Հարմոնիա
Առաջարկվում է այս և Ներդաշնակություն (երաժշտություն) հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Այս հոդվածը երաժշտության տեսության բաժնի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Հարմոնիա (այլ կիրառումներ)։
Հարմոնիա կամ ներդաշնակագիտություն, երաժշտության տեսության այն բաժինը, որն ուսումնասիրում է համահնչյունները և նրանց շաղկապված հաջորդականության օրինաչափությունները[1]։
Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնչյունների միավորումը համահնչյունների մեջ և այդպիսի համահնչյունների կապակցված հաջորդականությունը կոչվում է հարմոնիա։ Երաժշտական ստեղծագործության զարգացման, նրա արտահայտչականության հարստացման ու խորացման մեջ հարմոնիան ունի էական նշանակություն։ Նա մեղեդիին կարող է հաղորդալ ամենատարբեր հուզական նրբերանգներ ու գունավորումներ։ Այս երևույթը հատկապես զգալի է այն դեպքերում, երբ միևնույն մեղեդիին ուղեկցում են համահնչյունների տարբեր հաջորդականություններ։
Հաճախ հարմոնիա է անվանվում նաև համահնչյունների որևէ խումբ կամ նույնիսկ առանձին վերցված որևէ համահնչյուն։ Համառոտակիության համար «հարմոնիա» տերմինով են կոչում համահնչյունների կառուցվածքի և հաջորդականության մասին եղած ուսմունքը։
Մի քանի հնչյունների միաժամանակյա զուգորդումը կոչվում է համահնչյուն։
Երեք, չորս կամ հինգ տարբեր բարձրություն և անուններ ունեցող հնչյուններից բաղկացած համահնչյունը կոչվում է ակորդ, եթե այդ հնչյունները՝
- դասավորված են տերցիաներով
- կամ օկտավային փոխադրումներիմիջոցով կարող են դասավորվել տերցիաներով։
Ակորդների տեսակները և նրանց անունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործվում է ակորդների երեք տեսակ՝ եռահնչյուններ, սեպտակորդներ և նոնակորդներ։
Եռահնչյուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եռահնչյունը երեք հնչյունից բաղկացած ակորդն է (օրինակ՝ դո-մի-սոլ)։ Գերակշռող ակորդ է շատ դարաշրջանների երաժշտական ոճերի մեջ։
Սեպտակորդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեպտակորդը քառահնչյունն է (օրինակ՝ ռե-ֆա-լա-դո). չափազանց տարածված է։
Նոնակորդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոնակորդը հնգահնչյունն է (օրինակ՝ սոլ-սի-ռե-ֆա-լա). օգտագործվում է հազվադեպ։
Ակորդի հնչյունների անունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերցիաներով դասավորված ակորդի ցածի հնչյունը կոչվում է հիմնական կամ պրիմա։
Ակորդի մնացած հնչյունները կրում են այն ինտերվալների անունները, որոնք կազմում են այդ հնչյուններից յուրաքանչյուրի և հիմնական հնչյունի միջև։ Այսպես, ըստ բարձրության ակորդի երկրորդ հնչյունը կոչվում է տերցիա, երրորդը՝ կվինտա, չորրորդը՝ սեպտիմա, հինգերրորդը՝ նոնա։
Ակորդի հնչյունները իրենց ամենատարբեր դասավորություններում պահպանում են այդ անունները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Է. Փաշինյան, Հարմոնիայի դասագիրք, 1960 Երևան
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ի.Դուբովսկի, Ս. Եվսեև, Ի. Սպոսոբին, Վ. Սոկոլով, Հարմոնիայի դասագիրք, Երևան, 1978, Էջ 7-9