Վլադիմիր Մսրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Վլադիմիր Մսրյան
Վլադիմիր Իվանի Մսրյան
Vladimir Msryan.jpg
Բնօրինակ անուն Վլադիմիր Իվանի Մսրյան
Ծնվել է մարտի 121938
Ծննդավայր Օրջոնիկիձե
Մահացել է օգոստոսի 24, 2010(2010-08-24) (տարիքը 72)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ,Հայաստան
Ազգություն {{{2}}} Հայաստան
Մասնագիտություն Դերասան
Պարգևներ և մրցանակներ Երևանի պատվավոր քաղաքացի, Մովսես Խորենացու մեդալ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
IMDb ID 0610763

Վլադիմիր Մսրյան (մարտի 12, 1938, Օրջոնիկիձե - օգոստոսի 24, 2010, Երևան), թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1987)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Մսրյանը ծնվել է Օրջոնիկիձեում (այժմ՝ Վլադիկավկազ), դերասանի ընտանիքում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1963-1964 թվականներին սովորել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-1966 թվականներին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, 1966 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոնում[1][2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համլետ՝ Շեքսպիրի «Համլետ»
  • Ալեքսեյ՝ Դոստոևսկու «Խաղամոլը»
  • Հերոստրատ՝ Գորինի «Մոռանալ Հերոստրատին»
  • Միհրդատ Պոնտացի՝ Զեյթունցյանի «Աստվածների կանչը»
  • Վոյնիցկի՝ Չեխովի «Քեռի Վանյա»

1972 թվականից նկարահանվել է կինոյում՝

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Իվան Գերասիմի Մսրյան, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
  • Մայրը՝ Արաքսյա Եգորի Մսրյան, դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
  • Քույրը՝ Ժասմեն Իվանի Մսրյան (1932-2008), ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
  • Դուստրը՝ Մարիա Մսրյան (1965) դերասանուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]