Ադամ Լիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադամ Լիստ
Adam Liszt.jpg
Բնօրինակ անուն գերմ.՝ Adam List
Ծնվել է դեկտեմբերի 16, 1776({{padleft:1776|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:16|2|0}})[1]
Էդելստալ, Նոյզիդլ-ամ-Զե, Բուրգենլանդ, Ավստրիա
Երկիր Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Մահացել է օգոստոսի 28, 1827({{padleft:1827|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:28|2|0}})[1] (50 տարեկանում)
Բոլուն սյուր Մեր[1]
Մասնագիտություն թավջութակահար և կոմպոզիտոր
Երգչաձայն բաս
Գործիքներ թավջութակ և դաշնամուր
Ամուսին Աննա Լագեր

Ադամ Լիստ (գերմ.՝ Adam List, հունգ.՝ Liszt Ádám, դեկտեմբերի 16, 1776({{padleft:1776|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:16|2|0}})[1], Էդելստալ, Նոյզիդլ-ամ-Զե, Բուրգենլանդ, Ավստրիա - օգոստոսի 28, 1827({{padleft:1827|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:28|2|0}})[1], Բոլուն սյուր Մեր[1]), հունգարացի ինքնագործ երաժիշտ: Երիտասարդ տարիներին իշխան Միկլոշ Էստերխազի կալվածքում եղել է տնտեսական աշխատող, իսկ ազատ ժամանակ` երաժիշտ նրա նվագախմբում: 1811 թվականին որդու` Ֆրանցի (հունգարերեն Ֆերենց) ծնվելուց հետո[Ն 1] առաջիններից մեկն էր, որ նրա մոտ նկատեց երաժշտական կարողություններ և դարձավ նրա երաժշտության առաջին ուսուցիչը: Հետագայում հասավ նրան, որ որդին երաժշտական կրթություն ստանա իր ժամանակի խոշորագույն երաժիշտ մանկավարժների` Կարլ Չեռնիի, Անտոնիո Սալիերիի, Ֆերդինանդո Պաերի և Անտոնին Ռեյխայի մոտ: Եղել է Ֆրանց Լիստի առաջին տարիների հաջողությունների, եվրոպական մայրաքաղաքներում՝ Վիեննայում, Փարիզում, Լոնդոնում, և մի շարք գավառական քաղաքներում նրա ելույթների կազմակերպիչը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Լիստը ծնվել է 1776 թվականի դեկտեմբերի 16-ին , Պրեսբուրգի մոտ (այժմ` Բրատիսլավա, Սլովակիա)[Ն 2] գտնվող Նեմեշվյոլդ գյուղում (այժմ` Էդելստալ, Ավստրիա): Նա Գեորգ Ադամ Լիստի և նրա երեք կանանցից առաջինի` Բարբարա Սլեզակովայի (Շլեզակ) երկրորդ որդին էր: Հավանաբար, հենց Ադամի հայրը «հունգարացրեց» իր List ազգանունը (որը կարող էր լինել ինչպես գերմանական, այնպես էլ` սլավոնական ծագման), քանի որ բնագիր տեղական հունգարերենով այն կարդացվում էր «Լիշտ»[2]: Ադամի ընտանիքը համարվում էր հունգարական, չնայած չէր խոսում հունգարերեն[3]:

Մինչև 13 տարեկան հասակն Ադամը հաճախում է Կիտտզե գյուղի միջնակարգ դպրոցը, որտեղ ուսուցչություն էր անում նրա հայրը: Գեորգ Լիստը նույնպես երիտասարդ որդուն երաժշտության առաջին դասերն է տվել[4]: 1790 թվականին Ադամը թողնում է տունը և գրանցվում Պրեսբուրգի Արքայական կաթոլիկական գիմնազիայում[5], որտեղ սովորում է հինգ տարի: Այդ տարիներին էլ երաժշտական կրթություն է ստանում Ֆրանց Ռիգլերի մոտ[5][4]: Գիմնազիան ավարտելուց հետո` 1795 թվականին, Ադամը ընդունվում է Մալացկի Ֆրանցիսկյան շքանշանի, այնուհետև Տիրնաուի մեկ այլ վանք: Իր «անկայուն և փոփոխուն բնավորության» շնորհիվ 1797 թվականի հուլիսի 27-ին թողնում է վանքը, վերադառնում հայրենի եզերք, ընդունվում Պրեսբուրգյան համալսարան, որտեղ 1797-1798 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում ուսումնասիրում է փիլիսոփայություն[2][4][6]: Համալսարանական կարճատև ուսումնառության ընթացքում նվագախմբում աշխատում է որպես թավջութակահար և երգչախմբում բաս երգիչ[7]:

Իշխան Էստերխազի մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Էստերխազիի դղյակը Այզենշտադում

Ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված է լինում թողնել ուսումը և 1798 թվականի հունվարի 1-ից ծառայության անցնել իշխան Միկլոշ Էստերհազի Ֆորխտենաու կալվածքում[4][8]: Այդ տարին Ադամի համար շատ ծանր եղավ, նախ մահացավ նրա մայրը, այնուհետև հայրը, դրանից հետո գժտվեց դպրոցի ղեկավարոււթյան հետ և զրկվեց ուսուցչի աշխատանքից: Երիտասարդը ստիպված էր իր վրա վերցնել 11 եղբայրների և քույրերի ֆինանսական աջակցության դժվարությունները: Ադամի նկատմամբ իշխան Էստերխազի ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ նրան հաջողվեց հոր համար տեղ ստանալ Մարցի իշխանական փարախում[8]:

