Հեղինե Չքնաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղինե Չքնաղ
Helene Paris Louvre K6.jpg
Տեսակ դիցաբանական կերպար
Սեռ իգական
Հայր Զևս[1]
Մայր Լեդա[1]
Քույր/Եղբայր Մանես, Castor և Pollux
Ամուսին Մենելայոս[1][2], Deiphobus և Պարիս
Կողակից Պարիս
Զավակներ Hermione, Pleisthenes, Iphigenia[3], Idaeus, Q3646670?, Aganus և Corythus
Helen Վիքիպահեստում
«Պարիսն ու Հեղինեն» (Ժակ-Լուի Դավիդի նկարը)

Հեղինե[4] (հուն․՝ Ἑλένη, Ἑλένα), ըստ հունական դիցաբանության[5]՝ Զևսի և Լեդայի դուստրը[6] (ըստ Եվրիպիդեսի, երրորդ աղջիկը[7]), Մենելայոսի կինը։ Հռչակված էր իր գեղեցկությամբ և կրում էր «Չքնաղ» մականունը։ Պարիսի կողմից նրա առևանգումը պատճառ է հանդիսացել Տրոյական պատերազմի բռնկման համար։

Իր վերերկրային գեղեցկությամբ պայմանավորված՝ սկզբնական շրջանում անտիկ հունական առասպելներում հիշատակվել է իբրև աստվածուհի, իսկ արդեն Հոմերոսի պոեմներում նա ներկայանում է որպես մահկանացու կին[8]:

Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հունական դիցաբանության մեջ Հեղինեն սպարտացի թագուհի էր: Առասպելի վարկածներից մեկի համաձայն՝ Հեղինեն եղել է մահկանացու Լեդայի և աստվածների հայր Զևսի դուստրը: Նույն վարկածի համաձայն՝ Զևսը Լեդային հայտնվել է կարապի կերպարով: Այդ միությունից Լեդան ձու է ծնել, որից էլ դուրս է եկել Հեղինեն: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Լեդան ընդամենը պահպանել է մի հովվի կողմից հայտնաբերած այն ձուն, որն ստեղծվել էր վրիժառության աստվածուհի Նեմեսիսի և Զևսի միությունից[9]: Երբ ձվից հայտնվել է Հեղինեն[10], Լեդան որոշել է պահել նրան ինչպես սեփական դստերը:

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինեի վերերկրային գեղեցկության լուրը տարածվում է ողջ Հունաստանով, և նրան տեսնելու են գալիս նշանավոր հերոսներ: Հեղինեի երկրային հայրը՝ Սպարտայի արքա Տինդարոսը, Ոդիսևսի խորհրդով ընտրության իրավունքը տալիս է հենց Հեղինեին և Հեղինեն որպես ամուսին ընտրում է Մենելայոսին: Նման ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Տինդարոսի մյուս դուստրը՝ Կլիտմնեստրան, ամուսնացած էր Մենելայոսի եղբոր՝ Ագամեմնոնի հետ:

Հետագայում Տինդարոսը զիջում է Սպարտայի թագավորական իշխանությունը Մենելայոսին և Հեղինեին: Մենելայոսի ու Հեղինեի ամուսնությունից ծնվում է նրանց դուստրը՝ Հերմայոնեն[11]: Մենելայոսի ու Հեղինեի ամուսնական խաղաղ կյանքը ձգվում է տասը տարի[12], մինչև Սպարտա է ժամանում տրոյական արքայազն Պարիսը, որին Աֆրոդիտեն խոստացել էր ամենաչքնաղ կնոջը՝ որպես փոխհատուցում նրա, որ Պարիսն Աֆրոդիտեին հռչակել էր իբրև աստվածուհիներից ամենաչքնաղը:

Հեղինեն Տրոյայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտվելով Մենելայոսի բացակայությունից՝ Պարիսը առևանգում է Հեղինեին, իր հետ տանում Տրոյա:

Ըստ հին հույն պոետ Ստեսիքորի վարկածի, լեգենդի համաձայն, երբ նա գրել է Պարիսի կողմից Հեղինեի առևանգման մասին, անմիջապես կուրացել է: Պոետն աղաչել է աստվածներին, որ վերականգնեն տեսողությունը, և այդ ժամանակ երազում նրան է հայտնվել Հեղինեն ու ասել, որ դա պատիժ է նրա համար, որ իր մասին նման ոչ բարեհաճ բանաստեղծություններ է հորինել: Այդ ժամանակ Ստեսիքորը նոր բանաստեղծություն է հորինում՝ պատմելով, որ Պարիսը Տրոյա է տարել, ոչ թե Հեղինեին, այլ նրա ուրվականը, իսկ իրական Հեղինեին աստվածները տարել են Եգիպտոս[13], որտեղ նա մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել Մենելայոսին[14]: Դրանից հետո պոետի տեսողությունը վերականգնվել է: Այս լեգենդի հիման վրա է Եվրիպիդեսը գրել «Հեղինե» ողբերգությունը[15]:

Ժամանելով Տրոյա՝ Հեղինեն գրավում է տրոյացիների սրտերը: Շուտով Տրոյա են ժամանում Մենելայոսն ու Ոդիսևսը, որպեսզի խաղաղ ճանապարհով վերադարձնեն Հեղինեին: Սակայն տրոյացիները հրաժարվում են վերադարձնել նրան, ինչի արդյունքում էլ սկսվում է Տրոյական պատերազմը, որը տևում է տասը տարի:

Հոմերոսի «Իլիականում» խոսվում է այն մասին, որ Հեղինեն ձանձրանում է իր դրությունից, քանի որ Աֆրոդիտեի կախարդանքը, որով նա Պարիսի նկատմամբ զգացմունքներ էր առաջացրել Հեղինեի մեջ, արդեն չէին գործում: «Ոդիսկանի» չորրորդ երգում Հեղինեն պատմում է, որ հենց ինքն է օգնել Ոդիսևսին գաղտագողի ներթափանցել քաղաք[16]: Նման կերպ Տրոյայի պաշարման ժամանակ Հեղինեն օգնել է Ոդիսևսին տեղի տաճարից առևանգել Աֆրոդիտեի փայտե արձանը:

Տրոյայի գրավումից հետո Մենելայուսը սուրը ձեռքին փնտրում է Հեղինեին, որպեսզի գլխատի նրան դավաճանության համար, սակայն տեսնելով նախկին գեղեցկությամբ փայլող Հեղինեին՝ գցում է ձեռքից սուրն ու ներում նրան[17]:

Առասպելի եգիպտական տարբերակում Մենելայոսը Հեղինեի ուրվականի հետ մեկնում է Եգիպտոս, որպեսզի այնտեղ գտնի իրական Հեղինեին: Հեղինեի ուրվականը համբարձվում է երկինք, իսկ իրական Հեղինեն վերադառնում է Մենելայոսի մոտ:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն լեգենդի, մահվանից հետո Հեղինեն տեղափոխվում է Լևկա կղզի՝ Դանուբի գետաբերանի մոտ[18], որտեղ հավերժ կապվում է Աքիլլեսի հետ, քանի որ առասպելներից մեկի համաձայն՝ Հեղինեն և Աքիլլեսը հանդիպել են Տրոյական հարթավայրում Աքիլեսի մահից ոչ շատ առաջ:

Կերպարը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոյական պատերազմի մասին առասպելների ձևավորումից հետո, որն իր մեջ ամփոփում է նաև բանահյուսական տարրեր, Հեղինեն դառնում է առասպելի գլխավոր հերոսներից մեկը, որը հետագայում նրա կերպարը դարձրել է մինչև օրս արվեստի տարբեր ճյուղերում ամենահաճախ արտացոլվող կերպարներից մեկը: Հեղինեի կերպարն արտացոլվել է նաև անտիկ կերպարվեստում, մասնավորապես Պոլիգնոտի և Զևկիսի չպահպանված նկարները, «Պարիս և Հեղինե» որմնանկարը Պոմպեոսում և այլն: Հատկապես Վերածննդի շրջանում Հեղինեի առևանգման թեմատիկան դառնում է գեղարվեստի մեջ ամենատարածվածը[19]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Любкер Ф. Helena // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 597.
  2. Любкер Ф. Menelaus // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 855–856.
  3. Любкер Ф. Iphigenia // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 667–668.
  4. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 59։ ISBN 99941-56-03-9 
  5. Мифы народов мира (энциклопедия). М., 1991-92. В 2 т. Т.1. С.431-432, Любкер, Фридрих Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.97
  6. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 10, 7-8 далее
  7. Еврипид. Ифигения в Авлиде 51
  8. Гомер. Илиада XXIV 765
  9. Стасин. Киприи, фр.9 Бернабе
  10. Псевдо-Эратосфен. Превращения в звезды 25, со ссылкой на Кратина
  11. Гесиод. Перечень женщин, фр.175 М.-У.; Гомер. Одиссея IV 14
  12. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 11, 1; Э III 3; Э VI 14.28
  13. Еврипид. Елена 112—114
  14. Еврипид. Елена 31-36
  15. Alan, Introduction, 18–28
  16. Гигин. Мифы 249; Трифиодор. Взятие Илиона 520
  17. Еврипид. Андромаха 628; Аристофан. Лисистрата 155
  18. Павсаний. Описание Эллады III 19, 11-13; Конон. Мифы 18
  19. David, Narrative in Context, 136; Hughes, Helen of Troy, 181–182

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aristophanes, Lysistrata. For an English translation see the Perseus Project.
  • Cicero, De inventione II.1.1–2
  • Cypria, fragments 1, 9, and 10. For an English translation see the Online Medieval and Classical Library.
  • Dio Chrysostom, Discourses. For an English translation, see Lacus Curtius.
  • Euripides, Helen (play)'. For an English translation, see the Perseus Project.
  • Euripides, Iphigenia in Aulis. For an English translation, see the Perseus project.
  • Euripides, Orestes (play). For an English translation, see the Perseus Project.
  • Herodotus, Histories (Herodotus), Book II. For an English translation, see the Perseus Project.
  • Hesiod, Catalogs of Women and Eoiae. For an English translation see the Online Medieval and Classical Library.
  • Homer, Iliad, Book III; Odyssey, Books IV, and XXIII.
  • Gaius Julius Hyginus, Fables. Translated in English by Mary Grant.
  • Isocrates, Helen. For an English translation, see the Perseus Project.
  • Maurus Servius Honoratus, In Aeneida I.526, XI.262
  • Lactantius Placidus, Commentarii in Statii Thebaida I.21.
  • Little Iliad, fragment 13. For an English translation, see the Online Medieval and Classical Library.
  • Ovid, Heroides, XVI.Paris Helenae. For an English translation, see the Perseus Project.
  • Pausanias (geographer), Description of Greece, Book III. For an English translation, see the Perseus Project.
  • Pseudo-Apollodorus, Bibliotheca (Pseudo-Apollodorus), Book III; Epitome.
  • Sappho, fragment 16.
  • Sextus Propertius, Elegies, 3.14. Translated in English by A.S. Kline.
  • Theocritus, Idylls, XVIII (The Epithalamium of Helen). Translated in English by J. M. Edmonds.
  • Virgil, Aeneid. Book VI. For an English translation see the Perseus Project.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Allan Williams (2008)։ «Introduction»։ Helen։ Cambridge University Press։ ISBN 0-521-83690-5 
  • Anderson Michael John (1997)։ «Further Directions»։ The Fall of Troy in early Greek Poetry and Art։ Oxford University Press։ ISBN 0-19-815064-4 
  • Blondell Ruby (2013)։ Helen of Troy: Beauty, Myth, Devastation։ Oxford University Press։ ISBN 9780199731602 
  • Cairns Francis (2006)։ «A Lighter Shade of Praise»։ Sextus Propertius։ Cambridge University Press։ ISBN 0-521-86457-7 
  • Calame Claude (2001)։ «Chorus and Ritual»։ Choruses of Young Women in Ancient Greece (translated by Derek Collins and Janice Orion)։ Rowman & Littlefield։ ISBN 0-7425-1525-7 
  • Caprino Alexandra (1996)։ «Greek Mythology in Etruria»։ in Franklin Hall; John։ Etruscan Italy։ Indiana University Press։ ISBN 0-8425-2334-0 
  • Chantraine Pierre (2000)։ «Ἐλένη»։ Dictionnaire Étymologique de la Langue Gercque (French)։ Klincksieck։ ISBN 2-252-03277-4 
  • Cingano Ettore (2005)։ «A Catalog within a Catalog: Helen's Suitors in the Hesiodic Catalog of Women»։ in Hunter; Richard L.։ The Hesiodic Catalog of Women։ Cambridge University Press։ ISBN 0-521-83684-0 
  • Clader Linda Lee (1976)։ Helen։ Brill Archive։ ISBN 90-04-04721-2 
  • Cyrino Monica S. (2006)։ «Helen of Troy»։ in Winkler; Martin M.։ Troy: from Homer's Iliad to Hollywood։ Cambridge University Press։ ISBN 1-4051-3182-9 
  • David Benjamin (2005)։ «Narrative in Context»։ in Jenkens, Lawrence A.։ Renaissance Siena։ Truman State University։ ISBN 1-931112-43-6 
  • Eaverly Mary Ann (1995)։ «Geographical and Chronological Distribution»։ Archaic Greek Equestrian Sculpture։ University of Michigan Press։ ISBN 0-472-10351-2 
  • Edmunds Lowell (May 2007)։ «Helen's Divine Origins»։ Electronic Antiquity: Communicating the Classics X (2): 1–44։ Վերցված է 2009-07-07 
  • Frisk Hjalmar (1960)։ «Ἐλένη»։ Griechisches Etymologisches Wörterbuch (German) I։ French & European Pubns 
  • Gantz Timothy (2004)։ Early Greek Myth։ Baltimore, MD and London: The Johns Hopkins University Press։ ISBN 0-8018-5362-1 
  • Gumpert Matthew (2001)։ «Helen in Greece»։ Grafting Helen։ University of Wisconsin Press։ ISBN 0-299-17124-8 
  • Hard Robin, Rose Herbert Jennings (2004)։ «the Trojan War»։ The Routledge Handbook of Greek Mythology։ Routledge։ ISBN 0-415-18636-6 
  • Hughes Bettany (2005)։ Helen of Troy: Goddess, Princess, Whore։ New York: Alfred A. Knopf։ ISBN 0-224-07177-7 
  • Executive ed.: Joseph P. Pickert... (2000)։ «Indo-European roots: wel»։ The American Heritage Dictionary of the English Language։ Houghton Mifflin Harcourt։ ISBN 0-395-82517-2 
  • Jackson Peter (2006)։ «Shapeshifting Rape and Xoros»։ The Transformations of Helen։ J.H.Röll Verlag 
  • Kim Lawrence (2010)։ «Homer, poet and historian»։ Homer Between History and Fiction in Imperial Greek Literature։ Cambridge University Press։ ISBN 978-0-521-19449-5 
  • Lindsay Jack (1974)։ «Helen in the Fifth Century»։ Helen of Troy: Woman and Goddess։ Rowman and Littlefield։ ISBN 0-87471-581-4 
  • Lynn Badin Stephanie (2006)։ «Religion and Ideology»։ The Ancient Greeks։ ABC-CLIO։ ISBN 1-57607-814-0 
  • Maguire Laurie (2009)։ «Beauty»։ Helen of Troy։ John Wiley and Sons։ ISBN 9781405126359 
  • Mansfield Elizabeth (2007)։ «Helen's Uncanny Beauty»։ Too Beautiful to Picture։ University of Minnesota Press։ ISBN 0-8166-4749-6 
  • Matheson Susan B. (1996)։ «Heroes»։ Polygnotos and Vase Painting in Classical Athens։ University of Wisconsin Press։ ISBN 0-299-13870-4 
  • Meagher Robert E. (2002)։ The Meaning of Helen։ Bolchazy–Carducci Publishers։ ISBN 0865165106 
  • Mills Sophie (1997)։ «Theseus and Helen»։ Theseus, Tragedy, and the Athenian Empire։ Oxford University Press։ ISBN 0-19-815063-6 
  • Moser Thomas C. (2004)։ A Cosmos of Desire։ University of Michigan Press։ ISBN 0-472-11379-8 
  • Nilsson Martin Persson (1932)։ «Mycenaean Centers and Mythological Centers»։ The Mycenaean Origin of Greek Mythology։ Forgotten Books։ ISBN 1-60506-393-2 
  • Pomeroy Sarah B. (2002)։ «Education»։ Spartan Women։ Oxford University Press։ ISBN 0-19-513067-7 
  • Redfield James (1994)։ «The Hero»։ The Tragedy of Hector։ Duke University Press։ ISBN 0-8223-1422-3 
  • Skutsch Otto (1987)։ «Helen, her Name and Nature»։ The Journal of Hellenic Studies 107: 188–193։ JSTOR 630087։ doi:10.2307/630087 
  • Suzuki Mihoko (1992)։ «The Iliad»։ Metamorphoses of Helen։ Cornell University Press։ ISBN 0-8014-8080-9 
  • Thompson Diane P. (2004)։ «The Fall of Troy – The Beginning of Greek History»։ The Trojan War։ McFarland։ ISBN 0-7864-1737-4 
  • Whitby Michael (2002)։ «Introduction»։ Sparta։ Taylor & Francis։ ISBN 0-415-93957-7 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]