Խաղամոլը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաղամոլը
Игрок
The Gambler (novel) 1866 first edition cover.jpg
ԵնթավերնագիրИз записок молодого человека
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1866
Նկարագրում էԵվրոպա
ՆախորդՈճիր և պատիժ
ՀաջորդԱպուշը
ԵրկիրFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Հրատարակման տարեթիվ1866
The Gambler (novel) Վիքիպահեստում
Тут Достоевский написал Игрок (Баден-Баден).jpg

Խաղամոլը (ռուս.՝ Игрок), Ֆեոդոր Դոստոևսկիու վեպերից մեկը, առաջին անգամ տպագրվել է 1866 թվականին։ Վեպի մտահղացումը եղել է դեռ 1863 թվականի աշնանը սեպտեմբերի 18 (30)-ին, երբ Դոստոևսկին նամակ է ուղարկել Հռոմից Նիկոլայ Ստրախովին վեպի սյուժեով։ Վեպը գրվել է 21 (25) օրվա ընթացքում։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1863-ին Ֆեոդոր Դոստոևսկին այցելում է Բադեն-Բադեն։ Այնտեղ մի քանի օրվա ընթացքում պարտվել է իր ունեցած ողջ գումարը, բացի այդ սիրուհու՝ Պոլինա Սուսլովայի կանխիկ գումարը։ Պարտքերը հատուցելու նպատակով Դոստոևսկին պայմանագիր է կնքում հրատարակչական տան հետ։ Բադեն-Բադենում Դոստոևսկին մի քանի անգամ գնացել է խաղատուն և տանուլ տվել մեծ գումարներ։ Խաղից ստացված տպավորությունները օգտագործել է վեպը գրելուց։

Վեպը գրելու ընթացքում Դոստոևսկին մտերմացել է իր սղագրուհու՝ Աննա Սնոտկինայի հետ և հետագայում ամուսնացել։ Ամուսնանալուց հետո նորապսակները ուղևորվել են շրջագայության Եվրոպայով, մեծ մասամբ Բադեն-Բադեն։ Այնտեղ Ֆեոդոր Միխայլովիչը կրկին խաղում և պարտվում է։ Դրանից հետո նա երդվում է չխաղալ և պահում է երդումը՝ չխաղալով իր կյանքի վերջին 10 տարիներին։

Երբ 1864 թվականի հուլիսի 10-ին Պետերբուրգում մահացավ Դոստոևսկու մեծ եղբայրը՝ Միխայիլ Դոստոևսկին, ամբողջ պարտքերը «Ժամանակաշրջան» ամսագրի իր վրա է վերցնում Ֆեոդոր Միխայլովիչը։ Եվ որպեսզի հետ վերադարձնի եղբոր պարտքերը նա կնքում է ոչ շահավետ պայմանագիր՝ գրել նոր վեպ՝ «Խաղամոլը»։ Խաղամոլ վեպը գրվել է միաժամանակ Ոճիր և պատիժ վեպի հետ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի իրադարձությունները տեղի են ունենում գերմանական հորինված քաղաքում՝ Ռուլետտենբուրգում ռուս.՝ Рулеттенбург։ Գրքի գլխավոր հերոսը՝ 25 տարեկան Ալեքսեյ Իվանովիչը, աշխատում է պաշտոնաթող գեներալի ընտանիքում, որպես նրա երեխաների ուսուցիչ։ Ալեքսեյը սիրահարված է գեներալի խորթ աղջկան՝ Պոլինային, որը իր հերթին՝ ֆրանսիացի Մարկիզ դե Գրիեին։ Ամբողջ ընտանիքը սպասում է Մոսկվայում բնակվող ծեր, մեծահարուստ բարեկամուհու՝ Անտանիդա Վասիլյևնայի (ռուս.՝ Антонида Васильевна Тарасевичева) մահվանը՝ հույս ունենալով ստանալ նրա ունեցվածքը։ Բայց 75-ամյա բարեկամուհին գալիս է Ռուլետտենբուրգ լիովին առողջ և հայտարարում, որ չի պատրաստվում գեներալին դրամական որևէ օգնություն հատկացնել։ Նա պատճառաբանում է գեներալի վերաբերմունքը իր հանդեպ։ Որպեսզի օգնի Պոլինային, Ալեքսեյը մեծ գումար է շահում նրա համար, բայց հպարտ աղջիկը չի ընդունում գումարը։ Ալեքսեյը լիովին տարվում է ռուլետկայով։ Որոշ ժամանակ բոլոր հերոսները ապրում են՝ «անտեղյակ» միմյանցից։ 2 տարի անց Ալեքսեյն իմանում է, որ ամբողջ այս ընթացքում Պոլինան իրեն է սիրել։

Հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսեյ Իվանովիչ
  • Պոլինա Ալեքսանդրովնա Զագորյանսկայա
  • Գեներալ
  • Մարիա Ֆիլիպովնա
  • Մարկիզ դե Գրիեյ
  • Աստլեյ
  • Անտանիդա Վասիլևնա Տառասևիչևա
  • Մադեմուազել Բլանշ
  • Մադամ դե Քոմինգես

Մշակութային ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվ.-ին՝ Բրյուսելում, առաջին անգամ տեղի ունեցավ «Խաղամոլ» օպերան, որի հեղինակը Սերգեյ Պրոկոֆևն էր, իսկ 1974-ին՝ Մոսկվայում։ Վեպը ունի բազմաթիվ ադապտացիաները՝

Հայտնի քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաճույքը միշտ օգտակար է, իսկ վայրի, անսահմանափակ իշխանությունը նույնիսկ ճանճի վրա, դա էլ մի ուրիշ տեսակի հաճույք է։ Մարդը բնությունից դեռ բռնակալ է և սիրում է դահիճ լինել։
  • Իսկապես, մարդը սիրում է տեսնել իր լավագույն ընկերոջ նվաստացումը։ Ընկերությունը մեծ մասամբ հիմնված է նվաստացման վրա, և սա հին, բոլոր խելացի մարդկանց հայտնի ճշմարտություն է։
  • Գիտեք, թե Դուք մի անհավատալի բան՝ ես Ձեզ ամեն օր ավելի շատ եմ սիրում, բայց դա գրեթե անհնար է։
  • Խեղդվողը բռնվում է ծղոտից, համաձայնվեք ինքներդ, բայց եթե նա չխեղդվեր, ապա չէր համարի ծղոտը, որպես ոստոտ։

Հայերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խաղամոլը» վեպը հայերեն թարգմանել է Պողոս Մակինցյանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]