Ալկեստե (Գլյուկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Ալկեստե
Alceste
Capa de Alceste de Gluck em redução para piano.jpg
Տեսակօպերա
ԿոմպոզիտորՔրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ
Լիբրետտոյի
հեղինակ
Ռանիերի դը Կալցաբիջի
Սյուժեի աղբյուրԱլկեստե
Գործողությունների քանակ3
Գործողության տեղԹեսալիա
Տևողությունմոտ 2 ժամ 15 րոպե
ԿերպարներԱպոլլոն և Ադմետոս
Ստեղծման տարեթիվ1767
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 26, 1767
Առաջնախաղի վայրՎիեննա
Կատալոգի համար44
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
Alceste (Gluck) Վիքիպահեստում

Ալկեստե, ավստրիացի երգահան Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի օպերա (երաժշտական ողբերգություն) երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն՝ Ռանիերի դը Կալցաբիջիի ըստ Եվրիպիդեսի համանուն ողբերգության։

Առաջին անգամ բեմադրվել է Վիեննայի քաղաքային թատրոնում («Բուրգտեատր») 1767 թ. դեկտեմբերի 26-ին։ Հետագայում Գլյուկը վերամշակել է ստեղծագործությունը՝ հարմարացնելով այն ֆրանսիական բեմի համար։ Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակը Լեբլան դը Ռուլե։ Երկրորդ (ֆրանսիական) տարբերակի առաջնախաղը կայացել է 1776 թ. ապրիլի 23-ին Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում։ Օպերան դասվում է Գլյուկի այսպես կոչված «բարեփոխական» օպերաների թվին։

Օպերայի ֆրանսիական տարբերակը համարվում է առավել հաջողված և այսօր էլ գերազանցապես կատարվում և/կամ ձայնագրվում է։ Գլխավոր՝ Ալկեստեի դերերգը ժամանակին կատարել է Մարիա Կալլասը։