Եվրիպիդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Եվրիպիդես
Euripides Pio-Clementino Inv302.jpg
Ծնվել է մ. թ. ա. 480[1]
Ծննդավայր Սալամին[1]
Վախճանվել է մ. թ. ա. 406[1]
Վախճանի վայր Պելա[1]
Մասնագիտություն ողբագիր
Լեզու հին հունարեն
Ազգություն հույն
Քաղաքացիություն Հին Աթենք
Ժանրեր հին հունական ողբերգություն
Զավակներ Եվրիպիդես
Euripides Վիքիպահեստում

Եվրիպիդես[2] (հին հուն․՝ Εὐριπίδης, լատ.՝ Euripides, 480 - մ. թ. ա. 406), հույն ողբերգակ:

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոփոկլեսի կրտսեր ժամանակակից Եվրիպիդեսն, ըստ ավանդության, ծնվել է մ.թ.ա 480, Սալամիս կղզում, հենց Սալամիս ճակատամարտի օրը. հունա-պարսկական պատերազմի այդ կարևորագույն իրադարձությամբ, այսպիսով, իրար են առնչվում երեք մեծ ողբերգակների կենսագրությունները: 45-ամյա Էսքիլեսը Սալամիսի ճակատամարտի խիզախ զինվորներից էր, 16-ամյա Սոփոկլեսը ղեկավարեց պարսիկների դեմ հաղթանակը փառաբանող պատանիների երգչախումբը, իսկ Եվրիպիդեսն այդ օրը ծնվեց:

Եվրիպիդեսի սոցիալական ծագումը ստույգ հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների, նրա հայրը խանութպան էր, իսկ մայրը՝ մրգավաճառ: Ավելի հավանական է, որ Եվրիպիդեսը հարուստ տոհմի շառավիղ էր, քանի որ նա փայլուն կրթություն է ստացել: Պատանեկան տարիներին ապագա ողբերգակը նկարչական ընդունակություններ է ցուցաբերել, մոտ է եղել ժամանակի աղատախոհ փիլիսոփաներ Անաքսագորասի, Պրոտագորասի, Պրոդիկոսի հետ՝ որոնց ազդեցության տակ ձևավորվել է նրա աշխարհայացքը:

Քաղաքական հայացքներով հարել է «չափավոր» դեմոկրատներին, սակայն հասարակական կյանքի, կրոնական հարցերում մեծ ազատախոհություն է դրսևորել: Եվրիպիդես ողբերգությունները սկսել են բեմադրվել մ.թ.ա. 455-ին, սկզբում մեծ հաջողություն չեն ունեցել, քանի որ և գաղափարական, և կառուցվածքային առումով նորույթներ էին: Ընդհանրապես, մեծ ողբերգակի դրամատիկական ժառանգությունն ըստ արժանավույն գնահատվել է միայն նրա մահվանից հետո: Կյանքի օրոք նա ողբերգակների մրցույթում միայն երեք անգամ է հաղթող ճանաչվել:

Եվրիպիդեսը մենասեր, մռայլ մարդ էր, սիրում էր առանձնանալ ու ստեղծագործել. շատ հարուստ գրադարան ուներ: Սալամիս կղզում մի ծովահայաց քարանձավ համարվում էր Եվրիպիդեսի սիրելի աշխատատեղին:

Քաղաքական կյանքին չէր մասնակցում, սակայն իր գրվածքներում միշտ անդրադարձել է ժամանակի կարևոր իրադարձություններին ու խնդիրներին: Ժամանակակիցները համարում էին Եվրիպիդեսին կնատյաց՝ կապելով այն նրա դժբախտ անձնական կյանքին (նա ամուսնացել է երկու անգամ՝ անհաջող):

