Կլառնետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կլառնետի Պատմությունը


Կլառնետ (իտալ.՝ clarinetto, լատ.՝ clarus - պարզ հնչյուն), փայտե փողայինների ընտանիքի երաժշտական գործիք։ Ստեղծվել է Շալյումոյից։

Կազմված է եռամաս փողից (590-680 մմ) և կտուցաձև ծվանից, որի վրա ամրացված է եղեգնյա պիպիչը։ Ժամանակակից կլառնետն ունի մոտ 20 կափույր և 7 անցք։ Կլառնետները լինում են տարբեր լարվածքի, առավել օգտագործվում են սի-բեմոլ և լյա կլառնետները։

Կլառնետը ստեղծվել է 1700 ական թվականներին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, որոշ պատմական աղբյուրների վկայությամբ գործիքի ստեղծման տարեթիվ է նշվում 1690 թվականը, իսկ այլ հետազոտողների վկայությամբ կլառների ստեղծման տարեթիվ է համարվում 1710 թվականը։

Կլառնետի ստեղծողն է  համարվում  Յոհան Քրիստոֆ Դենները ։

Յոհանը զբաղվում է Ֆրանսիական Շալյումո գործիքի կատարելագործմամբ ։ Բարելավելով հին գործիքը՝ Յոհանը գորշիքի հետևի մասում ավելացնում է փական , որի շնորհիվ հնարավոր է դառնում  անցնել երկրորդ օկտավային։Դրանով էլ Կլառնետը տարբերվում է Շալյումոյից։

Կլառնետ
Klarinetten.jpg
Որակավորումsingle-reed instrument?, woodwind instrument?, վերադաշնակող երաժշտական գործիքներ և single clarinets with cylindrical bore, with fingerholes?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ422.211.2-71
ՀնարողJohann Christoph Denner?[1][2][3][…]
Ձայնանմուշ

Հետագա զարգացումը

Կլառնետ
դիապազոն

Հետագայում , 1760 թվականին, ավստրիացի վարպետ Պաուրը առկա 2 փականներին ավելացրեց 3-րդ փականը, բելգիացի վարպետ Ռոտենբուրգը ՝ 4-րդը, անգլիացի Ջոն Հեյլը 1785 թվականին ավելացրեց 5-րդ , իսկ մոտավորապես  1790 թվականին ֆրանսիացի կոմպոզիտոր և կլառնետահար Ժան Քսավիե Լեֆևրը ստեղծեց արդեն ներկայիս կլարնետի օրինակը՝ 6 փականով։Փողային նվագարանների շարքում Կլառնետն եւնի իր ուրույն տեղը՝ շնորհիվ իր ձայնային տվյալների

Կլառնետը ավելի հայտնի դարձավ հատկապես  18-րդ դարի կեսերից, երբ սկսեցին գրվել ստեղծագործություններ Կլառնետի համար։

Կլառնետի դիզայնի և կատարելագործման վրա աշխատել են նաև Ադոլֆ Սաքսը՝ Սաքոֆոնի գյուտարարը և Յուջին Ալբերտը։

Կլառնետների համար օգտագործվել են  փայտի որոշ տեսակներ, մետաղներ, Էբոնիտ։

Էբոնիտե Կլառնետները ավելի քիչ  զգայուն են ջերմության և խոնավության նկատմամբ, ավելի մատչելի են։


Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարատեսակներն են՝ փոքր կլառնետ, ալտային կամ տենորային կլառնետ (հայտնի է բասետհոռն անվանումով), բաս-կլառնետ, կոնտրաբասային կլառնետ։

Կլառնետը բաղկացած  է 5 առանձին մասերից։

Կիրառությունն ու տարածումը


1940 ական թվականներին Կլառնետը համարվում էր ջազի լավագույն նվագարաններից մեկը։

Կլառնետն այսօր էլ լայն տարածում ունի աշխարհի մի շարք երկրներում, մասնավորապես  ասիական մի շարք երկրներում, հարավային ամերիկայում, Բալկաններում։

Կլարնետը տարածված է նաև կովկասյան ժողովուրդների մոտ։

Հայաստանում այն ունի մեծ ճանաչում։ Հայտնի հայ կլառնետահարներից են Աբգար Մուրադյանը, Եղիշ Մանուկյանը, Վաչե Հովսեփյանը, Հովհաննես Վարդանյանը և այլոք։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • F. Blume (Hrsg.)։ Die Musik in Geschichte und Gegenwart (MGG). Bd 7. Artikel „Klarinette“. Bärenreiter, Kassel 1989, ISBN 3-423-05913-3.
  • Oskar Roll։ Die Klarinette. Bärenreiter, Kassel 1965, ISBN 3-7618-0086-X.
  • Jack Brymer։ Die Klarinette. Fischer Taschenbuch, Frankfurt am Main 1983, ISBN 3-596-22986-3.
  • Kurt Birsak։ Die Klarinette. Eine Kulturgeschichte. Verlag Obermayer, Buchloe 1992, ISBN 3-9800919-8-8.
  • Günter Dullat։ Klarinetten. Grundzüge ihrer Entwicklung. Verlag Erwin Bochinsky, Frankfurt am Main 2001, ISBN 3-923639-44-9.
  • Eugen Brixel։ Die Klarinette und das Saxophon. Schriftenreihe für Jungmusiker. Heft 1. Musikverlag Stefan Reischel, Oberneunkirchen Öst 1983.
  • Gerhard Krassnitzer։ Multiphonics für Klarinette mit deutschem System und andere zeitgenössische Spieltechniken. Edition Ebenos, Aachen 2002.
  • Conny Restle, Heike Fricke։ Faszination Klarinette. Prestel Verlag, München 2004, ISBN 3-7913-3180-9.
  • Peter Ninaus։ Die Grifflogik der Klarinette. Grin Verlag, München 2009, ISBN 978-3-640-40823-8.
  • Peter Ninaus։ Voraussetzungen für den Bläserunterricht am Beispiel der Klarinette. Grin Verlag, München 2009, ISBN 978-3-638-67545-1.
  • Erich Valentin, Handbuch der Musikinstrumentenkunde. Gustav-Bosse-Verlag, Regensburg 2004, ISBN 3-7649-2003-3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 473 CC-BY-SA-icon-80x15.png


  1. Риман Г. Кларнет (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 632—633.
  2. Соловьев Н. Кларнет (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XV. — С. 297.
  3. Риман Г. Деннер (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 453.