Պելլա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Pella House atrium.jpg
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես114 կմ²
ԲԾՄ38 մետր
Պաշտոնական կայքpella-museum.gr
##Պելլա (քաղաք) (Հունաստան)
Red pog.png
Քարտեզին Պելլան է

Պելլա, (հին հուն․՝ Πέλλα), Հին Մակեդոնիայի մայրաքաղաքը Ք․ա․ 400 թվականից մինչև Ք․ա․ 168 թվականի [1] հռոմեական նվաճումները, Ալեքսանդր Մակեդոնացու ծննդավայրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Պելլան հիշատակվել է Հերոդոտոսի մոտ Մ.թ.ա. 480 թվականին պարսից արքա Քսերքսեսի դեպի Հունաստան արշավանքի ժամանակ Հերոդոտոսը Պելլան անվանում էր քաղաք, տեղակայված Բոթթիեայի շրջանում, բնակված բոթթիական ցեղերով[2]։

Բյուզանդիացի Ստեփանը իր աշխարհագրական տրակտատում նշում էր, որ Մակեդոնիայում Պելլան սկզբում կոչվում էր Բոունումուս կամ Բոունոմեիա։ Մակեդոնական Ալեքսանդր 1-ին թագավորի (Ք․ա․ 498-454 թվականներին) ժամանակաշրջանում մակեդոնական հողերը շեշտակի ընդարձակվում են դեպի հյուսիս և արևելք ի հաշիվ թրակիական և այլ ցեղերի հողերի միավորման։

Ալեքսանդր 1-ի որդի Պերեդիկե 2-րդի օրոք Պելլան արդեն անցել էր Մակեդոնիայի կազմի մեջ, իսկ բոթիե ցեղը վերաբնակեցրին Քաղկեդոնյան թերակղզում[3]։ Երբ թրակիական արքա Սիտտալկը Ք․ա 5-րդ դարում ներխուժում է Մակեդոնիա , մակեդոնացիները թաքնվում են փոքրաթիվ ամրոցներում և սկսում են պարտիզանական պայքար թշնամու դեմ։ Հավանաբար հենց այդ ժամանալ էլ Պերեդիկե 2-րդը որոշում է Պելլան դարձնել մայրաքաղաք, որը տեղակայված էր Էմմանտիի կենտրոնում։

Հայտնի չէ, թե ով և երբ է սրբազան Էգից մայրաքաղաքը տեղափոխել Պելլա, բայց ամենայն հավանականությամբ Պերեդիկեի որդի, Մակեդոնիայի արքա Արխալեյն ( Ք․ա․ 413-399 թթ) է այնտեղ կառուցել շքեղ դղյակ, որի նկարազարդման համար հրավիրվել է նշանավոր հույն նկարիչ Զեքսիսը ։ Այստեղ է ամփոփված նաև Եվրիպիդեսը։

Ք․ա․ 4-րդ դարի սկզբին Պելլան դառնում է Մակեդոնիայի [4] ամենամեծ քաղաքաը,որտեղ ապրում էին նրա թագավորները, չնայած նախկին մայրաքաղաք Էգը շարունակում էր կատարել ծիսական գործառույթներ։ Մակեդոնացիները այդ ժամանակ քաղաք էին անվանում ոչ մեծ ամրոցները, իսկ իրենք ի տարբերություն մյուս հույների ապրում էին առավելապես գյուղական վայրերում։ Պելլայի ծաղկումը դատելով հնագիտական գտածոներից թվագրվում է Ք․ա․ 4-րդ դարի վերջին Ալեքսանդր Մեծի իրավահաջորդների ժամանակ։ Ինքը՝ Ալեքսանդր Մեծը գահ բարձրանալուց հետո հաշված ամիսներ է մնացել Մակեդոնիայում։

Քաղաքի միակ նկարագրությունը Մ.թ.ա. 2–րդ դար դարում թողել է Տիտոս Լիվիոսը:

«Կոնսուլը իր զորքով թողեց Պիդնան, հաջորդ օրը նա արդեն Պելլայի մոտ էր և ճամբար է  դնում  նրանից մեկ մղոն հեռավորության վրա։ մի քանի օր կանգնած այնտեղ,նա ուսումնասիրում էր քաղաքի դիրքը և համոզվում, որ իզուր չեն մակեդոնական արքաները այդտեղ հիմնվել․ Պելլան կանգնած էր բլրի վրա, նայում էր ձմեռային մայրամուտին, նրա շրջակայքում ճահճուտներ էին, որոնք անանցանելի էին և ամռանը և ձմռանը, նրանց սնուցում էին թափվող գետերը։ Ֆուկոս ամրոցը բարձրանում էր ինչպես կղզի, ճահիճների մեջ, այն վայրում, որտեղ նրանք մոտենում են քաղաքին։  Ամրոցը կանգնած էր հսկայական բլրի վրա, ունակ կրելու պատերի ծանրությունը և չտուժել իրեն շրջապատած ճահաիճներից։ Հեռվից թվում էր թե ամրոցը միացած է քաղաքի պարիսպների հետ, չնայած նրանց բաժանում էր ջրով լի խրամը, իսկ միացնում էր կամուրջը, այնպես, որ թշնամուն հասնելի չլինի, իսկ թագավորի կողմից ցանկացած բանտարկված գերի, չկարողանար փախչել այլ կերպ, քան կամրջի վրայով, որն ավելի հեշտ էր պահպանել։ Այնտեղ էր գտնվում  նաև արքայական գանձարանը․․․»[5]

Ք․ա․ 2-րդ դարում հռոմեացիների կողմից մակեդոնիայի գրավումից հետո Պելլան ինչ որ ժամանակ դարձավ հռոմեացիների կողմից բաժանված Մակեդոնիայի, չորս ադմինիստրատիվ շրջաններից մեկի կենտրոնը, բայց հետո կենտրոնը տեղափոխեցին ավելի հարմար տեղակայված քաղաք՝ Սալոնիկ, իսկ մակեդոնական արքաների նախկին մայրաքաղաքը մնաց լքված։ 180 թվականին Լուկիանոսը Պելլան անվանել է աննշան քաղաք փոքրաթիվ բնակիչներով։

Ճահճուտների մեջ տեղակայված քաղաքը չդիմացավ խաղաղ ժամանակների փորձությանը։ Ք․ա․ առաջին դարի սկզբոին երկրաշարժը ավերեց քաղաքը[6]։ Ք․հ․ 30 թվականին Օկտավիանոս Օգոստոս գահակալման շրջանում ավերված քաղաքից արևմուտք ստեղծվեց հռոմեական գաղութ, ներկայիս Նոր-Պելլա գյուղի մոտ որը նույնացվել է Պրոկոպիոս Կեսարացու կողմից հիշատակված «Ամանտայի բազիլիկ»-ի(«Βασιλικά Αμύντου») հետ, որը վերականգնվել է Հուստինիանոս 1-ինի (527-565 թվականներին) կողմից[7][8]։

Լանդշաֆտի բնական փոփոխությունը նույնպես նպաստել է Պելլայի մոռացմանը։ Պելլան հիմնվել է որպես նավահանգստային քաղաք Թերմիկոսի ծոցի ափին։Գետերի կողմից բերված հսկայական քանակության բերուկը, հատկապես Աքսոս և Ալյանկա գետերի կողմից, փոքրիկ ծոցում երկար կուտակման արդյունքում ձևավորել է Սալոնիկի ընդարձակ հարթավայրը [9][10][11]։ Պելլան դարձել է նավահանգիստ Յնիցի լճի վրա և ուներ ելք դեպի Էգեյան ծով Լուդիաս գետի վրայով։ 1928-1932 թվականներին լիճը չորացվել է։ Ներկա ժամանակ Պելլան ծովից առանձնացված է 30 կմ ցամաքով[10]։

Հնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խճանկար հովազին հեծած մերկ Դիոնիսոսոսի պատկերով: Մ.թ.ա. 4-րդ դարի երկրորդ կես

Ներկա ժամանակներում Պելլայի գոյության մասին հիշեցնում է միայն Այա- Ապոստոլ (Սուրբ Առաքյալ) կոչվող փոքրիկ քաղաքի մոտ գտնվող հնագույն ավերակները, բայց , որ դա հենց նույն քաղաքն է՝ Ալեքսանդր Մեծի ծննդավայրը, վստահություն չկա։ 1926 թվականին Այա-Ապոստոլը (Սուրբ Առաքյալ),որը տեղակայված էր ավերակներից 40 կմ հեռավորությանվրա, Սալոնիկից հյուսիս -արևմուտք փոխեց անունը դարձնելով Պելլա[12]։

Պեղումները Հունաստանում՝ հնագույն Պելլայի ենթադրյալ վայրում սկսվեցին 1914 թվականին և շարունակվեցին մինչև 1954 թվականը։ 1957 թվականին հայտնաբերվեցին դեկորատիվ խեցիներ Պելլա մակագրությամբ, որոնք հաստատեում էին հնագետների ճշմարտացիությունը։ Պեղումների ընթացքում գտնվեցին (Ք․ա․ 7-րդ հազարամյակին) վերաբերող նեոլիթյան շրջանի բնակավայրեր 6 հեկտար տարածքով և ամրոց։ Ամրոցի պատերից մնացել էր միայն քարե հիմքը, աամրոցի պատերը շարված էին աղյուսով, որոնք ժամանակի ընթացքում դարձել էին հիմքը ծածկող աղբ։

Հնագույն քաղաքը 2 քառակուսի կիլոմետր տարածքով գտնվում էր պալատից հարավ,կենտրոնում տեղակայված էր մեծ հրապարակ՝ ագորա, իսկ քաղաքում պլանավորված էին ուղիղ անկյունով իրար հատվող փողոցներ, որոնք ուներին 9-10 մետր լայնություն։ Մոտովորապես 500-ի հասնող կառույցները մեկ կամ եկու հարկանի էին։

Խճանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղնիկի որսը(«Ելենայի առևանգման տուն Մ.թ.ա. 4-րդ դարի երկրորդ կես»)
Առյուծի որսը(«Դիոնիսոսի տուն» Մ.թ.ա. 4-րդ դարի երկրորդ կես)

Որոշ կառույցների հատակներին գտնվել են լավ պահպանված խճանակարներ, որոնք վերաբերում են վաղ հելլենիզմին։

Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում անդրոնի (հատուկ սենյակ խնջույքի, համար ուր թույլատրվում էր միայն տղամարդկանց մոուտքը ) «Դիոնիսոսի տան» հատակային խճանկարները ( հովազին հեծած մերկ Դիոնիսոսի պատկերով) և «Ելենայի առևանգման տան» («Առյուծի որսը»[1] և «Ելենայի առևանգումը» (պահպանված է հատված նաև ամազոնոմախիայի[1][13][14] (Հին հունական հերոսների պայքարը ամազոնուհիների հետ) պատկերով)։

Խճանակարների վրա պատկերված է Եղնիկներ որսի սյուժեն և դրված է ստորագրություն «Գնոսիսն է արել»[1] («γνῶσις ἐποίεσεν»), որը պատմության մեջ հեղինակաի կողմից թողնված առաջին ստորագրությունն էր։

Դա նոր էտապ էր խճանկարային արվեստի մեջ, որը չգիտեին թե դասական Հունաստանի վարպետները, և երկար ժամանակ դեռ չէին հասնի հելլենիզմի շրջանի վարպետները։ Այստեղ առաջին անգամ ի հայտ է գալիս իրապաշտությունը՝ ռեալիզմը,տարածությունը և չափը, ազատորեն գործածվում է նաև գույնը։ Տեխնիկայի մեջ մանրակրկիտ ընտրություն էր կատարվում քարերի ոչ միայան չափի այլ նաև ձևի մեջ։ Մանրակրկիտ աշխատանքի համար օգտագործում էին նոր նյութեր՝ կավի և կապարի շերտեր։ Դա բացատրվում էր նրանով, որ վարպետ Գնոսիսը կողմնորոշվում էր իր արվեստի մեջ ռեալիստական գեղանկարչությամբ, մինչդեռ մյուսները, ինչպես հին, այնպես էլ ուշ շրջանի վարպետները իրենց ուշադրությունը դարձնում էին կարմրանկար խեցեգործության վրա և նրա առավելության՝ երկգույն երանգների և հարթ գրաֆիկայի վրա։

Պելլայի խճանկարները խճանկարային արվեստի գլուխգործոցներ են և չնայած խիճը կօգտագործվի նաև Ք.ա. 3-2-րդ դարերում, սակայն նա արդեն իրեն սպառել էր որպես գեղարվեստական աշխատանքի նյութ[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Пелла / Таруашвили Л. И. // П — Пертурбационная функция. — М. : Большая российская энциклопедия, 2014. — С. 540. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 25). — ISBN 978-5-85270-362-0.
  2. Геродот. История. VII, 123
  3. Фукидид. История. II, 99
  4. Ксенофонт. Греческая история. V.2.13
  5. Тит Ливий. История от основания города. 44.46
  6. Ελισάβετ Τσιγαρίδα (2012)։ «Πέλλα. Ιστορικό» (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Վերցված է 2018-07-06 
  7. Прокопий Кесарийский. О постройках. IV, 3
  8. Πέτκος, Α. (2012)։ «Ρωμαϊκή Αποικία της Πέλλας» (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Վերցված է 2018-07-06 
  9. Bottema, S. Late Quaternary vegatation history of Northwestern Greece, PhD Thesis ,. — Groningen: Groningen University, 1974. — 190 p.
  10. 10,0 10,1 Bintliff, J. The plain of Western Macedonia and the Neolithic site of Nea Nikomedeia(անգլ.) // Proceedings of the Prehistoric Society. — 1976. — Т. 42. — С. 241—262.
  11. Λεκάνη Λουδία - Μογλενίτσα // Έλεγχος Χημικής Ποιότητας αρδευτικών υδάτων (επιφανειακών και υπόγειων σε κλίμακα λεκανών απορροής ποταμών Μακεδονίας-Θράκης-Θεσσαλίας. — Υπουργείο Αγροτικής Ανάπτυξης & Τροφίμων.
  12. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Πέλλης (Πέλλης)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ Վերցված է 2018-07-06 
  13. Μαρία Λιλιμπάκη-Ακαμάτη (2012)։ «Οικίες αρχαίας Πέλλας. Περιγραφή» (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Վերցված է 2018-07-06 
  14. Sideris A. La représentation en réalité virtuelle de la Maison de Dionysos à Pella, créée par la Fondation du Monde Hellénique // Au royaume d’Alexandre le Grand. La Macédoine antique. Catalogue of the exhibition in the Louvre museum / Descamps-Lequime S., Charatzopoulou K. (éds.). — Paris, 2011. — P. 682—683.
  15. «Античная мозаика»։ Студия художественной мозаики Дмитрия Гущина։ 2016։ Վերցված է 2018-07-06 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пелла / Таруашвили Л. И. // П — Пертурбационная функция. — М. : Большая российская энциклопедия, 2014. — С. 540. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 25). — ISBN 978-5-85270-362-0.
  • Кошеленко, Геннадий Андреевич Рец. на кн.: Ph. Petsas. Pella: Alexander the Great s Capital. Thessaloniki, 1978 // «Советская археология». — 1982. — № 2. — С. 263—267.
  • Petsas, Ph. M. Pella, Macedonia, Greece // The Princeton encyclopedia of classical sites / Stillwell Richard, MacDonald William L., McAllister Marion Holland (eds.). — Princeton, N.J.: Princeton University Press, 1976.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ελισάβετ Τσιγαρίδα (2012)։ «Πέλλα. Ιστορικό» (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Վերցված է 2018-07-06