Կենտրոնական գերեզմանատուն (Վիեննա)
Վիեննայի կենտրոնական գերեզմանատուն (գերմ.՝ Wiener Zentralfriedhof), գերեզմանատուն Վիեննայի Զիմերինգ շրջանում։ Բացվել է 1874 թվականին, զբաղեցում է մոտ 2.5 կմ² մակերես։ Գերեզմանատանը կա մոտ 3 միլիոն գերեզման, ինչը նրան դարձնում է Եվրոպայի ամենամեծ գերեզմանատներից մեկը[1]։
Տեղադրություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանատան դիրքը չի համապատասխանում իր անվանմանը։ Այն գտնվում է քաղաքի հարավային մասում` Զիմերինգ շրջանում, որը դեռևս կառուցվում է, իսկ սկզբում եղել է ընդհանրապես քաղաքային սահմաններից դուրս։
Այն Վիեննայի խոշորագույն գերեզմանատունն է և շարունակում է գլխավոր դերակատարում ունենալ, քանի որ այստեղ թաղման արարողությունն ավելի մատչելի է, քան ուրիշ գերեզմանատներում։
Զիմերլինգի գլխավոր փողոցը, որը շրջանի կարևոր մայրուղիներից է, տանում է ուղիղ Կենտրոնական գերեզմանատուն` դրանով իր դերն ունենալով նրա մատչելի լինելու հարցում։
Չնայած գերեզմանատունը գտնվում է ինտենսիվ փողոցների և ճեպընթաց երկաթուղու միջև, այն շարունակում է մնալ միակ կառույցը և ընդարձակ տարածությունը, որը զերծ է մնացել տրանսպորտային աղմուկից։ Միակ բանը, որ խաթարում է դամբարանային լռությունը, օդային միջանցքն է, որ տեղակայված է Կենտրոնական գերեզմանատան վրա, և որը միանում է Վիեննայի հարավ-արևելքում գտնվող Վիեննայի միջազգային օդանավակայանին։
Տրանսպորտը գերեզմանատանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական գերեզմանատունն իր չափերի պատճառով ունի ճանապարհների մեծ ձգվածություն։ Նրանցից հիմնականներով իրականացվում է ավտոմոբիլային ամենօրյա հաղորդակցություն[2]։ Թույլատրելի առավելագույն արագությունն այստեղ 20 կմ/ժ է, ինչը նախատեսված է փողոցային երթևեկության կանոններով[3]։ Միայն նոյեմբերի 1-ին` Բոլոր սրբերի օրը, մուտքն արգելվում է, քանի որ այդ օրը մեծ ռիսկ կա ավտոմոբիլային խոշոր խցանման։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր այդ մասին վկայական ունեն, իրավունք ունեն (սկսած 2001 թվականից) կազմակերպված երթևեկել տոնին[4]։
Սեփական ավտոմեքենա չունեցող մարդկանց տեղափոխելու համար գերեզմանատանը 1971 թվականից գործում է սեփական ավտոբուսային գիծ։ Այն ամեն օր` յուրաքանչյուր կես ժամը մեկ, կրկնում է իր ուղերթը շրջանաձև ճանապարհով` անցնելով գերեզմանատան մեծ մասով։ Միայն Բոլոր սրբերի տոնին այն չի երթևեկում։
Ամեն տարի 60.000 ուղևոր օգտվում է տրանսպորտից, որը մատակարարում է Dr. Richard ավտոբուսային ընկերությունը։ Սկսած 2004 թվականի նոյեմբերի 2-ից` ընկերությունը Վիեննա քաղաքից տարեկան 34.000 եվրո դոտացիա է ստանում այն ժամանակից ի վեր, ինչ նա մտել է Արևելյան շրջան (գերմ.՝ Verkehrsverbund Ost-Region (VOR)) տրանսպորտային կազմակերպության մեջ։ Տրանսպորտից օգտվելու համար ուղևորին հարկավոր է ձեռք բերել VOR երթևեկության տոմս։ Բացի դրանից` կարելի է և վճարել տեղում[5]։