Երկու տարի Ֆորխտենաուում անցկացնելուց հետո, Ադամը փոխադրվում է այլ պաշտոնի Կապուվարում, սակայն երկու ամիս հետո ստիպված է լինում տեղափոխվել հունգարերեն չիմանալու պատճառով: Նա դիմեց Այզենշտադում ծառայելու միջնորդությամբ, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր Էստերխազի իշխանների գլխավոր նստավայրը[8]: Դիմումին կից Ադամը ներկայացրել էր իշխանին նվիրված Te Deum սեփական ստեղծագործությունը երգչախմբի և 16 գործիքների համար, ինչպես նաև նամակ այն մասին, որ ինքը երաժշտական կրթություն է ստացել Արքայական գիմնազիայում և Պրեսբուրգի համալսարանում[8], նվագել թավջութակ, դաշնամուր և ֆլեյտա[9]:

Միայն 1805 թվականին, բազմաթիվ միջնորդություններից ու խնդրագրերից հետո խնդրանքը բավարարվեց և Ադամ Լիստը փոխադրվեց Այզենշտադ ոչ բարձր տնտեսական պաշտոնի[10], որտեղ էլ նա իր ազատ ժամանակը կարողանում է հատկացնել երաժշտությանը[4][11]: Նա նվագել է Հումմելի և Լուիջի Քերուբինիի (որոշ տվյալներով նաև Յոզեֆ Հայդնի) ղեկավարությամբ գործող նվագախմբերում, 1807 թվականի սեպտեմբերի 13-ին եղել է Բեթհովենի ղեկավարությամբ գործող նվագախմբի կազմում[12]), որը կատարել է դո- մաժոր պատարագը: 1809 թվականին Լիստը հանկարծակի փոխադրվում է Ռայդինգ գյուղի փարախի համբարակի պաշտոնին: Դա մի քայլ առաջ էր ծառայողական սանդուղքում, բայց Ադամը ծանր ապրումներ ունեցավ, որ դադարեց զբաղվել երաժշտությամբ և ընկավ խորը ընկճվածության մեջ[11][13]:

Քանի որ Ադամ Լիստը ժամանակի ընթացքում դարձավ իշխան Միկլոշ Էստերխազիի վստահելի աշխատակիցներից մեկը, նրան վստահեցին խոշոր գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկի ղեկավարումը: Ադամի ղեկավարության ներքո էր գտնվում ոչխարների հոտեր, որոնցում հաշվում էր 50 000 գլխից ավելի, ինչպես նաև իրականացնում էր աշխատակիցների և հաշվապահության կառավարումը[14]: Շատ տարիներ անց Ֆրանց Լիստը իր նամակում գրել է, որ հայրը «հսկողություն էր իրականացնում իշխան Էստերխազիի 30 000- ից ավելի ոչխարների նկատմամբ»[10]:

Մարիա Աննա Լագեր` Ադամի կինը (նկարիչ` Ֆրիդրիխ Յուլիսուս Լյուդվիգ , 1826 և 1837 թթ. միջև ընկած ժամանակահատված)

Ամուսնություն և որդու ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

1810 թվականի ամռանն Ադամն ուղևորվում է Մատերսդորֆ, որտեղ հայրը աշխատում էր իշխան Էստերխազի փարախի կառավարիչ: Նրան մեղադրում էին զեղծարարության մեջ, և հավանաբար Ադամը լինելով հմուտ հաշվապահ հույս ուներ օգնել հորը: Հայտնի չէ, հաջողվեց նրան ինչ որ չափով օգնել հորը, բայց այդ ուղևորության ընթացքում Ադամ Լիստը ծանոթացավ 22 տարեկան մի աղջկա, Մարիա Աննա Լագերի, իր ապագա կնոջ և միակ որդու` նշանավոր կոմպոզիտոր Ֆրանց Լիստի մոր հետ[15]:

Աննան սերել է Ստորին Ավստրիայի Կրեմս գյուղի անգլալեզու ընտանիքից: Նա հացավաճառ հոր և նրա երկրորդ կնոջ իններորդ երեխան էր[13][15]: Երբ աղջիկը ընդամենը 6 տարեկան էր, մահացավ նրա հայրը, իսկ կես տարի անց` մայրը: Աննան ստիպված փոխադրվում է Վիեննա, որտեղ մի քանի տարի տարբեր սեփականատերերի մոտ աշխատում է որպես սպասուհի: Նա քաղաքում մնում է Նապոլեոնի զորքերի կողմից քաղաքի պաշարման և գրավման ընթացքում, իսկ դրա ավարտից հետո տեղափոխվում է եղբոր մոտ, Մատտերսդորֆ[15]:

