Ֆրեդերիկ Շոպեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրեդերիկ Շոպեն
Chopin, by Wodzinska.JPG
1835
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն ֆր.՝ Frédéric Chopin
Ի ծնե անուն Fryderyk Franciszek Chopin
Ծնվել է մարտի 1, 1810[1]
{{{2}}} Ժելյազովա Վոլլյա, Լեհաստան
Ժելյազովա Վոլյա, Վարշավայի դքսություն
Երկիր Լեհաստան, Ֆրանսիա
Մահացել է հոկտեմբերի 17, 1849(1849-10-17) (տարիքը 39)
{{{2}}} Փարիզ, Ֆրանսիա
Փարիզ, Ֆրանսիա[2]
Ժանրեր Դասական երաժշտություն
Մասնագիտություն Կոմպոզիտոր, դաշնակահար
Գործիքներ Դաշնամուր
Շրջանավարտ Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան և Վարշավայի համալսարան
Ամուսին չկա
Ստորագրություն
Ստորագրություն

Ֆրեդերիկ Շոպեն (լեհ.՝ Fryderyk Franciszek Chopin, փետրվարի 22, 1810(1810-02-22)[2][3] կամ մարտի 1, 1810(1810-03-01), Ժելյազովա Վոլյա, Վարշավայի դքսություն - հոկտեմբերի 17, 1849(1849-10-17)[2][3][4][5][6][7][8][9][10], Փարիզ, Ֆրանսիա[2]), լեհ կոմպոզիտոր։ Ծնվել է 1810 թվականին Վարշավայի մոտ գտնվող Ժելյազովա Վոլլյա գյուղում։ Նա մեծ երաժիշտ և վիրտուոզ դաշնակահար էր, թեև չէր սիրում համերգներ տալ[11]։

Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը։ Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ. նրա մազուրկաները, պոլոնեզները, բալլադաները, վալսերը բոլորի կողմից ճանաչված գլուխգործոցներ են։ Նրա ընկեր Ռոբերտ Շումանը ասում էր.

Aquote1.png Շոպենի ստեղծագործությունները նման են ծաղիկներով ծածկված թնդանոթների։ Aquote2.png

Նրա անունը պատկանում է այնպիսի տաղանդավոր երաժիշտների անվան շարքին, ինչպիսիք են Բախը, Մոցարտը, Բեթհովենը, Չայկովսկին։

Շոպենի երաժշտության հրաշալի հատկություններից է նրա հասանելիությունը։ Այն կարծես հոսում է «սրտից դեպի սիրտ»։ Նա օժտված էր բացառիկ մեղեդայնության զգացումով։ Նրա երաժշտությունը բխում էր ինչպես գյուղական հին մեղեդիներից, այնպես էլ իր ժամանակակից քաղաքի երգից ու ռոմանսից։ Նրա պարային ստեղծագործությունները՝ մազուրկաները, պոլոնեզները, վալսերը սերտ կապ ունեն ժողովրդական երաժշտության հետ։

Շոպենը մի անգամ ասել է, որ իր երաժշտության ոգին մի բառով կարելի է արտահայտել լեհերեն «Ժալ» բառով։

Կյանք և ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Շոպեն, 1829 թ

Շոպենի հայրը՝ Նիկոլայ Շոպենը, որը ֆրանսիացի էր, լոթարինգիացի գեղջուկի զավակ, 1787 թվականին 16 տարեկան հասակում գաղթել էր Լոթարինգիայից և տեղափոխվել Լեհաստան[12], որն իր համար հայրենիք էր համարում և ջերմ մասնակցություն էր ցուցաբերում նրա ճակատագրին: Նա նաև իրեն էր լեհ համարում[13]։

1774 թվականի ընթացքում նա ծառայել է Վարշավայի քաղաքային ոստիկանությունում՝ ստանալով լեյտենանտի կոչում։

Երբ որոշվում էր երկրի պատմական ճակատագիրը, Նիկոլայ Շոպենը լեհ հայրենասերների հետ միասին պայքարում էր երկրի անկախության համար: Կոստյուշկոյի ապստամբության ջախջախումից և Լեհաստանի վերջնական բաժանումից հետո՝ 1795 թվականին, նա, որ Կոստյուշկոյի բանակի կապիտան էր, չնայած իր անկայուն վիճակին, որոշեց մնալ Լեհաստանում:

Լինելով լայն մտահորիզոնի և կրթության տեր մարդ, նա զբաղվել է մանկավարժական գործունեությամբ և նույնիսկ Վարշավայում լավ մանկավարժի համբավ է ձեռք բերել: Բացի այդ, նա նաև, երեխաներին բարեկրթության դասեր է տվել։

1802 թվականին կոմս Սկարբեկը նրա հրավիրվեց իր կալված, որպես երեխաների դաստիարակ, և նա բնակություն հաստատեց Ժելյազովա Վոլյայում, Սկարբեկների տանը[14]:

1806 թվականին Նիկոլայն ամուսնացավ նրանց հեռավոր ազգականուհու Յուստինա Կժիժանովսկայայի հետ[15]: Նա լավ դաշնամուր էր նվագում և գեղեցիկ ձայն ուներ:

Ամուսինների բարեկրթությունն ու դյուրազգացությունը սիրով կապեցին ընտանիքի բոլոր անդամներին և բարերար ազդեցություն ունեցան տաղանդավոր երեխաների զարգացման վրա:

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոպենի ծննդավայր, Ժելազովա Վոլա
Նվեր ՝ գրպանի ժամացույց, 9-ամյա Շոպենին, սոպրանո Անգելիկա Կատալանիից

Շոպենը զույգի երկրորդ երեխան էր և միակ որդին (ավագ երեխան՝ Լուդվիկան (1807–1855) հաճախ էր դաշնամուր պարապում եղբոր հետ[16], մյուս քույրերն էին Իզաբելան (1811–1881) և Էմիլիան (1812–1827))[17]։ Ըստ Շոպենի՝ լեհական գրականագետների ասոցացիայի նախագահին ուղղված նամակի՝ վերջինս ծնվել է 1810 թվականի մարտի 1-ին[18][19] Վարշավայից 46 կմ հեռավորության վրա գտնվող Ժելազովա Վոլա գյուղում[20]։

Շոպենին մկրտել են 1810 թվականի ապրիլի 23-ին կիրակի օրը՝ Զատիկին, հենց այն եկեղեցում, որտեղ ամուսնացել են իր ծնողները[21]։ Լեհական մատենագրում նրա անունը գրված է լատիներեն և հնչում է այսպես. «Ֆրիդերիկուս Ֆրանսիսկուս»[22][23]։ Նրա կնքահայրը Ֆրայդերիկ Սկարբեկն է եղել[24], իսկ վերջինիս որդին 1841 թվականին ամուսնացել է Ֆրեդերիկի երբեմնի հարսնացուի՝ Մարիա Վոձնիսկայի հետ։

1810 թվականի հոկտեմբերին, երբ փոքրիկ Ֆրեդերիկն ընդամենը 7 ամսական էր, Շոպենի ընտանիքը տեղափոխվում է Վարշավա, քանի որ հայրն առաջարկ էր ստացել Վարշավայի վարժարանում (Warsaw Lyceum) դասավանդել ֆրանսերեն։ Դպրոցը տեղակայված էր սաքսոնյան պալատում, և Շոպենի ընտանիքը ապրում էր պալատի գետնահարկում։ 1817 թվականին մեծն դուքս Կոնստանտինը ռազմական նպատակներով բռնագրավում է սաքսոնյան պալատը և դպրոցը տեղափոխում են Կազիմերց Պալատ։ Այստեղ ընտանիքին տրամադրում են ընդարձակ բնակարան, որը երկրորդ հարկում գտնվող առանձին բնակատեղի էր։ Շոպենը հաճախում է Վարշավայի ճեմարան 1823-1826 թվականներին։

Շոպենի ընտանիքում բոլորն էլ օժտված էին երաժշտական ունակություններով։ Հայրը նվագում էր ֆլեյտա և ջութակ[25], մայրը ՝ դաշնամուր, ինչպես նաև դպրոց-ինտերնատում մանկահասակ տղաներին դաշնամուր էր դասավանդում[26]։ Այսպիսով, Շոպենը, վաղ հասակից, հմտանում է երաժշտության ասպարեզում։

Շոպենի՝ դաշնամուրի առաջին և միակ պրոֆեսիոնալ ուսուցիչն է եղել ազգությամբ չեխ, Վոյցեխ Ժիվնին (1816-1812)[27]։ Չնայած շուտով տղան գերազանցում է իր ուսուցչին՝ հետագայում նա շատ բարձր է գնահատում իր ուսուցչի աշխատանքը, քանի որ հենց նա էր, որ Շոպենի մեջ սեր արթնացրեց Բախի և Մոցարտի նկատմամբ։

7-ամյա «փոքրիկ Շոպենը» սկսում է համերգներ տալ, որոնք շուտով, արժանիորեն համեմատվում են Մոցարտի և Բեթհովենի հետ։ Նա ժամերով չէր բաժանվում Մոցարտի պարտիտուրաներից և Բախի ստեղծագործություններից, փակվում էր սենյակում շաբաթներով և նախապատրաստվում համերգներին:

Նույն տարում 7-ամյա տղան ստեղծագործում է երկու պոլոնեզ ՝ սոլ մինորում և սի բեմոլ մաժորում (G minor և B-flat major)[28]։ Նրա ստեղծագործությունները գերազանցում էին նույնիսկ Վարշավայի ամենահայտնի երաժիշտների ստեղծագործություններին։ Նրա հաջորդ աշխատանքը լա բեմոլ մաժոր (A-flat major) պոլոնեզն էր, գրված 1821 թվականին, որը նվիրել էր իր ուսուցչին[29]:

Այս ժամանակաշրջանում էլ Շոպենը ելույթ է ունենում Ռուսաստանի Ցար Ալեքսանդր I-ի մոտ։ Այդ տարիներին Շոպենը՝ որպես Ռուսական Լեհաստանի ղեկավարի որդու՝ Կոնստանտին դքսի ընկեր, հաճախ էր հրավիրվում Բելվեդերյան պալատ, այստեղ նա դաշնամուր էր նվագում դքսի համար[30], նաև քայլերգ է գրել նրան նվիրված։

Փոքրիկ կոմպոզիտորը 12 տարեկան էր, երբ Ժիվնին ինքը հրաժարվեց հետագա պարապմունքներից, համարելով, որ այլևս ոչինչ չի կարողանա տալ իր աշակերտին:

1820-ականներին, երբ պատանի Շոպենը հաճախում էր Վարշավայի վարժարան և Վարշավայի կոնսերվատորիա, ամառային արձակուրդն անց էր կացնում Վարշավայից դուրս՝ Szafarnia-ում, Duszniki-ում, Pomerania-ում և Sannikithe-ում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեֆ Էլսներ
Շոպեն, համերգ Անտոնի Ռադզվիվների կալվածքում, 1829 թվական

Մինչև 13 տարեկանը Շոպենը կրթություն է ստացել տան պայմաններում։ Այնուհետև, 1823 թվականին, տեղափոխվել է Վարշավայի վարժարան՝ միաժամանակ շարունակելով դաշնամուրային դասընթացները Ժիվնիի մոտ։ 1825 թվականին նա, Մոշելեցի ստեղծագործությունը կատարելիս, պարզապես ցնցեց հանրությանը իր իմպրովիզացիաներով և արժանացավ «Վարշավայի լավագույն դաշնակահար»-ի կոչմանը։ 1826 թվականի աշնանը Շոպենը սկսեց երեքամյա դասընթացների կուրսը սիլեզիացի կոմպոզիտոր ժոզեֆ Էլսների մոտ Վարշավայի կոնսերվատորիայում։ Շոպենն առաջին անգամ Էլսների հետ հանդիպել է դեռևս 1823 թվականին։ Վերջինս օգնել է իր խորհուրդներով նրան, իսկ 1826 թվականից Շոպենը պաշտոնապես սկսել է Էլսների հետ ուսումնասիրել երաժշտության տեսություն, կոմպոզիցիա։ Պարապմունքների առաջին տարվա վերջում Էլսներն արդեն խոսում էր Շոպենի «չտեսնված տաղանդի» և «երաժշտական հանճարի» մասին և 1827 թվականի տարեվերջյան հաշվետվության մեջ գրում է. «բացառիկ ընդունակություններ», 1828 թվականին ՝ «բացառիկ տաղանդ», 1829 -ին կոնսերվատորիայի ավարտման տարին. «բացառիկ տաղանդ, երաժշտության հանճար»: Էլսներն ավելի շատ վերահսկել է, քան ուղղորդել կամ իր ազդեցությունն է թողել Շոպենի փթթող տաղանդի զարգացման վրա։ Էլսները սկզբունքորեն չէր ուզում տղային դնել «նեղ, ակադեմիական և վաղուց հնացած» կաղապարների մեջ, այլ ուզում էր, որ արտիստը հասունանա «սեփական բնության կանոններով»։

Շոպենը մեծ երախտագիտությամբ ու հարգանքով էր խոսում իր ուսուցիչների մասին և խոստովանոմ, որ հենց նրանք են օգնել իրեն գտնելու իր ճանապարհը: Մի անգամ վիեննական լրագրողի հետ զրուցելիս նա սել է.

… Ժիվնու և Էլսներնի մոտ մինչև իսկ ամենամեծ ավանակը կսովորեր:

1827 թվականից Շոպենների ընտանիքը տեղափոխվում է Վարշավայի Կրասինսկի պալատի հարավային կցակառույց (այժմ՝ Վարշավայի կերպարվեստի ակադեմիա)։

Ինքը Շոպենը երբեք թեմատիկ վերնագրեր չի կցել իր գործերին, այլ դրանք առանձնացրել է ըստ ժանրերի և համարների։ Այնուամենայնիվ, իր ստեղծագործությունների ոգեշնչման աղբյուր են հանդիսացել իր իսկ կյանքի զգայական և հուզական ապրումները։ Այդպիսի ոգեշնչումներից առաջինը եղել է Վարշավայի կոնսերվատորիայի գեղեցիկ երգչուհին՝ Կոնստանցիա Գլադովսկան։ Իր արտիստական ոգին հարստացել է նաև ընկերներից։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոպեն, 1829 թիվ

1828 թվականի սեպտեմբերին, տասնութամյա Շոպենը, իր ընկերոջ՝ կենդանաբան Ֆելիքս Ժարոչկի ղեկավարած ընկերության հետ մեկնեց երկարաժամկետ ճանապարհորդության։ Այդ ժամանակ, Ֆելիքսը ծրագրել էր մասնակցել Բեռլինի գիտական համաժողովին։ Այնտեղ, Շոպենը ներկա եղավ մի քանի ոչ այդքան հայտնի օպերաների, որոնց դիրիժորը Գասպարե Սպոնտինին էր, մասնակցեց մի քանի համերգների և հանդիպեց Կառլ Ֆրիդրիխի, Ֆելիքս Մենդելսոնի և այլ հայտնիների հետ։ Վերադարձին Շոպենը հյուրընկալվեց արքայազն Անտոնի Ռաձիվիլի՝ Պոզանի դքսության ղեկավարի մոտ, ով կոմպոզիտոր և ջութակահար էր։ Արքայազնի և նրա դաշնակահարուհի աղջկա՝ Վանդայի համար դաշնամուրի և ջութակի երաժշտություն գրեց (Introduction and Polonaise brillante in C major for cello and piano)։ 1829 թվականին վերադառնալով Վարշավա՝ Շոպենը սկսեց ունկնդրել Նիկոլո Պագանինիին և ծանոթացավ դաշնակահար գերմանացի Յոհան Նեպոմուկ Հյումելի գործերի հետ։ Երեք տարի անց՝ ավարտելով ուսումը Վարշավայի կոնսերվատորիայում, Շոպենը փայլուն ելույթ ունեցավ Վիեննայում։ Նա տվեց դաշնամուրային համերգներ և մեծ ընդունելության արժանացավ։ 1829 թվականի դեկտեմբերին հաջորդեց համերգ՝ Վարշավայի առևտրականների ակումբում։ Այս շրջանում էլ նա սկսեց գրել իր էտյուդները։ Շոպենի ունեցած հաջողությունները որպես կոմպոզիտոր և որպես կատարող իր առջև բացեցին դռները դեպի Արևմտյան Եվրոպա, իսկ 1830 թվականի նոյեմբերին ուղևորվեց Ավստրիա՝ նպատակ ունենալով այնուհետև ուղևորվել Իտալիա։ Ավելի ուշ այդ ամսին Վարշավայում ծագեց Նոյեմբերյան ապստամբությունը, և իր ընկեր ու ուղեկցող Տիտուս Վոյցիչովսկին վերադարձավ Լեհաստան՝ զինվորագրվելու։ Մենակ մնալով Վարշավայում ՝ Շոպենն ընկնում է հոգևոր ճգնաժամի մեջ։ Սգալով Լեհաստանի ողբալի վիճակը, և, որ Ֆրանսիան ոչ մի կերպ օգնություն չի տրամադրում ՝ Շոպենը գրում է «Հեղափոխական էտյուդը» սի մինորում։

Վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոպենի արձան, Վարշավա, Լազիենկի այգի
Շոպեն, 1848 թ.։ Սա նրա միակ պահպանված լուսանկարն է

Շոպենի՝ որպես վիրտուոզ կատարողի փառքը, ինչպես և իր աշակերտներինը, նվազում էր։ 1848 թվականին նա տվեց իր՝ Փարիզի վերջին համերգը։ 1848 թվականին, երբ Փարիզում հեղափոխությունն արդեն սկսում էր, նա մեկնեց Լոնդոն, որտեղ մասնակցեց մի քանի համերգների և մասնակցեց մի շարք ընդունելությունների։ Ավելի ուշ՝ ամռանը, Ջեին Ստիրլինգը՝ Շոպենի աշակերտուհին և քարտուղարուհին, նրան հրավիրում է Շոտլանդիա, որտեղ նա պետք է ապրեր Ջեինի ծնողների կալվածքում։ Ամենուր, նույնիսկ ամբողջ աշխարհում, լուրեր էին պտտվում, որ նրանք շուտով կհայտարարեն իրենց նշանադրության մասին։ Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, Շոպենը ոչ մի զգացմունք չէր տածում Ջեինի նկատմամբ։ Էդինբուրգ կատարած այցի ժամանակ նա նաև հյուրընկալվեց և որոշ ժամանակ բուժվեց լեհ բժիշկ Ադամ Ուիշչինսկու մոտ։ Այդ ընթացքում Շոպենը այնքան տկար էր, որ, անգամ աստիճաններ իջնել-բարձրանալ օգնում էին բժիշկն ու իր օգնականը։ Էդինբուրգում Շոպենը ընդամենը մեկ համերգ տվեց։ 1848 թվականի հոկտեմբերին նա իր վերջին կամքի ու կտակի մասին գրեց Վոյչեխ Գժիմաուային.

Aquote1.png .....մի վերջին խնդրանք, եթե ես մահանամ։ Այժմ նա մտքերով իր մոր ու քույրերի հետ էր, հիշում էր անցյալը ու նվագում էր իր ազգային երաժշտությունը շոտլանդական ցուրտ երեկոներին։ Aquote2.png


Շոպենի վերջին ելույթը կայացավ 1848 թվականի նոյեմբերի 16-ին Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում։ Նա համերգի հասույթը փոխանցեց լեհ փախստականների ֆոնդին։ Շոպենի ելույթը մեծագույն սխալ էր, քանի որ այդտեղ հավաքվածներին ավելի շատ հետաքրքրում էին պարերն ու հյուրասիրությունը, քան Շոպենի անթերի նվագը, որի համար նա մեծ ուժեր ու եռանդ էր ծախսել։ Նոյեմբերի վերջին Շոպենը վերադարձավ Փարիզ։ Ողջ ձմեռ նա տառապեց անբուժելի հիվանդության պատճառով։ Բայց, չնայած այս ամենին, նա դեռ շարունակում էր այցելել իր ընկերներին ու վատառողջ Ադամ Միցկևիչին։ Նա այլևս ի վիճակի չէր դասավանդել, սակայն անդադար ձգտում էր ստեղծագործել։ Նա փող չուներ անգամ հոգալու իր մինիմալ կարիքները և, որ վճարեր բժիշկներին։ Նա ստիպված եղավ վաճառել իր թանկարժեք կահույքը և այլ իրեր։

2011 թվականի մարտին Վարշավայի՝ Շոպենի թանգարանը վերականգնեց իրեն հասցեագրված նամակները, որոնք երկար ժամանակ կորած էին համարվում։ Նամակները գրվել են 1845-1848 թվականների ընթացքում և ներկայացնում են կոմպոզիտորի առօրյա կյանքը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազուրկա, op.17 N4
Վալս, Ռե բեմոլ մաժոր, Op. 64 No. 1
Էտյուդ, սի մինոր, Opus 10
Պրելյուդ, Op 28 N 15

Շոպենի ստեղծագործությունների մեծ մասը գրված է դաշնամուրի համար։ Խոսելով Շոպենի սի բեմոլ մաժորում գրված սոնատի մասին՝ Ռոբերտ Շումանն ասել է.

Aquote1.png Նա ստեղծագործությունը սկսում և ավարտում է այսպես. աններդաշնակությամբ, աններդաշնակությունով և աններդաշնակորեն։ Aquote2.png


Ֆերենց Լիստը Շոպենի կյանքին նվիրված գրքի շնորհանդեսին նրան անվանել է մեղմ, նուրբ և ներդաշնակ երաժիշտ։ Շոպենի ոճին նվիրված առաջին ստույգ ուսումնասիրությունները կատարել է Ֆ. Պ. Լորենցինը 1861 թվականին իր ՝ «Die Harmonik der Neuzeit» գրքում։ Լորենցին հայտարարել է, որ

Aquote1.png Շոպենը պատմության և կյանքի թատերաբեմում երբևէ ոտք դրած ամենահանճարեղ էակն է, նա այն միակն է, որ երբեք չի սպառվի։ Շոպենը մինչ այժմ հանդիպած երաժշտագետներից ամենամեծն է: Aquote2.png


Ըստ Թեդ Սզուլկի՝ Շոպենի ստեղծագործություններում, ավելի շատ կարևոր են նրբերանգներն ու ընդգծված խորքայնությունը, քան լոկ վիրտուոզությունը։

Վլադիմիր Հորովիչը Շոպենին համարել է «միակ իսկապես մեծագույն կոմպոզիտորը»։

Շոպենի դաշնամուրային ստեղծագործությունները պարունակում են ռիթմիկ անզուգական նրբերանգներ (մասնավորապես ռուբատոների առկայությունը), քրոմատիզմներ և այլն։ Այս խառնուրդն էլ, երաժշտության և հարմոնիայի մեջ, առաջացնում է ձայնային նրբերանգներ։

