Անտոնին Դվորժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնին Դվորժակ
Dvorak.jpg
Ա. Դվորժակ, մոտ 1880 թվական
Ծնվել է սեպտեմբերի 8, 1841({{padleft:1841|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2]
Նելահոզևես[3]
Երկիր Ավստրո-Հունգարիա
Flag of Bohemia.svg Բոհեմիայի թագավորություն
Մահացել է մայիսի 1, 1904({{padleft:1904|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2] (62 տարեկանում)
Պրահա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Ժանրեր օպերա և դասական երաժշտություն
Մասնագիտություն կոմպոզիտոր, երգեհոնահար, պրոֆեսոր, մանկավարժ, դիրիժոր և երաժշտագետ
Գործիքներ երգեհոն, դաշնամուր, ջութակ և Ալտ

Անտոնին Դվորժակ (չեխերեն՝ Antonín Leopold Dvořák) (սեպտեմբերի 8, 1841, գ. Նելագոզևես, Պրահայի մոտ - 1904, մայիսի 1, Պրահա), նշանավոր չեխ (բոհեմիացի) երգահան, չեխական դասական երաժշտության և ազգային սիմֆոնիայի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնին Դվորժակը ծնվել է Պրահայի Նելագոզևես գյւղում։ 1854-1857 թվականներին սովորել է Զլոնիցեում, Ա. Լիմանի մոտ (երաժշտության տեսություն, ալտ, դաշնամուր, երգեհոն), 1857-1858 թվականներին՝ Պրահայի երգեհոնի դպրոցում։ 1860-1862 թվականներին նվագել է Պրահայի կամերային նվագախմբերից մեկում 1862 թվականից՝ «Ժամանակավոր թատրոնում»։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգասավոր է Դվորժակի ներդրումը չեխական գործիքային և հատկապես սիմֆոնիայի երաժշտության բնագավառում՝ հանրահռչակ 16 «Սլավոնական պարերը» (1-ին շարք, 1878, 2-րդ շարք, 1886-87), 9 սիմֆոնիա (1865, 1865, 1873, 1874, 1875, 1880, 1884-85, 1889, 1893), 4 նախերգանք («Իմ հայրենիքը», 1883 և այլն), 5 սիմֆոնիկ պոեմ («Ոսկե ճախարակը», 1896, «Աղավնյակ», 1896 և այլն), 3 կոնցերտ (դաշնամուրի, 1876, ջութակի, 1879, թավջութակի, 1895) և այլն։ Այս երկերում նա ստեղծել է գունագեղ ժողովրդական ժանրային տեսարաններ, բանաստեղծական շնչով հագեցած բնության պատկերներ, հերոսական, քնարական երևակայական կերպարներ։

Գլուխգործոցը հերոսական-դրամատիկական բնույթի վերջին՝ «Նոր աշխարհից» (9-րդ) սիմֆոնիան է, որտեղ վարպետորեն օգտագործվել են աֆրիկյան և հնդկացիների մեղեդիական և ռիթմական դարձվածքները։

Օպերայի ասպարեզում շարունակել է Բեդրժիխ Սմետանայի ավանդույթները։ Գրել է տարբեր ժանրի 10 օպերա՝ ժողովրդական-կենցաղային («Կամակորները», 1874, «Խորամանկ գյուղացին», 1877), պատմա-ռոմանտիկական («Ալֆրեդ», 1870, «Դմիտրի», 1882), ժողովրդական հեքիաթային («Ջրահարսը», 1900)։

Վոկալ-սիմֆոնիկ երկերից նշանավոր են «Սուրբ Լյուդմիլա» օրատորիան (1866, առաջինը՝ չեխական երաժշտությունում), «Ռեքվիեմը» (1890) և այլն։

Դվորժակին բնորոշ քնարականությունը լիակատար արտահայտություն է ստացել 70-ից ավելի երգերում և ռոմանսներում, 21 «Մորավիական զուգերգերում» (1875), «Բնության գրկում» խմբերգերում (1882)։ «Պրահայի գարուն» ամենամյա միջազգային փառատոնում կազմակերպվում է Դվորժակի անվան թավջութակահարների մրցույթ։ [6]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гулинская З.К. Антонин Дворжак, М., 1973.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #11852836X // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #11852836X // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015:
  4. Չեխերեն Վիքիպեդիա
  5. Дворжак Антонин // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) — Т. 7 : Гоголь — Дебит. Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  6. ՀՍՀ, հատոր 4։