Լուկիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Լուկիանոս
Lucianus.jpg
Ծնվել է 120[1][2]
Ծննդավայր Q667098? կամ Սամոսատ[1]
Վախճանվել է 2-րդ դար[1]
Վախճանի վայր Ալեքսանդրիա
Մասնագիտություն գրող
Լեզու հին հունարեն
Ազգություն հույն
Քաղաքացիություն Flag of Syria.svg Սիրիա
Ուշագրավ աշխատանքներ Q783244?, Q3706676?, Q260514? և Q1975147?
Lucian of Samosata Վիքիպահեստում

Լուկիանոս (հին հունարեն՝ Λουκιανὸς Σαμοσατεύς, լատիներեն՝ Lucian, 120-180թթ.), նշանավոր հին հույն գրող-երգիծաբան։ Իր ստեծագործություններում ներկայացնում և երգիծական սուր քննադատության է ենթարկում իր ապրած ժամանակաշրջանում ի հայտ եկած գաղափարական անկման բոլոր հատկանիշները՝ փիլիսոփայական մտքի մանրացումը, սնահավատությունների աճը, գրականության անբովանդակությունը և այլն։

Ծնվել է Ասորիքի Շամշատ (Սամոսատ) քաղաքում, աղքատ արհեստավորի ընտանիքում, քանդակագործություն է սովորել հորեղբոր մոտ, բայց մարմարյա սալաքար կոտրելուց հետո դաժան ծեծի է ենթարկվել և դիմել փախուստի։ Հունաստանում, համառ աշխատանքի շնորհիվ, դառնում է հայտնի փաստաբան, «ճարտասանության Պրոմեթևս» և վերադառնում Արևելք։ Կյանքի վերջին տարիները Լուկիանոսը անցկացրել է Եգիպտոսում՝ ծառայելով երկրի կուսակալի գրասենյակում։

Գրել է փիլիսոփայական երկխոսության, սատիրայի, կենսագրության, արկածային վիպակի, ճառի ժանրերում։ Հատկապես հայտնի են Լուկիանոսի հակակրոնական և հակափիլիսոփայական սատիրաները /«Կյանքերի վաճառք», «Ձկնորսը», «Խնջույք», «Աշխատավարձով ապրողների մասին»/։ Լուկիանոսի երգիծանքը սրամիտ է, նրբագեղ և բազմազան։ Լուկիանոսի կերպարները, սյուժեները, ոճը, մեծ ազդեցություն են գործել Ռաբլեի, Սվիֆթի, Գյոթեի և այլ եվրոպական հեղինակների վրա, Սերվանտեսն իրեն համարել է Լուկիանոսի աշակերտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 (untranslated title)
  2. Record #118575228 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 17-ին 2015: