Էկտոր Բեռլիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հեկտոր Բեռլիոզից)
Էկտոր Բեռլիոզ
Berlioz Petit BNF Gallica-crop.jpg
Ի ծնե անուն Louis-Hector Berlioz
Ծնվել է դեկտեմբերի 11, 1803({{padleft:1803|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2]
Լա Կոտ Սեն Անդրե
Երկիր Ֆրանսիա
Մահացել է մարտի 8, 1869({{padleft:1869|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2] (65 տարեկանում)
Փարիզ[3]
Ժանրեր օպերա և սիմֆոնիա
Մասնագիտություն կոմպոզիտոր, լրագրող, դիրիժոր, գրող, ինքնակենսագիր, երաժշտական քննադատ, լիբրետիստ, Վիրտուոզ և գրադարանավար

Էկտոր Լուի Բեռլիոզ (ֆր.՝ Hector Berlioz, դեկտեմբերի 11, 1803[1][2], Լա Կոտ Սեն Անդրե - մարտի 8, 1869[1][2], Փարիզ[3]), ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի հարավ-արևմտյան Կոտ Սենտ-Անդրե (Իզեր) բնակավայրում, բժշկի ընտանիքում։ Հայրը՝ Լուի Բեռլիոզը զբաղվել է որդու ընդհանուր կրթությամբ, այդ թվում նաև երաժշտության տարրական դասերով։ Տասներկու տարեկանում երաժշտագետը կատարում է երաժշտության քայլերի առաջին փորձերը՝ սովորելով նվագել ֆլեյտա, այնուհետև կիթառ: Հետագայում նա ինքնուրույն սկսում է ուսումնասիրել հոր գրադաարնում պահպանվող երաժշտության տեսության և հարմոնիայի մասին գիական ժառանգությունները։ 1821 թվականին մեկնում է Փարիզ, հոր դրդմամբ բժշկություն ուսանելու։ Առաջին անգամ այցելելով օպերային թատրոն լսում է Գլյուկի «Իփիգենիան Տավրիսում» օպերան։ Հաջորդ օրվանից նա կոնսերվատորիայի գրադարանի մշտական այցելուներից էր։ Ծնողները ծանր էին տանում որդու երաժշտությանը տրվելու փաստը։ Եվ վերջնականում հայրը անիծում է որդուն և հրաժարվում հետագա շփումներից։ Երիտասարդ Բեռլիոզը մտադրություն է ունենում իր ստեղծագործական հաջողութուններով ապացույցներ տալ ծնողներին։ Սկզբում ուսանում է բժշկություն, սակայն շուտով որոշում է նվիրել իրեն երաժշտությանը։ 1825 թ. տեղի է ունենում Բեռլիոզի գրած երաժշտության առաջին հանրային կատարումը, 1826 - 1830 թթ. սովորում է Փարիզի երաժշտանոցում, որտեղ ընդունվելուց մեկ տարի անց մասնակցում Փարիզի Գեղեցիկ արվեստների ինստիտուտում անցկացվող ամենամյա ստեղծագործական մրցույթին, որը ֆինանսական գայթակղիչ կողմեր ուներ։ Մրցույթին մասնակցությամբ հաղթելու փորձը տապալվեց՝ նրա գրած «Օրփեոսի մահը» կանտանտը հնարավոր չէր դաշնամուրի վրա իրականեցնել։ Հաջորդ տարիիներին Բեռլիողը կրկին մասնակցում է մրցույթների։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1827 թվականի սեպտեմբերին անգլիական մի թատերախումբ ներկայացնում էր Շեքսպիրի «Ռոնեո և Ջուլիետ»-ը։ Օֆելիայի և Ջուլիետի դերակատարուհին՝ Հարիեթ Սմինթսոնը, շատ է գրավում երաժշտին, սակայն վերջինս աշխույժ և հաջողակ կին էր, որին չէին հետաքրքրում սկսնակները։ Այս անպատասխան սիրո հետևանքները զգալի են ամենահայտնի ստեղծագործություններում՝ «Ֆանտաստիկան» սիմֆոնիայում։ Սկսած 1828 թ. հանդես է գալիս որպես երաժշտական քննադատ։ 1830 թ. գրում է հանրահայտ «Ֆանտաստիկ սիմֆոնիան»։ 1830 թվականին դեկտեմբերի հինգին կայանում է Ֆանտաստիկան սիմֆոնիայի պրեմիերան, որից հետո Բեռլիոզը վերջապես մեկնում է Հռոմ, սակայն չի դիմանում անպատասխան սիրուն և վերադառնում է Հարիեթ Սմիթսոնի սիրտը շահելու համար, 1833 նրանք ամուսնանում են։

Ստանալով «Հռոմի մրցանակը»՝ 18 ամիս ուսանում է Իտալիայում, 1832 թ. վերադառնալով Փարիզ շարունակում է իր կոմպոզիտորական, դիրիժորական և քննադատական գործունեությունը։ Թղթակցում է «Gazette musicale de Paris» և «Journal des Débats» թերթերին՝ վաստակելով լուրջ և խոստապահանջ երաժշտական քննադատի համբավ։ 1839 թ. նշանակվում է Փարիզի երաժշտանոցի գրադարանավար։ 1842 թվականից հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում, այդ թվում նաև Ռուսաստանում (1847, 1867 - 68)։

Բեռլիոզի անձնական կյանքը դժվար է կոչել երջանիկ. նրա առաջին ամուսնությունը իռլանդացի դերասանուհի Հարիեթ Սմիթսոնի հետ ավարտվեց ապահարզանով 1843 թ. (Սմիթսոնը երկար տարիներ տառապել է անբուժելի նյարդային հիվանդությամբ)։ Նրա մահից հետո Բեռլիոզը ամուսնանում է երգչուհի Մարիա Ռեսիոյի հետ, որը մահանում է 1854 թ.։ Առաջին ամուսնությունից կոմպոզիտորի որդին մահանում է Բեռլիոզի կենդանության օրոք՝ 1867 թ.։ Բեռլիոզը մահանում է մենակության մեջ 1869 թ. մարտի 8-ին՝ Փարիզում։

Հիմնական ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկտոր Բեռլիոզ, Տրոյացիներ վոկալ ստեղծագործության տիտղոսաթերթ, Հարվարդի գրադարան[4]

Սիմֆոնիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆանտաստիկ սիմֆոնիա Op.14, H 48 (Symphonie fantastique, 1830)
  • Հարոլդը Իտալիայում Op.16, H 68 (Harold en Italie), ալտի և նվագախմբի համար (1834)
  • Ռոմեո և Ջուլիետ - սիմֆոնիա երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար, Op.17, H 79 (1839).
  • Ողբերգա-հաղթական սիմֆոնիա, Op.15, H 80a, b (1840 թ.)

Սիմֆոնիկ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոթորիկը (ըստ Շեքսպիրի, երգչախմբով), H 52 (1830)
  • «Լիր արքա» նախերգանք, Op.4, H 53 (1831)
  • «Հռոմի կառնավալ» նախերգանք, Op.9, H 95 (1844)[5]

Վոկալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամառային գիշերներ, Op.7, H 81 (1841)

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բենվենուտո Չելլինի», Op.23, H 76a (1838)
  • «Ֆաուստի դատապարտումը», Op.24, H 111 (La Damnation de Faust, 1846)
  • «Տրոյացիներ», H 133a (Les Troyens, 1863)
  • «Բեատրիչե և Բենեդիկտ», H 138 (1863)

Ստեղծագործություններ երգչախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118509675 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #118509675 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  4. Harvard Library
  5. Newly Digitized: Berlioz Vocal Scores