Պրահայի կոնսերվատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրահայի կոնսերվատորիա
Pražská konzervatoř, Praha 1, Na Rejdišti 1
Pražská konzervatoř logo.jpg
Pražská konzervatoř vstup 1.jpg
Տեսակպետական
Հիմնադրված է1808
Անվանված էՊրահա
Ուսանողներ610
Դասախոսներ230
ԵրկիրՉեխիա
ՀասցեNa Rejdišti 1, 110 00 Praha 1
Կայքprgcons.cz
Կոորդինատներ: 50°5′26.000016099995″ հս․ լ. 14°24′56.9999881″ ավ. ե. / 50.09055556002777365° հս․. լ. 14.415833330028° ավ. ե. / 50.09055556002777365; 14.415833330028
Prague Conservatory Վիքիպահեստում

Պրահայի կոնսերվատորիա (չեխ․՝ Pražská konzervatoř), երաժշտական ուսումնական հաստատություն Պրահայում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1808 թվականին Փարիզի և Միլանի կոնսերվատորիաների մոդելով՝ դառնալով Արևելյան Եվրոպայի առաջին կոնսերվատորիան: Կոնսերվատորիայի հիմնադրման հռչակագիրն ստորագրվել է 1808 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի 8 ազնվականների կողմից, ովքեր ստանձնեցին պահել կոնսերվատորիան առաջին վեց տարիների ընթացքում և դիմեցին համաքաղաքացիներին՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր նախագծին։ Կոնսերվատորիայի դասերը սկսվեցին 1811 թվականի ապրիլի 24-ին՝ Նապոլեոնյան պատերազմների պատճառով երեք տարի ձգձգումից հետո։ 1815 թվականին կոնսերվատորիան ունեցավ իր առաջին 12 շրջանավարտները, որոնց թվում էին Յան Վացլավ Կալիվոդան և կլառնետ Ֆրանտիշեկ Բլատը։

Սկզբում միայն գործիքային դասարաններն էին, 1817 թվականին բացվել է վոկալ բաժինը։ Կոնսերվատորիայի համար ծաղկուն ժամանակաշրջան է համարվում 19-20-րդ դարերը, մասնավորապես, երբ 1885 թվականից պարապմունքներն սկսեցին անցկացնել Ռուդոլֆինումում, իսկ 1890 թվականին կոնսերվատորիայի կազմում ընդգրկվեց Պրահայի երգեհոնահարների դպրոցը։ 1918 թվականին Չեխոսլովակիայի անկախացմամբ կոնսերվատորիան ազգայնացվեց և առաջացան որոշ խնդիրներ կապված Ռուդոլֆինումի հետ (որտեղ տեղակայվել էր պառլամենտը), խնդիրներ կապված երկու ազգերի՝ չեխերի և գերմանացիների մշակութային տարբերությունների հետ, որի արդյունքում 1920 թվականին կոնսերվատորիայի կազմից առանձնացավ Պրահայում երաժշտության և թատրոնի գերմանական ակադեմիան։ 1919 թվականին կոնսերվատորիայի կազմում ընդգրկվում է դրամատիկ կատարման բաժինը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պրահայի կոնսերվատորիան վերակազմավորվում է։ 1919 թվականից կոնսերվատորիայի կազմում գործող «վարպետության դպրոցը» (չեխ․՝ Mistrovská škola pražské konzervatoře) 1946 թվականին առանձնանում է կոնսերվատորիայից և դառնում Կատարողական արվեստի ակադեմիա։ Միաժամանակ կոնսերվատորիայի կազմում բացվում է պարի բաժինը (առանձին ուսումնական հաստատություն է դարձել 1980 թվականին)։ Ներկայում Պրահայի կոնսերվատորիան, ի տարբերություն նախապատերազմյա ժամանակաշրջանի, տալիս է ոչ թե բարձրագույն, այլ միջին երաժշտական կրթություն։

Կոնսերվատորիայի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավգուստ Վիլհելմ Ամբրոս
  • Կարել Բենդլ
  • Գանուշ Վիգան
  • Ալոիս Գաբա
  • Մորից Միլդներ
  • Ֆրանտիշեկ Օնդրժիչեկ
  • Ֆրիդրիխ Վիլհելմ Պիկսիս
  • Օտակար Շևչիկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]