Գերեզմանատան տրանսպորտային գիծն ի սկզբանե կոչվում է 11-րդ գիծ (գերմ.՝ Linie 11), սակայն գնացքի գործելու հետ, VOR-Linie 11 անվանման շփոթմունքից խուսափելու համար, գերեզմանատան շրջանաձև ճանապարհը վերանվանվել է 106-րդ գիծ (գերմ.՝ Linie 106)[6]:
Տրամվայ № 71
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական մուտքի մոտ Շվարցենբերգպլաց հրապարակից երթևեկում է № 71 ավանդական տրամվայը (գերմ.՝ Straßenbahnlinie 71): Այն Վիեննայի բազմաթիվ բնակիչների վերջին ճանապարհի մասին անեկդոտների ու երգերի անբաժան մաս է կազմում, քանի որ հուղարկավորությունների ժամանակ կարելի է լսել. «Նա նստել է № 71-ը» (գերմ.՝ Er hat den 71er genommen):
1901 թվականին Կենտրոնական գերեզմանատուն տանող ձիերի անցման Զիմերլինգյան ճանապարհը փոխարինվել է էլեկտրական տրամվայով, որը 1907 թվականից կրում է «71» գիծ անվանումը։ 1918 թվականին առաջին անգամ 71-րդ գիծն առանձնացել է փողոցի ճանապարհից։ Այդ ժամանակ հաճախ էր անցնում գիշերային տրանսպորտը` իսպանական գրիպի հետևանքով մահացածների դիակներով բեռնված, որպեսզի հուղարկավորեն դրանք Կենտրոնական գերեզմանատանը, բայց դրանց մեծ քանակության պատճառով ձիերի թիվը հաճախ չէր բավարարում։ Պատերազմի ավարտից հետո մահացածների տեղափոխման այդ տեսակից վերջնականապես հրաժարվել են։
Ներկայումս 71-րդը հաճախ օգտագործվում է տեղափոխման համար, քանի որ այն Կենտրոնական գերեզմանատուն տանող ուղիղ ճանապարհն է։ Հետնամուտքի մոտակայքում գտնվում է Վիեննական S-Bahn-ը (գերմ.՝ Wiener S-Bahn, Schnellbahn), որը S7 գիծն է։ Գերեզմանատան այցելուները դրանից համեմատաբար քիչ են օգտվում։ Վիեննայի մետրոպոլիտենի U3 գիծն ավարտվում է գերեզմանատնից մոտ 2 կմ հեռավորության վրա (նախկինում դրա երկարացումը չէր ծրագրվել), իսկ այդ վերջին մետրերն իրականացնում է 71-րդ գիծը № 6 տրամվայի հետ, որը 2000 թվականից հասնում է մինչև երրորդ դարպասներ։ Բոլոր սրբերի տոնին, երբ մոտ 300.000 այցելու սկսում են «գրոհել» Կենտրոնական գերեզմանատուն, 71-րդ գծի տեղաշարժման միջակայքերը խիստ կրճատվում են։
Նախագահական դամբարան և պետական հուղարկավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Կառլո Բարոմեոյի եկեղեցում գտնվում է նախագահական դամբարանը, որտեղ, սկսած 1951 թվականից, հանդիսավորությամբ հուղարկավորում են Երկրորդ հանրապետության Ավստրիայի նախագահներին։ 2007 թվականի դրությամբ այստեղ հուղարկավորված են հետևյալ նախագահները.