Նա նոր ձևով մոտեցավ նոկտյուրներին և այն հասցրեց կատարելության։ Շոպենի քսանմեկ նոկտյուրներից երեքը հրատարակվեցին իր մահից հետո, 1849 թվականին՝ հակառակ իր կամքին։

Նա, նաև հայտնի պարատեսակներին՝ լեհական մազուրկային և վիեննական վալսին հաղորդեց երաժշտականության և արտահայտման մի շարք ձևեր։ Շոպենի մազուրկաների հիմքում ընկած էր լեհական ազգային պարը, սակայն դրանք հարմար են թե՛ համերգասրահներում հնչեցնելու համար, թե՛ պարելու համար։ Շոպենի ազգասիրությունը հետագայում ոգեշնչման աղբյուր հանդիսացավ շատ կոմպոզիտորների համար, հատկապես արևելյան եվրոպացիների համար։ Նա առաջին կոմպոզիտորներից էր, որ արտահայտեց իր սերը դեպի հայրենիքը երաժշտության միջոցով։ Ավելին, նա առաջինն էր, ով վերցրեց ազգային երաժշտությունը և այն մշակեց այնպես, որ այլազգիների համար մատչելի լինի՝ ստեղծելով երաժշտական նոր ժանր։

Շոպենն առաջինն էր, ով բալլադները և սկերցոները գրեց որպես առանձին ստեղծագործություններ։ Նա նաև վերցրեց Բախի պրելյուդիաներց և ֆուգաներից օրինակներ՝ ստեղծելով պրելուդիաների իր առանձին ժանրը։ Շոպենը վերահայտնագործեց էտյուդների ժանրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ մահից հետո գտած եկեղեցական ծննդյան փաստաթղթի՝ փետրվարի 22, սակայն Շոպենը սովորաբար ասում էր, որ ծնվել է Մարտի 1-ին
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118520539 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  7. 7,0 7,1 https://blog.britishnewspaperarchive.co.uk/2013/10/16/the-death-of-chopin-17-october-1849/
  8. 8,0 8,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  9. 9,0 9,1 Discogs — 2000.
  10. 10,0 10,1 filmportal.de — 2005.
  11. Rosen (1995), p. 284.
  12. Zamoyski (2010), p. 3 (loc. 100).
  13. Zamoyski (2010), pp. 4–5 (locs. 115–130).
  14. Michałowski and Samson (n.d), §1, para. 1.
  15. Walker (2018), p. 32.
  16. Samson (1996), p. 8.
  17. Zamoyski (2010) p. 7 (loc. 158).
  18. Zamoyski (2010), pp. 4–5 (locs. 115–130).
  19. Rose Cholmondeley, "The Mystery of Chopin's Birthday", Chopin Society UK website, accessed 21 December 2013.
  20. Zamoyski (2010), pp. 4–5 (locs. 115–130).
  21. Zamoyski (2010), pp. 4–5 (locs. 115–130).
  22. Zamoyski (2010), pp. 4–5 (locs. 115–130).
  23. Hedley (1980), p. 292.
  24. Zamoyski (2010), pp. 4–5 (locs. 115–130).
  25. Zamoyski (2010), pp. 4–5 (locs. 115–130).
  26. Szulc (1998), pp. 41–42.
  27. Michałowski and Samson (n.d), §1, para. 3.
  28. The Complete Keyboard Works", Chopin Project website, accessed 21 December 2013.
  29. Michałowski and Samson (n.d), §1, para. 3.
  30. Zamoyski (2010), pp. 11–12 (locs. 231–248).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կայքերում

  • Chopin scores from Mutopia Project
  • Chopin Music, detailed biography, list of quotes, and study guides for Chopin's compositions, also including scores and MIDI files of Chopin's works
  • Chopin Early Editions, a collection of over 400 first and early printed editions of musical compositions by Frédéric Chopin published before 1881
  • Chopin's First Editions Online features an interface that allows three navigable scores to be open simultaneously in frames to facilitate comparison.