1811 թվականի հունվարի 11-ին տեղի է ունենում Ադամի և Աննայի հարսանիքը: Պսակադրությունը տեղի ունեցավ Ունտերֆրաուեն խայդի կաթոլիկական եկեղեցում, Ռայդինգից երկու կիլոմետր հեռու, որտեղ բնակվում էր Ադամ Լիստը[13][15]: Հարսանիքից մի քանի շաբաթ հետո Աննան հղիանում է: Գոյություն ունի լեգենդ, իբր Ռայդինգի մոտ տեղակայված թափառախմբի գնչուները գուշակել էին, որ նա ծննդաբերելու է «մեծ մարդու»: 1811 թվականի հոկտեմբերի 22-ին Աննան բարեհաջող ծննդաբերում է առողջ, թեպետ թույլ տղա: Հաջորդ օրը նրան մկրտում են լատինական Franciscus անվամբ Ունտերֆրաուենխայդի նույն եկեղեցում, որտեղ տարեսկզբին տեղի էր ունեցել նրա ծնողների պսակադրությունը[13][14]: Անունը ընտրվում է ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցիի, որի միաբանությունում Ադամն անցկացրել էր իր երիտասարդ տարիները և ծննդկանի կնքահոր պատվին, որի անունը մկրտության գրքում լատինահունգարական նմանողությամբ գրված էր Zambothy Franciscus[16]:

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ իշխան Էստերխազիին 1812 թվականի հուլիսին գրած իր նամակում Ադամ Գեորգի հայրը հիշատակում է «որդու չորս երեխաներին»: Այդ պահին Ադամն ու Աննան ամուսնացած էին դեռևս 18 ամիս և հայտնի էր, որ նրանք ունեին ընդամենը մեկ որդի՝ ապագա կոմպոզիտոր Ֆրանցը: Մնացած երեք երեխաների գոյությունը իրականում հնարավոր է, (նրանց մասին այլ տեղեկատվություն չկա բացի նամակում հիշատակվածից), քանի որ Աննան Ադամի երկրորդ կինն էր և 1800 թվականից 1810 թվականների նրա անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունները ծայրաստիճան անբավարար են[15]:

Ունտերֆրաուէնհայդի եկեղեցին, որտեղ տեղի է ունեցել Ադամի և Աննայի ամուսնությունը և Ֆրանցի մկրտությունը

Որդու ծնվելուց հետո առաջին հինգ տարիներն Ադամի և Աննայի համար ծանր են եղել: Սկզբում, 1812 թվականի հուլիսին նրանց ոչ մեծ տնակում շուրջ մեկ տարի բնակվել է հերթական անգամ աշխատանքը կորցրած հոր՝ Ադամ Գեորգի ամբողջ ընտանիքը[17]: Ադամը պրոբլեմներ ուներ ծառայության մեջ, նրան մեղադրում էին տնտեսության վառելափայտի ավել օգտագործման մեջ: Շրջակայքում թափառող նապոլեոնյան զինվորները կոտրելով ցանկապատը մտել էին կալվածքի տարածք և վնասել ծառերը: Բնակարանում տիրող խոնավության պատճառով փչացել էր Ադամի ստեղնագործիքը և նա ստիպված էր նորը գնել, որն էլ 550 ֆորինտ էր արժեցել[18] (այլ աղբյուրների համաձայն 400)[19]):

Ռայդինգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայդինգի տունը մեծ չէր, բացի այդ Լիստերին չէր պատկանում, այլ վարձակալված էր իշխան Էստերխազիից: Չնայած դրան, Ադամ Լիստն այնտեղ հաճախակի կամերային համերգներ էր կազմակերպում, որին երբեմն մասնակցում էին Այզենշտադից եկած իշխանի երաժիշտները: Նրանց մեջ էր լինում նաև Հումմելին փոխարինող, երգչախմբի ղեկավար Իոհան Ֆուքսը և սիրողական համերգները ունենում էին պրոֆեսիոնալ հնչեղություն[18][20]:

Ադամի կողմից իր փոքրիկ որդուն տված առաջին երաժշտական դասերի մասին մեզ քիչ բան է հայտնի: Հավանաբար, երաժշտական պարապմունքները սկսվել են, երբ Ֆրանցը եղել է հինգ կամ վեց տարեկան: Ադամը նրան սովորեցնում էր ստեղնագործիքի վրա նոտաներով և «թերթիկից» նվագելու հիմունքները և գլխավորը, զարգացնում հանպատրաստից ստեղծագործելու ունակությունները[20][21][22]:

Պարապմունքները սկսելուց երկու տարի անց, Ադամը հասկացավ, որ իր մակերեսային գիտելիքներով որդուն անհրաժեշտ լրջամիտ երաժշտական կրթություն տալ չի կարող: Նա հասկանում էր, որ միայն իր ժամանակի լավագույն երաժիշտների մոտ սովորելով կարող է զարգացնել Ֆրանցի տաղանդը, բայց Ռայդինգում այդպիսի կրթություն ստանալն անհնար էր: Անհրաժեշտ էր տեղափոխվել Վիեննա, որն այդ ժամանակ համարվում էր Եվրոպայի երաժշտական կենտրոններից մեկը, այստեղ ապրում և աշխատում էին այնպիսի նշանավոր երաժիշտներ, ինչպիսիք էին Բեթհովենը և Շուբերտը[23][24]: Սակայն, տեղափոխման և որդու ուսման վարձի վճարման համար անհրաժեշտ էին էական միջոցներ, որն Ադամի կողմից գնահատվում էր 1500 ֆորինտ, այսինքն նրա 7 տարվա աշխատավարձը:

Լիստերի տունը Ռայդինգում

Ադամը խնդրեց իշխանին իրեն աշխատանք տալ Վիեննայում և որդու ուսման համար պարտքով գումար տրամադրել: Էստերխազիի կողմից խնդրանքը մերժվում է Վիեննայում թափուր աշխատատեղ չունենալու պատճառաբանությամբ: Այդ ժամանակ ապագա կոմպոզիտորի հայրը խնդրում է իշխանին անձամբ լսել Ֆրանցի նվագելը և համոզվել, որ վերջինս արտակարգ տաղանդ ունի: Լսումները տեղի ունեցան 1819 թվականի սեպտեմբերի 21-ին՝ իշխանի որսի գնալու ժամանակ, սակայն վերջինս չհամաձայնվեց փոխել իր կարծիքը: Ադամը մի քանի անգամ էլ համանման խնդրանքով դիմում է իր գործատուին, մասնավորապես 1820 թվականի ապրիլի 13-ին միաժամանակ տեղեկացնելով որդու հիվանդության մասին, սակայն իշխանը անդրդվելի է մնում[24]:

Առաջին համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1815 թվականի Վիեննայի վեհաժողովից հետո, վերջ է դրվում հեղափոխական և նապոլեոնյան պատերազմներին, Եվրոպան թևակոխում է ռեակցիայի ժամանակաշրջան, որը շարունակվում է մինչև 1830 թվականը: Շատ երկրներում, մասնավորապես Ավստրիայում և Պրուսիայում հասարակական և քաղաքական կյանքը ենթարկվում է նշանակալի սահմանափակումների, այդ իսկ պատճառով էլ շատերը հոգու հանգստություն էին գտնում երաժշտության մեջ: Նյութապես ապահովված մարդիկ պահում էին ընտանեկան երաժիշտներ, որոշներն էլ նույնիսկ ամբողջական նվագախմբեր: Ի հայտ եկան նախկինում չճանաչված բազմաթիվ կատարողներ, կանայք և երեխաներ: Դրանց մեջ հանդիպում էին բոլորովին երիտասարդներ, ինչպիսին էր հեծելազորային սպայի որդին՝ Բրաուն ազգանունով, որը սկսել էր ելույթներ ունենալ Վիեննայում 1815 թվականին չորս տարեկան հասակից: Այդ երեխաների կատարողական վարպետությունը հեռու էր կատարյալ լինելուց, սակայն նորաձևությունը որոշ ժամանակ դեռևս շարունակվում էր[25]:

Ադամը նույնպես կազմակերպեց իր որդու ելույթները: Ինչպես մյուսները, նա էլ ցանկանում էր գումար աշխատել Ֆրանցի տաղանդի հաշվին, բայց ի տարբերություն մեծամասնության, Լեոպոլդ Մոցարտի նմանությամբ նրանից մի քանի տասնյակ տարի առաջ, ջանում էր Ֆրանցի համար ապահովել երկարատև երաժշտական կարիերա[26]: 1819 թվականի սեպտեմբերին երեխան նվագել է Բադենում, ավելի ուշ Այզենշտադում, իսկ 1820 թվականի նոյեմբերի 26-ին առաջին մեծ համերգով ելույթ է ունեցել Պրեսբուրգում: Այս համերգի արդյունքներով Pressburger Zeitung տեղական թերթը հրապարակում է փոքրիկ հոդված, որը դառնում է նոր հրաշամանուկի վերաբերյալ մամուլի առաջին հաղորդագրությունը: Ահա դրա ամբողջական տեքստը[27]`

Aquote1.png Անցած կիրակի` [նոյեմբերի] 26-ի կեսօրին, իննամյա վիրտուոզ Ֆրանց Լիստը պատիվ ուներ ելույթ ունենալու տեղական մեծաթիվ բարձր ազնվական հասարակության և արվեստի որոշ սիրահարների առջև, ձերդ գերազնվության պարոն կոմս Միխայիլ Էստերխազիի տանը[Ն 3][28]: Այս արտիստի բացառիկ կատարելությունը, ինչպես նաև բարդագույն ստեղծագործություններին արագ տիրապետելը արտահայտվում էին նրանում, որ այն, ինչ առաջարկվում էր նրան կատարել, համընդհանուր հիացմունք էր պատճառում և իրավունք տալիս ապագայում հոյակապ հաջողություններ ակնկալել նրանից[27]: Aquote2.png


Ֆրանցի այդ ելույթից հետո խոշոր կալվածատերերի մի խումբ որոշում է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել վիրտուոզի ուսուցմանը, ստեղծելով վեց տարվա ֆոնդ[27][29], տարեկան 600 ֆորինտի չափով[30]: Իշխան Միկլոշ Էստերխազին վերջապես իր զայրույթը փոխեց ողորմածության, Ադամին տրամադրելով մեկ տարի անվճար արձակուրդ` ավելացնելով 200 ֆորինտի չափով նվիրատվություն, որը փոքր ինչ պակաս էր Լիստի տարեկան վարձատրությունից: Վաճառելով իրենց ամբողջ ունեցվածքը՝ Լիստերի ընտանիքը 1822 թվականի գարնանը վերջապես տեղափոխվում է Ռայդինգից` մեկնելով Վիեննա[19]:

Վիեննայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1822 թվականի մայիսի 8-ին Լիստերի ընտանիքը ժամանում է Վիեննա և բնակություն հաստատում Մարիահիլֆի ծայրամասային շրջանում, քանի որ բնակարանները քաղաքի կենտրոնում նրանց համար բավականին թանկ էին[31]:

Ադամը նախ գնաց իր ընկերոջ՝ Հումմելի մոտ` Ֆրանցին ուսուցչություն անելու խնդրանքով, բայց նա դասընթացների համար այնքան շատ գումար պահանջեց, որը Լիստերի ընտանիքը ի վիճակի չէր վճարել: Այդ ժամանակ Ադամը դիմեց Բեթհովենի աշակերտ, դաշնակահար Կարլ Չեռնիին, որը 1819 թվականին արդեն լսել էր Ֆրանցի կատարումը և այնքան էր տարված նրա երաժշտական ընդունակություններով, որ համաձայնվել էր նրան դաշնամուրի դասեր տալ, եթե երբևէ Լիստերի ընտանիքը Վիեննա տեղափոխվի[32][33]:

Ադամի կողմից որդու համար գտած երկրորդ ուսուցիչը 72- ամյա Անտոնիո Սալիերին էր, որը համաձայնվեց Ֆրանցին անվճար սովորեցնել երաժշտական կոմպոզիցիայի տեսություն[31][34]: Ֆրանցը դասերի էր գնում ոտքով և Լիստերի բնակության վայրի հեռավորության պատճառով մաեստրոի հետ դասերը տեղի էին ունենում ոչ թե ամեն օր, այլ շաբաթը երկու- երեք անգամ: Պահպանվել է Սալիերի նամակը, որտեղ նա կոչ է անում իշխան Էստերխազիին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել Լիստերին, սակայն ըստ երևույթին դրական պատասխան չի ստացվել[34]:

Բեթհովենը գրկում է Լիստին (Անանուն հնագույն փորագրություն)

Մինչ Ֆրանցը սովորում էր, Ադամը ձգտում էր ապավինել ավստրիական ազնվականության աջակցությանը: Նա դիմեց ամենազոր կանցլեր Կլեմենս ֆոն Մետեռնիխին և նրանից ստացավ հանձնարարական նամակ {sfn|Hilmes|2016|p=44}}: Մետեռնիխի կարգադրությամբ պետական գրասենյակից դիվանագիտական ճեպագրեր ուղարկվեցին Լոնդոնում և Փարիզում ավստրիական դեսպանատներին և Մյունխենի հյուպատոսությանը Լիստերին օժանդակություն ցուցաբերելու ցուցումով[35]:

Ավագ Լիստը նույնպես զբաղվում էր ավստրիական մայրաքաղաքում որդու համերգների կազմակերպմամբ: Դրանցից ամենակարևորը տեղի ունեցավ 1823 թվականի ապրիլի 13-ին, որին ներկա էր ինքը Բեթհովենը, որի համար հրաշամանուկի հայրը քիչ ջանք չէր թափել: Նշանավոր կոմպոզիտորը այդ ժամանակ արդեն 60 տարեկան էր, նա համարյա խլացել էր և այնքան էլ հաճույքով չէր մասնակցում համերգներին, սակայն Ադամ Լիստին հաջողվեց ինչ որ ձևով համոզել ծերուկին: Ֆրանցը կատարեց Հումմելի սի-մինոր կոնցերտը և իր կատարմամբ այնքան ապշեցրեց Բեթհովենին, որ վերջինս հակառակ իր սովորության, մոտեցավ Ֆրանցին և գրկեց նրան[28][36][37]:

Ադամի խնդիրը կայանում էր նրանում, որ որդուն համապատասխան երաժշտական կրթության տար: Նա որոշում է, որ դա կարելի է անել Փարիզի նշանավոր կոնսերվատորիայում, որը ղեկավարում էր իր Այզենշտադի ընկերը` Կերուբինը[28]: Չեռնիի և Սալիերի մոտ 11 ամիս սովորելուց հետո, Ադամը դիմում է իշխան Էստերխազիին, իր արձակուրդը երկարաձգելու խնդրանքով, բայց մերժում է ստանում և ստիպված է լինում ազատվել աշխատանքից, որտեղ աշխատել էր 22 տարի[38]: Ադամ Լիստին անհրաժեշտ էր միջոցներ հայթայթել Փարիզում բնակվելու համար (որտեղ Վիեննայից ավելի թանկ էր): Դրա համար էլ, չնայած Չեռնիի բողոքներին Ֆրանցի ուսումը շարունակելու վերաբերյալ, որդու համար կազմակերպում է համերգային շրջագայություն Հունգարիայում[35]: Առաջին համերգը Պեշտում տեղի է ունենում 1823 թվականի մայիսի 1-ին: Հաջողությունն այնքան մեծ էր, որ դրանից հետո կայացավ ևս երեք համերգ[39]:

Սեպտեմբերի 20-ին Լիստերի ընտանքը Պեշտից մեկնեց ֆրանսիական մայրաքաղաք: Մետեռնիխի նամակի շնորհիվ նրանց ճանապարհին գտնվող բոլոր խոշոր քաղաքնեում Ադամին հաջողվեց կազմակերպել Ֆրանցի համերգները, որոնք անցան աննախադեպ հաջողությամբ` Մյունխենում, Աուգսբուրգում, Շտուտգարտում և Ստրասբուրգում{sfn|Мильштейн|1956|с=66}}[40]:

Փարիզում[խմբագրել | խմբագրել կոդը]

1823 թվականի դեկտեմբերի 11-ին Լիստերը եկան Փարիզ, որի բնակչությունն այդ պահին կազմում էր շուրջ 750 000 մարդ, երբ այդ ժամանակ Վիեննայում երեք անգամ պակաս էր[41]: Նրանք չորս սենյակ վարձեցին «Անգլետեր» հյուրանոցում, որոնցից երկուսի պատուհանները փողոցի կողմն էին, երկուսինը` բակի: Բնակվելը բավականին թանկ էր, մեկ սենյակը ամսական 120 ֆրանկ, լրացուցիչ անհրաժեշտ էր վճարել ջեռուցման և սպասարկման համար 65 ֆրանկ, սնունդը կազմում էր օրական 14 ֆրանկ, ընդամենը` ամսական 605 ֆրանկ[42][43]:

