Նիկոլո Պագանինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլո Պագանինի
Eugène Ferdinand Victor Delacroix 045.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Niccolò Paganini
Ծնվել է հոկտեմբերի 27, 1782({{padleft:1782|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2]
Ջենովա[3]
Երկիր Flag of Italy.svg Իտալիա
Մահացել է մայիսի 27, 1840({{padleft:1840|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2] (57 տարեկանում)
Նիս[3]
Մասնագիտություն կոմպոզիտոր և Վիրտուոզ
Գործիքներ Ջութակ
Պագանինի, 1819թ. (Դոմինիկ Էնգր)

Նիկկոլո Պագանինի (իտալ.՝ Niccolò (կամ Nicolò) Paganini , հոկտեմբերի 27, 1782[1][2] , Ջենովա[3] - մայիսի 27, 1840[1][2] , Նիս[3]), Իտալացի ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր: Իր ժամանակի ամենահայտնի և վիրտուոզ ջութակահարն էր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլոն ծնվել է 1782 թվականին Ջենովա քաղաքում: Նա Անտոնիո և Թերեզա Պագանինիների վեց երեխաններից երրորդն էր: Վեց տարեկանից հայրը նրան սովորեցրել է նվագել ջութակ, յոթ տարեկանում նա հիանալի տիրապետում էր գործիքին, իսկ ինը տարեկանում տեղի ունեցավ նրա առաջին համերգը: 1797 թվականին Պագանինին առաջին անգամ հոր հետ մեկնում է շրջագայությունների: Երիտասարդ Պագանինին սովորել է տեղացի տարբեր ջութակահարների մոտ, այդ թվում Ջիովաննի Սերվետտոյի և Ջիակոմո Կոստայի մոտ, բայց նրա առաջըթացը գերազանցեց նրանց կարողությունները: Ինքը՝ Պագանինին, երբեք չի նշել, որ սովորել է Սերվետտոյի մոտ, բայց նրա կենսագրաբանները հիշատակում են այդ փաստը [4]: Այնուհետև Պագանինին հոր հետ մեկնեց Պարմա՝ ստանալու լրացուցիչ ցուցումներ Ալեսանդրո Ռոլլայից: Բայց Պագանինիին լսելուց հետո, Ռոլլան անմիջապես Պագանինիին ուղղորդեց դեպի իր ուսուցիչ Ֆերդինանդ Պաերը և հետո, Պաերի ուսուցիչ՝ Գասպարո Գիրետտիին: Թեև Պագանինին երկար չմնաց Պաերի և Գիրետտիի հետ, երկուսն էլ ունեցան զգալի ազդեցություն նրա ստեղծագործական ոճում:

Դեռևս երիտասարդ տարիքում նա արդեն գրում է մի շարք ստեղծագործություններ ջութակի համար (չնայած, դրանք չեն պահպանվել), որոնք բավականին բարդ էին, բայց Նիկոլոն հեշտությամբ կատարում էր դրանք: Իր առաջին համերգը Պագանինին ունեցավ 1795թհուլիսի 31-ին Սբ. Ագուստինի թատրոնում: Նրանից հավաքված գումարը նախատեսված էր Պագանինիին Պարմա Ալեսանդրո Ռոլլի[5]ուսման ուղարկելու համար: Համերգային ծրագրում ներառված էր նաև Պագանինիի՝ «Վարացիաներ Կարմանյոլայի թեմաներով» ստեղծագործությունը: Երիտասարդ Պագանինիի այս ստեղծագործությունը չի պահպանվել, բայց Ջենովայի հասարակությունը այն չէր կարող այն չհավանել:

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացիները ներխուժեցին հյուսիսային Իտալիա 1796 թվականի մարտին. Ջենովան բացառություն չէր: Պագանինիները ապաստան էին որոնում իրենց երկրի մաս կազմող Ռոմաիրոնում, Բոլզանետոյի մոտ: 1800 թվականին Պագանինին և նրա հայրը ուղևորվում են Լիվորնո, որտեղ Պագանինին նվագում էր համերգների ժամանակ, իսկ հայրը վերսկսում է իր ծովային կարիերան: 1801 թվականին 18-ամյա Պագանինին արժանանում է Լուկայի Հանրապետության առաջին ջութակի կոչմանը, բայց նրա եկամուտի զգալի մասն ապահովում էր նրա անկախ գործունեությունը: Նրա՝ ջութակահարի փառքին հակառակ նա նաև խաղամոլի և կնամոլի համբավ էր վայելում: 1805 թվականին Լուկան միանում է Նապոլեոնական Ֆրանսիային, և նահանգն անցնում է Նապոլեոնի քրոջը՝ Էլիզա Բոնապարտին: Պագանինին դառնում է Բոնապարտի արքունական ջութակահարը, միևնույն ժամանակ մասնավոր դասեր էր տալիս նրա ամուսնուն՝ Ֆելիսին: 1807 թվականին Բոնապարտը դառնում է Տոսկանայի դքսուհին, և նրա արքունիքը տեղափոխվում է Ֆլորենցիա: Պագանինին այդ միջավայրի մի մասն էր կազմում, սակայն 1809 թվականի վերջին նա հեռանում է Բոնապարտից վերսկսկելու իր անկախ գործունեությունը:

1797 թ-ի սկզբում Պագանինին և նրա հայրը սկսեցին երիտասարդ երաժիշտի առաջին համերգային շրջագայությունը, որն անցնում էր Միլանով, Վոլոնյայով, Ֆլորենցիայով, Պիզայով, Լիվորնոյով: Լիվորնոյում Պագանինին մի քանի համերգ ունեցավ, իսկ մնացած ժամանակը հատկացրեց իր տեխնիկայի զարգացմանը և պարապում էր ինքնուրույն, առանց դասախոսնորի: Շրջագայությունն ընդհատվեց ռազմական գործողությունների պատճառով, Պագանինին վերադարձավ Ջենովա, և շուտով իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց իր հորը պատկանող տուն, որը գտնվում էր Պոլչևարայում: Այստեղ նա զբաղված էր իր կատարողական և կոմպոզիտորական հմտությունների զարգացմամբ: Պագանինին հնարեց և նվագեց դժվարագույն վարժությունները, որոնք նման էին XVII դար-ի ջութակահար Վալտերի կատարած վարժություններին: Նա այդ վարժությունները կատարում էր ժամերով, մինչև լիակատար հյուծվածության հասնելը [6].

Վիրտուոզի շրջագայությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1831 թվականի պաստառ, որը գովազդում է Պագանինիի համերգը

Հաջորդող տարիներին Պագանինին շարունակեց շրջագայել Պարմայի և Ջենովայի շրջաններում: Չնայած նա շատ հայտնի էր տեղի հանդիսատեսի շրջանում, Եվրոպայի մնացած հատվածներում նա հայտնի չէր: Պագանինիի առաջին բեկումնային համերգը տեղի ունեցավ 1813 թվականին Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում: Համերգը մեծ հաջողություն բերեց: Արդյունքում Պագանինին սկսեց գրավել այլ հատնի, թեև ավելի պահպանողական երաժիշտների ամբողջ Եվրոպայում: Նրա առաջին հանդիպումը Չարլզ Ֆիլիպե Լաֆոնթի և Լուիս Սփոհրի հետ լուրջ մրցակցություն ստեղծեց Պագանինիի համար: Այնուամենայնիվ, նրա համարգային գործունեությունը սահմանափակվեց միայն Իտալիայի տարածքով հաջորդող տարիներին:

Նրա համբավը տարածվեց ողջ Եվրոպայում, երբ 1828 թվականին նա Վիեննայից սկսեց իր համերգային շրջագայությունը, որը շարունակվեց Գերմանիայի, Լեհաստանի և Բոհեմիայի (ներկայիս Չեխիայի հանրապետություն) խոշոր քաղաքներում: Այս շրջագայությունը ավարտվեց 1931 թվականին Ստրասբուրգում: Սրան հաջորդեց շրջագայություներ Փարիզում և Մեծ Բրիտանիայում: Նրա տեխնիկական ընդունակությունները և դա ցուցադրելու պատրաստակամությունը արժանացավ քննադատների հավանությանը: Բացի իր ստեղծագործություներից և տարեղանակներից Պագանինին նաև կատարել է վաղ շրջանի կոմպոզիտորների՝ Ռոդոլֆե Քրութցերի և Ջիովանի Բաթիսթա Վիոթթիի աշխատանքները (հիմնականում կոնցերտներ):

Վերջին տարիների աշխատանք և առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ամբողջ կյանքի ընթացքում Պագանինիին հետապնդում էին խրոնիկ հիվանդությունները: Չնայած որևէ հստակ բժշկական ապացույցի բացակայությանը, տարածված կարծիք կա, որ նա տառապում էր Մարֆանի[7][8] կամ Էյլերս-Դանլոսի համախտանիշով:[9] Բացի այդ նրա համերգներով հագեցած գրաֆիկը, ինչպես նաև չափից ավելի շռայլ ապրելակերպն իրենց հետքը թողեցին նրա առողջության վրա: Դեռևս 1822 թվականին նրա մոտ սիֆիլիս էր ախտորոշվել, և դրա դեմ դեղամիջոցը, որը ներառում էր սնդիկ և ափիոն, ֆիզիկական և հոգեբանական կողմնակի լուրջ բարդություններ առաջացրեց: 1834 թվականին, երբ դեռ Փարիզում էր, Պագանինին բուժվում էր թոքախտից: Թեև նա վերականգվեց ակնհայտորեն արագ, հետագայում նրա կարիերան տուժեց հաճախակի՝ առողջական խնդիրների (սկսած սովորական մրսածությունից մինչև ընկճախտ՝ մի քանի օրից մինչև ամիսներ տևող) պատճառած հետաձգումներից:

1834 թվականի սեպտեմբերին Պագանինին հրաժեշտ տվեց իր բեմական կարիերային և վերադարձավ Ջենովա: Ի հակադրություն հայտնի համոզմունքի, ըստ որի Պագանինին ջանում էր թաքցնել իր՝ երաժշտության և տեխնիկայի հետ կապված գաղտնիքները, նա իր ժամանակը նվիրեց իր ստեղծագործությունների և ջութակ նվագելու մեթոդների հրապարակելուն: Նա աշակերտներ ընդունեց, որոնցից երկուսը՝ ջութակահար Կամիլո Սիվորին և թավջութակահար Գայտանո Չիանդելլին, որոշակի հաջողության հասան: Բայցևայնպես, նրանցից ոչ մեկը Պագանինիին օգնող և ոգեշնչող չհամարեց: 1835 թվականին Պագանինին վերադարձավ Պարմա՝ այս անգամ աշխատելով Նապոլեոնի երկրորդ կնոջ՝ էրցհերցոգ Մարի Լուիզ Ավստրիացու համար: Նրան էր վստահվել էր արքունի նվագախումբը վերակազմավորելու գործը: Սակայն նա կոնֆլիկտ ունեցավ նվագողների և արքունիքի հետ և որպես արդյունք նրա մտադրություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին: Փարիզում նա ընկերացավ 11-ամյա վիրտուոզ Ապոլիներ դը Կոնտսկիի հետ և նրան որոշ դասեր տվեց: Լայնորեն տարածված սխալ կարծիք կա այն մասին, որ Պագանինիին այնքան էր տպավորել Կոնսկիի տաղանդը, որ նրան կտակեց իր ջութակները և ստեղծագործությունները:

Վերջին տարիներ, մահ և թաղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պագանինիի գերեզմանը Պարմայում, Իտալիա

1836 թվականին Պագանինին վերադառնում է Փարիզ՝ խաղատուն բացելու: Սակայն խաղատան անմիջական ֆինանսական անհաջողությունը նրան սնանկացեց և աճուրդի հանեց իր անձնական ունեցվածքը՝ներառելով իր երաժշտական գործիքները,որպեսզի փոխհատուցի իր կրած վնասները: 1838 թվականի Սուրբ Ծննդյան տոնին Պագանինին Փարիզից տեղափոխվեց Մարսել և կարճ ժամանակ անց ճանապարհորդեց դեպի Նիցցա, որտեղ իր վիճակը ավելի վատացավ: 1840 թվականի մայիսին Նիցցայի եպիսկոպոսը Պագանինիի մոտ է ուղղարկում տեղի եկեղեցական համայնքի քահանային, որպեսզի նա կատարի վերջին ծիսակատարությունները: Պագանինին արարողությունը համարեց վաղաժամ և մերժեց:

Մեկ շաբաթ անց՝ 1840 թվականի մայիսի 27-ին Պագանինին մահացավ ներքին արյունահոսությունից՝նախքան քահանային հրավիրելը: Սրա և նրա սատանաների հետ կապ ունենալու ասեկոսեների պատճառով Եկեղեցին հրաժարվեց նրա մարմինը Կաթոլիկ հուղարկավորություն կատարել Ջենովայում: Չորս տարի անց Հռոմի Պապի թույլտվությունից հետո միայն նրա մարմինը տեղափոխեցին Ջենովա, բայց չհուղարկավորեցին:

Նրա աճյունը վերջապես հանգիստ գտավ 1876 թվականին Պարմայի գերեզմանատանը: 1893 թվականին չեխ ջութակահար Ֆրանտիշեկ Օնդրիցեկը, համոզեց Պագանինիի թոռան Ատիլային թույլ տալ տեսնել ջութակահարի մարմինը: Այս տարօրինակ դեպքից հետո 1896 թվականին Պագանինիի մարմինը վերջնական վերահուղարկավորվեց Պարմայի նոր գերեզմանատանը:

Պագանինիի մասին խոսքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Պետք է ուժեղ զգաս, որպեսզի ստիպես զգալ:
― Նիկոլո Պագանինի
Aquote2.png


Aquote1.png Հունգարացի կոմպոզիտոր Ֆերենց Լիստը Պագանինիին անվանել է «տիեզերահռչակ և աննման ջութակահար», իսկ գերմանացի բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն՝ «հրո և ամպրոպի սյուն»:

«Իտալացի կոմպոզիտորների բախտը բերել է, որ երկաթե կամքի տեր Պագանինին չնվիրվեց օպերային, այլապես նա կստվերեր իր բոլոր մրցակիցներին»: Ջոակինո Ռոսսինի, իտալացի կոմպոզիտոր

Aquote2.png


Aquote1.png Պագանինին ունեցել է Ստրադիվարիուսի, Գվարներիի և Ամատիի թանկարժեք ջութակների հավաքածու: Նրա ամենասիրելի ջութակը (վարպետ՝ Գվարների) պահվում է Ջենովայի քաղաքապետարանում՝ ապակե պահարանի մեջ: Այդ ջութակը նվագելու իրավունք է ստանում ջութակահարների՝ Պագանինիի անվան ամենամյա միջազգային մրցույթի հաղթողը:

Նման պատվի է արժանացել նաև ջութակահար Հենրիկ Սմբատյանը, որը 1963 թ-ի մրցույթում ստացել է դիպլոմ:

Aquote2.png


Aquote1.png «Պագանինին պետք է կոմպոզիտորի իր տաղանդը հարգի ավելի, քան վիրտուոզ ջութակահարի իր անսովոր հանճարը»:

Ռոբերտ Շուման, գերմանացի կոմպոզիտոր

Aquote2.png


Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 24 կապրիս ջութակ-ի համար, Op.1, 1802-1817 թթ.
    • № 1, մի մաժոր
    • № 2, սի մինոր
    • № 3, մի մինոր
    • № 4, դո մինոր
    • № 5, լյա մինոր
    • № 6, սոլ մինոր
    • № 7, լյա մինոր
    • № 8, մի-բեմոլ մա-որ
    • № 9, մի մաժոր
    • № 10, սոլ մինոր
    • № 11, դո մաժոր
    • № 12, լյա-բեմոլ մաժոր
    • № 13, սի-բեմոլ մաժոր
    • № 14, մի-բեմոլ մաժոր
    • № 15, մի մինոր
    • № 16, սոլ մինոր
    • № 17, մի-բեմոլ մաժոր
    • № 18, դո մաժոր
    • № 19, մի-բեմոլ մաժոր
    • № 20, ռե մաժոր
    • № 21, լյա մաժոր
    • № 22, ֆա մաժոր
    • № 23, մի-բեմոլ մաժոր
    • № 24, լյա մինոր
  • Վեց սոնատ ջութակի և կիթառի համար, Op. 2
    • № 1, լյա մաժոր
    • № 2, դո մաժոր
    • № 3, ռե մինոր
    • № 4, լյա մաժոր
    • № 5, ռե մաժոր
    • № 6, լյա մինոր
  • Վեց սոնատ ջութակի և կիթառի համար Op. 3
    • № 1, լյա մաժոր
    • № 2, սոլ մաժոր
    • № 3, ռե մաժոր
    • № 4, լյա մինոր
    • № 5, լյա մաժոր
    • № 6, մի մինոր
  • 15 քառյակ ջութակի, կիթառի և ալտի և թավջութակի համար, Op. 4
    • № 1, լյա մինոր
    • № 2, դո մաժոր
    • № 3, լյա մաժոր
    • № 4, ռե մաժոր
    • № 5, դո մաժոր
    • № 6, ռե մաժոր
    • № 7, մի մաժոր
    • № 8, լյա մաժոր
    • № 9, ռե մաժոր
    • № 10, լյա մաժոր
    • № 11, սի մաժոր
    • № 12, լյա մինոր
    • № 13, ֆա մինոր
    • № 14, լյա մաժոր
    • № 15, լյա մինոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118591177 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Паганини Никколо, Паганини Никколо // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. Տիբալտի-Կյոզա, 2008, էջ 26
  5. Տիբալտի Կյոզա, 2008, էջ 30
  6. Тибальди-Кьеза, 2008, էջ 41
  7. Schoenfeld Myron R. (January 2, 1978)։ «Nicolo Paganini – Musical Magician and Marfan Mutant?»։ The Journal of the American Medical Association 239 (1): 40–42։ PMID 336919։ Վերցված է 12 November 2011 
  8. «Paganini's left hand»։ Violinist.com։ Վերցված է 12 November 2011 
  9. "Creativity and chronic disease Niccolo Paganini (1782–1840)" by Paulf Wolf, in Western Journal of Medicine, November 2001, PMID 11694491