Ֆերենց Լիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերենց Լիստ
Liszt-1870.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Liszt Ferenc
Ի ծնե անուն Ֆերենց Լիստ
Ծնվել է հոկտեմբերի 22, 1811({{padleft:1811|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4][5][6][6]
Դոբորյան (Ռայդինգ), Ավստրիական կայսրություն
Երկիր Flag of Hungary.svg Հունգարիա
Ավստրո-Հունգարիա
Մահացել է հուլիսի 31, 1886({{padleft:1886|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:31|2|0}})[1][2][3][4][5][6][6] (74 տարեկանում)
Բայրոյթ, Գերմանիա Գերմանիա
Ժանրեր սիմֆոնիա և դասական երաժշտություն
Մասնագիտություն Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական և հասարակական գործիչ
Գործիքներ դաշնամուր և երգեհոն
Շրջանավարտ Վիենայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Ստորագրություն
Ստորագրություն

Ֆերենց Լիստ (հունգ.՝ Liszt Ferenc, գերմ.՝ Franz Liszt, հոկտեմբերի 22, 1811({{padleft:1811|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4][5][6][6], Ռայդինգ, Oberpullendorf District, Բուրգենլանդ, Ավստրիա[3] - հուլիսի 31, 1886({{padleft:1886|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:31|2|0}})[1][2][3][4][5][6][6], Բայրոյթ, Բավարիա, Գերմանական կայսրություն[1][3][4]), կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական և հասարակական գործիչ Ֆերենց Լիստը լուրջ ներդրում ունի համաշխարհային երաժշտարվեստի զարգացման, հունգարական և այլ ազգային կոմպոզիտորական դպրոցների ստեղծման մեջ, դաշնամուրային արվեստում հիմնադրել է նոր ուղղություն։

Մեծ ազդեցություն է թողել Ռիխարդ Վագների, Հեկտոր Բերլիոզի, Քամիլ Սեն-Սանսի, Էդվարդ Գրիգի և Ալեքսանդր Բորոդինի երաժշտության վրա։ Որպես երգահան Լիստը Նոր գերմանական դպրոցի ("Neudeutsche Schule") նշանավոր ներկայացուցիչ է։ Նա թողել է հարուստ և բազմազան երաժշտական ժառանգություն՝ հիմնականում ստեղծագործություններ դաշնամուրի և նվագախմբի համար։ Լիստը սիմֆոնիկ երաժշտության մեջ նոր՝ սիմֆոնիկ պոեմի ժանրի ստեղծողն է։

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերենց Լիստի հայրը՝ Ադամ Լիստը, նվագել է երաժշտական տարբեր գործիքներ, երգել և գրել է երաժշտություն, եղել է որդու դաշնամուրի առաջին ուսուցիչը։ 6 տարեկանում Ֆերենցը սովորել է դաշնամուր նվագել, իսկ 3 տարի անց փայլուն ելույթներ է ունեցել։ 1821-1822 թթ-ին կրթությունը շարունակել է Վիեննայում, որտեղ աշակերտել է Կարլ Չեռնիին (դաշնամուր) և Անտոնիո Սալիերիին (կոմպոզիցիա)։ 1822-1823 թթ-ին Վիեննայում ունեցել է մի քանի համերգ, որոնցից մեկին ներկա է եղել Լյուդվիգ վան Բեթհովենը։ 1823 թ-ին կրթությունը շարունակելու նպատակով տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1835 թ., կոմպոզիցիայի մասնավոր դասեր առել հայտնի երաժիշտներից։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թ-ին, Հուլիսյան հեղափոխության ազդեցութամբ, Լիստը գրել է «Հեղափոխական սիմֆոնիան», 1834 թ-ին՝ Լիոնի ջուլհակների ապստամբությունից հետո՝ «Լիոն» դաշնամուրային պիեսը։

Դաշնակահարի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1838-1847 թթ-ին՝ որպես դաշնակահար, ելույթներ է ունեցել Եվրոպայում։ Լիստը մեծ ճանաչման է արժանացել 1830-ական թվականներին ստեղծած «Ճանապարհորդի ալբոմ», 12 մեծ էտյուդներ, «Պետրարկայի երեք սոնետը», «Մահվան պարը» (նվագախմբի հետ) դաշնամուրային երկերով։ Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նրա մեծագույն նվաճումներն են առաջին «վայմարյան շրջանում» (1848-1861 թթ-ին Վայմարյան դպրոցը գլխավորել է Լիստը) գրած խոշոր երկերը՝ «Ֆաուստ-սիմֆոնիա», «Սիմֆոնիա առ Դանտեի «Աստվածային կատակերգություն», 12 սիմֆոնիկ պոեմ, «Մազեպա», «Երկու դրվագ Լենաուի «Ֆաուստից» և այլն։ Երաժշտական նոր ժանր են սկզբնավորել Լիստի ստեղծած 13 մեկմասանոց ծրագրային սիմֆոնիկ պոեմները։ Երաժշտության միջոցով կոմպոզիտորը վերամարմնավորել է համաշխարհային արվեստի «հավերժական կերպարները» (Ֆաուստ, Պրոմեթևս, Օրփեոս, Համլետ)։ Վայմարում Լիստը հանդես է եկել որպես դիրիժոր (կատարել է իր ժամանակի կոմպոզիտորների ստեղծագործություններից), գրել հոդվածներ Հեկտոր Բեռլիոզի, Ռոբերտ Շումանի, Ռիխարդ Վագների, գիրք՝ Ֆրեդերիկ Շոպենի մասին, մշակել օպերային թատրոնի բարեփոխումների ծրագիրը։

Հոգևոր գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թ-ին նա հեռացել է Վայմարից, ապրել Հռոմում, ապա՝ Բուդապեշտում։ Կոմպոզիտորը, հիասթափվելով իրականությունից, 1865 թ-ին ձեռնադրվել է աբբա, գրել հոգևոր երաժշտություն։ 1860-1880-ական թվականներին ստեղծել է երգեհոնային և խմբերգային մի շարք հոգևոր ստեղծագործություններ, բազմաթիվ դաշնամուրային երկեր, հանրահայտ «Երեք մոռացված վալսը», շուրջ 70 ռոմանսներ ու երգեր։ Լիստը մասնակցել է Բուդապեշտի երաժշտական ակադեմիայի հիմնադրմանը (1875 թ.), եղել նրա առաջին նախագահը։ Ակադեմիան հետագայում կոչվել է Լիստի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118573527 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Г. Риман Лист // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 768–771.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Н. С. Лист, Франц // Энциклопедический словарь СПб.: Брокгауз—Ефрон, 1896. — Т. XVIIа. — С. 759–760.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 Internet Broadway Database — 2000.