Jump to content

Ամատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամատի ընտանիքի տոհմածառը

Ամատի (իտալերեն՝ Amati), Կրեմոնա քաղաքում բնակված աղեղնավոր գործիքների վարպետների ընտանիք (շուրջ 1520–1740)։ Տոհմի հիմնադիրն է Անդրեա Ամատին (շուրջ 1520 – շուրջ 1580 թթ.)։ Նրա ուսուցիչներն անհայտ են։ Անդրեայի ժամանականիցները Բրեշիայից երկու վարպետներ էին՝ Գասպարո դի Սալոն և Ջովանի Մաջինին։ Այս երեք վարպետները համարվում են ժամանակակից տիպի առաջին ջութակների ստեղծողները։ Անդրեա Ամատին համարվում է Կրեմոնայում ջութակների պատրաստման ֆաբրիկայի հիմնադիրը։ Նրա որդիները՝ Անտոնիոն և Իերոնիմոն (Ջերոլամոն) շարունակել են իրենց հոր գործը։ Վերջինիս զավակներից Նիկոլոն կատարելության է հասցրել աղեղնավոր երաժշտական գործիքների պատրաստման գործը, ներգրավել է նաև այլ վարպետների, այդ թվում՝ իտալական ուրիշ քաղաքներից։

Ամատիների տոհմին պատկանող վարպետների պատրաստած ջութակներն իրենց արժևորությամբ դրվում են Բերգոնցիների, Գվարներիների, Ստրադիվարիուսների պատրաստած երաժշտական գործիքներին հավասար բարձրության վրա։ Համբավավոր աճուրդներում դրանց գինը կազմում է մոտավորապես 600 հազար ամերիկյան դոլար[1]։ Չափազանց մեծ հնությունն ու հազվագյուտությունը նկատի առնելով՝ դրանց հիմնականում պահում են թանգարաններում կամ մասնավոր հավաքածուներում և հազվադեպ են օգտագործում հանրային միջոցառումների, համերգների ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Violin Price Histories Արխիվացված 2011-07-17 Wayback Machine, violinadvisor.com, accessed 18 martie 2014

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 276