Ավդիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
հուն․՝ Άβδηρα
Abdera.JPG
ԵրկիրՀունաստան Հունաստան
Հիմնադրված էմ.թ.ա. 7-րդ դար թ.
ԲԾՄ41 մետր
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
##Ավդիրա (Հունաստան)
Red pog.png

Ավդիրա (հուն․՝ Άβδηρα), փոքր քաղաք Հունաստանում, հնագույն Աբդերի քաղաքի ավերակներից 6 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակերևույթից 41 մ բարձրության վրա, Մեստայի գետաբերանից դեպի արևելք։ Նույնանուն համայնքի մասն է կազմում, Քսանթի տարածաշրջանում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 1090 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․ թ․ ա․ 656 թվականին Բուլուստրա հրվանդանի վրա (Μπουλούστρα) հիմնադրվել է Աբդերի քաղաքը[1]։ Հելլենիստական ժամանակաշրջանում քաղաքը սկսել է անկում ապրել, ավերվել է և լքվել Կոստանդիանոս Ա Մեծի կառավարության օրոք (306—337)։

Բյուզանդական ժամանակաշրջանում գոյություն է ունեցել Պոլիստիլոն քաղաքը (Πολύστυλον), որն առաջին անգամ հիշատակվում է 879 թվականին[2]։

1373 թվականին Պոլիստիլոնը ընկավ օսմանյան սուլթան Մուրադ I–ի իշխանության տակ, քաղաքը ավերվել և լքվել է։

Մոտավորապես 1720 թվականին կառուցվել է նոր Ավդիրա գյուղը՝ հին քաղաքից 6 կմ դեպ հյուսիս[3]։ Բնակիչները մեծ մասամբ աճեցրել են ծխախոտ և շարունակում են այդ գործունեությամբ զբաղվել առ այսօր։

Ավդիրայի տեղական համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավդիրայի տեղական համայնքն ընդգրկում է վեց բնակավայրեր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 1473 մարդ։ Տարածքը կազմում է 59,915 կմ քառ․։

Անվանում Բնակչություն (2011) ,,ref , մարդ
Ավդիրա 1090
Գոնա 129
Լեֆկիպոս 77
Մանկական ճամբարներ 0
Պեզուլա 103
Սկալա 74

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի բնակչություն, մարդ
1991 1132[4]
2001 1210[4]
2011 1090

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ντίνα Καλλιντζή, Δόμνα Τερζοπούλου, Νίκος Ζήκος։ «Τα Άβδηρα στην κλασσικη αρχαιότητα» (հունարեն)։ Δήμος Αβδήρων։ Վերցված է 2017-10-06 
  2. Ντίνα Καλλιντζή, Δόμνα Τερζοπούλου, Νίκος Ζήκος։ «Τα Άβδηρα στο Βυζάντιο» (հունարեն)։ Δήμος Αβδήρων։ Վերցված է 2017-10-06 
  3. «Τα Άβδηρα στην νεότερη ιστορία» (հունարեն)։ Δήμος Αβδήρων։ Վերցված է 2017-10-06 
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Հունաստանի վիճակագրական ծառայություն։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22