Ալտ (լարային նվագարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bratsche.jpg

Ալտ. լարային աղեղնավոր երաժշտական գործիք, ջութակների ընտանիքից (ջութակ, թավջութակ,կոնտրաբաս). Գտնվում է ջութակի և թավջութակի միջև։ Նվագախմբերի (10-14) և լարային կվարտետների (1) անբաժան մասն է կազմում , նաև օգտագործվում է որպես մենակատար գործիք։

Համառոտ նկարագրություն[խմբագրել]

Ունի չորս լար։ Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի դո, փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, առաջին օկտավայի լյա)։ Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցցիկատոն։ Չափսը կարող է լինել 37-42 սմ (դեկայի երկարությունը)։ Նվագելու ժամանակ գործիքը պահում են ուսի վրա։

Պատմություն[խմբագրել]

Ծագել է մոտ 15-րդ դարում, մեկ այլ ՝ վիոլա ընտանիքի գործիքներից։ Այդտեղից էլ գալիս է անվանումը։ Ծագումով ՝ ջութակների ընտանիքի ամենահին գործիքն է։ Առաջին դասական տեսակները մշակվել են Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Գերմանիայում. Իտալական վարպետները՝ Ստրադիվարիուսը և Գուարներին, ստեղծել են անզուգական և անգերազանցելի գործիքներ։ Ալտը նվագախմբերի (10-14) և լարային կվարտետնէրի (1) անբաժան մասն է կազմում։ Ալտի համար գրվել են շատ սոնատներ, կոնցերտներ, կապրիսներ։ Փոխադրվել են Նիկոլո Պագանինիի 24 կապրիսները ջութակի համար, Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի սյուիտները և ջութակի սոնատները և այլ հանրահայտ գործեր։

Կատարողներ[խմբագրել]

Ալտ նվագող երաժշտին անվանում են ալտահար։

Հանրահայտ ալտահարներից են.