Անուն | Կյանքի տարեթվեր | Պաշտոնակատարման տարեթվեր |
---|---|---|
Կառլ Ռեններ | 1870-1950 | 1945-1950 |
Տեոդոր Կյորներ | 1873-1957 | 1951-1957 |
Ադոլֆ Շերֆ | 1890-1965 | 1957-1965 |
Ֆրանս Իոնաս | 1899-1974 | 1965-1974 |
Ռուդոլֆ Կիրխշլեգեր | 1915-2000 | 1974-1986 |
Թոմաս Կլեստիլ | 1932-2004 | 1992-2004 |
Կուրտ Վալդհայմ | 1918-2007 | 1986-1992 |
Դամբարանի շատ ցածր շինությունը, որ կառուցվել է 1951 թվականին, նրան արտաքին շքեղ տեսք չի հաղորդում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրա չափերը չպետք է աղավաղեն Սուրբ Կառլի եկեղեցին։ Դամբարանը պահպանել է իր սկզբնական տեսքը մինչև 1950 թվականը, երբ մահացել է Կառլ Ռենները, և նրա անունով քարե սարկոֆագը տեղադրվել է կենտրոնում։ Մնացած նախագահների անուններն ավելացվել են հուշատախտակին։ Նախագահների կանայք նույնպես կարող են հուղարկավորվել դամբարանում, սակայն դրա համար անհրաժեշտ է նախագահական գրասենյակի համաձայնությունը։ Այստեղ են թաղվել Հիլդա Շերֆը (1956), Ալոիզիա Ռենները (1963), Մարգարիտա Իոնասը (1976), Հերմա Կիրխշլեգերը (2009), իսկ նախագահ Կյորներն ամուսնացած չի եղել։
Պետական հուղարկավորությունները կազմակերպում և վճարում է Ավստրիայի Հանրապետությունը։ Դրանք նախատեսված են նախագահների, կանցլերների և ազգային խորհրդի նախագահների համար։ Եղել են դեպքեր, երբ տեղեր են հատկացվել այն անձանց, ովքեր մինչ մահը զբաղեցրել են որոշ պաշտոններ։
Մինչ այժմ պետական գերեզման են ստացել Կառլ Ռենները, Թեոդոր Կյորները, Ադոլֆ Շերֆը, Ֆրանց Իոնասը և Թոմաս Կլեստիլը։ Ռուդոլֆ Կիրխշլեգերը և Կուրտ Վալդհայմը պետական գերեզման են ստացել և բացի դրանից, կտակի համաձայն, նրանց հեգեհանգիստը կազմակերպվել է Հոֆբուրգում։
Պետական գերեզման են ստացել նաև կանցլերներ Լեոպոլդ Ֆիգլը, Յուլիուս Ռաաբը, Ալֆոնս Գորբախը, Բրունո Կրայսկին և Ֆրեդ Զինովացը։ Յոզեֆ Կլաուսը, ճիշտ հակառակը, կտակել է, որ իրեն թաղեն ընտանեկան նեղ շրջանակում։
Նացիոնալ-սոցիալիստների ժամանակների վերջին նախագահը` Վիլհելմ Միկլասը, ով մահացել է 1955 թվականին, հուղարկավորվել է Դյոբլինգի գերեզմանատանը։
Պատվավոր ու պատվավոր նվիրյալ գերեզմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1885 թվականին այս տեղանքում առաջին թաղումների հետ մեծացավ գերեզմանատան գրավչությունը նշանավոր մարդկանց թաղելու առումով։ Ներկայումս զբոսաշրջիկների կողմից ամենից շատ այցելություններ ունեցող հուշարձաններից մեկը Վոլֆգանգ Մոցարտի գերեզմանն է` չնայած այն բանին, որ դա ընդամենը հուշարձան է, իսկ Մոցարտը թաղված է Սուրբ Մարկոսի գերեզմանատանը։
Վիեննայի կենտրոնական գերեզմանատունն ունի ավելի քան 350 պատվավոր դամբարաններ և մոտ 600 պատվավոր սրբացված նվիրյալ գերեզման։
Որոշ պատվավոր գերեզմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Կյանքի տարեթվեր | Գործունեության բնագավառ |
---|---|---|
Լյուդվիգ Անցենգրուբեր | 1839-1889 | գրող |
Լյուդվիգ վան Բեթհովեն | 1770-1827 | կոմպոզիտոր |
Յուլիուս Բիտեր | 1874-1936 | կոմպոզիտոր |
Լյուդվիգ Բոլցման | 1844-1906 | մաթեմատիկոս, ֆիզիկոս |
Յոհաննես Բրամս | 1833-1897 | կոմպոզիտոր |
Լեոպոլդ Ֆիգլ | 1902-1965 | Քաղաքագետ |
Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ | 1714-1787 | կոմպոզիտոր |