մ.թ.ա.408 ընդունելով Մակեդոնիայի արքա Արքելաոսի հրավերը մեկնում է այդ երկիր, որտեղ և վախճանվում է մ.թ.ա.406: Չար լեզուները նրա մահվան շուրջը հորինել են երկու լեգենդ. դրանցից մեկի համաձայն՝ Եվրիպիդեսին հոշոտել են շները, մյուսի համաձայն՝ նրա կնատյացությունից զայրացած կանայք:

Հունական դրամատոիրգիայի երեք տաղանդավոր ներկայացուցիչներն են՝ Էսքիլեսը, Սոփոկլեսը և Եվրիպիդեսը: Եվրիպիդեսը տասնհինգ տարով փոքր էր Սոփոկլեսից, նա ծնվել է մ.թ.ա. 480-406 թթ. Սալամինում, ըստ ավանդության, հենց այն օրը, երբ տեղի է ունեցել Սալամինի ճակատամարտը: Եվրիպիդեսի սոցիալական ծագումը ստույգ հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների, նրա հայրը խանութպան էր, իսկ մայրը՝ մրգավաճառ: Ավելի հավանական է, որ Եվրիպիդեսը հարուստ տոհմի շառավիղ էր, քանի որ նա փայլուն կրթություն է ստացել: Պատանեկան տարիներին ապագա ողբերգակը նկարչական ընդունակություններ է ցուցաբերել: Ստացել է բազմակողմանի կրթություն, սովորել է նաև մարմնամարզություն և նկարչություն: Մոտ է եղել ժամանակի աղատախոհ փիլիսոփաներ Անաքսագորասի, Պրոտագորասի, Պրոդիկոսի հետ՝ որոնց ազդեցության տակ ձևավորվել է նրա աշխարհայացքը: Քաղաքական հայացքներով հարել է «չափավոր» դեմոկրատներին, սակայն հասարակական կյանքի, կրոնական հարցերում մեծ ազատախոհություն է դրսևորել: Եվրիպիդես ողբերգությունները սկսել են բեմադրվել մ.թ.ա. 455-ին, սկզբում մեծ հաջողություն չեն ունեցել, քանի որ և գաղափարական, և կառուցվածքային առումով նորույթներ էին: Ընդհանրապես, մեծ ողբերգակի դրամատիկական ժառանգությունն ըստ արժանավույն գնահատվել է միայն նրա մահվանից հետո: Կյանքի օրոք նա ողբերգակների մրցույթում միայն երեք անգամ է հաղթող ճանաչվել: Եվրիպիդեսը մենասեր, մռայլ մարդ էր, սիրում էր առանձնանալ ու ստեղծագործել. շատ հարուստ գրադարան ուներ: Սալամիս կղզում մի ծովահայաց քարանձավ համարվում էր Եվրիպիդեսի սիրելի աշխատատեղին: Քաղաքական կյանքին չէր մասնակցում, սակայն իր գրվածքներում միշտ անդրադարձել է ժամանակի կարևոր իրադարձություններին ու խնդիրներին: Եվրիպիդեսի ստեղծագործության հիմքն այն է, որ նա ընդհանրապես հրաժարվում էր կրոնապաշտամուտքային բովանդակությունից, և իր հերոսներին դարձնում էր իրական մարդիկ:

