Jump to content

Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (Շոպեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար
ֆր.՝ Sonate, en sol mineur, pour piano et violoncelle[1]
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրսոնատ
ԿոմպոզիտորՖրեդերիկ Շոպեն[1]
Ստեղծման տարեթիվ1846
Կատալոգի համարB 160 և C 204
Տոնայնությունսոլ մինոր, տոնայնություն
 Cello Sonata (Chopin) Վիքիպահեստում

Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, սոլ մինոր, Ֆրեդերիկ Շոպենի վերջին կամերային և կենդանության օրոք հրապարակված ստեղծագործությունը, որը գրվել է 1846 թվականին։ Կոմպոզիտորի եզակի ստողծագործություններից մեկն է, որտեղ դաշնամուրը՝ նրա սեփական գործիքը, կենտրոնական տեղ չի զբաղեցնում։ Սոնատը գրվել է Շոպենի ընկերոջ՝ թավջութակահար Օգյուստ Ֆրանկոմայի համար, և առաջին անգամ Ֆրանկոմայի և Շոպենի կողմից կատարվել է 1848 թվականի փետրվարի 16-ին Պլեյել դահլիճում՝ Շոպենի վերջին համերգային ելույթից առաջ։

Պրեմիերային տևողությունը 27 րոպե էր։

  1. Allegro moderato
  2. Scherzo
  3. Largo
  4. Finale. Allegro
(աուդիո)
(աուդիո)
Սոնատ թավջութակի համար, մաս առաջին
(աուդիո)
(աուդիո)
Սոնատ թավջութակի համար, մաս երկրորդ
(աուդիո)
(աուդիո)
Սոնատ թավջութակի համար, մաս երրորդ

Քննադատական և հետազոտական ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Շոպենի թավջութակային սոնատը միանշանակ չի ընդունվել երաժշտական հասարակության կողմից։ Դեռևս Իգնաց Մոշելեցը, որն այն հարմարացրել էր երկու դաշնամուրների համար, նկատում է․ «Որոշ պասաժներ հնչում են այնպես, կարծես ինչ-որ մեկը նոր է մոտենում դաշնամուրին և հարվածում է բոլոր ստեղներին՝ ստուգելով տանն է արդյոք բարեհնչությունը[2]։ Լուի Էլերթը գրել է («Ֆրիդրիխ Շոպեն» ակնարկում, որը մտել է «Ձայների աշխարհից» հավաքածուի մեջ), որ այն ինչպես տրիոն և դաշնամուրային կոնցերտը ․«չի ծառայում այն նպատակին, ինչի համար նրան ստեղծել է բնությունը․ նա պետք է հպվեր ստեղներին ինքն իրեն՝ ուշադրություն չդարձնելով մեկ այլ կատարողի և հասներ բարձրագույն հաջողությունների»[3]։ Նույն կարծիքին է նաև Շոպենի կենսագիրը՝ Ֆրեդերիկ Նիքսը, որը 1888 թվականին գրել էր, որ ողջ սոնատը մեկ ամբողջական տառապալից ջանք է․ «առաջին և վերջին մասերը լրիվ դատարկություն են, միայն որոշ հատվածներում կան թշվառ ծաղիկներ, միջին մասերն էլ իսկական սոնատի բարձր կոչմանը չեն հասնում, առաջին հերթին նրանց պակասում է հստակությունը, հատկապես դանդաղ մասերում և երկու գործիքների նոկտյուրատիպ երկխոսություններում»[4]։

Ժամանակակից մասնագետները այս ամենին այլ կերպ են նայում․ Շոպենը շատ երկար ու դժվարությամբ է աշխատել սոնատի վրա՝ հանդիպելով դժվարությունների իրեն ոչ հատուկ երաժշտական գործիքի այդքան նշանակալի պարտիան ստեղծելիս ֆորմալ առումով թավջութակային սոնատն ամբողջությամբ համապատասխանում է սոնատային ժանրի շոպենյան վառ անհատական մեկնաբանությանը[5]։

Շոպենի սոնատը մտել է շատ հայտնի կատարողների երգացանկի մեջ։ Նրա գրառումները թողնողների թվում են Անդրե Նավարան (Ժաննա Մարի Դարեի հետ), Ժակլին Դյուպեն (Դենիել Բերենբոյմի հետ), Մստիսլավ Ռոստրոպովիչը (Մարթա Արգերիխի հետ), Նատալիա Գուտմանը (Սվյատոսլավ Ռիխտերի հետ), Յո-Յո Մա (Էմանուել Աքսի հետ), Մյորկ Տրուլսը (Քեթրին Ստոտի հետ) և ուրիշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.musiqueorguequebec.ca/catal/chopin/chofopus.html
  2. Цит. по: Ashton Jonson. A Handbook to Chopin’s Works — NY., 1905. — P. 182. (անգլ.)
  3. Цит. по: James Huneker. Chopin: The Man and His Music. — Echo Library, 2006. — P. 106. (անգլ.) В некоторых источниках это суждение ошибочно приписывается самому Ханекеру.
  4. Цит. по: Ashton Jonson. A Handbook to Chopin’s Works — NY., 1905. — P. 183. (անգլ.)
  5. Jim Samson. The Cambridge Companion to Chopin — Cambridge University Press, 1994. — P. 184. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (Շոպեն)» հոդվածին։