Պրոտագորաս
| Ծնվել է | մոտ մ. թ. ա. 490[1] Ancient Abdera, Ավդիրա (դիմա), Xanthi Regional Unit, Արևելյան Մակեդոնիա և Թրակիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան[2] |
|---|---|
| Մահացել է | մոտ մ. թ. ա. 420[1] Հոնիական ծով |
| Դավանանք | ագնոստիցիզմ |
| Ուղղություն | Սոփեստություն և նախասոկրատյան փիլիսոփայություն |
| Մասնագիտություն | փիլիսոփա |
| Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
| Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
| Աշակերտներ | Euathlos? |
Պրոտագորաս Աբդերցի (մ․թ․ա․ մոտ 480 - մոտ 410), հին հույն փիլիսոփա, սոփեստների փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը։ Մեղադրվել է աթեիզմի համար, վտարվել Աթենքից։ Աստվածների մասին նրա գիրքն այրվել է։ Հռչակվել է «Մարդը չափանիշն է բոլոր իրերի՝ գոյություն ունեցողների, որ դրանք գոյություն ունեն, և գոյություն չունեցողների, որ դրանք գոյություն չունեն» դրույթով, որտեղ առկա սուբյեկտիվիզմը բացատրվում է Հերակլիս ի ուսմունքի ազդեցությամբ․ եթե յուրաքանչյուր ակնթարթում ամեն ինչ փոխվում է, ապա ամեն ինչ գոյություն ունի այնքանով, որքանով դա այս կամ այն պահին կարող է ըմբռնել անհատը։ Նման հարաբերապաշտական մոտեցում է նկատվում նաև կրոնի հարցում՝ «Աստվածների մասին ես չեմ կարող իմանալ ոչ այն, որ նրանք գոյություն ունեն, ոչ այն, որ նրանք չկան, ոչ այն, թե ինչպիսի տեսք ունեն»։ Հավանաբար ընդունել է և′ աստվածների, և′ ամբողջությամբ աշխարհի գոյությունը, սակայն ժխտել է օբյեկտիվ աշխարհի հավաստի ճանաչողության հնարավորությունը և ընդունել միայն զգայական երևույթների հոսունությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- ↑ Encyklopedie antiky (չեխերեն) — Academia, 1973. — P. 31. — 741 p.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 446)։ |
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոտագորաս» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոտագորաս» հոդվածին։ |
| ||||||||||||