Սոփոկլեսը հետևյալ կերպ է բնութագրել իր տարբությունը Եվրիպիդեսից. «Ես մարդկանց պատկերել եմ այնպես ինչպես նրանք պետք է լինեն, իսկ Եվրիպիդեսը պատկերել է այնպես ինչպես մարդիկ կան իրական կյանքում»: Եվրիպիդեսի գործնեության շրջաը զուգատիպում է Աթենքի դեմոկրատիայի ճգնաժամին: Նա քաղաքական ոչ մի կուսակցության չէր պատկանում, բայց իր ողբերգությունների մեջ արտացոլել է Աթենքի ամբողջ հասարակական կայնքի փոփոխությունները: Եվրիպիդեսը նոր էտապ էր ստեղծել հունական դրամատուրգիայի պատմության մեջ ձևականորեն մասնակից լինելով իր շուրջը բորբոքվող քաղաքական հասարակական եռուզեռին: Նա իր ողբերգությունների մեջ պատկերել է ժամանակի հատկություններով լի փոթորկալից կյանքը: Նա իր ստեղծագործություններում ցուցադրել է հասարակական խավի բոլոր ներկայացուցիչներին: Քաղաքական կուսակցությունների սուր պայքարի շրջանում Եվրիպիդեսը կասկածի տակ է առել տիրող կարգերը ու բարքերը, որտեղ կաշառակիրությունը և շողոքորթությունը հասել էին մեծ չափերի: Եվրիպիդեսը չէր հանդուրժում անհատի որև է ճնշում, ուստի և նրա պայքարը կրոնական նապապաշտւմների դեմ ստանում է լայն ծավալ: Օգտագործելով դիցաբանական նյութը, Եվրիպիդեսը դրա վրա հյուսում է հունական ռեալ իրականությունը և կասկածի է ենթարկում ավանդական բարոյականությունը, կրոնական ըմբռնումները: Իսկ դիցաբանակն նյութտ Եվրիպիդեսի մոտ միայն պատրվագ է եղել ժամանակի հրատապ խնդիրները հրապարակ հանելու համար: Հետևելով այդ խնդիրների առաջխաղացմանը Եվրիպիդեսը իր հերոսներին մարդկայնացրել է և նրանց օժտել սովորական մրդկային կրքերով: Եվրիպիդեսը կարողացավ իր ողբերգությունների հերոսներին աստվածների դիրքերից իջեցնել սովորական մարկանց աստիճանին: Նրանց գործող անձանց ներքին և արտաքին կերպարանքների մեջ այլևս չկար այն բարձր ոճը որը մենք տեսնում ենք Էսքիլեսի և մասամբ Սոփոկլեսի մոտ:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրիպիդեսը իր գրական գործունեությունը սկսել է քսանհինգ տարեկան հասակում: Եվրիպիդեսի ստեղծած ավելի քան 90 դրամատիկական գրվածքներից մեզ են հասել 17 ողբերգություն և մեկ սատիրական դրամա՝ ավելի շատ քան Էսքիլեսի և Սոփոկլեսի մեզ հասած ստեղծագործությունները միասին վերցրած: Դրանք են՝

  • Ալկեստա (մ.թ.ա. 438 թ, երկրորդ մրցանակ)
  • Մեդեա (մ.թ.ա. 431 թ, երրորդ մրցանակ)
  • Հիպպոլիտոս (մ.թ.ա. 428 թ, առաջին մրցանակ)
  • Հերակլիդներ (մ.թ.ա. 430 թ)
  • Հերակլես (մ.թ.ա. 416 թ)
  • Հեկուբե (մ.թ.ա. 424 թ)
  • Անդրոմաքե (մ.թ.ա. 425 թ)
  • Խնդրարկուներ (մ.թ.ա. 423 թ)
  • Իոն (մ.թ.ա. 414 թ)
  • Տրոյուհիներ (մ.թ.ա. 415 թ, երկրորդ մրցանակ)
  • Էլեկտրա (մ.թ.ա. 420 թ)
  • Իփիգենիան Տավրիսում (մ.թ.ա. 414 թ)
  • Հեղինե (մ.թ.ա. 412 թ)
  • Փյունիկուհիներ (մ.թ.ա. 410 թ)
  • Օրեստես (մ.թ.ա. 408 թ)
  • Բաքոսուհիներ (մ.թ.ա. 405 թ, հետմահու, առաջին մրցանակ)
  • Իփիգենիան Ավլիսում (մ.թ.ա. 405 թ, հետմահու, առաջին մրցանակ)
  • Կիկլոպ (սատիրական դրամա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Enciclopedia Treccani Ստուգված է մայիսի 29-ին 2016:
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 59. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին հունական ողբերգություններ, Երևան, 1990: