Սվյատոսլավ Ռիխտեր
| Սվյատոսլավ Ռիխտեր | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ռուս.՝ Святослав Рихтер |
| Ծնվել է | մարտի 7 (20), 1915[1][2] Ժիտոմիր, Ռուսական կայսրություն[3] |
| Երկիր | |
| Մահացել է | օգոստոսի 1, 1997[1][4][5][…] (82 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[6] |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Ժանրեր | դասական երաժշտություն և ակադեմիական երաժշտություն |
| Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր և նկարիչ |
| Գործիքներ | դաշնամուր |
| Լեյբլ | Մելոդիա |
| Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
| Պարգևներ | |
| Կայք | sviatoslavrichter.ru |
Սվյատոսլավ Տեոֆիլովիչ Ռիխտեր (մարտի 7 (20), 1915[1][2], Ժիտոմիր, Ռուսական կայսրություն[3] - օգոստոսի 1, 1997[1][4][5][…], Մոսկվա, Ռուսաստան[6]), խորհրդային դաշնակահար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1961)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ Ստրասբուրգի համալսարանի պատվավոր դաշնակահար (1977)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է դաշնակահար և երգեհոնահար հորից։ 1933-1937 թվականներին Օդեսայի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստեր։ 1934 թվականին տվել է առաջին մենահամերգը (Օդեսայում), 1937-1947 թվականներին (ընդմիջումներով) սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (Գ․Գ․ Նեյգաուզի դասարան)։
Երաժիշտ-կատարողների համամիութենական 3-րդ մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի (Մոսկվա, 1945)։ 1940 թվականից հանդես է գալիս ԽՍՀՄ քաղաքներում, 1950-ական թվականների կեսերից՝ արտասահմանում։ Ռիխտերը ժամանակակից ականավոր դաշնակահարներից է։ Նրա կատարումն առանձնանում է գեղարվեստական վառ անհատականությանը բնորոշ գծերով, խոր բովանդակությամբ, ներթափանցված է կերպարային բացառիկ ուժով և ստեղծագործական աննկուն կամքով, աչքի է ընկնում տեխնիկական փայլուն վարպետությամբ, հնչերանգի հարստությամբ։
Նվագացանկն ընդգրկում է համարյա բոլոր ոճերը՝ Ս․Բախից մինչև Կ․Դեբյուսի, Ս․Պրոկոֆև, Դ․Շոստոկովիչ։ Հանդես է գալիս նաև որպես անսամբլիստ։ Ելույթներ է ունեցել աշխարհի խոշորագույն նվագախմբերի հետ, ականավոր դիրիժորների ղեկավարությամբ (Հ. Կարայան, Յու․ Օրմանդի, Շ․ Մյունշ, Ե․ Մռավինսկի), Բեթհովենի, Բորոդինի, Կոմիտասի անվան կվարտետների հետ։
Ռիխտերը Ֆրանսիայում անցկացվող կանոնավոր ամառային փառատոների նախաձեռնողն է (1963 թվականից)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պետական մրցանակ (1950)։ Լենինյան մրցանակ (1961)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 Рихтер Святослав Теофилович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118600532 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.schumann-portal.de/Robert_Schumann_Prize_of_the_city_of_Zwickau.html
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1977. — P. 4541. — ISSN 0242-6773
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվյատոսլավ Ռիխտեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 663)։ |
- Մարտի 20 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Ժիտոմիր քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 1 մահեր
- 1997 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային դաշնակահարներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Անձինք նամականիշերի վրա
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