Յուրի Բաշմետ
Յուրի Բաշմետ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1953[1] (71 տարեկան) Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժշտության ուսուցիչ, ջութակահար, վիոլինահար և հասարակական գործիչ |
Գործիքներ | ալտ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն, Մելոդիա և RCA Red Seal Records |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | web.archive.org/web/20051206030604/http://www.yuribashmet.com/ |
Yuri Abramovich Bashmet Վիքիպահեստում |
Յուրի Աբրամովիչ Բաշմետ (հունվարի 24, 1953[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի ալտահար և դիրիժոր, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Բաշմետը ծնվել է 1953 թ. հունվարի 24-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում՝ Աբրամ Բաշմետի և Մայա Բաշմետի ընտանիքում։ Հասիդական (միստիկ մովսիսադավանության) կարևոր տոհմի՝ ռաբբի Բեշտի ուղիղ շառավիղ է։ Մոր ցանկությամբ սկսել է ջութակ նվագել, բայց այդպես էլ չի սիրել ջութակը։ Մանուկ ժամանակ տարված է եղել կիթարով։ 1958 թվականին Բաշմետների ընտանիքը տեղափոխվել է Լվով, որտեղ նա ստացել է իր միջնակարգ մասնագիտական կրթությունը։
1971-1976 թթ. սովորել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։ Ընկերոջ խորհրդով ջութակից փոխվել է ալտի։ Առաջին ալտի ուսուցիչն է եղել Վադիմ Բորիսովսկին, որի մահից հետո 1972 թ. փոխադրվել է Ֆյոդոր Դրուժինի դասարանը։
1975 թ. Բուդապեշտում Ալտահարների միջազգային մրցույթում գրավել է 2-րդ մրցանակը և 1976 թ. առաջին մրցանակը Մյունիխում անցկացվող միջազգային երաժշտության մրցույթում։
1970-1980-ական թթ. հանդես է եկել որպես մենակատար։ Հանդես է եկել նաև Ռ. Բարշայի կամերային նվագախմբի հետ։ Մենահամերգներ է ունեցել աշխարհի տարբեր ծայրերում՝ Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում։ Ունեցել է համատեղ համերգներ այնպիսի հանրահայտ դիտիժորների հետ ինչպիսիք են Ռաֆաել Կուբելիկը, Մտիսլավ Ռոստրոպովիչը, Բեռնարդ Հեիտինգը և այլք։ Այժմ նա համերգներ է ունենում Մարթա Ագրերիխի, Նատալիա Գութմանի, Աննա-Սոֆի Մուտտերի, Օլեգ Կոգանի, Վիկտոր Տրետիակովի, Շլոմո Միտցի և այլ հանրահայտ կատարողների հետ։
1978 թվականից դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում. 1988 թվականից՝ որպես դոցենտ, իսկ 1996 թվականից՝ որպես պրոֆեսոր։ 1980 թվականից աշխարհի ամենաճանաչված երաժշտական դպրոցներում վարում է վարպետության դասեր։
1985 թվականից հանդես է գալիս նաև որպես դիտիժոր։ Բաշմետը «Նոր Ռուսաստան» նվագախմբի գլխավոր դիրիժորն է, կազմել է բազմաթիվ երիտասարդական և ուսանողական նվագախմբեր։ Հիմնականում նա հանդես է գալիս իր իսկ կազմած «Մոսկվայի սոլիստներ» կամերային նվագախմբի հետ՝ որպես մենակատար և դիրիժոր։
20-րդ դարի և ժամանակակից շատ կոմպոզիտորներ իրենց ալտի համար գրված կոնցերտները նվիրել են Բաշմետին։ Նա նվագում է Պաոլո Տեստորեի 1758 թ. ալտը։
2012 թվականին հանդես է եկել որպես ՌԴ Նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձ։
1988 թվականի երկրաշարժի օրերին Բաշմետը հանդես է եկել որպես բարեգործական միջոցառումների և համերգների կազմակերպիչ և մասնակից։ Նա շարունակաբար աջակցել է հայազգի երիտասարդ կատարողների և կայացած կոմպոզիտորների միջազգային ճանաչմանն ու առաջխաղացմանը, պատվիրել է ստեղծագործություններ հայազգի մի շարք կոմպոզիտորների և կատարել աշխարհի հանրահայտ բեմերում։
Իր նվագախմբով այցելել է Հայաստան 2003, 2004, 2005, 2009, 2013 թվականներին, իսկ իբրև մենակատար՝ 2010 թվականին Հայաստանում կազմակերպված Սոֆյա Գուբայդուլինայի օրերին։
2013 թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Բաշմետ» հոդվածին։ |
|
- Հունվարի 24 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի դասախոսներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ մշակույթի բնագավառում
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուսաստանի ալտահարներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Ռուս ջութակահարներ
- Ռուս դիրիժորներ
- Ռուս մանկավարժներ
- Խորհրդային ակադեմիական երաժիշտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Խորհրդային արվեստագետներ
- Խորհրդային ջութակահարներ