Հենրիխ Գոլպայն | 1814-1888 | նկարիչ |
Թեոֆիլ ֆոն Հանսեն | 1813-1891 | ճարտարապետ, (նախագծել է Ռինգշտրասեն) |
Կարլ ֆոն Հազենաուեր | 1833-1894 | ճարտարապետ |
Յոզեֆ Հոֆման | 1870-1956 | ճարտարապետ, դիզայներ |
Կուրտ Յուրգենս | 1915-1982 | Գրող |
Բրունո Կրայսկի | 1911-1990 | Քաղաքագետ |
Դյորդ Լիգետի | 1923-2006 | կոմպոզիտոր |
Ադոլֆ Լոոս | 1870-1933 | Ճարտարապետ |
Յոհան Նեստրոյ | 1801-1862 | Գրող և դրամատուրգ |
Էդուարդ վան դեր Նյուլ | 1812-1868 | ճարտարապետ (Վիեննայի պետական օպերա) |
Յուլիուս Ռաաբ | 1891-1964 | Քաղաքագետ |
Անտոնիո Սալիերի | 1750-1825 | կոմպոզիտոր |
Ֆրիդրիխ ֆոն Շմիդտ | 1825-1891 | ճարտարապետ (Վիեննայի քաղաքապետարան) |
Առնոլդ Շյոնբերգ | 1874-1951 | կոմպոզիտոր, դոդեկաֆոնիայի հիմնադիրը |
Ֆրանց Շուբերտ | 1797-1828 | կոմպոզիտոր |
Ռոբերտ Շտոլց | 1880-1975 | կոմպոզիտոր |
Յոհան Շտրաուս (հայր) | 1804-1849 | կոմպոզիտոր |
Յոհան Շտրաուս | 1825-1899 | կոմպոզիտոր |
Ֆրանց ֆոն Զուպե | 1819-1895 | կոմպոզիտոր |
Ֆրանց Վերֆել | 1890-1945 | գրող |
Հուգո Վոլֆ | 1860-1903 | կոմպոզիտոր |
Ֆրից Վոտրուբա | 1907-1975 | քանդակագործ |
Քրիստիան Գրիպենկերլ | 1839-1912 | նկարիչ |
Ջո Զավինուլ | 1932-2007 | Ջազ կատարող, կոմպոզիտոր |
Որոշ պատվավոր նվիրյալ գերեզմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Կյանքի տարեթվեր | Գործունեության բնագավառ |
---|---|---|
Վիկտոր Ադլեր | 1852-1918 | Քաղաքագետ |
Ժան Ամերի | 1912-1978 | Գրող |
Falco (Յոհան Հյոլցել) | 1957-1998 | երաժիշտ |
Ալեքսանդր Ժիրարդի | 1850-1918 | դերասան |
Լյուդվիգ Կյոխել | 1800-1877 | երաժշտագետ |
Կարլ Կրաուս | 1874-1936 | գրող |
Յոզեֆ Կրիխուբեր | 1800-1876 | նկարիչ, լիթոգրաֆ |
Կարլ Կունդման | 1838-1919 | քանդակագործ |
Կարլ Լյուգեր | 1844-1910 | քաղաքագետ |
Ֆրիդրիխ Օման | 1858-1927 | ճարտարապետ |
Կարլ Զայց | 1869-1950 | քաղաքագետ |
Մատիաս Սինդելար | 1903-1939 | ֆուտբոլիստ» |
Կարլ Ցելեր | 1842-1898 | կոմպոզիտոր |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Յոհանես Բրամս
-
Կարլ Ռիտեր
-
Ադոլֆ Լոոս
-
Ֆալկո
-
Ֆատի Գեորգ
-
Մատիաս Սինդելար
-
Ֆրիդրիխ Տորբերգ
-
Վիկտոր Տիլգներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nach Bestatteten der Größte, als flächenmäßig größter werden Hamburg-Ohlsdorf oder London Necropolis genannt. Nach Weblink Planet Vienna
- ↑ Кладбища Вены — Wiener Zentralfriedhof, Innerhalb des Areals Արխիվացված 2011-02-21 Wayback Machine, доступно с 9 декабря 2010
- ↑ Friedhöfe Wien: Bestattungsanlagenordnung: § 9 Пользование транспортным средством. (PDF, S. 8.) Доступно с 9 декабря 2010.
- ↑ Bizeps-Info: Венское Центральное кладбище: Разрешение на въезд для инвалидов. Газетное сообщение адвокатуры от 30 октября 2001. Доступно с 9 декабря 2010.
- ↑ Город Вена: Архив корреспонденции ратуши (автобусные дотации) Արխիվացված 2014-05-04 Wayback Machine, 19 сентября 2006
- ↑ Dr. Richard: График движения 106 линии от 2 ноября 2004 (PDF), 19 сентября 2006
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական գերեզմանատուն (Վիեննա)» հոդվածին։ |
|