Հաջորդ օրը Ադամը Ֆրանցի հետ գնաց կոնսերվատորիայի ռեկտոր Լուիջի Քերուբինիի մոտ, որի հետ Ադամը ծանոթ էր դեռևս Այզենշտադից: Նա մտածում էր, որ այցելությունները պարզ ձևականություններ են և հաշվի առնելով որդու ընդունակությունները նրա համար դժվար չէր դառնալ այդ հեղինակավոր հաստատության ուսանող: Սակայն Ադամը սխալվել էր, ինչպես պարզվում է Ֆրանսիայում դեռևս Բուրբոնների վերականգնման ժամանակաշրջանից խստագույնս արգելվում էր արտասահմանցի ուսանողների ուսումնառությունը կոնսերվատորիայում: Նույնիսկ Մետեռնիխի նամակը ոչ մի ազդեցություն չունեցավ[36][44][45]: Կոնսերվատորիան, ինչպես նաև հեղափոխության ժամանակաշրջանում հիմնադրված մյուս ուսումնական հաստատությունները` Պոլիտեխնիկական և Բարձրագույն նորմալ դպրոցները համարվում էին ազատախոհության օրրաններ և խստորեն վերահսկվում էին[28]:

Փարիզը 19-րդ դարի առաջին կեսին (Ֆրանսուա Դեբրե, «Հանովերյան տաղավարը իտալացիների բուլվարում», գրիչ, թանաք)

Ադամը ստիպված էր որդու համար փնտրել և վարձել մասնավոր ուսուցիչների, դրանցից էին իտալացի Ֆերդինանդո Պաերը, որը դասավանդում էր գործիքավորում, և չեխ Անտոնին Ռեյխան, որը պատասխանատու էր Ֆրանցին հարմոնիայի և կոնտրապունկտի ուսուցման համար: Դասերը պարբերական բնույթ չէին կրում, դրանք կարելի է անվանել «ուսուցողական», քանի որ երկու նշանավոր երաժիշտները միայն օգնում էին երիտասարդ կոլեգային կոնկրետ հարցերով[46][47]:

Աշխատանքը և ավստրիացի ազնվականի հովանավորությունը կորցրած Ադամի համար ընտանիքի բնակության և որդու ուսման վարձերի վճարման հարցը լուծելու միակ փորձված միջոցը մնում էին որդու համերգները: Ֆրանցին լավագույն ձևով էին ընդունում փարիզյան բարձրաշխարհիկ սրահներում, նա ելույթներ էր ունենում մարկիզ դե Լորիստոնի, կոմսուհի դե Բերրիի և նույնիսկ գահի ժառանգորդ, ապագա թագավոր Լուի Ֆիլիպ I-ի համար Պալե-Ռոյալում[48]: Հայտնի է, որ 1823 թվականի դեկտեմբերից մինչև 1824 թվականի մարտը Ֆրանցը ելույթներ է ունեցել 38 անգամ: Միաժամանակ հանդիսատեսների համար դա շատ թանկ հաճույք էր, մուտքի տոմսը արժեր 100-150 ֆրանկ[49]:

Ֆրանսիական բարձրաստիճան խավի համար ելույթներ ունենալուց հետո, 1824 թվականի մարտի 7-ին Ֆրանցն առաջին անգամ Փարիզում ելույթ ունեցավ լայն հասարակության առջև այդ ժամանակվա նշանավոր Իտալական թատրոնի բեմում[48]: Առաջին ելույթներին հետևեցին մյուսները, Ադամին հաջողվեց կարճ ժամանակում իր որդու անունը դարձնել «առևտրական նշանի» նման մի բան, ամբողջ Փարիզը նրան ճանաչում էր որպես Le petit Litz[Ն 4]: Քաղաքում ծավալվեց մի շարժում, որը մի քանի տասնյակ տարի հետո Հայնրիխ Հայնեն կոչեց լիստոմանիա. հրաշամանուկը համարյա ամեն օր համերգներ էր տալիս, նրա մասին անընդհատ գրում էին թերթերը, նրա լուսանկարը տեղադրված էր Լուվրում, իսկ հազարավոր վիմագրական պատճենները վաճառվում էին փողոցներում[50]:

Միևնույն ժամանակ Ադամին հաջողվեց հասնել ևս մեկ կարևոր մանկավարժական արդյունքի` անել այնպես, որ հանկարծակի հաջողություններից 13- ամյա որդին գլխապտույտի մեջ չընկնի[47]:

Շրջագայություններ Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամը որոշեց փարիզյան հաջողություններն ամրապնդել եվրոպական քաղաքներով հյուրախաղերով, որոնցից առաջինը եղավ Լոնդոնը, որտեղ Լիստերը ժամանեցին 1824 թվականի մայիսի 1-ին: Փարիզում եղած ժամանակ Ադամն ընկերացել էր Սեբաստիեն Էրարի հետ, որը Érard Frères դաշնամուրների ատադրության հանրաճանաչ ընկերության համասեփականատերերից էր: Սեբաստիանը ոչ միայն հաջողակ բիզնեսմեն էր, այլև գնահատում էր երաժշտությունը, Փարիզում եղած ժամանակ նա Ֆրանցին տրամադրել էր դաշնամուր ներկայացումների փորձերի համար[Ն 5]: Érard Frères ընկերության լոնդոնյան գրասենյակը հանդես եկավ, որպես առաջին լոնդոնյան հյուրախաղերի կազմակերպիչ[49]:

