Jump to content

Բոլերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
[1]
Բոլերոյի ռիթմ.[2]

Բոլերո (իսպ.՝ Bolero), իսպանական ժողովրդական զուգապար, չափավոր-արագ տեմպով, 3/4 չափով։ Պարը ձևավորվել է Իսպանիայում 18-րդ դարի վերջին, ուղեկցվում է կիթառների նվագով, երբեմն՝ երգով, ռիթմն ընդգծվում է կաստանիետներով կամ մատների չրթոցով։

Մի շարք կոմպոզիտորներ բոլերո ձևն օգտագործել են իրենց ստեղծագործություններում՝ Շոպենը, Ռավելը, Բեռլիոզը, Վերդին, Դելիբը, Գլինկան, Չայկովսկին և այլք[3]։

Բոլերո պարող, Անրի դը Տուլուզ-Լոտրեկ
1895

Կապը կուբայական բոլերոյի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայում բոլերոն որպես երաժշտական ժանր ձևավորվել է Սանտյագո դե Կուբայում 19-րդ դարի վերջին[4]։ Այն իր ծագումով կապված չէ իսպանական երաժշտությանը և նույնանուն երգին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Conferencia pronunciada por la Profesora Luisa Morales, presidenta del FIMTE, en la Universidad de California en Riverside, febrero de 2005 (en inglés)(չաշխատող հղում).
  2. Blatter, Alfred 2007. Revisiting music theory: a guide to the practice. p28 0-415-97440-2.
  3. Երաժշտական բացատրական բառարան, «Խորհրդային գրող», 1989
  4. Cristobal Diaz offers 1885: "el bolero, creado aproximadamente para 1885". Diaz Ayala, Cristobal 1999. Cuando sali de la Habana 1898-1997: cien años de música cubana por el mundo. 3rd ed, Cubanacán, San Juan P.R. p24-25
  5. Carpentier, Alejo 2001 [1945]. Music in Cuba. Minneapolis MN.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 503