Սաքսոնիայի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաքսոնիա (այլ կիրառումներ)
Սաքսոնիայի թագավորություն
Königreich Sachsen
 Սաքսոնիայի կուրֆյուրստություն Սաքսոնիա 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Դրեզդեն
Լեզու Գերմաներեն
Կրոն Բողոքականություն
Իշխանություն
Պետական կարգ բացարձակ միապետություն
Պետության գլուխ թագավոր
Ներկայիս տարածքում՝

Սաքսոնիայի թագավորություն (գերմ.՝ Königreich Sachsen), հազվադեպ նաև Սաքսեն, 1806-1918 թվականներին գոյություն ունեցած պետություն ժամանակակից Գերմանիայի տարածքում։ 1871 թվականից համարվում էր Գերմանական կայսրության մաս, քանի դեռ վերջինս չէր փլուզվել Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով։ Թագավորության մայրաքաղաքը եղել է Դրեզդեն քաղաքը, իսկ երկրի ժամանակակից հետնորդը համարվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիայի մարզը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնյան պատերազմներ և Գերմանական միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1806 թվականը Սաքսոնիան համարվում էր Սրբազան Հռոմեական կայսրության մաս, իսկ նրա կառավարիչները ունեին կուրֆյուրստի տիտղոս։ Աուստեռլիցի ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտից Ֆրանց Յոզեֆ I-ի կրած պարտությունից հետո Սրբազան Հռոմեական կայսրությունը փլուզվեց և Ֆրանսիայի աջակցությամբ Սաքսոնիան դարձավ անկախ թագավորություն։ Սաքսոնիայի կուրֆյուրստ Ֆրիդրիխ Օգոստոս III-ը հռչակվեց Սաքսոնիայի թագավոր։ Յենեյի և Աուերշտեդտի ճակատամերտերում պրուս-սաքսոնական զորքերը պարտություն կրեցին և Սաքսոնիան մտավ Ռեյնյանի միության կազմի մեջ։ Սաքսոնիան շարունակել է մտալ նույն կարգավիճակում մինչև 1813 թվականի Լայպցիգի ճակատամարտը, որի արդյունքում Նապոլեոնի գլխավորած ֆրանսիական կայսերական բանակը զինաթափվեց։ Ժողովուրդների ճակատամարտում Սաքսոնիան գլխավորում էր ֆրանսիական կոմնորոշում ունեցող բոլոր գերմանական պետություններին։ Այն բանից հետո, երբ ռուսական զորքերը գրավեցին Սաքսոնիան Ֆրիդրիխ Օգոստոսը հանձնվեց դաշնակիցներին։

Վիեննայի կոնգրեսում Ֆրիդրիխի կողմից ուղարկված Ավգուստ Վաթցդորֆին հաջողվեց հարաբերության մեջ մտնել Թալեյրանի հետ և Լյուդովիկոս XVIII-ին թեքել դեպի սաքսոնական արքայի ճակատագրին մասնակցությանը. Ֆրանսիան, չցանկանալով Պրուսիայի հզորացումը և Գերմանիային տեսնելով մասնատված փոքր պետությունների, վստահորեն ընդդիմանում էր Սաքսոնիայի միացմանը Պրուսիային։

Սաքսոնիայի արքաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1806—1827 — Ֆրիդրիխ Օգոստոս I Արդարամիտ (* 1750, † 1827)
  • 1827—1836 — Անտոն Բարի (* 1755, † 1836), ֆրիդրիխ Օգոստոսի եղբայրը
  • 1836—1854 — Ֆրիդրիխ Օգոստոս II (* 1797, † 1854), Անտոնի եղբորորդին
  • 1854—1873 — Յոհան (* 1801, † 1873), Ֆրիդրիխ Օգոստոս II-ի եղբայրը
  • 1873—1902 — Ալբերտ I (* 1828, † 1902), Յոհանի որդին
  • 1902—1904 — Գևորգ I (* 1832, † 1904), Ալբերտի եղբայրը
  • 1904—1918 — Ֆրիդրիխ Օգոստոս III (* 1865, † 1932), Գևորգի որդին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Саксония, королевство». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Конституция королевства Саксония Արխիվացված 2010-02-09 Wayback Machine (գերմ.)