Առաջին անգամ ներկայացվել է 1774 թ. ապրիլի 19-ին Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում՝ արժանանալով մեծ հաջողության։ «Իփիգենիան Ավլիսում» դասվում է Գլյուկի լավագույն ստեղծագործությունների շարքին և ներկայումս էլ բեմադրվում է։
Գլյուկը կառուցել է ստեղծագործությունը ըստ իր օպերային բարեփոխական գաղափրների՝ ընդգծելով դրամայի որոշիչ դերը, մեծ տեղ հատկացնելով զանգվածային և բալետային տեսարաններին, կառուցելով մեղեդին ըստ դեկլամացիոն ոճի, գրեթե տեղ չտալով վիրտուոզ կատարմանը, սևեռուն ուշադրություն դարձնելով գործիքավորման վրա՝ մենակատարող գործիքների լայն օգտագործմամբ։