Մոշելեց Իգնաց
Մոշելեց Իգնաց | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Ignaz Moscheles |
Ծնվել է | մայիսի 23, 1794[1][2][3][…] կամ մայիսի 30, 1794[4] Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6] |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Մահացել է | մարտի 10, 1870[1][2][3][…] (75 տարեկան) Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն[7] կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6] |
Մասնագիտություն | դաշնակահար, դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, օրագրի հեղինակ, համալսարանի դասախոս, երաժիշտ և ջութակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Ludlamshöhle?[8] |
Կայք | moscheles.org |
![]() |
Իգնաց Իսահակ Մոշելեց, (գերմ.՝ Ignaz Moscheles, մայիսի 23, 1794[1][2][3][…] կամ մայիսի 30, 1794[4], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6] - մարտի 10, 1870[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն[7] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), բոհեմական ոճի վիրտուոզ դաշնակահար, դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսահակ (հետագայում օգտագործել է Իգնաց անունը) Մոշելեցը ծնվել է Պրահայում՝ հարուստ հրեայի ընտանիքում։ Դաշնամուրով նվագել սովորել է Պրահայում՝ Դ. Վեբերի մոտ։ 1808 թվականին գնացել է Վիենա, որտեղ կոմպոզիտորական արվեստ է սովորել Անտոնիո Սալիերիի մոտ, իսկ նրա մոտ աշխատող Ի. Գ. Ալբրեխտսբերգերից սովորել է երաժշտության տեսություն։ Մանկական տարիքից սկսել է համերգներ տալ և արդեն 14 տարեկանում իր սեփական համերգն է բեմադրել։
1814 թվականին Բեթհովենը նրան հանձնարարել է «Ֆիդելիո» օպերայի համար ստեղծել դաշնամուրային երաժշտություն։
1821—1845 թվականներին ապրել է Լոնդոնում և Բեռլինում,որտեղ զբաղվել է համերգային և մանկավարժական գործունեությամբ։ Նրա աշակերտը եղել է Արնի Լիտոլֆը, որը 12 տարեկանում Կովենտ գարդեն արքունական թատրոն հանդես է եկել որպես դաշնակահար։ 1825 թվականին ամուսնացել է Ֆրանկ Ֆուրտում՝ Շարլոտ Էմդենի հետ, որը հրեա բանկիրի աղջիկ էր և հրեական ծագումով գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ Հայնրիխ Հայնեի զարմուհին։
1837 թվականին հանդես է եկել որպես դիրիժոր։
1844 թվականին նրան պատվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Կ. Վ. Նեսելռոդը և Անգլիայի դեսպան Ֆ. Ի. Բրուննովը, սակայն երաժշտի` Պետերբուրգում կայանալիք համերգն ընդհատվել է իշխանուհի Ալեքսանդրա Նիկոլաևնայի մահվան պատճառով։
1846 թվականին մշտական բնակության է մեկնել Լայպցիգ, որտեղ մինչև կյանքի վերջ եղել է Լայպցիգի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի պրոֆեսոր։ Նրա աշակերտներից են եղել Եվգենի Ալբրեխտը, Իոսիֆ Աշերը, Վոլդեմար Բարգիլը, Ֆյոդոր Բեգրովը, Լուի Բրասսեն, Ռաֆայել Յոշեֆֆին, Իվան Կնորրը, Նիկոլայ Լիսենկոն, Ալեքսանդր Միխալովսկին, Լուի Նիդերմեյերը, Լուիզա Ֆարրանկը, Ալֆրեդ Յաելը և այլ հայտնի երաժիշտներ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 8 համերգ՝ դաշնամուրի համար՝ նվագախմբի հետ առավել հայտնի է 3-րդ, 5-րդ և 7-րդ Պաթետիկ կոնցերտ
- «Հուշեր Իռլանդիայի մասին», «Հուշեր Դանիայի մասին», «Շոտլանդիայի արձագանքները»
- Մեծ յոթներգություն դաշնամուրի, լարային քառյակի, կլարնետի և եղջյուրաձև շեփորի համար
- Մեծ վեցյակ դաշնամուրի, ֆլեյտայի, 2 եղջյուրաձև շեփորի, ջութակի և թավջութակի համար
- և այլ ստեղծագործություններ, պիեսներ՝ մեկ կամ երկու դաշնամուրի համար, այդ թվում սոնատներ, էտյուդներ և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 Wurzbach D. C. v. Moscheles, Ignaz (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 19. — S. 116.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118785028 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Flögel K. F., Ebeling F. W. Floegels Geschichte des Grotesk-Komischen (գերմ.): bearbeitet, erweitert und bis auf die neueste Zeit fortgeführt von Friedrich W. Ebeling — 5 — L: 1887. — S. 355. — 478, 14 p.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Мошелес, Игнац»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
- Соловьёв, Николай Феопемптович (1890–1907)։ «Мошелес, Игнац»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- Геника Р. Из летописей фортепиано: Музыкально-исторический очерк. И. Мошелес. // Русская Музыкальная Газета. — 1905. — № 14-19.
- Moscheles Ch. Moscheles’s Leben…. — Bd. l-2. — Leipzig, 1872—1873.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|