Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ
Christoph Willibald Ritter von Gluck
Հիմնական տվյալներ
Ծնվել է հուլիսի 2, 1714({{padleft:1714|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:2|2|0}})[1]
Բերխինգ
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Մահացել է նոյեմբերի 15, 1787({{padleft:1787|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:15|2|0}})[1] (73 տարեկանում)
Վիեննա[1]
Ժանրեր Օպերա
Մասնագիտություն երգահան և երաժշտագետ

Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ (գերմաներեն՝ Christoph Willibald Ritter von Gluck, հուլիսի 2 1714 - նոյեմբերի 15 1787), գերմանացի օպերային երգահան, օպերային ռեֆորմատոր։ Առավել հայտնի են և այսօր էլ երբեմն բեմադրվում են նրա «Օրփեոս և Էվրիդիկե» (Orfeo ed Euridice 1762), «Ալկեստե» (Alceste , 1767), «Պարիս և Հեղինե» (Paride ed Elena, 1770), «Իփիգենիան Ավլիսում» (Iphigénie en Aulide, 1774), «Արմիդե» (Armide, 1777), «Իփիգենիան Տավրիսում» (Iphigénie en Tauride, 1779) օպերաները։

Քրիստոֆ Վիլլիբալդ Գլյուկ (հուլիսի 2, 1714 թվական, Էրասբախ, Բավարիա-նոյեմբերի 25, 1787 թվական, Վիեննա), ավստրիացի կոմպոզիտոր, դիրիժոր։

Կյանքը[խմբագրել]

Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ, Վիմագրություն

1717 թվականից ապրել է Չեխիայում։ 1731-1734 թվականին սովորել է Պրագայի համալսարանի փիլիսոփայության բաժնում, միևնույն ժամանակ աշակերտել է չեխ կոմպոզիտոր Բ․ Չեռնոգորսկուն։ 1736 թվականին տեղափոխվել է Միլան։ 1741 թվականին Միլանում բեմադրվել է ԳԻ առաջին օպերան՝ «Արտաքսերքսես»-ը։ 1746 թվականին Լոնդոնում ուսումնասիրել է Տենդելի օրատորիաները, ապա որպես իտալական օպերային խմբի դիրիժոր շրջագայել Եվրոպայում։ 1750 թվականից բնակություն է հաստատել Վիեննայում։ 1758 թվականից ֆրանսիական կոմեդիաների թեմաներով (Շ․ Ֆավար և ուրիշներ) գրել է մի շարք օպերաներ («Մեռլին կղզին», «Ուխտավորները Մեքքայում» և այլն)։

Ստեղծագործություններ[խմբագրել]

1760-ական թվականներին լիբրետիստ Ռ․ Կալցաբիջիի հետ նախաձեռնել է օպերայի ռեֆորմը։ Գլյուկի այս շրջանի օպերաները («Օրփեոս և Եվրիդիկե», 1762 թվական, «Ալքեստե», 1767 թվական, «Պարիս և Տեղինե», 1770 թվական) Վիեննայի ազնվական արվեստասերներն ընդունեցին անտարբերությամբ։ 1773 թվականին Գլյուկը տեղափոխվել է Փարիզ, ուր առաջադեմ մտավորականությունը, հատկապես հանրագիտակները (Դ․ Դիդրո, ժ․ ժ․ Ռուսո, ժ․ ՚Ալամբեր) մեծագույն հետաքրքրություն են ցուցաբերել նրա ռեֆորմատորական օպերաների նկատմամբ։ Փարիզյան շրջանի բեմադրությունները («Իփիգենիան Ավլիսում», 1774 թվական, նոր խմբ․՝ «Օրփեոս», 1774 թվական, «Ալքեստե», 1776 թվական, «Արմիդա», 1777 թվական, «Իփիգենիան Տավրիդում», 1779 թվական) մեծ հաջողություն ունեցան։ Գլյուկը դիտելով օպերան որպես սինթետիկ ժանր, հակադրվեց «օպերա-սերիայի» գաղափարական և գեղարվեստական սկզբունքներին՝ վերացնելով դրամայի և երաժշտության միջև եղած հակասությունը, երաժշտության գեղարվեստական արժանիքները բխեցնելով լիբրետտոյի արժանիքներից։ Ընտրելով դիցաբանական թեմաներ՝ Գլյուկը «օպերա-սերիայի» ավանդույթներին հակառակ սիրային թեմայի փոխարեն ընդգծում է քաղաքացիականությունը, որ առանձնապես անհրաժեշտ էր ֆրանս, բուրժուական հեղափոխության նախօրեին։ Գլյուկը իր օպերաներում օգտագործել է կոմիկական օպերայի կոմպոզիցիայի հստակությունը, կերպարների անհատական վառ բնութագրումը, երաժշտական արտահայտչամիջոցների պարզությունն ու մատչելիությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Record #118539841 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png