Տիտոս Լիվիոս
| Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ծնվել է | մ. թ. ա. 59 Պադովա[1] |
|---|---|
| Մահացել է | 17[2] Պադովա[3] |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Մասնագիտություն | պատմաբան և գրող |
| Տիրապետում է լեզուներին | լատիներեն |
| Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
| Titus Livius Վիքիպահեստում | |
Տիտոս Լիվիոսը (լատիներեն՝ Titus Livius ) Հին Հռոմի պատմաբան է, որը գրել է ամբողջ Հռոմի պատմությունը իր ստեղծված օրվանից (753 մ.թ.ա.) մինչև Դրուսոսի մահը (9 մ.թ.ա.), 142 գրքով։ Բայց այդ 142-ից ընդամենը 35 են պահպանվել մինչ այսօր։ Գրքի անվանումն է Ab Urbe condita («Հռոմի պատմություն»), բառացի թարգմանություն՝ «Հիմնադրված քաղաքից»։
Նա ծնվել է մ.թ.ա. 59 թ.-ին Պադուա քաղաքում։ Լինելով ազնվականի որդի, կրթվել և դաստիարակվել է որպես իսկական հռետոր։ Տիտոս Լիվիոսը գնում է Հռոմ մ.թ.ա. 30-ին՝ այն ժամանակ, երբ Մարկոս Անտոնիոսը և Օգոստոսը քաղաքացիական պայքարի մեջ էին։ Տեսնելով որ այլևս ոչ մեկ չի պահպանում հին ավանդույթները, նա հրաժարվում է քաղաքական զործիչ դառնալուց և որոշում է oգտակար լինել իր ազգին՝ գրելով Հռոմի պատմությունը։ Այդ տարիների ընթացքում Տիտոսը ընկերանում է կայսր Օգոստոսի հետ և դառնում է հայտնի ամբողջ Հռոմեական կայսրության մեջ։ Իր կյանքի վերջին տարիներին նա վերադառնում է Պադուա և մահանում է 17 թ.-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Record #118573624 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
- ↑ Record #118573624 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 15-ին 2015:
- ↑ Record #118573624 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
|
||||||||||
