Տրոյացիներ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Տրոյացիներ
Les Troyens à Carthage 1863 poster by P Leray - Ian Kemp 1988 cover.jpg
«Տրոյացիներ» երկմաս օպերայի առաջին մասի՝ «Տրոյացիները Կարթագենում» օպերայի առաջին ներկայացման պաստառը
Տեսակ օպերա
Կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզ
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Հեկտոր Բեռլիոզ
Լիբրետտոյի
լեզու
ֆրանսերեն
Սյուժեի աղբյուր Էնեական
Առաջնախաղի տարեթիվ դեկտեմբերի 6, 1890
Les Troyens à Carthage (Théâtre Lyrique 1863) Վիքիպահեստում

«Տրոյացիներ» (ֆր.՝ Les Troyens), ֆրանսիացի կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզի երկմաս օպերա՝ գրված ըստ Վերգիլիոսի «Էնեական»ի։ Համարը Բեռլիոզի ստեղծագործությունների ցանկում՝ H 133a: Բաղկացած է տրամաբանորեն իրար հաջորդող երկու մասերից՝ «Տրոյայի անկումը» և «Տրոյացիները Կարթագենում»: Օպերայի ընդհանուր տևողությունն է ավելի քան 5 ժամ։

Օպերան զուգորդում է դասական հերսական էպոսի և ֆրանսիական ռոմանտիզմի ոճերի ավանդույթները։ [1]: Բեռլիոզը աշխատել է օպերայի վրա շուրջ երկու տարի՝ 1856 - 1858 թթ. [2].

«Տրոյացիները Կարթագենում» առաջին անգամ կատարվել են 1863 թ. նոյեմբերի 4-ին Փարիզի «Լիրիկ-օպերա» թատրոնում՝ հեղինակի ղեկավարությամբ։

«Տրոյայի անկումը» առաջին անգամ բեմադրվել է արդեն կոմպոզիտորի մահից հետո՝ 1879 թ. դեկտեմբերի 7-ին՝ Փարիզի «Շատլե» թատրոնում։

Ամբողությամբ երկու մասերը միասին առաջին անգամ կատարվել են գերմաներեն 1890 թ. դեկտեմբերի 6-ին Բադենի արքունական թատրոնում (Կարլսրուե, Բադեն-Վյուրտեմբերգ, Գերմանիա), իսկ ֆրանսերեն լեզվով՝ 1906 թ. Բրյուսելում։[2]

Օպերան համարվում է Հեկտոր Բեռլիոզի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ երբեմն բեմադրվում է ամբողջությամբ կամ մասամբ։

Հայաստանում «Տրոյացիներ» օպերան չի բեմադրվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соллертинский., И. И. (1962). «Г. Берлиоз». М.: Музгиз. էջեր 80. 
  2. 2,0 2,1 Цодоков Е.։ «Оперная дилогия Г. Берлиоза «Троянцы» (Les Troyens). К первой русской постановке «Троянцев» (краткая история оперы)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-14-ին։ Վերցված է 2010 թ․ հունվարի 12