Ամառվա երեք ամիսների ընթացքում շարունակվեցին համերգներն Անգլիայում, որոնց ժամանակ Ֆրանցը բազմաթիվ համերգներ տվեց ինչպես մասնավոր սրահներում, այնպես էլ հրապարակայնորեն: Հուլիսի վերջին նա երկու ժամ ելույթ ունեցավ Վինձոր ամրոցում Գեորգ IV թագավորի համար: Որդու հաջողությունների հետ մեկտեղ աճում էին Ադամի ֆինանսական պահանջները, Մանչեստրի համերգի համար նա պահանջեց և ստացավ 100 Ֆունտ ստերլինգ հոնորար (մոտավորապես 40 000 ֆունտ ստերլինգ ներկայիս փոխարժեքով)[49]:

Աշնան սկզբին Լիստերը վերադարձան Փարիզ: Ֆրանցն առաջին անգամ ինքնուրույն ձեռնամուխ եղավ երաժտական ստեղծագործության ստեղծման գործին, իսկ հայրը շարունակում էր կազմակերպել որդու ելույթները փարիզյան սրահներում: Այդ ամբողջ ժամանակահատվածում Ադամը նամակագրություն էր պահպանում որդու առաջին երաժշտության ուսուցչի Կարլ Չեռնիի հետ և այդ նամակների շնորհիվ էլ հայտնի են դարձել Ֆրանց Լիստի վաղ շրջանի կյանքի դրվագները[51]:

1825 թվականը նշանավորվեց փարիզյան սրահներում և թագավորական արքունիքում տեղի ունեցած բազմաթիվ ելույթներով[52]: Նույն տարվա գարնանն Ադամը որդու հետ երկրորդ անգամ ուղևորվեց Անգլիա, եղան Լոնդոնում և Մանչեստրում: Ֆրանցը նորից ելույթ ունեցավ Գեորգ IV թագավորի առջև: Փարիզ վերադառնալու ճանապարհին հանգստանալու նպատակով Լիստերը կանգ առան Բուլոն-սյուր-Մեր առողջարանային քաղաքում, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում: Սակայն այստեղ էլ Ադամը դրսևորեց իր գործարար ընդունակությունները, նա կազմակերպեց որդու համերգը հանգստացողների համար, որը ոչ միայն փակեց կատարված ծախսերը, այլև ապահովեց 600 ֆրանկ շահույթ[53]:

Ադամ Լիստի գերեզմանը Բուլոն սյուր Մերում

1826 թվականի սկզբին Ադամը որդու համար կազմակերպեց բազմաբովանդակ շրջագայություններ ֆրանսիական գավառներով: Հունվարից մինչև հուլիս Լիստերը շրջագայեցին Բորդոյում, Թուլուզում, Մոնպելյեում, Նիմում, Դիժոնում, այդ ժամանակահատվածում Ֆրանցը տվեց 24 համերգ: Երկրորդ կիսամյակում հաջորդեցին մի շարք ելույթներ Շվեյցարիայում (Ժնևում և Լյուցեռնում), իսկ դրանից հետո, ևս երեքը Դիժոնում[51]:

1827 թվականը նույնպես սկսվեց հյուրախաղերով, հունվարին Ֆրանցը երկու անգամ ելույթ ունեցավ Բեզանսոնում, որից հետո կայացավ երրորդ շրջագայությունն Անգլիայում, որտեղ Լիստերը մնացին մինչև հունիսի վերջը[54]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1820-ական թվականներին քաղաքից քաղաք փոխադրումները կատարվում էին փոստային հանրակառքերով, որը շատ հոգնեցուցիչ էր և երկար ժամեր էր խլում, երբեմն էլ օրեր: Այսպես Փարիզից Կալե ճանապարհը տևում էր ամբողջ 30 ժամ, իսկ մինչև Բորդո, վաթսունից (Անգուլեմով) մինչև իննսունվեց ժամ (Լիմոժով)[54]:

Խորդուբորդ ճանապարհներով կառքով երկարատև ճամփորդությունները քայքայեցին Ֆրանց Լիստի փխրուն առողջությունը: Այն կարգավորելու համար, ինչպես մեկ տարի առաջ, Ադամը որդու հետ կանգ առան Բուլոն-սյուր-Մերում: Սակայն առողջարանում գտնվելու ժամանակ հանկարծակի լուրջ հիվանդացավ[55] (այլ տվյալներով, հենց նրա հիվանդությունն էր առողջարան մեկնելու պատճառը)[56]): 1827 թվականի օգոստոսի 28-ին Ադամ Լիստը Բուլոն-սյուր-Մերում հանկարծամահ եղավ և թաղվեց տեղի գերեզմանատանը[55]:

Հոր մահվան պահին Ֆրանց Լիստը ընդամենը 15 տարեկան էր[57]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Яков Мильштейн. Ф. Лист. - Москва: Государственное музыкальное издательство, 1956. - Т. I. - 531 с. - 8000 экз.
  • Leon Botstein. A Mirror to the Nineteenth Century: Reflections on Franz Liszt // Franz Liszt and His World / Editors: Christopher H. Gibbs, Dana Gooley. - Princeton: Princeton University Press, 2010. - 608 p. - ISBN 9781400828616.
  • Michel Dimitri Calvocoressi. Les musiciens célèbres : Franz Liszt. - Paris: Henri Laurens, 1905. - 123 p.
  • Miroslav Demko. Franz Liszt: compositeur slovaque. - Lausanne: L’Age d’Homme, 2003. - 107 p. - ISBN 9782825117897.
  • Oliver Hilmes. Franz Liszt: Musician, Celebrity, Superstar. - Yale University Press, 2016. - 384 p. - ISBN 9780300219463.
  • Bruno Moysan. Liszt (1811-1886). - Jean-Paul Gisserot, 1999. - 127 p. - ISBN 9782877474467.
  • Alan Walker. Franz Liszt: The virtuoso years, 1811-1847. - Cornell University Press, 1987. - 512 p. - ISBN 9780801494215.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժամանակակից ռուսալեզու աղբյուրներում ընդունված է հունգարական ուղղագրությամբ «Ֆերենց» անունը: Այնուամենայնիվ, հոդվածը գրելու համար օգտագործվող բոլոր աղբյուրներում գործածվում է «Ֆրանց» գերմանական անվանումը, իսկ Միլշտեյնի ռուսերեն գրքում` հիմնականում պարզապես «Լիստ» ազգանվամբ: Այս առումով սույն հոդվածում օգտագործվել է անվան գերմանական տարբերակը:
  2. Այժմ այդ վայրերում համընկնում են Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի սահմանները, իսկ հնագույն ժամանակներից շատ տեղանուններ ունեն 2-3 ոչ նման անվանումներ՝ գերմաներեն, հունգարերեն և սլավոներեն:
  3. Վերաբերում է Միխայի Էսթերհազին (1783-1874)` Միկլոշի եղբորը:
  4. «Փոքրիկ Լից»՝ ֆրանսիացիների համար անսովոր դժվար էր գրել Liszt հունգարական ազգանունը:
  5. «Братья Эрар».

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #138197946 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Demko, 2003, էջ` 17
  3. Hilmes, 2016, էջ` 32
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Hilmes, 2016, էջ` 33
  5. 5,0 5,1 Walker, 1987, էջ` 39
  6. Walker, 1987, էջ` 40- 41
  7. Demko, 2003, էջ` 18
  8. 8,0 8,1 8,2 8,3 Walker, 1987, էջ` 41
  9. Calvocoressi, 1905, էջ` 5
  10. 10,0 10,1 Мильштейн, 1956, էջ 52
  11. 11,0 11,1 Walker, 1987, էջ` 42
  12. Мильштейн, 1956, էջ 51
  13. 13,0 13,1 13,2 13,3 Hilmes, 2016, էջ` 34
  14. 14,0 14,1 Walker, 1987, էջ` 55
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Walker, 1987, էջ` 45
  16. Walker, 1987, էջ` 56
  17. Walker, 1987, էջ` 57
  18. 18,0 18,1 Walker, 1987, էջ` 58
  19. 19,0 19,1 Hilmes, 2016, էջ` 37
  20. 20,0 20,1 Hilmes, 2016, էջ` 35
  21. Walker, 1987, էջ` 59
  22. Мильштейн, 1956, էջ 55
  23. Мильштейн, 1956, էջ 57
  24. 24,0 24,1 Hilmes, 2016, էջ` 36
  25. Hilmes, 2016, էջ` 40
  26. Botstein, 2010, էջ` 521
  27. 27,0 27,1 27,2 Мильштейн, 1956, էջ 56
  28. 28,0 28,1 28,2 28,3 Moysan, 1999, էջ` 15
  29. Calvocoressi, 1905, էջ 7
  30. Hilmes, 2016, էջ` 38
  31. 31,0 31,1 Hilmes, 2016, էջ` 41
  32. Мильштейн, 1956, էջ 59
  33. Hilmes, 2016, էջ` 38—39
  34. 34,0 34,1 Мильштейн, 1956, էջ 60
  35. 35,0 35,1 Hilmes, 2016, էջ` 44
  36. 36,0 36,1 Calvocoressi, 1905, էջ` 8
  37. Мильштейн, 1956, էջ 63—64
  38. Мильштейн, 1956, էջ 66
  39. Мильштейн, 1956, էջ 64
  40. Hilmes, 2016, էջ` 45—46
  41. Hilmes, 2016, էջ` 46
  42. Hilmes, 2016, էջ` 46—47
  43. Мильштейн, 1956, էջ 68
  44. Hilmes, 2016, էջ` 47
  45. Мильштейн, 1956, էջ 68—69
  46. Hilmes, 2016, էջ` 47-48
  47. 47,0 47,1 Мильштейн, 1956, էջ 70
  48. 48,0 48,1 Moysan, 1999, էջ` 16
  49. 49,0 49,1 49,2 Hilmes, 2016, էջ` 48
  50. Hilmes, 2016, էջ` 51
  51. 51,0 51,1 Hilmes, 2016, էջ` 53
  52. Moysan, 1999, էջ` 17
  53. Hilmes, 2016, էջ` 53—54
  54. 54,0 54,1 Hilmes, 2016, էջ` 55
  55. 55,0 55,1 Мильштейн, 1956, էջ 76
  56. Calvocoressi, 1905, էջ` 12—13
  57. Hilmes, 2016, էջ` 58