաթափում, որի պատճառով ստիպված եղան կազմակերպել մի քանի տասնյակ լեռնագնացների փրկարարական և տեղափոխման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ գիտնակաների հետազոտությունների տվյալներով պարզվել է, որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում լեռան գագաթի ձյան շերտը զգալիորեն պակասել է: 2007-2011 թվականներին Մաթերհորնի հարևան Փոքր Մաթերհորն լեռնագագաթին Ցյուրիխի Շվեցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի մի խումբ գիտնականներ հատուկ սարքավորումների օգտագործման միջոցով այդ շրջանում անցկացրին տեղումների բնույթի հետազոտություններ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարկ Տրուման, Աշխարհի Հրաշալիքները, 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում