Ֆեոդոր Դոստոևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Դոստոևսկի (այլ կիրառումներ)
Ֆյոդոր Դոստոևսկի
Фёдор Михайлович Достоевский
Vasily Perov - Портрет Ф.М.Достоевского - Google Art Project.jpg
Ծնվել է հոկտեմբերի 30 (նոյեմբերի 11), 1821[1]
Ծննդավայր Մոսկվա[1]
Մահացել է հունվարի 28 (փետրվարի 9), 1881[1] (59 տարեկանում)
Մահվան վայր Սանկտ Պետերբուրգ[1]
Քաղաքացիություն Romanov Flag.svg Ռուսաստանի կայսրություն
Ազգություն Ռուսներ
Մայրենի լեզու ռուսերեն
Կրթություն Q1141929?
Ստեղծագործություն(ներ) Q695116?, Ոճիր և պատիժ, Ապուշը, Դևեր, Կարամազով եղբայրներ, Q1161171? և Խաղամոլը
Մասնագիտություն թարգմանիչ, փիլիսոփա, ակնարկագիր, վիպասան, լրագրող և գրող
Ամուսին Q872246?
Անդամություն Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Հարազատներ եղբայր՝ Q4167253? և Q4167251?
Երեխաներ Q4167247?
Ստորագրություն Fyodor Dostoyevsky Signature.svg
Fyodor Dostoyevsky Վիքիպահեստում

Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի (ռուս.՝ Фёдор Михайлович Достоевский, 1821 թ. հոկտեմբերի 30 (նոյեմբերի 11), Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1881 թ. հունվարի 28 (փետրվարի 9), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա։ Դոստոևսկին ռուս գրականության դասականներից է և համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից մեկը։[2]

Դոստոևսկու ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են զբաղեցնում համաշխարհային գրականության գանձարանում։ «Կարամազով եղբայրները» համարվում է բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերից մեկը։[3] 1877 թվականից Պետերբուրգի ԳԱ թղթակից-անդամ է։

Ծագում[խմբագրել]

Հոր գծով Ֆեոդոր Միխայլովիչը ծագում է Դոստոևսկիների ազնվականական տոհմից, որը սկզբնավորվել է 1506 թվականից։ Գրողի կենսագիր Լյուդմիլա Սարասկինը նշում է, որ Դոստոևսկին չգիտեր իր տոհմի՝ այդքան հին լինելու մասին։ Դոստոևսկիների տոհմաբանությամբ, նրա մահից հետո միայն, սկսեց զբաղվել գրողի այրին։[4]

Հայրը՝ Միխայիլ Անդրեևիչը (1787-1839), սովորել է Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքում, ծառայել է որպես բժիշկ՝ Բորոդինոյի հետևակային գնդում, որպես օրդինատոր՝ Մոսկվայի զինվորական հոսպիտալում, որպես բժիշկ՝ Մոսկվայի դաստիարակչական տան Մարիինյան հիվանդանոցում (աղքատների հիվանդանոց, որ հայտնի էր Բոժեդոմկի անունով)։ Գրողի մայրը՝ Մարիա Ֆեոդորովնա Նեչաևան (1800-1837), Կալուգայի նահանգի Բորովսկ քաղաքից սերող, մոսկովյան 3-րդ գիլդիայի վաճառական[5] Ֆեոդոր Տիմոֆեևիչ Նեչաևի (1769-1832) դուստրն էր։

Գրողի մայրը՝ Մարիա Ֆեոդորովնան
Գրողի մայրը՝ Մարիա Ֆեոդորովնան
Հայրը՝ Միխայիլ Անդրեևիչը
Հայրը՝ Միխայիլ Անդրեևիչը

1827 թվականին Դոստոևսկին երկարամյա գերազանց ծառայության համար արժանացավ կոլեգիական դատական ատենակալի կոչման, որը ժառանգական ազնվականության իրավունք էր տալիս։ Ավելի ուշ, 1829 թվականին, ջերմեռանդ աշխատանքի համար պարգևատրվեց Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով, իսկ 1832 թվականին արժանացավ պալատական խորհրդատուի կոչման և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանի («Анна на шее»)։[4]

Չնայած նրան, որ 1857 թ. Դոստոևսկուն վերադարձվեց ազնվականության իրավունքը, 1917 թ. հեղափոխությունից հետո գրողի դասային պատկանելությունը բնորոշվեց քաղաքենի կամ տարատոհմիկ հասկացություններով։ Դոստոևսկու մասին հոդվածում Լունաչարսկին գրողին մասնավորապես ներկայացրել է որպես «կիսաջախջախված քաղքենի տարատոհմիկ», ով ձգտում էր «հեղափոխության բարոյական ոչնչացման»։[6]

1831 թ. Միխայիլ Անդրեևիչը ձեռք բերեց Դարովոյե փոքրիկ գյուղը Տուլայի նահանգի Կաշիրյան գավառում,[7] իսկ 1833 թվականին նաև հարևան գյուղը՝ Չերեմոշնիան (Չերմաշնիան), որտեղ 1839 թվականին, ըստ լուրերի,[8] սպանվեց սեփական գյուղացիների ձեռքով։

Կենսագրություն[խմբագրել]

Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին ծնվել է 1821 թ. նոյեմբերի 11-ին Մոսկվայում։ 1837 թ. ընդունվել է զինվորական ուսումնական հաստատություն։ 1843 թ. նրան ընդունում են Ինժեներական կորպուս, որտեղ ծառայում է մեկ տարի, այնուհետև հրաժարվում զինվորական կարիերայից և իրեն նվիրում գրականությանը։

Ապրելով Սանկտ Պետերբուրգում՝ Դոստոևսկին ճանաչում է աղքատ և նվաստացուցիչ կյանքի բոլոր դառնությունները։

Առաջին իսկ՝ «Խեղճ մարդիկ» (1846 թ.) վիպակով արժանացել է հասարակության ուշադրությանը։ 1849 թ. Դոստոևսկին հեղափոխական Պետրաշևսկու գործով ձերբակալվում է և տարվում Պետրոպավլովյան ամրոց՝ դատապարտվելով մահապատժի, որը վերջին պահին Նիկոլայ I կայսեր հրամանով փոխարինվում է տաժանակիր աշխատանքներով և սիբիրյան աքսորով, որտեղ էլ հրատարակում է «Քեռու երազը» (1859), «Ստեպանչիկովո գյուղը և նրա բնակիչները» (1859) վիպակներն ու «Ստորացվածներնը և անարգվածները» (1861) վեպը։

1859 թ. գրողն իրավունք է ստանում վերադառնալ Տվեր, այնուհետև Պետերբուրգ։ Աքսորից հետո Դոստոևսկին գրում է «Նոթեր մեռյալ տնից»։ 1862-63-ին ճանապարհորդել է Եվրոպայում։ Ռուսաստանի պատմական զարգացման ուղին պատկերացրել է բոլոր դասերի համախմբման մեջ՝ միապետի և եկեղեցու ներքո։ Այս տեսակետից արծարծել է «Ձմեռային նոթեր ամառային տպավորությունների մասին» (1863), «Գրառումներ ընդհատակից» (1864) գործերում։ 1860-70-ական թվականներին գրական հանճարի ամենաբեղուն շրջանն էր, նա գրում է այսպես կոչված «մեծ վեպերը»՝ «Ոճիր և պատիժ» (1866), «Ապուշը» (1868), «Դևեր» (1871 - 1872) և «Կարամազով եղբայրներ» (1879 - 1880)՝ ստեղծելով հակասական, խռովարար և աներևակայելիորեն բարի կերպարներ, որոնցից են Ռասկոլնիկովը («Ոճիր և պատիժ»), իշխան Միշկինը, Ռագոժինը («Ապուշը»), Իվան և Ալյոշա Կարամազովները («Կարամազով եղբայրներ»)։

1881 թ. սկզբներին Դոստոևսկու մոտ սրանում է թոքերի բորբոքումը։

Մահից առաջ նա կնոջը խնդրում է իր համար Աստվածաշունչ կարդալ։ «Հիսուսը պատասխանեց նրան։ Մի' պահիր ինձ, քանզի այսպես է վերապահված մեզ իրագործել մեծ ճշմարտությունը…»։ «Լսում ես, մի' պահիր ինձ։ Ես կմեռնեմ։ Հիշի'ր, Անյա, ես միշտ ջերմագին սիրել եմ քեզ և երբեք չեմ դավաճանել քեզ՝ նույնիսկ մտովի», - վերջին բառերն է կնոջն ասում Դոստոևսկին։

Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում՝ նաև հայ հոգեբանական արձակի վրա։

Նրա գաղափարագեղագիտական հայացքները զարգացրել են Ստեֆան Ցվայգ, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն և ուրիշներ։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել]

Այստեղ ծնվել է Ֆեոդոր Դոստոևսկին։ Աղքատների Մարիինյան հիվանդանոցը՝ գրողի՝ Մերկուրովի կողմից ստեղծված և 1936 թվականին այստեղ տեղափոխված հուշարձանով

Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկին ծնվել է 1821 թ. հոկտեմբերի 30-ին (նոյեմբերի 11-ին) Մոսկվայում։[5] Նա ընտանիքի ութ զավակներից երկրորդն էր։ Կրտսեր քույրը՝ Լյուբովը, մահացավ 1829 թվականին՝ ծնվելուց շատ չանցած, երբ ապագա գրողը 7 տարեկան էր։

Ֆ. Դոստոևսկին հիշում էր, որ իր «մայրն ու հայրը աղքատ աշխատավորներ էին»։ Չնայած հոր չքավորությանը՝ Դոստոևսկին հիանալի կրթություն և դաստիարակություն է ստացել, ինչի համար ողջ կյանքում երախտապարտ է եղել ծնողներին։ Կարդալ նրան սովորեցրել է մայրը՝ «Հին և Նոր կտակարանների հարյուր չորս սուրբ պատմություն» գրքով։ «Կարամազով եղբայրներ» վեպում ծերունի Զոսիման պատմում է, որ մանկության տարիներին այդ գրքով է կարդալ սովորել։[9] Երեխայի վրա մեծ ազդեցություն է թողել նաև բիբլիական Իովայի գիրքը։ Արդյունքում այդ գրքի մասին մտորումներն օգտագործվել են «Դեռահասը» վեպի վրա աշխատելիս։

Մանուկ հասակից, իսկ հետո հատկապես աքսորավայրում, որտեղ Դոստոևսկին կարող էր կարդալ դեկաբրիստների կանանց նվիրած՝ 1823 թվականի հրատարակության Նոր կտակարանը, Աստվածաշունչը դարձավ գրողի կյանքի գլխավոր գիրքը։

1831 թվականից ընտանիքն սկսեց ամառներն անցկացնել Մոսկվայից դուրս՝ իր համեստ կալվածքում, որտեղ Դոստոևսկին ծանոթացավ գյուղացիների հետ և ճանաչեց ռուսական գյուղը։ Հենց այդ ժամանակ, առաջին ուղևորության ընթացքում, վախեցած տղային հանգստացրեց ճերմակած հողագործը։ Այդ դեպքի մասին իր հիշողությունը Դոստոևսկին նկարագրել է «Գրողի օրագրում», «Մուժիկ Մարեյը» պատմվածքում։[10]

Գրողի խոսքերով, մանկությունը նրա կյանքի լավագույն շրջանն է եղել։ Հայրն ավագ որդիներին լատիներեն էր սովորեցնում։ Տնային ուսուցումն ավարտելուց հետո Ֆեոդորն ավագ եղբոր՝ Միխայիլի հետ մոտ մեկ տարի ֆրանսերեն էր ուսումնասիրում Եկատերինյան և Ալեքսանդրովյան ուսումնարանների ուսուցիչ Ն. Դրաշուսովի կիսապանսիոնում. վերջինիս որդին՝ Ալեքսանդր Դրաշուսովը, տղաներին մաթեմատիկա էր ուսուցանում, իսկ մյուս որդին՝ Վ. Դրաշուսովը՝ գրականություն։

1834-1837 թվականներին Միխայիլ և Ֆեոդոր Դոստոևսկիներն ուսանում էին Լ. Չերմակի մոսկովյան հեղինակավոր պանսիոնում։

Երիտասարդություն[խմբագրել]

Երբ լրացավ Դոստոևսկու 16 տարին, թոքախտից մահացավ մայրը, և հայրն ավագ որդիներին՝ Ֆեոդորին ու Միխայիլին (ով արդյունքում նույնպես գրող դարձավ) ուղարկեց Պետերբուրգ՝ Կ. Կոստոմարովի պանսիոն՝ ինժեներական ուսումնարան ընդունվելուն նախապատրաստվելու։

1837 թվականը Դոստոևսկու համար խիստ կարևոր դարձավ. մահացավ մայրը, մահացավ Պուշկինը, ում ստեղծագործություններով մեծացել էին ինքն ու եղբայրը, տեղափոխվեց Պետերբուրգ և ընդունվեց Գլխավոր ինժեներական ուսումնարան։

Միխայիլ և Ֆեոդոր Դոստոևսկիները ցանկանում էին զբաղվել գրականությամբ, սակայն հայրը գտնում էր, որ գրողի աշխատանքը չի կարող ապահովել եղբայրների ապագան, և ստիպեց, որպեսզի տղաներն ընդունվեն ինժեներական ուսումնարան, որն ավարտելուց հետո ստանձնած ծառայությունը նյութական բարեկեցություն էր երաշխավորում։ «Գրողի օրագրում» Դոստոևսկին հիշում էր, թե ինչպես էին եղբայրներով Պետերբուրգի ճանապարհին «երազում միայն պոեզիայի և բանաստեղծների մասին», իսկ ինքը «մտքում անդադար վեպ էր հորինում վենետիկյան կյանքի վերաբերյալ»։

Հոր մահը[խմբագրել]

Միխայիլ Անդրեևիչ Դոստոևսկու հանելուկային մահը 1839 թվականից առայսօր քննարկման առարկա է գրողի կենսագիրների շրջանում։ Գոյություն ունի նրա մահվան երկու վարկած։ Ըստ պաշտոնական վարկածի՝ գրողի հայրը մահացել է դաշտում՝ կաթվածից։ Մյուս վարկածը հիմնված է ասեկոսեների վրա, թե իբր Դոստոևսկուն սպանել են սեփական գյուղացիները։ Երկու վարկածներն էլ մանրամասնորեն նկարագրել է Դոստոևսկու կենսագիր Լ. Սարասկինան[4] (մաս 2, գլուխ 2, «Հոր մահը և ճակատագրի ընտրությունը»)։

Սպանության վարկածն առաջ քաշող հետազոտողները մատնանշում են գրողի կրտսեր եղբոր՝ Անդրեյ Միխայլովիչի հիշողությունները.

Aquote1.png Նրա հակումը սպիրտայինի հանդեպ, հավանաբար, աճել էր, և նա գրեթե անընդհատ ոչ նորմալ վիճակում էր։ Նոր բացված գարունն էլ ոչ մի լավ բան չէր խոստանում․․․ Հենց այդ ժամանակ Չերմաշին գյուղում, անտառի մոտի դաշտերում մոտ 10-15 հոգուց բաղկացած մուժիկների մի խումբ էր աշխատում։ Տարածքն այդ հեռու էր բնակելի տներից։ Հունից դուրս գալով գյուղացիների ինչ-որ արարքից, կամ գուցե իրեն է այդպես թվացել, հայրս բորբոքվել է և սկսել գոռգոռալ գյուղացիների վրա։ Նրանցից մեկը, ամենահամարձակը, գոռգոռոցին պատասխանել է կոպտությամբ և դրանից հետո, իր իսկ կոպտությունից վախեցած, բղավել. «Տղե՛րք, վերջ տանք սրան․․․»: Եվ այս բացականչությամբ բոլոր գյուղացիները, մինչև 15 հոգի, հարձակվել են հորս վրա և մի ակնթարթում, իհարկե, վերջը տվել․․․ (Ա. Դոստոևսկու հիշողություններից):[11] Aquote2.png


Բացի այդ, կենսագիրները մեջբերում են անում գրողի դստեր՝ Լյուբով Դոստոևսկու հուշերից. «Իմ պապը՝ Միխայիլը, միշտ շատ խիստ էր վարվում իր ճորտերի հետ. որքան շատ էր խմում, այնքան ավելի վայրագ էր դառնում, մինչև որ նրանք, վերջիվերջո, սպանեցին նրան»։[12]

Ո՛չ Ա. Դոստոևսկին, ո՛չ Լ. Դոստոևսկայան ականատես չեն եղել այդ իրադարձությանը։ Բացի այդ, դոստոևսկիագետ Նիկոլայ Նասեդկինը գտնում է, որ «Դոստոևսկու դստեր գիրքը պարունակում է բավականաչափ ոչ ճշգրիտ փաստեր, սխալներ և վիճելի պնդումներ, բայց, չնայած դրան, պարունակում է նաև բավականին հետաքրքիր և նոր տեղեկություններ՝ գրողի ստեղծագործությունն ուսումնասիրողների համար»։[13]

Այնուամենայնիվ, սպանության վարկածը պաշտպանել են Դոստոևսկու կյանքի և ստեղծագործության շատ ուսումնասիրողներ, մասնավորապես, բառարանների ֆրանսիական Լառուս հրատարակչությունը. «1839 թվականի մի առավոտ դոկտոր Դոստոևսկին հայտնաբերվեց ճամփեզրին։ Նրա մարմինը բզկտված էր. առանց կասկածի, նրան սպանել էին այն մուժիկները, ում խիստ բարկացրել էր նրա դաժանությունը»։[14]

Այսպես թե այնպես, հոր սպանության փաստը, որպես հասարակական վրեժխնդրություն, ջրի երես է դուրս գալիս «Կարամազով եղբայրներ» վեպի էջերում. «Ո՞վ չի կամենում հորս մահը․․․,- դատավարության դահլիճում, որտեղ ուր-որ է պետք է դատապարտեին Միտյային, նողկանքով հանդիսատեսին է դիմում Իվան Կարամազովը,- բոլորն են ցանկանում դա․․․ Չլիներ հայրասպանությունը, նրանք բոլորն էլ կզայրանային և կցրվեին չարացած․․․»։ Լ. Սարասկինան գրում է, որ «բարոյազուրկ և հարբեցող հոր մասին լեգենդի սիրահար կենսագիրներն իրենք էլ հիասթափված և «չարացած կցրվեին»», քանի որ վերջին տարիներին բավականաչափ նյութեր են հավաքվել, որոնք խոսում են Միխայիլ Դոստոևսկի-ավագի մահվան բնական պատճառների մասին։

Հոր մահը չափազանց ծանր ազդեցություն է թողել պատանու վրա։[15] Դուստրը հիշում է. «Ըստ ընտանեկան ավանդության՝ հոր մահվան մասին լուրը Դոստոևսկու էպիլեպսիայի առաջին նոպայի պատճառը դարձավ»։[14] Սակայն, ըստ գրող Դմիտրի Գրիգորովիչի հիշողությունների, Ֆեոդոր Դոստոևսկու մոտ այդ նոպան եղել է հոր մահից երկու ամիս հետո։[16]

Իր հայտնի հոդվածում Ֆրոյդը գրել է, որ «Դոստոևսկու ատելությունը հոր հանդեպ, այդ չար հոր մահը կամենալը» գերաճել է Էդիպյան բարդույթի։[17] Հոր մահվան (կամ սպանության) մասին լուրը (որ համընկնում էր սեփական ամենագաղտնի ու անտանելի ցանկությունների հետ) ստանալով, մեղքի զգացումը հաղթահարելիս, որդին ինքնիրեն պատժեց առաջին էպիլեպտիկ նոպայով։ Իրականում չկան հավաստի աղբյուրներ, որոնք հաստատեին Դոստոևսկու էպիլեպսիայի փաստը ո՛չ մանկության, ո՛չ պատանեկության տարիներին։ Իր իսկ՝ գրողի վկայությամբ, առաջին նոպան նա ունեցել է ավելի ուշ՝ աքսորավայրում։ Դոստոևսկու հինգհատորյա կենսագրության հեղինակ Ջոզեֆ Ֆրանկն առարկում է ավստրիացի հոգեվերլուծաբանին. «Որպես ապացույց Ֆրոյդը բերում է «փաստեր», որոնք, լավագույն դեպքում, կարելի է որակել որպես կասկածելի, իսկ վատագույն դեպքում՝ որպես մոլորություն։ Դոստոևսկու հիվանդության պատմությունը, որ Ֆրոյդը կառուցում է՝ փորձելով «բացատրել» հոգեվերլուծաբանական տերմիններով, բացարձակ կեղծիք է»։[18]

Միխայիլ Անդրեևիչ Դոստոևսկու մահվան ճշգրիտ օրը՝ 1839 թվականի հունիսի 6-ը, առաջինը որոշել է Գ. Ֆեոդորովը 1975 թվականին։[19][20] Արխիվների ուսումնասիրությունից հետո Ֆեոդորովը հրապարակեց նոր փաստեր, որոնք ապացուցում են գրողի հոր բնական մահը, որն արձանագրել են իրարից անկախ երկու բժիշկներ։ Գյուղացիների կողմից սպանության վարկածը տարածել է հարևան կալվածքի տերը՝ Պ. Խոտյաինցևը։ Քանի որ այդ վարկածն ընդունում էին նաև Դոստոևսկու ազգականները, գրողի որոշ կենսագիրներ պաշտպանեցին Միխայիլ Անդրեևիչ Դոստոևսկու սպանության փաստը։ Մինչ այսօր Դոստոևսկու կենսագիրները բաժանված են երկու բանակի՝ կախված այն բանից, թե գրողի հոր մահվան ո՞ր վարկածին են հակված։

Ֆեոդոր Միխայլովիչը եղբոր՝ Միխայիլի հետ պայմանավորվել էր արգելք դնել հոր մահվան մասին բոլոր տեսակի քննարկումների վրա, որի մասին նրանք առաջին անգամ հիշատակեցին այդ ողբերգական իրադարձությունից շատ տարիներ անց միայն։

Ինժեներական ուսումնարանը ժամանակի լավագույն ուսումնական հաստատություններից մեկն էր, որը տալիս էր ոչ միայն նեղ մասնագիտական՝ զինվորական, այլև՝ լայն հումանիտար կրթություն։ Ուսումնարանում սովորելու տարիներին Դոստոևսկին կարդում էր Հոմերոսի, Կոռնեյլի, Ռասինի, Բալզակի, Գյոթեի, Հյուգոյի, Հոֆմանի, Շեքսպիրի, Բայրոնի գործերը, իսկ ռուս գրողներից՝ Դերժավինի, Լերմոնտովի, Գոգոլի, և անգիր գիտեր Պուշկինի գրեթե բոլոր ստեղծագործությունները։ Ըստ ռուս աշխարհագրագետ Սեմյոնով-Տյան-Շանսկու հուշերի՝ Դոստոևսկին «իր ժամանակի շատ գրական գործիչներից, ինչպես, օրինակ, Նեկրասովից, Պանաևից, Գրիգորովիչից, Պլեշչեևից և նույնիսկ Գոգոլից ավելի կրթված էր»։[21]

Ուսումն ուսումնարանում ճնշում էր պատանուն։ Նա իր ապագա ծառայության հանդեպ ոչ մի հակում չուներ։ Իր ողջ ազատ ժամանակը Դոստոևսկին տրամադրում էր ընթերցանությանը, իսկ գիշերները ստեղծագործում էր։ 1838 թվականի աշնանը Ինժեներական ուսումնարանի ընկերները Դոստոևսկու ազդեցությամբ գրական խմբակ հիմնեցին, որում ընդգրկվեցին Ի. Բերեժեցկին, Դ. Գրիգորովիչը, Ա. Բեկետովը և Ն. Վիտկովսկին։ Ուսումնարանն ավարտելուց հետո, 1843 թվականին, Դոստոևսկին ընդգրկվեց Պետերբուրգի ինժեներական խմբում՝ որպես դաշտային ինժեներ-փոխտեղակալ, բայց արդեն հաջորդ տարվա ամռան սկզբում, որոշելով ամբողջովին նվիրվել գրականությանը, թոշակի անցավ և 1844 թվականի հոկտեմբերի 19-ին ազատվեց զինվորական ծառայությունից՝ փոխտեղակալի աստիճանով։

Առաջին գրական ստեղծագործություններ[խմբագրել]

Դեռևս ուսումնարանում սովորելու տարիներին՝ 1840-1842 թվականներին, Դոստոևսկին աշխատում էր «Մարիա Ստյուարտ» և «Բորիս Գոդունով» դրամաների վրա։ 1844 թվականի հունվարին նա գրել է եղբորը, որ ավարտել է «Ժիդ Յանկել» դրաման։ Այդ առաջին պատանեկան ստեղծագործությունները չեն պահպանվել։ 1843 թվականի վերջին և 1844 թվականի սկզբին Դոստոևսկին թարգմանում էր Էժեն Սյուի «Մաթիլդա» վեպը, իսկ ավելի ուշ՝ Ժորժ Սանդի «Վերջին Ալդինին» վեպը՝ միաժամանակ սկսելով աշխատել սեփական՝ «Խեղճ մարդիկ» վեպի վրա։ Երկու թարգմանություններն էլ մնացել են անավարտ։

Զինվորական ծառայությունից ազատվելուց մոտ մեկ տարի առաջ, 1844 թվականի հունվարին, Դոստոևսկին ավարտեց Բալզակի «Եվգենի Գրանդե» վեպի առաջին ռուսերեն թարգմանությունը։ Թարգմանությունը կարելի է համարել ազատ վերապատում, քանի որ պարունակում է որոշ անճշտություններ, բացթողումներ, ինչպես նաև՝ որոշ հավելումներ հենց Դոստոևսկուց։ «Եվգենի Գրանդեի» թարգմանությունն արված է ամենավաղ՝ 1834 թվականի հրատարակությունից, այդ պատճառով էլ որոշ չափով հեռացած է բնագրի վերջնական տարբերակից։ Առաջին անգամ Դոստոևսկու թարգմանությունը տպագրվել է 1844 թվականին՝ «Խաղացանկ և պանթեոն» ամսագրում, առանց թարգմանչի անունը հիշատակելու։[22]

1845 թվականի մայիսի վերջին սկսնակ գրողն ավարտեց իր առաջին վեպը՝ «Խեղճ մարդիկ»։ Դ. Գրիգորովիչի միջնորդությամբ ձեռագրին ծանոթացան Նիկոլայ Նեկրասովը և Վիսարիոն Բելինսկին։ «Անզուսպ Վիսարիոնը» սկզբում բարձր գնահատեց այդ ստեղծագործությունը։ Դոստոևսկին գրկաբաց ընդունվեց Բելինսկու խմբակում[23] և հայտնի դարձավ նախքան Նեկրասովի կողմից 1846 թվականի հունվարին վեպը հրատարակելը։ Բոլորն սկսեցին խոսել «նոր Գոգոլի» մասին։

Շատ տարիներ անց, «Գրողի օրագրում», Դոստոևսկին հիշում էր Բելինսկու խոսքերը.

Aquote1.png «Ճշմարտությունը բացված և ավետված է Ձեզ՝ որպես արվեստագետի, տրված է Ձեզ՝ որպես պարգև. գնահատեք Ձեր այդ պարգևը, հավատարիմ մնացեք նրան և կդառնաք մեծ գրող...» ․․․Դա իմ կյանքի ամենահիասքանչ պահն էր։ Աքսորավայրում, այդ պահը վերհիշելով, ես գոտեպնդվում էի։
— Ֆ․ Դոստոևսկի, «Գրողի օրագրերը», հունվար, 1877, գլուխ 4:
Aquote2.png


Սակայն հաջորդ՝ «Նմանակը» ստեղծագործությունն անըմբռնողությամբ ընդունվեց։ Դ. Գրիգորովիչի խոսքերով, Դոստոևսկուն տրված հիացական գնահատականն ու «գրեթե հանճարի աստիճանի» հասցնելը փոխարինվեց հիասթափությամբ և դժգոհությամբ։ Բելինսկին փոխեց իր նախնական բարյացակամ վերաբերմունքը սկսնակ գրողի հանդեպ։ «Բնական դպրոցի» քննադատները ծաղրանքով էին գրում Դոստոևսկու՝ որպես նորահայտ և չընդունված հանճարի մասին։ Բելինսկին չկարողացավ գնահատել «Նմանակի» նորարարությունը, որի մասին Միխայիլ Բախտինը գրեց միայն շատ տարիներ անց։ Բացի «անզուսպ Վիսարիոնից», Դոստոևսկու առաջին երկու ստեղծագործություններին դրական գնահատական տվեց միայն սկսնակ և խոստումնալից քննադատ Վալերիան Մայկովը։[24]

Դոստոևսկու մտերիմ հարաբերությունները Բելինսկու խմբակի հետ խզվեցին 1846 թվականի վերջում՝ Իվան Տուրգենևի հետ ընդհարումից հետո։ Այդ ժամանակ էլ Դոստոևսկին վերջնականապես գժտվեց «Սովրեմեննիկի» խմբագրության հետ՝ ի դեմս Նեկրասովի և սկսեց տպագրվել Անդրեյ Կրաևսկու «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագրում։

Մեծ ճանաչումը թույլ տվեց Դոստոևսկուն ընդլայնել ծանոթությունների շրջանակը։ Շատ ծանոթներ ապագա ստեղծագործությունների հերոսների նախատիպերը դարձան, մյուսների հետ կապեց բազմամյա մտերմությունը, հայացքների նմանությունը, գրականությունն ու հրապարակախոսությունը։

1846 թվականի հունվար-փետրվար ամիսներին Դոստոևսկին քննադատ Վալերիան Մայկովի հրավերով այցելեց Նիկոլայ Մայկովի գրական սալոնը, որտեղ ծանոթացավ Իվան Գոնչարովի հետ։ Ալեքսեյ Նիկոլայի Բեկետովը, ում հետ Դոստոևսկին սովորում էր ինժեներական ուսումնարանում, գրողին ծանոթացրեց իր եղբայրների հետ։ [25]

Ձմեռվա վերջին, 1846 թվականի գարնան սկզբին, Դոստոևսկին դարձավ Բեկետով եղբայրների (Ալեքսեյ, Անդրեյ և Նիկոլայ) գրական-փիլիսոփայական խմբակի անդամ, որում ընդգրկված էին նաև բանաստեղծ Ապոլոն Մայկովը, քննադատ Վ. Մայկովը, Ալեքսեյ Պլեշչեևը, գրողի ընկեր և բժիշկ Ստեպան Յանկովսկին, Դ. Գրիգորովիչը և ուրիշներ։ Նույն տարվա աշնանը խմբակի անդամները հիմնեցին ընդհանուր տնտեսությամբ «ասոցիացիա», որը գոյատևեց մինչև 1847 թվականի փետրվարը։ Նոր ծանոթների շրջանում Դոստոևսկին գտավ իսկական ընկերներ, ովքեր օգնեցին նրան վերագտնել իրեն՝ Բելինսկու խմբակի անդամների հետ գժտվելուց հետո։

1846 թվականի նոյեմբերի 26-ին Դոստոևսկին գրեց եղբորը՝ Միխայիլին, որ լավ ընկերներ Բեկետովները և մյուսները «բուժել են» իրեն «իրենց ընկերակցությամբ»։

1846 թվականի գարնանը Ա. Պլեշչեևը Դոստոևսկուն ծանոթացրեց Շարլ Ֆուրյեի երկրպագու Միխայիլ Պետրաշևսկու հետ։ Բայց Դոստոևսկին միայն 1847 թվականի վերջերից սկսեց այցելել Պետրաշևսկու կազմակերպած «ուրբաթները», որտեղ հիմնական քննարկվող թեմաներն էին գրատպության ազատությունը, նավաշինության բարեփոխումները և գյուղացիների ազատագրումը։ Պետրաշևականների շրջանում գործում էին մի քանի ինքնուրույն խմբակներ։ Դոստոևսկին այցելում էր Սերգեյ Դուրովի գրական-երաժշտական խմբակը, որը բաղկացած էր «ուրբաթների» մասնակիցներից, ովքեր Պետրաշևսկուց առանձնացել էին քաղաքական հայացքների պատճառով։

1848 թվականի աշնանը Դոստոևսկին ծանոթացավ իրեն կոմունիստ անվանող Նիկոլայ Սպեշնևի հետ, որի շուրջը շուտով համախմբվեցին յոթ ամենաարմատական պետրաշևականները՝ կազմելով խիստ գաղտնի միություն։ Դոստոևսկին դարձավ այդ միության անդամ, որի նպատակն էր անլեգալ տպագրության ստեղծումը և հեղաշրջումը Ռուսաստանում։ Դուրովի խմբակում Դոստոևսկին մի քանի անգամ կարդաց արգելված «Բելինսկու նամակը Գոգոլին»։ «Սպիտակ գիշերների» հրապարակումից շատ չանցած, 1849 թվականի ապրիլի 23-ին գրողը, մյուս պետրաշևականների հետ միասին, ձերբակալվեց և 8 ամիս բանտարկված մնաց Պետրոպավլովյան ամրոցում։ Պետրաշևականների գործի քննությունն անտեղյակ մնաց Սպեշնյովի յոթնյակի գոյությունից։ Այդ մասին հայտնի դարձավ շատ տարիներ հետո միայն՝ բանաստեղծ Ա. Մայկովի հուշերից։ Հարցաքննությունների ժամանակ Դոստոևսկին քննությանը ներկայացնում էր մինիմում վարկաբեկիչ ինֆորմացիա։

Չնայած Դոստոևսկին հերքում էր իրեն ներկայացված մեղադրանքները, դատարանը նրան ճանաչեց «ամենագլխավոր հանցագործներից մեկը»։[8]

Aquote1.png Զինվորական դատարանը մեղադրյալ Դոստոևսկուն մեղավոր է ճանաչում այն բանում, որ նա, սույն թվականի մարտին Մոսկվայից, ազնվական Պլեշչեևից ստանալով․․․ գրական գործիչ Բելինսկու հանցավոր նամակի կրկնօրինակը, կարդացել է այն ժողովների ժամանակ. սկզբում՝ մեղադրյալ Դուրովի, այնուհետև՝ մեղադրյալ Պետրաշևսկու մոտ։ Ուստի զինվորական դատարանը դատապարտում է նրան գրական գործիչ Բելինսկու՝ կրոնի և իշխանության վերաբերյալ հանցավոր նամակի մասին չիրազեկելու և այն տարածելու համար․․․ զինվորական վճիռների ժողովածուի հիման վրա զրկել․․․ բոլոր կոչումներից և սեփականության իրավունքից և դատապարտել մահվան՝ գնդակահարության միջոցով։[26] Aquote2.png


Երիտասարդ Դոստոևսկին տառապում էր ավելի շուտ մտահղացումների ու սյուժեների առատությունից, այլ ոչ նյութի պակասից։ Դոստոևսկու ստեղծագործության առաջին շրջանի աշխատանքները պատկանում էին տարբեր ժանրերի՝ հումորային պատմվածք («Վեպ ինը նամակներով», 1845), ֆիզիոլոգիական ակնարկ («Պետերբուրգյան տարեգրություններ» ֆելիետոնները, 1847), պատմվածք («Պարոն Պրոխարչին», 1846, «Պոլզունկով», 1847, «Ազնիվ գողը», 1848), ծննդյան տոների պատմվածք («Տոնածառ և հարսանիք», 1848), վիպակ («Տիրուհին», 1847, «Թույլ սիրտը», 1848, «Սպիտակ գիշերներ», 1848), վեպ («Նետոչկա Նեզվանովա» անավարտ դաստիարակչական վեպը, 1848-1849)։

Ալեքսեևյան ռավելինում Դոստոևսկին գրեց «Փոքրիկ հերոսը» (1849) պատմվածքը։ Երիտասարդ գրողի ստեղծագործական շատ ձեռնարկումներ և մտահղացումներ իրենց առավել լայն մարմնավորումը ստացան նրա հետագա գործերում։

Աքսոր[խմբագրել]

Դատն ու մահվան դատավճիռը 1849 թվականի դեկտեմբերի 22-ին Սեմյոնովսկի հրապարակում իրականացվեց որպես մահապատժի ներկայացում. վերջին պահին դատապարտյալներին հայտարարեցին ներման և մահապատիժը աքսորով փոխարինելու մասին։ Դատապարտյալներից մեկը՝ Նիկոլայ Գրիգորևը, խելագարվեց։ Զգացողությունները, որ նա կարող էր ունենալ մահապատժից առաջ, Դոստոևսկին նկարագրել է իշխան Միշկինի խոսքերով՝ «Ապուշը» վեպի մենախոսություններից մեկում։

Ամենայն հավանականությամբ, գրողի քաղաքական հայացքներն սկսեցին փոխվել դեռևս Պետրոպավլովյան ամրոցում։ Այսպես, պետրաշևական Ֆ. Լվովը հիշում էր Դոստոևսկու՝ Սեմյոնովսկի հրապարակում ցուցադրական մահապատժից առաջ Սպեշնյովին ասած խոսքերը. «Nous serons avec le Christ» (Մենք կլինենք Քրիստոսի հետ), որին վերջինս պատասխանել է. «Un peu poussiere» (մի բուռ մոխիր)։[27]

Աքսորի ճանապարհին կարճ ժամանակով (1850 թվականի հունվարի 11-20-ը) Տոբոլսկում եղած ընթացքում աքսորված դեկաբրիստների կանայք՝ Ժոզեֆինա Մուրավյովան, Պոլինա Աննենկովան և Նատալյա Ֆոնվիզինան կազմակերպեցին գրողի հանդիպումը մյուս աքսորյալ պետրաշևականների հետ և յուրաքանչյուրին նվիրեցին մեկական Աստվածաշունչ՝ կազմի մեջ աննկատ սոսնձված թղթադրամներով։ Աստվածաշնչի իր օրինակը Դոստոևսկին մասունքի պես պահպանեց ամբողջ կյանքում։

Հաջորդ չորս տարիները Դոստաևսկին անցկացրեց աքսորում՝ Օմսկում։[8] Դոստոևսկուց բացի, 19-րդ դարի ոչ մի ռուս գրող չէր անցել աքսորի դաժան փորձության միջով։ Աքսորյալները զրկված էին նամակագրության իրավունքից, բայց, զինվարական հիվանդանոցում եղած ժամանակ, գրողին հաջողվում էր գրառումներ անել այսպես կոչված «Սիբիրյան տետրում» («իմ աքսորի տետրը»)։ Աքսորի ընթացքում ստացած տպավորությունները հետագայում իրենց արտահայտությունը գտան «Հուշեր մեռյալ տնից» վիպակում։ Դոստոևսկուն մի քանի տարի պետք եղավ, որպեսզի իր մեջ հաղթահարի իր իսկ՝ ազնվականի անձի հանդեպ օտարացումը, որից հետո դատապարտյալներն սկսեցին ընդունել նրան՝ որպես յուրայինի։ Գրողի առաջին կենսագիր Օ. Միլլերը գտնում էր, որ աքսորը «Դոստոևսկու համար ժողովրդական ճշմարտության դպրոց եղավ»։

Պահպանվել են գրողի աքսորային կյանքի ականատեսներից մեկի՝ լեհական ապստամբության մասնակից Սիմոն Տոկարժևսկու հիշողությունները։[28]

«Ազատությունը, նոր կյանքը, հարությունը մեռյալներից»[29] վրա հասան 1854 թվականի հունվարի վերջին։

Աքսորավայրից ազատվելուց հետո Դոստոևսկին մոտ մեկ ամիս անցկացրեց Օմսկում, որտեղ ծանոթացավ և մտերմացավ ղազախ ապագա ճանապարհորդ և ազգագրագետ Չոկան Վալիխանովի հետ։[30]

1854 թվականի փետրվարի վերջին Դոստոևսկին որպես շարքային ուղարկվեց Սեմիպալատինսկ՝ Սիբիրյան 7-րդ սահմանային գումարտակ։ Հենց այնտեղ էլ, նույն տարվա գարնանը, սկիզբ առավ գրողի սիրավեպը Մարիա Դմիտրիևնա Իսաևայի հետ, ով ամուսնացած էր տեղի չինովնիկ, մոլի հարբեցող Ալեքսանդր Իվանովիչ Իսաևի հետ։ Որոշ ժամանակ անց Իսաևին տեղափոխեցին Կուզնեցկ՝ որպես տեղի պանդոկների վերակացու։[31] 1855 թվականի օգոստոսի 14-ին Ֆեոդոր Միխայլովիչը նամակ ստացավ Կուզնեցկից. Իսաևայի ամուսինը մահացել էր երկարատև հիվանդությունից հետո։[32]

1855 թվականի փետրվարի 18-ին մահացավ կայսր Նիկոլայ I-ը։ Դոստոևսկին գրեց նրա այրուն՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային ուղղված հավատարմության բանաստեղծություն,[33] որի շնորհիվ դարձավ ենթասպա։ Հույս ունենալով ներում ստանալ նոր կայսր Ալեքսանդր II-ից՝ Ֆեոդոր Միխայլովիչը նամակ գրեց իր հին ծանոթ, սևաստոպոլյան պաշտպանության հերոս գեներալ-համհարզ Էդուարդ Տոտլեբենին՝ խնդրելով իր համար բարեխոսել կայսեր մոտ։ Այդ նամակը Պետերբուրգ հասցրեց գրողի ընկերը՝ բարոն Ա. Վրանգելը։ Տոտլեբենը կայսեր մոտ անձնական ունկնդրության ժամանակ կարողացավ ստույգ ներման հասնել, սակայն Ալեքսանդր II-ը հրամայեց գրողի վրա գաղտնի հսկողություն սահմանել՝ մինչև նրա քաղաքական հուսալիության մեջ լիովին համոզվելը։[31] 1856 թվականի հոկտեմբերի 20-ին Դոստոևսկին վառատարի կոչում ստացավ։[32]

1857 թվականի փետրվարի 6-ին[34] Դոստոևսկին և Մարիա Իսաևան պսակադրվեցին Կուզնեցկի ռուսական ուղղափառ եկեղեցում։[32] Պսակադրությունից անմիջապես հետո նրանք մեկնեցին Սեմիպալատինսկ, սակայն ճանապարհին Դոստոևսկու մոտ էպիլեպսիայի նոպա տեղի ունեցավ, և նրանք չորս օրով կանգ առան Բառնաուլում։[32] 1857 թվականի փետրվարի 20-ին Դոստոևսկին կնոջ հետ հասավ Սեմիպալատինսկ։[32]

Աքսորի և զինվորական ծառայության ժամանակաշրջանը շրջադարձային էր Դոստոևսկու կյանքում. դեռ կյանքում չկողմնորոշված «մարդու մեջ ճշմարտություն որոնողից» նա վերածվեց խորապես հավատացյալ մարդու, ում միակ իդեալը մնացած ողջ կյանքի ընթացքում դարձավ Հիսուս Քրիստոսը։

1859 թվականին «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագրում Դոստոևսկին հրապարակեց իր «Ստեպանչիկովո գյուղն ու նրա բնակիչները» և «Քեռու երազը» վիպակները։

Աքսորից հետո[խմբագրել]

Դոստոևսկին 1863 թվականին

1859 թվականի հունիսի 30-ին Դոստոևսկուն տվեցին № 2030 տոմսը, որով նա կարող էր մուտք գործել Տվեր, և հուլիսի 2-ին նա լքեց Սեմիպալատինսկը։ 1860 թվականին Դոստոևսկին կնոջ և հոգեզավակի՝ Պավելի հետ, վերադարձավ Պետերբուրգ, սակայն նրա նկատմամբ գաղտնի հսկողությունը շարունակվեց մինչև 1870-ական թվականները։ 1861 թվականի սկզբից Ֆեոդոր Միխայլովիչն օգնում էր եղբորը հրատարակել սեփական «Վրեմյա» ամսագիրը, որը փակվելուց հետո, 1863 թվականին եղբայրներն սկսեցին լույս ընծայել «Էպոխա» ամսագիրը։ Այդ ամսագրերի էջերին հայտնվեցին Դոստոևսկու այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ստորացվածներն ու վիրավորվածները», «Նոթեր մեռյալ տնից», «Ձմեռային օրագիր ամառային տպավորությունների մասին» և «Ընդհատակյա գրառումները»։

Դոստոևսկին արտասահմանյան ուղևորություն նախաձեռնեց երիտասարդ, կախյալ վիճակից ազատագրված մի օրիորդի՝ Ապոլինարիա Սուսլովայի հետ, Բադեն-Բադենում տարվեց սնանկացնող ռուլետկա խաղով, որի պատճառով սկսեց մշտապես նյութական կարիք զգալ և նույն այդ ժամանակ (1864 թվականին) կորցրեց կնոջն ու եղբորը։ Այդ ժամանակաշրջանում սկսեցին կործանվել նրա պատանեկան սոցիալիստական պատրանքները (որոնց հիմքում ընկած էին եվրոպական սոցիալիստական տեսությունները) և ձևավորվել գրողի կողմից լիբերալ-բուրժուական արժեքների քննադատական ընկալումը։[35] Հետագայում այդ առթիվ Դոստոևսկու մտքերն իրենց արտացոլումը գտան «Գրողի օրագրում»։

Ստեղծագործական վերելք[խմբագրել]

«Ոճիր և պատիժը» «Ռուսկի վեստնիկում», Միխայիլ Կատկովա

Գրականագետները գրողի ամենանշանակալից ստեղծագործությունների շարքին են դասում, այսպես կոչված, «մեծ հնգամատյանը», որի մեջ մտնում են հասուն վեպերը՝ «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Դևեր», «Դեռահասը» և «Կարամազով եղբայրներ»։ Չնայած նրան, որ «Գրողի օրագրում» հրապարակվում էին գրական ստեղծագործություններ, այն համարվում է հրապարակախոսական և քննադատական շարք։

Եղբոր մահից կես տարի անց «Էպոխայի» հրատարակությունը կասեցվեց (1865 թվականի փետրվար)։ Իր վրա վերցնելով «Էպոխայի» պարտքերի հանձնառությունը և ֆինանսական դժվարություններ կրելով՝ Դոստոևսկին ստիպված համաձայնեց իր երկերի ժողովածուն ստրկական պայմաններով հրատարակելու Ֆեոդոր Ստելովսկու առաջարկին և սկսեց աշխատել «Ոճիր և պատիժ» վեպի վրա։ Առաջին գլուխները, որպես լրակազմ, անմիջապես ուղարկվում էին Միխայիլ Կատկովին՝ պահպանողական «Ռուսկի վեստնիկ» ամսագրին, որտեղ էլ լույս տեսան 1866 թվականի փետրվարին և սկսեցին տպագրվել հերթական համարներում։ Մինչև տարեվերջ Դոստոևսկին կարողացավ ավարտել վեպը։

Սակայն, ըստ Ստելովսկու հետ կնքած «հրեշային պայմանագրի» խիստ պայմանների,[10] գտնվելով հրատարակչի օգտին 9 տարով հեղինակային իրավունքները և իր հրատարակությունների հոնորարները կորցնելու վտանգի տակ, գրողը ստիպված էր նոր, չհրատարակված վեպ ներկայացնել մինչև 1866 թվականի նոյեմբերի 1-ը։ Դոստոևսկին գտնվում էր մի այնպիսի ծայրահեղ իրավիճակում, երբ այդպիսի կարճ ժամանակահատվածում նոր վեպ գրելը նույնիսկ ֆիզիկապես անհնար էր։ Բոլորովին պատահաբար օգնության հասավ գրողի ընկերը՝ Ա. Միլյուկովը, որը «Խաղամոլը» վեպի ստեղծման գործընթացն արագացնելու համար գտավ լավագույն սղագրուհի Աննա Գրիգորևնա Սնիտկինային։

Աննա Գրիգորևնա Դոստոևսկայա (ծննդյամբ՝ Սնիտկինա)

Վեպի սևագրական աշխատանքը, որ տեղի էր ունենում Պետերբուրգում, Մալայա Մեշչանսկայա փողոցի և Ստոլյարնի նրբանցքի խաչմերուկում,[10] այլ ոչ թե Բադեն-Բադենում, ինչի մասին «վկայում է» Դոստոևսկու հարթաքանդակի վրայի գրությունը՝ «Այստեղ գրվել է «Խաղամոլը» վեպը», տևեց 26 օր՝ հոկտեմբերի 4-29-ը։ Հնարավոր է՝ գրողը պատահական չէր ընտրել այդ վայրը, որտեղ տեղի էին ունեցել Միխայիլ Լերմոնտովի «Շտոս» վիպակում նկարագրված դեպքերը և «ապրել էր» Ռասկոլնիկովը։

«Խաղամոլը» վեպի ձեռագիրը հրատարակչին հանձնելուց շատ չանցած Դոստոևսկին ամուսնության առաջարկություն արեց Աննա Գրիգորևնային։ 1867 թ. փետրվարի 15-ին Տրոյիցկի տաճարում տեղի ունեցավ Դոստոևսկու և Ա. Սնիտկինայի պսակադրության արարողությունը։

«Ոճիր և պատիժ» վեպի համար Կատկովը շատ լավ վճարեց, բայց որպեսզի այդ գումարը պարտատերերը չզավթեին, գրողն իր նոր կնոջ հետ մեկնեց արտասահման։ Ուղևորությունն արտացոլվել է այն օրագրում, որ Աննա Գրիգորևնա Դոստոևսկայան սկսել էր վարել 1867 թվականից։ Գերմանիայի ճանապարհին ամուսինները մի քանի օրով կանգ առան Վիլնյուսում։[36]

Երկրորդ կինը՝ Աննա Գրիգորևնան, կազմակերպեց գրողի կյանքը՝ իր վրա վերցնելով ընտանիքի ֆինանսական ղեկավարությունը, իսկ 1871 թվականից Դոստոևսկին ընդմիշտ թողեց պտուտախաղը (ռուլետկան)։

1872-1878 թվականներին գրողն ապրում էր Նովգորոդի մարզի Հին Ռուսա քաղաքում։ Կյանքի այդ տարիները չափազանց բեղուն էին։ Այդ ժամանակաշրջանում ծնվեցին հետևյալ ստեղծագործությունները. «Դևեր» (1872), «Գրողի օրագրի» սկիզբը (1873, ֆելիետոնների, ակնարկների, օրակարգային հարցերի շուրջ բանավեճային և հրապարակախոսական գրառումների շարքը), «Դեռահասը» (1875), «Հեզաբարոն» (1876)։

1878 թվականի հոկտեմբերին Դոստոևսկին վերադարձավ Պետերբուրգ, որտեղ բնակություն հաստատեց Կուզնեչնի նրբանցքի վրա գտնվող 5/2 տան բնակարաններից մեկում, որտեղ էլ մնաց մինչև իր մահը՝ 1881 թվականի հունվարի 28-ը։ Հենց այստեղ, 1880 թվականին նա ավարտեց իր վերջին վեպը՝ «Կարամազով եղբայրները»։ Այժմ այդ բնակարանում է գտնվում Ֆեոդոր Դոստոևսկու գրական-հուշագրական թանգարանը։

Կյանքի վերջին մի քանի տարիներին Դոստոևսկու կյանքում 2 նշանակալից իրադարձություն տեղի ունեցան։ 1878 թվականին Ալեքսանդր II կայսրն իր մոտ հրավիրեց գրողին՝ իր ընտանիքին ներկայացնելու համար։ Սակայն հանդիպման ընթացքում Դոստոևսկին չպահպանեց էթիկետը։ 1880 թվականին, մահվանից ընդամենը մեկ տարի առաջ, Դոստոևսկին արտասանեց իր հանրահայտ ճառը Մոսկվայում Պուշկինին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ։

Այդ տարիներին էլ գրողը մտերմացավ պահպանողական լրագրողների, հրապարակախոսների և մտածողների հետ, նամակագրություն սկսեց պետական գործիչ Կոնստանտին Պոբեդոնոսցևի հետ։

Մահ և թաղում[խմբագրել]

Ֆեոդոր Դոստոևսկու գերեզմանի հուշարձանը

1881 թվականի հունվարի 26-ին (փետրվարի 7-ին) Դոստոևսկու քույրը՝ Վերա Միխայլովնան, եկավ եղբոր մոտ, որպեսզի խնդրի նրան հրաժարվել իրենց մորաքույր Ա․ Կումանինայից ժառանգություն ստացած ռյազանյան կալվածքի իր բաժնից՝ հօգուտ քույրերի։ Լյուբով Ֆյոդորովնա Դոստոևսկայայի պատմելով, բուռն վիճաբանություն տեղի ունեցավ՝ բացատրություններով և արցունքներով, որից հետո Դոստոևսկու կոկորդից արյուն եկավ։ Հնարավոր է՝ այդ տհաճ խոսակցությունը նրա հիվանդության (էմֆիզեմայի) սրացման խթան հանդիսացավ. երկու օր անց գրողը վախճանվեց։

Դոստոևսկու մահվան լուրը տարածվելուց հետո բնակարանը լցվեց մարդկանց խմբերով, որոնք գալիս էին հրաժեշտ տալու մեծ գրողին։ Հրաժեշտ տվողների մեջ շատ էին երիտասարդները։ Նկարիչ Իվան Կրամսկոյը մատիտով և ստվերաներկով նկարեց գրողի հետմահու դիմանկարը։ Նա կարողացավ փոխանցել Ա. Դոստոևսկայայի հիշողության մեջ դրոշմված զգացողությունը. «Հանգուցյալի դեմքը հանգիստ էր, և թվում էր՝ նա չի մահացել, այլ քնած է և երազում ժպտում է իր կողմից նոր բացահայտված մի ինչ-որ «մեծ ճշմարտության»։[37]

Ֆեոդոր Դոստոևսկին մահվան մահճում, հետմահու դիմանկարը՝ Իվան Կրամսկոյի

Գրողի այրու այս խոսքերը հիշեցնում են Պուշկինի մահվան կապակցությամբ Դոստոևսկու արտասանած ճառի տողերը. «Պուշկինը մահացավ ուժերի բուռն ծաղկման շրջանում և, անկասկած, իր հետ այն աշխարհ տարավ մի մեծ գաղտնիք։ Եվ ահա մենք այժմ առանց նրա բացահայտում ենք այդ գաղտնիքը»։[38]

Պատգամավորությունների թիվը գերազանցում էր հայտարարված թիվը։ Թաղման թափորը ձգվում էր վերստերով։ Դագաղը տանում էին ձեռքերի վրա։ Դոստոևսկու գերեզմանի վրա ելույթ ունեցան Ալեքսանդր Պալմը, Գրողի առաջին կենսագիր Օրեստ Միլլերը, Պավել Գայդեբուրովը, Կոնստանտին Բեստուժև-Ռյումինը, Վլադիմիր Սոլովյովը, ուսանող Պավլովսկին, Պյոտր Բիկովը։

Դոստոևսկին թաղվեց Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկու մայր տաճարի Տիխվինյան գերեզմանատանը։

Չնայած կյանքի վերջում ձեռք բերած ճանաչմանը, իրական, անանցողիկ համաշխարհային փառքը վրա հասավ միայն գրողի մահից հետո։ Մասնավորապես, Ֆրիդրիխ Նիցշեն խոստովանում էր, որ Դոստոևսկին միակ հոգեբանն էր, ումից նա կարող էր ինչ-որ բան սովորել («Կուռքերի անկումը»)։

Ընտանիք և շրջապատ[խմբագրել]

Ժնև, տունը, որտեղ ապրել է Դոստոևսկին 1868 թվականին։
Տունը, որտեղ գտնվում էր Դոստոևսկու բնականարնը։ Այժմ թանգարան է։ Սանկտ Պետերբուրգ, Կուզնեչնի նրբանցք, 5/2.

Գրողի պապը` Անդրեյ Գրիգորևիչ Դոստոևսկին (1756-մոտ 1819) ծառայել է հունահռոմեական, այնուհետև` ուղղափառ եկեղեցուն` Նեմիրովի մոտ գտնվող Վոյտովցի գյուղում (այժմ` Ուկրաինայի Վիննիցկայա մարզում) (ըստ տոհմաբանության` եղել է Պոդոլսկի նահանգի Բրացլավ քաղաքի ավագ երեցը)։

Հայրը` Միխայիլ Անդրեևիչը (1787-1839), 1802 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունվել է Կամենեց-Պոդոլսկ քաղաքի Պոդոլսկ-Շարգորոդյան սեմինարիան։ 1809 թվականի հոկտեմբերի 14-ի կայսերական հրամանով 120 հոգանոց խմբի հետ ուղարկվել է Բժշկա-վիրաբուժական ակադեմիա, 1812 թվականի օգոստոսի 15-ին գործուղվել է Մոսկվայի Գոլովինյան հոսպիտալ` հիվանդներին և վիրավորներին օգնելու նպատակով, 1813 թվականի օգոստոսի 5-ին ստացել է Բորոդինյան հետևակային գնդի շտաբի բժշկի, 1818 թվականի մայիսի 7-ին` ավագ բժշկի պաշտոնը։ 1818 թվականին Ռուսական կայսրության ազնվականի կոչում է ստացել և գրանցվել Մոսկվայի ազնվականության տոհմաբանական 3-րդ գրքում` 1577 թվականից Դոստոևսկիներին պատկանող լեհական «Ռադվան» հնագույն զինանշանի օգտագործման իրավունքով։ Աշխատել է Մոսկվայի դաստիարակչական տան Մարիինյան հիվանդանոցում (այսինքն` չքավորների հիվանդանոցում, որն այն ժամանակ հայտնի էր նաև Բոժեդոմկի անունով)։ 1831 թվականին ձեռք է բերել Դարովոյե փոքրիկ գյուղը Տուլայի նահանգի Կաշիրյան գավառում, իսկ 1833 թվականին` հարևան Չերեմոշնյա (Չերմաշնյա) գյուղը[39]։

Դոստոևսկու մայրը` Մարիա Ֆյոդորովնան (1800-1837), Մոսկվայի 3-րդ գիլդիայի հարուստ վաճառական Ֆյոդոր Տիմոֆեևիչ Նեչաևի (ծն. մոտ 1769 թվականին) և Վարվարա Միխայլովնա Կոտելնիցկայայի (ծն. մոտ 1779 թվականին, մահ. 1811-1815 թվականների ընթացքում) դուստրն էր` ըստ 7-րդ մարդահամարի (1811 թվական)։ Նեչաևների ընտանիքն ապրում էր Մոսկվայում, Սիրոմյատնայա սլոբոդայում, Բասմանյան հատվածում, Պյոտրի և Պավելի ծխական համայնքում, իր սեփական տանը։ 1812 թվականի պատերազմում ընտանիքը կորցրեց կարողության զգալի մասը։ 19 տարեկանում Վարվարան ամուսնացավ Միխայիլ Դոստոևսկու հետ։ Ըստ երեխաների հիշողությունների, նա բարի կին էր. ունեցել է չորս տղա և չորս աղջիկ (Ֆյոդորն ընտանիքի երկրորդ զավակն էր)։ Մ. Ֆ. Դոստոևսկայան մահացել է թոքախտից։ Գրողի ստեղծագործության ուսումնասիրողների կարծիքով, Մարիա Ֆյոդորովնայի բնավորության առանձին գծեր ի հայտ են եկել Սոֆյա Անդրեևնա Դոլգոռուկայայի («Դեռահասը») և Սոֆյա Իվանովնա Կարամազովայի («Կարամազով եղբայրներ») կերպարներում[13]։

Ֆյոդոր Միխայլովիչը Դոստոևսկիների ընտանիքի երկրորդ զավակն էր։ Ընտանիքում, բացի նրանից, լույս աշխարհ էին եկել ևս յոթը.

  • Միխայիլը (1820-1864),
  • Վարվարան (1822-1893), ամուսնությամբ` Կերեպինա[40][13],
  • Անդրեյը (1825-1897),
  • Վերան (1829-1896), ամուսնությամբ` Իվանովա[41],
  • Լյուբովը (1829-1829), Վերայի երկվորյակ քույրը, մահացել է նորածին հասակում,
  • Նիկոլայը (1831-1883)[42],
  • Ալեքսանդրան (1835-1889), ամուսնությամբ` Գոլենավսկայա[43]։

Դոստոևսկու ավագ եղբայրը` Միխայիլը, նույնպես գրական գործիչ էր. նրա ստեղծագործության վրա զգալի էր Ֆյոդոր Միխայլովիչի ազդեցությունը, իսկ «Վրեմյա» ամսագրի վրա նրանք աշխատում էին մեծ մասամբ համատեղ։ Դոստոևսկի եղբայրները հոգեպես խիստ կապված էին իրար։ Միխայիլի մահը հսկայական և անդառնալի կորուստ էր գրողի համար։ Ֆ. Մ. Դոստոևսկին եղբոր մահվան կապակցությամբ գրեց «Մի քանի խոսք Միխայիլ Միխայլովիչ Դոստոևսկու մասին» մահախոսականը, իր վրա վերցրեց եղբոր թողած պարտքերը և եղբոր ընտանիքի հոգսը։

Փոքր եղբայրը` Անդրեյը, ճարտարապետ էր։ Ֆ. Մ. Դոստոևսկին նրա ընտանիքը ընտանեկան կյանքի արժանի օրինակ էր համարում։ Եղբայրներն ապրում էին տարբեր քաղաքներում և հազվադեպ էին տեսնվում, սակայն երբեք չէին ընդհատում բարեկամական կապը։ Ա. Մ. Դոստոևսկին շատ արժեքավոր հուշեր է թողել եղբոր մասին, որոնց մի մասն օգտագործել է գրողի առաջին կենսադիր Օ. Ֆ. Միլլերը[44]։ Այդ «Հիշողություններում» սիրող հոր կերպարը հակասում է Միխայիլ Անդրեևիչի` գյուղացիների կողմից չսիրված, մռայլ, դաժան ճորտատիրոջ կերպարին, որը, Օ. Ֆ. Միլլերի և Լ. Ֆ. Դոստոևսկու ազդեցությամբ, հաստատվել է մի շարք կենսագիրների մոտ[45]։ Անդրեյ Միխայլովիչը հրապարակայնորեն հերքում էր լուրերն այն մասին, որ Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին մանկուց տառապում էր էպիլեպսիայով[46]։

Քույրերից գրողն առավել սերտ հարաբերությունների մեջ էր Վարվարա Միխայլովնայի (1822-1893) հետ, որի մասին գրել է եղբորը` Անդրեյին. «Ես սիրում եմ նրան, նա շատ լավ քույր է և հրաշալի մարդ...» (նոյեմբերի 28, 1880

Բազմաթիվ եղբորորդիներից ու քրոջորդիներից Դոստոևսկին սիրում և առանձնացնում էր Մարիա Միխայլովնային (1844-1888), որին, ըստ Լ. Ֆ. Դոստոևսկայայի հիշողությունների, «սիրում էր հարազատ դստեր պես, փոքր տարիքում գուրգուրում ու խաղում էր հետը, ավելի ուշ հպարտանում էր նրա երաժշտական ունակություններով և երիտասարդների շրջանում նրա հաջողություններով», սակայն Միխայիլ Դոստոևսկու մահից հետո այդ մտերմությունը դադարեց։

Երկրորդ կինը` Աննա Գրիգորևնա Դոստոևսկայան, ծնվել էր պետերբուրգյան ցածրաստիճան չինովնիկի ընտանիքում[47]։ Իր իսկ խոստովանությամբ, Դոստոևսկուն սիրահարվել է դեռ նախքան իրենց հանդիպումը։ Աննա Գրիգորևնան դարձավ գրողի կինը 20 տարեկանում, երբ վերջինս նոր էր ավարտել «Խաղացողը» վեպը։ Այդ ժամանակ (1866 թվականի վերջ-1867 թվականի սկիզբ) Դոստոևսկին ֆինանսական դժվարություններ էր կրում, քանի որ, բացի պարտատերերի պարտքերը մարելուց, հոգ էր տանում նաև առաջին կնոջ որդու` Պավել Ալեքսանդրովիչ Իսաևի և ավագ եղբոր ընտանիքի մասին[48]։ Բացի այդ, Դոստոևսկին չէր կարողանում ճիշտ կառավարել իր ֆինանսները։ Այսպիսի պայմաններում Աննա Գրիգորևնան իր վրա վերցրեց ընտանիքի ֆինանսական կառավարումը` գրողին ազատելով ձանձրալի պարտատերերի հետ շփումից։ Գրողի մահից հետո Ա. Գ. Դոստոևսկայան հիշում էր. «...ամուսինս ողջ կյանքում ֆինանսական խնդիրների մեջ էր»։ Դոստոևսկին իր վերջին վեպը` «Կարամազով եղբայրները», նվիրեց կնոջը[37]։ Գրողի մահից հետո Աննա Գրիգորևնան հավաքում էր Դոստոևսկու կյանքին և ստեղծագործությանը վերաբերող փաստաթղթերը, զբաղվում նրա ստեղծագործությունների հրատարակությամբ, պատրաստում հրապարակման իր օրագրերն ու հուշերը։

Աննա Գրիգորևնայի հետ ամուսնությունից Ֆ. Մ. Դոստոևսկին ունեցավ չորս երեխա.

  • Դուստրը` Սոֆյան (1868-1868), ծնվել է Ժնևում, որտեղ էլ մահացել է մի քանի ամիս անց,
  • Դուստրը` Լյուբովը (1869-1926),
  • Որդին` Ֆյոդորը (1871-1922),
  • Որդին` Ալեքսեյը (1875-1878

Գրողի սերունդը շարունակողը եղավ որդին` Ֆյոդոր Ֆյոդորովիչ Դոստոևսկին։ 1876 թվականին Դոստոևսկին գրել է կնոջը. «Ֆեդյան իմ բնավորությունն ունի, իմ պարզամտությունը։ Ես, երևի թե, միայն դրանով կարող եմ գլուխ գովել...»[49]։ Ա. Գ. Դոստոևսկայան հիշում էր դեկաբրիստների կանանց նվիրած Աստվածաշնչի մասին. «Մահից երկու ժամ առաջ, երբ նրա կանչով եկան երեխաները, Ֆյոդոր Միխայլովիչը կարգադրեց Աստվածաշունչը հանձնել որդուն` Ֆյոդորին»[37]։

Ֆյոդոր Միխայլովիչի հետնորդները շարունակում են ապրել Սանկտ Պետերբուրգում[50]։

Դոստոևսկու բանաստեղծական արվեստը (պոետիկան)[խմբագրել]

Գրողի տուն-թանգարանը Ստարայա Ռուսսայում

Ինչպես ցույց է տվել Օլեգ Նոգովիցինն իր աշխատության մեջ[51], Դոստոևսկին հանդիսանում է ամենավառ ներկայացուցիչը «գոյաբանական», «ռեֆլեքսային» պոետիկայի, որը, ի տարբերություն դասական, նկարագրական պոետիկայի, կերպարին որոշ առումով ազատ է թողնում իրեն նկարագրող տեքստի հետ հարաբերություններում, այսինքն` կերպարն ինքը գիտակցում է տեքստի հետ իր առնչությունը և գործում է դրան համապատասխան։ Այստեղից էլ` Դոստոևսկու կերպարների տարիմաստությունը, հակասականությունը և անհետևողականությունը։ Եթե դասական պոետիկայում կերպարը մշտապես գտնվում է հեղինակի իշխանության ներքո, միշտ իր հետ կատարվող իրադարձություններով (տեքստով) հափշտակված, այսինքն` մնում է ամբողջովին նկարագրելի, ամբողջովին տեքստում ներգրավված, ամբողջովին հասկանալի, ենթարկված պատճառներին ու հետևանքներին, պատմության ընթացքին, ապա գոյաբանական պոետիկայում մենք առաջին անգամ հանդիպում ենք կերպարի, որը ձգտում է ընդդիմանալ տեքստային տարերքներին, տեքստին իր ենթարկվածությանը` ձգտելով «վերափոխել» այն։ Այսպիսի մոտեցման ժամանակ գրողի դերը ոչ թե բազմազան իրադրություններում և շրջապատում կերպարին նկարագրելն է, այլ նրա դժբախտությանը, տեքստը (աշխարհը) չընդունելու նրա կամայականությանը կարեկցելը։ Առաջին անգամ իր կերպարների հանդեպ Դոստոևսկու նման հատուկ վերաբերմունքին ուշադրություն է դարձրել Միխայիլ Բախտինը։

Քաղաքական հայացքներ[խմբագրել]

Դոստոևսկու կենդանության օրոք հասարակության մշակութային շրջանակներում գոյություն ունեին առնվազն երկու հակամարտող քաղաքական հոսանքներ` սլավոնասերներ և եվրոպամետներ, որոնց էությունը մոտավորապես հետևյալն էր. առաջինի հետևորդները պնդում էին, որ Ռուսաստանի ապագան ժողովրդականության, ուղղափառության և ինքնիշխանության մեջ է, իսկ երկրորդի հետևորդները գտնում էին, որ ռուսներն ամեն ինչում պետք է օրինակ վերցնեն եվրոպացիներից։ Ե՛վ առաջինները, և՛ երկրորդները մտորում էին Ռուսաստանի պատմական ճակատագրի մասին։ Իսկ Դոստոևսկին ուներ իր սեփական աշխարհայացքը` «հողայնությունը»։ Նա կար և մնում էր իսկական ռուս` անքակտելիորեն կապված ժողովրդի հետ, բայց, դրանով հանդերձ, չէր հերքում Արևմուտքի մշակույթի և քաղաքակրթության նվաճումները։ Ժամանակի հետ Դոստոևսկու հայացքները զարգանում էին. քրիստոնյա սոցիալիստ-ուտոպիստից նա վերածվեց կրոնական պահպանողականի, իսկ արտասահմանյան իր երրորդ այցի ընթացքում վերջնականապես դարձավ երդվյալ միապետական[52]։

Դոստոևսկին և «հրեական հարցը»[խմբագրել]

Ֆ. Մ. Դոստոևսկի, 1879

Ռուսաստանի կյանքում հրեաների դերի շուրջ Դոստոևսկու հայացքներն արտացոլված են գրողի հրապարակախոսության մեջ. օրինակ, քննարկելով ճորտությունից ազատված գյուղացիների հետագա ճակատագիրը, նա 1873 թվականին «Գրողի օրագրում» հետևյալ գրառումն է արել.

Aquote1.png Այդպես էլ կլինի, եթե գործընթացը շարունակվի, եթե ժողովուրդն ինքը չսթափվի, իսկ մտավորականությունն էլ չօգնի նրան։ Եթե չսթափվի, ապա լիովին, ամբողջոթյամբ, ամենակարճ ժամկետներում կհայտնվի ամեն տեսակի ջհուդների ձեռքերում, և այդ ժամանակ ոչ մի համայնք նրան չի փրկի։ Ջհուդները կխմեն ժողովրդի արյունը և կհարստանան ժողովրդին ապականելով ու ստորացնելով, բայց քանի որ նրանք կլցնեն պետական բյուջեն, ապա հենց նրանց էլ կպաշտպանեն։
[53]
Aquote2.png

Հրեական էլեկտրոնային հանրագիտարանը հաստատում է, որ հակասեմականությունը Դոստոևսկու աշխարհայացքի անբաժան մասն է կազմում և իր արտահայտությունն է գտել գրողի ոչ միայն վեպերում և վիպակներում, այլև` հրապարակախոսության մեջ։ Դրա վառ ապացույցն են, ըստ հանրագիտարանը կազմողների, «Գրողի օրագրում» «հրեական հարցի» վերաբերյալ Դոստոևսկու հոդվածները։ Սակայն ինքը` Դոստոևսկին, «Հրեական հարց» հոդվածում պնդում է. «...իմ սրտում երբևէ այդ ատելությունը չի եղել...»։

1878 թվականի փետրվարի 26-ին Չերնիգովի նահանգի Կոզելեցկի ծխական ուսումնարանի ուսուցիչ Նիկոլայ Եպիֆանովիչ Գրիշչենկոյին ուղղված պատասխան նամակում (վերջինս գանգատվել էր գրողին, «որ ռուս գյուղացիները վերջնականապես ստրկացված և կողոպտված են ջհուդների կողմից, իսկ ջհուդներին պաշտպանում է հենց ռուսական մամուլը. ջհուդները Չերնիգովի մարզի համար ավելի սարսափելի են, քան թուրքերը` բուլղարացիների...»[54]) Դոստոևսկին գրել է.

Aquote1.png Ահա դուք գանգատվում եք չերնիգովյան ջհուդներից, իսկ այստեղ` մեզ մոտ, բազմաթիվ հրատարակություններ, թերթեր ու ամսագրեր լույս են տեսնում հենց ջհուդների փողերով, որոնք ավելի ու ավելի են թափանցում գրականություն, և ջհուդների կողմից վարձված խմբագիրները միայն ստորագրում են թերթերն ու ամսագրերը ռուսական անուններով. ահա այն ամենը, ինչ ռուսական է դրանցում։ Ես կարծում եմ, որ դա միայն սկիզբն է, և որ ջհուդներն ավելի մեծ շրջանակներ կգրավեն գրականության մեջ...իսկ ահա կյանքում, ընթացիկ իրականության երևույթներին ես չեմ անդրադառնում. ջհուդը տարածվում է սարսափեցնող արագությամբ, այնինչ ջհուդն ու նրա համայնքը նույնն է, ինչ դավադրությունը ռուսների դեմ։[55]: Aquote2.png

Դոստոևսկու վերաբերմունքը «հրեական հարցին» վերլուծել է գրականագետ Լեոնիդ Գրոսմանը «Մի հրեայի խոստովանություն» գրքում, որը նվիրված է գրողի և հրեա լրագրող Արկադի Կոնվերի միջև եղած նամակագրությանը[56]։ Բուտիրյան բանտից Կոնվերի ուղարկած ուղերձը մեծ ազդեցություն է ունեցել Դոստոևսկու վրա։ Իր պատասխան նամակը գրողն ավարտում է հետևյալ խոսքերով. «Հավատացեք բացարձակ անկեղծությանը, որով ես սեղմում եմ Ձեր մեկնած ձեռքը», իսկ «Գրողի օրագրի»` հրեական հարցին նվիրված գլխում լայնորեն մեջբերում է Կոնվերին։

Քննադատ Մայա Տուրովսկայայի կարծիքով՝ Դոստոևսկու և հրեաների փոխադարձ հետաքրքրությունը պայմանավորված է հրեաների, մասնավորապես` Կոնվերի մեջ Դոստոևսկու կերպարների շողոքորթության մարմնավորմամբ[57]։

Նիկոլայ Նասեդկինի կարծիքով, Դոստոևսկուն ընդհանրապես բնորոշ է հակասական վերաբերմունքը հրեաների հանդեպ. նա շատ հստակ տարբերում է «հրեա» և «ջհուդ» հասկացությունները։ Բացի այդ, Նասեդկինը նշում է, որ «ջհուդը» և դրանից ծագող բառերը Դոստոևսկու և նրա ժամանակակիցների համար սովորական բառ-գործիք էին, ինչպես ամենուր և լայնորեն գործածվող այլ բառեր, և, ի տարբերություն մեր ժամանակների, բնորոշ էին 19-րդ դարի ռուս գրականությանը[58]։

Դոստոևսկու ստեղծագործական կյանքի և անձի գնահատում[խմբագրել]

Դոստոևսկու ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել ռուս և համաշխարհային մշակույթի վրա։ Գրողի գրական ժառանգությունը տարբեր կերպ է գնահատվում ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում։

Ռուսական քննադատության մեջ Դոստոևսկու ստեղծագործությանն առավել դրական գնահատական են տվել կրոնական փիլիսոփաները։

Aquote1.png Նա ամենից առաջ սիրում էր կենդանի մարդկային հոգին՝ ամենուր և ամեն ինչում, և հավատում էր, որ մենք բոլորս Աստծո սերունդն ենք, հավատում էր ամեն տեսակի արտաքին բռնությանն ու ներքին անկումներին դիմակայող մարդկային հոգու անսպառ ուժին։ Իր հոգու մեջ առնելով կյանքի ողջ չարությունը, խավարն ու դժվարությունը, և այդ ամբողջը հաղթահարելով սիրո անսահման ուժով, Դոստոևսկին իր բոլոր ստեղծագործություններում մեծարել է այդ հաղթանակը։ Մարդկային անկարողությանը մշտապես հաղթող աստվածային ուժն իր հոգում ճաշակելով՝ Դոստոևսկին հասավ Աստծո և Աստվածամարդու ճանաչմանը։ Աստծո իրականությունը նրա մեջ բացահայտվեց սիրո և ամենաներման ներքին ուժով, և հենց այդ ամենաներման բարեբեր ուժն էլ նա քարոզում էր որպես հիմք՝ երկրի վրա ճշմարտության այն իրական թագավորությունը կերտելու համար, որին ինքը ձգտում էր իր ողջ կյանքի ընթացքում։
Վլադիմիր Սոլովյով, Երեք ճառ Դոստոևսկու հիշատակին, 1881-1883
Aquote2.png


Դոստոևսկու անհատականությունը ոչ միանշանակ են գնահատում նաև որոշ լիբերալ և դեմոկրատ գործիչներ, մասնավորապես՝ լիբերալ-նարոդնիկների առաջնորդ Նիկոլայ Միխայլովսկին[59][60], Մաքսիմ Գորկին։

Aquote1.png Անշուշտ և անկասկած, Դոստոևսկին հանճար է, բայց չար հանճար։ Նա զարմանալի խորությամբ զգաց, հասկացավ և մեծ բավականությամբ պատկերեց ռուս մարդու մեջ իր հրեշավոր պատմությամբ և տանջալից ու վիրավորական կյանքով ներարկված երկու հիվանդություն՝ ամեն ինչում հիասթափված նիհիլիստի սադիստական դաժանությունը և, դրա հակառակը, ծեծված, ահաբեկված, իր չարչարանքներից բավականություն ստացող, ոչ առանց չարախնդրության, սակայն, բոլորի և իր իսկ առջև իրեն ցուցադրող արարածի մազոխիզմը։
— Մաքսիմ Գորկի, Կարամազովականության մասին, 1913
Aquote2.png


Միևնույն ժամանակ Արևմուտքում, որտեղ Դոստոևսկու վեպերը 20-րդ դարի սկզբից մեծ համբավ էին վայելում, նրա ստեղծագործությունը զգալի ազդեցություն ունեցավ ընդհանուր առմամբ ազատամտորեն տրամադրված այնպիսի շարժումների վրա, ինչպիսիք էին էքզիստենցիալիզմը, էքսպրեսիոնիզմը և սյուրռեալիզմը։ «Էքզիստենցիալիզմը Դոստոևսկուց մինչև Սարտրը» անթալոգիայի նախաբանում Վալտեր Կաուֆմանը գրել է, որ Դոստոևսկու «Նոթեր ընդհատակից» ստեղծագործությունն արդեն պարունակում է էքզիստենցիալիզմի նախադրյալներ[61]:

Դոստոևսկու մտորումները նկատելի չափով ազդել են Քամյուի վրա՝ ծնունդ տալով «Օտարը», «Առասպել Սիզիֆի մասին», «Խռովարարը» ստեղծագործություններին։

Շատ գրաքննադատներ Դոստոևսկուն դիտում են որպես էքզիստենցիալիզմի նախակարապետի։ Արտասահմանում Դոստոևսկին սովորաբար գնահատվում է, նախևառաջ, որպես ականավոր գրական գործիչ և հոգեբան, այն դեպքում, երբ նրա գաղափարախոսությունն անտեսվում կամ լիովին մերժվում է[62]:

Դոստոևսկու ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել ֆիզիկոս-տեսաբան Ալբերտ Այնշտայնի վրա։

Aquote1.png Դոստոևսկին ինձ տալիս է ավելին, քան որևէ գիտական մտածող, ավելին, քան Գաուսը: Ճիշտ է, Դոստոևսկին ցույց է տվել մեզ կյանքը, բայց նրա նպատակը կայանում է նրանում, որպեսզի մեր ուշադրությունը գրավի հոգևոր գոյության խորհրդի վրա...
— Կուզնեցով Բ. Գ., Այնշտայն, Կյանք, Մահ, Անմահություն[63]
Aquote2.png

Համաշխարհային ներդաշնակության տանջալից փնտրտուքի մեջ Ալբերտ Այնշտեյնին հոգեհարազատ էր Դոստոևսկու աշխարհայացքը, որը երևում է 1920 թվականի ապրիլին Էռենֆեստին ուղղված նամակից.

Aquote1.png Ես հիացմունքով եմ կարդում «Կարամազով եղբայրները»: Դա երբևէ ձեռքս ընկած գրքերից ամենազարմանալին է։
— Կուզնեցով Բ. Գ., Այնշտայն, Կյանք, Մահ, Անմահություն[64]
Aquote2.png


Դոստոևսկու ստեղծագործությունը բարձր է գնահատել Զիգմունդ Ֆրոյդը.

Aquote1.png Նա անվիճելի է՝ որպես գրող, նրա տեղը Շեքսպիրի կողքին է։ «Կարամազով եղբայրները» երբևէ գրված վեպերից մեծագույնն է, իսկ «Մեծ ինկվիզիտորի մասին առասպելը» համաշխարհային գրականության մեծագույն նվաճումներից է, որն անհնար է գերագնահատել։
— Զիգմունդ Ֆրոյդ, Դոստոևսկին և հայրասպանությունը, 1928[65]
Aquote2.png


Դոստոևսկին մշակույթում[խմբագրել]

Դոստոևշչինան գրականության մեջ[խմբագրել]

Ռուսաստանի բանկի հուշադրամը՝ նվիրված Դոստոևսկու 175-ամյակին. 2 ռուբլի, արծաթ, 1996 թվական

Ֆեոդոր Դոստոևսկու անվան հետ է կապված 19-20-րդ դարերի սահմանագծում ձևավորված դոստոևշչինա հասկացությունը, որն ունի երկու իմաստ. ա) Դոստոևսկու գրելաձևի հոգեբանական վերլուծություն, բ) գրողի ստեղծագործությունների հերոսներին բնորոշ «հոգեկան անհավասարակշռություն, սուր և հակասական հոգեկան ապրումներ»:

Դոստոևսկին և երաժշտությունը[խմբագրել]

Հակիրճ թվարկմամբ ներկայացված են առավել նշանակալից ստեղծագործությունները. երաժշտական երկերի ստեղծման վրա Դոստոևսկու արվեստի ազդեցությունն առավել հանգամանալից ներկայացված է Աբրամ Գոզենպուդի «Դոստոևսկին և երաժշտությունը» մենագրության մեջ[66]:

  • «Տոնածառ» օպերան. Դոստոևսկու ստեղծագործությունների թեմաներով ստեղծված առաջին երաժշտական երկը 1900 թվականին գրված ռուս երգահան Վլադիմիր Ռեբիկովի՝ մեկ գործողությամբ, 3 պատկերով «Տոնածառ» օպերան է (Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» հեքիաթի և Դոստոևսկու «Տղան տոնածառի Քրիստոսի մոտ» պատմվածքի հիման վրա): Առաջին բեմադրությունները՝ 1903 թվականի հոկտեմբերի 30-ին, անտերպրիզը՝ Մ. Ե. Մեդվեդևի, «Ակվարիում» թատրոն, Մոսկվա, 1905, Խարկով, 1906, Պրահա:
  • «Խաղամոլը» օպերան. աշխարհահռչակ ռուս երգահան Սերգեյ Պրոկոֆևն ավարտեց Դոստոևսկու համանուն վեպի հիման վրա դրված ստեղծագործության առաջին տարբերակը 1916 թվականին: Վերամշակումից հետո 2-րդ տարբերակի առաջին բեմադրությունը ներկայացվեց 1929 թվականին Բրյուսելում, ֆրասերեն (Le Joueur, 1927): Մոսկվայում օպերայի շնորհանդեսը կայացավ 1974 թվականին:
  • «Մեռյալ տնից» օպերան (Z mrtvého domu). Դոստոևսկու «Գրառումներ մեռյալ տնից» վեպի հիման վրա գրված լեհ երգահան Լեոշ Յանաչեկի վերջին օպերան՝ սեփական լիբրետոյով: Առաջին ներկայացումը տեղի ունեցավ հետմահու՝ 1930 թվականին, Բենոյի ազգային թատրոնում: Դա Դոստոևսկու ստեղծագործության լավագույն մարմնացումներից մեկն էր, այնպես, ինչպես Սերգեյ Պրոկոֆևի «Խաղամոլը» օպերան:
  • Մեծ ինկվիզիտորը օրատորիան (Der Großinquisitor) բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար՝ ստեղծված 1942 թվականին, գերմանացի երգահան Բորիս Բլախերի կողմից:
  • «Ռասկոլնիկով» օպերան (Raskolnikoff). Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի հիման վրա շվեյցարացի երգահան Հենրիխ Զուտերմայստերը գրեց 2 գործողությամբ օպերա՝ Պետեր Զուտերմայստերի գերմաներեն լիբրետոյով: Շնորհանդեսը կայացավ 1948 թվականի հոկտեմբերի 14-ին Ստոկհոլմի Թագավորական օպերայում: Երգահանը բեմի վրա մարմնավորել էր Ռասկոլնիկովի անձի երկատումը՝ հերոսին ներկայացնելով տենորի պարտիայով: Ռասկոլնիկովի երկրորդ «եսը» կատարվում էր բարիտոնով:

Դոստոևշչինան գրականության մեջ[խմբագրել]

Գրականագետ Ալեքսանդր Դոլինինը դիտարկել է դոստոևշչինայի երևույթը «Նաբոկովը, Դոստոևսկին և դոստոևշչինան» հոդվածում, մասնավորապես, Վլադիմիր Նաբոկովի «Հուսահատություն» վեպի առիթով:

Դոստոևսկու ազդեցությունը պարզորոշ կերպով զգացվում է 20-րդ դարի 20-ական թվականների խորհրդային արձակում՝ Լեոնիդ Լեոնովի «Գողը» վեպում, Իլյա Էրենբուրգի գրքերում, Բորիս Պիլնյակի «Մերկ տարին» վեպում, Անդրեյ Սոբոլի «Պեպենոտ մարդու հուշերը» հուշագրության մեջ, Միխաիլ Կոզակովի «Քաղքենի Ադամեյկոն» վիպակում և այլն: «Կարամազով եղբայրների» մասին 1926 թվականի զեկույցում Նաբոկովը քննարկել է «խորհրդային գրականության ոչնչության պատճառները», գտել «գռեհկացված Դոստոևսկու» հետքեր և Դոստոևսկու ոճով՝ մեծ «սլավոնական հոգու» գաղափարներ Ֆեոդոր Գլադկովի, Լիդիա Սեյֆուլինայի, Բ. Ա. Պիլնյակի, Լ. Մ. Լեոնովի և Միխայիլ Զոշչենկոյի մոտ: Ինչպես այդ զեկույցում, այնպես էլ «Հուսահատություն» վեպում «բանավեճն ուղղված է ո՛չ դոստոևշչինային»: Ա. Ա. Դոլինինը թվարկում է Նաբոկովի կողմից ծաղրապատճենված «դոստոևշչինայի» օրինակներ՝ Վալերի Բրյուսովի նովելները, Լեոնիդ Անդրեևի «Միտք» պատմվածքը, Բորիս Սավինկովի «Նժույգը», Ա. Բելովի պանդոկային տեսարանները «Պետերբուրգում» և նրա իսկ՝ «Տարօրինակ մարդու նոթերը», Ա. Ն. Տոլստոյի հակաէմիգրանտական «Մահճակալի տակից գտնված ձեռագիրը» պատմվածքը, 1920-ական թվականների խորհրդային արձակագիրների մի շարք ստեղծագործություններ: Դոլինինի կարծիքով, Նաբոկովի համար որպես ժամանակակից «դոստոևշչինայի» ծաղրապատճենման հիմնական մոդել է ծառայել Ի. Գ. Էրենբուրգի «Ամառ» վիպակը[67]:

Դոստոևսկին թատրոնում[խմբագրել]

Ֆ. Մ. Դոստոևսկու ստեղծագործությունների բեմադրությունները և դրանց վերաբերյալ արձագանքներն ընդգրկված են դոստոևագետ Սերգեյ Բելովի «Դոստոևսկին և թատրոնը, 1846–1977» բիբլիոգրաֆիական ուղեցույցում (1980)[68]:

Ֆիլմեր Դոստոևսկու մասին[խմբագրել]

Դոստոևսկու կերպարն օգտագործվել է նաև «Սոֆյա Կովալևսկայա» (Ալեքսանդր Ֆիլիպենկո), «Չոկան Վալիխանով» (Յուրի Օռլով) կենսագրական ֆիլմերում (1985) և «Պրոնայք երդվյալներ» (Օլեգ Վլասով) սերիալում (2005):


Ստեղծագործությունները[խմբագրել]

Վեպեր[խմբագրել]

Վիպակներ և պատմվածքներ[խմբագրել]

  • 1846 - Երկվորյակը (Двойник)
  • 1846 - Ինչքան վտանգավոր է տրվել փառասիրական երազներին (Как опасно предаваться честолюбивым снам)
  • 1846 - Պարոն Պրոխարչինը (Господин Прохарчин)
  • 1847 - Տանտիրուհին (Хозяйка)
  • 1848 - Պոլզունկովը (Ползунков)
  • 1848 - Թույլ սիրտը (Слабое сердце)
  • 1848 - Նետոչկա Նեզվանովա (Неточка Незванова)
  • 1848 - Սպիտակ գիշերներ (Белые ночи)
  • 1849 - Փոքրիկ հերոսը (Маленький герой)
  • 1859 - Քեռու երազը (Дядюшкин сон)
  • 1859 - Ստեպանչիկովո գյուղը և նրա բնակիչները (Село Степанчиково и его обитатели)
  • 1860 - Ուրիշի կինը ու ամուսինը մահճակալի տակ (Чужая жена и муж под кроватью)
  • 1860 - Նոթեր Մեռյալ տնից (Записки из Мёртвого дома)
  • 1862 - Ձմեռային ակնարկներ ամառային տպավորությունների մասին (Зимние заметки о летних впечатлениях)
  • 1864 - Նոթեր ընդհատակից (Записки из подполья)
  • 1864 - Տհաճ անեկդոտ (Скверный анекдот)
  • 1865 - Կոկորդիլոս (Крокодил)
  • 1869 - Հավերժ ամուսին (Вечный муж)
  • 1876 - Հեզաբարո կինը (Кроткая)
  • 1877 - Ծիծաղելի մարդու երազը (Сон смешного человека)
  • 1848 - Ազնիվ գողը (Честный вор)
  • 1848 - Տոնածառն ու հարսանիքը (Ёлка и свадьба)

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Record #118527053 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. Encyclopædia Britannica, Inc. Fyodor Dostoyevsky
  3. The 100 greatest novels of all time: The list 29. The Brothers Karamazov Fyodor Dostoevsky
  4. 4,0 4,1 4,2 Сараскина, 2011
  5. 5,0 5,1 ЭСБЕ, Достоевский Федор Михайлович
  6. Большая советская энциклопедия, том 23, 1931. Луначарский А. В. Достоевский Федор Михайлович. Часть 2. Миросозерцание и творчество Достоевского
  7. История Зарайского района // Официальный сайт Зарайского муниципального района
  8. 8,0 8,1 8,2 «11 ноября»։ День в истории։ РИА Новости։ 2008-11-11։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ http://www.webcitation.org/68fVS5ok4։ Վերցված է 2012 թ․ մայիսի 8։ 
  9. Достоевский Ф. М. Полное собрание сочинений. В 30 тт. — Л.: Наука, 1976. — Т. 14. — С. 264.
  10. 10,0 10,1 10,2 Гроссман Л. П., 1962
  11. Достоевский А. М., 1930, p. 108–109
  12. Достоевская Л. Ф., 1922, p. 16
  13. 13,0 13,1 13,2 Наседкин, 2003
  14. 14,0 14,1 Larousse. Fedor Mikhaïlovitch Dostoïevski La mort du père
  15. Достоевская Л. Ф., 1922, p. 17
  16. Григорович Д. В. Литературные воспоминания. М.: Художественная литература, 1987. Глава VII
  17. З. Фрейд Достоевский и отцеубийство // Классический психоанализ и художественная литература / сост. В. М. Лейбин. — СПб.: Питер, 2002. — С. 70—88.
  18. Frank, Joseph Dostoevsky: A Writer in His Time. — Princeton University Press, 2009. — С. 45. — 984 с. — ISBN 9781400833412
  19. Федоров, Г. А. К биографии Ф. М. Достоевского: Домыслы и логика фактов. Литературная газета. 1975. 18 июня. № 25
  20. Фёдоров, Г. А. «Помещик. Отца убили ...», или История одной судьбы / Г. А. Фёдоров; вступ. ст. С. Г. Бочарова // Новый мир. – 1988. – No 10. – С. 219 – 238
  21. Семёнов-Тян-Шанский П. П., Мемуары. Пг., 1917. T. 1. Детство и юность (1827—1855). С. 194—215
  22. Гроссман Л. Бальзак в переводе Достоевского — М.: Евгения Гранде; Оноре де Бальзак, 2012. — 272 с. — ISBN 978-5-389-03515-7 (статья в приложении, С. 227)
  23. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named Memoirs_on_Belinsky_VII
  24. Майков В. Н. Статья «Нечто о русской литературе в 1846 г.» Отечественные записки. 1847. № 1. Отд. V. С. 3–4)
  25. Журнал «Наше наследие» № 75-76, 2005 Владимир Енишерлов. «Жизнь без начала и конца»: За строками «Возмездия» (О семьях Бекетовых, Кублицких-Пиоттух и Блоков)
  26. Золотусский И. Струна в тумане // Литература : журнал. — Издательский дом «Первое сентября», 2001. — В. 45.
  27. Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества Спешнев, Николай Александрович
  28. Токаржевский С. Семь лет каторги / Отрывки и излож. В. Храневича // Русская старина. — 1910. — Т. 141. — № 2. — С. 367—376.;
    Токаржевский С. Ф. М. Достоевский по воспоминаниям ссыльного поляка // Там же. — № 3. — С. 605—621.
  29. Записки из мёртвого дома (Достоевский), Часть 2, Глава 10, Достоевский Ф. М., «Записки из мёртвого дома» Часть 2, гл. 10
  30. «Литературно-мемориальный дом-музей Ф. М. Достоевского»։ SemeyNet — Семипалатинск։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ http://www.webcitation.org/68fVWSkYt։ Վերցված է 2012 թ․ մայիսի 8։ 
  31. 31,0 31,1 Павел Косенко Иртыш и Нева. — Алма-Ата: Жазушы, 1971. — С. 31-44, 82.
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 А. Труайя, 2005
  33. Достоевский Ф. М. На европейские события в 1854 году // Полное собрание сочинений. — Т. 2.
  34. Ф. М. Достоевский и М. Д. Исаева
  35. Чулков Г. И. Достоевский и судьба России. Статья была опубликована под псевдонимом «Борис Кремнев» в литературном альманахе «Огни». М, 1918. С. 133–148
  36. («В центре Вильнюса открыли памятную доску Фёдору Достоевскому»։ Газета.Ru։ 2006։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ http://www.webcitation.org/68fVY6jT6։ Վերցված է 2012 թ․ մայիսի 8։ )
  37. 37,0 37,1 37,2 Достоевская Ан. Гр., 1987
  38. Дневник писателя. 1880 год (Достоевский), ГЛАВА ВТОРАЯ, Достоевский Ф. М., Пушкин (Очерк)
  39. «История»։ Официальный сайт Зарайского муниципального района։ 2007-03-06։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ http://www.webcitation.org/68fVfvVNf։ Վերցված է 2012 թ․ մայիսի 8։ 
  40. Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества Карепина Варвара Михайловна
  41. Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества Иванова Вера Михайловна
  42. Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества Достоевский Николай Михайлович
  43. Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества Голеновская Александра Михайловна
  44. Миллер О. Ф. Материалы для жизнеописания Ф.М. Достоевского // Биография, письма и заметки из записной книжки Ф.М. Достоевского (там же: Страхов Н. Н. Воспоминания о Ф. М. Достоевском (Биография) // Достоевский Ф. М. Полн. собр. соч. Т. 1. СПб., 1883. Типография A.C. Суворина, 1883. С. 3–176
  45. Достоевский А. М., 1930, p. 93–94
  46. Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества Достоевский Андрей Михайлович
  47. Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества Достоевская (урожд. Сниткина) Анна Григорьевна
  48. Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества Исаев Павел Александрович
  49. Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества Достоевский Федор Федорович
  50. Потомки Федора Михайловича Достоевского
  51. Ноговицын О. М. Поэтика русской прозы : Метафизическое исследование. — СПб.: Высш. религиоз.- философ. шк., 1994. — 161 с. — 500 экз. — ISBN 5-900291-11-1
  52. Бражников И. (2004-01-14)։ «Достоевский Фёдор Михайлович (1821—1881)»։ Правая.ru : Вестник чёрной модернизации։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ http://www.webcitation.org/68fVgiYij։ Վերցված է 2012 թ․ մայիսի 8։ 
  53. Достоевский Ф. М. Дневник писателя. — 1873.
  54. Достоевский Ф. М. Книга I // Полное собрание сочинений в тридцати томах. / Н. Ф. Буданова, Г. М. Фридлендер, И. Д. Якубович. — Академия наук СССР. — Л.: Наука, 1988. — Т. 30. — С. 263. — 456 с. — 54 500 экз.
  55. Ֆ. Մ. Դոստոևսկի, Երկերի լիակատար ժողովածու երեսուն հատորով, հատոր 30, գիրք 1-ին, էջ 8, Գ., Գիտություն, 1988
  56. Гроссман Л. Исповедь одного еврея. — М.: Деконт+; Подкова, 1999. — 192 с. — ISBN 5-89535-013-5 (հոդված «Достоевский и иудаизм» — в приложении, С. 175)
  57. Туровская М. Еврей и Достоевский // Зарубежные записки. — 2006. — № 7.
  58. Наседкин Н. Минус Достоевского (Ф. М. Достоевский и «еврейский вопрос»)
  59. Михайловский Н. К. Аверин Б. «Социологическая критика Н. К. Михайловского» // Литературная критика: статьи о русской литературе XIX — начала XX века. — Л.: Художественная литература, 1989. — С. 22—23. — 608 с. — (Русская литературная критика). — 25 000 экз.
  60. Михайловский Н. К. Бялый Г. А. «Н. К. Михайловский — литературный критик» // Литературно-критические статьи.. — М.: Гослитиздат, 1957. — С. 28 — 29. — 664 с. — (Русская критика). — 10 000 экз.
  61. Walter Arnold Kaufmann. Existentialism from Dostoevsky to Sartre. New York, Meridian Books, 1956. p. 12 ISBN: 0452009308 9780452009301
  62. Տես Ребель Г. Проблемы изучения Достоевского // Вопросы литературы. — 2010. — № 3.
  63. Кузнецов Б. Г. Эйнштейн. Жизнь. Смерть. Бессмертие.
  64. Кузнецов Б. Г. Эйнштейн. Жизнь. Смерть. Бессмертие.
  65. Зигмунд Фрейд Достоевский и отцеубийство. — 1928.
  66. Гозенпуд А. А. Достоевский и музыка. — Л.: Музыка, 1971. — С. 150–169. — 175 с.
  67. Долинин, Александр Алексеевич․ Набоков, Достоевский и достоевщина // Старое литературное обозрение : журнал. — 2001. — № № 1 (277).
  68. Белов С. В. Достоевский и театр, 1846–1977 : библиогр. указ.. — Л., 1980. — 179 с.
  69. Ոճիր և պատիժ = Преступление и наказание : Վեպ / Ֆ. Դոստոևսկի ; Թարգմ.՝ Հ. Մազմանյան; Խմբ.՝ Գ. Խաչատրյան; Վերջաբ.՝ Լ. Մկրտչյան. - Երևան : Սովետական գրող, 1980. - 704 էջ
  70. թարգմանիչ՝ Պողոս Մակինցյան: Ընդգրկված է․ «Ֆ․ Մ․ Դոստոյեվսկի, Յերկերի ժողովածու, Առաջին հատոր» (Ընդգրկված են «Խեղճ մարդիկ», «Սպիտակ գիշերներ», «Գեշ անեկդոտ», «Խաղամոլը» գործերը)։ Պետական հրատարակչություն, Յերեվան, 1934։ Պատ․ խմբագիր՝ Յե․ Չարենց, Թարգմանիչներ՝ Շիրվանզադե, Նար-Դոս, Պ․ Մակինցյան, Առաջաբանը՝ Սուրխաթի, Շապիկը՝ Ս․ Ալաջալյանի
  71. Ապուշը : [Վեպ] / Ֆ.Մ. Դոստոևսկի; Թարգմ.՝ Ա.Ղ. Վարդապետյան; Խմբ.՝ Դ.Գ. Եսայան. - Երևան : Հայաստան, 1965. - 850 էջ
  72. Դևեր = Бесы: Վեպ / Ֆ․ Դոստոևսկի, Թարգմ․՝ Ա․ Հովհաննիսյան, ― Եր․, ՌՀՀ հրատ․, 2005 թ․, 966 էջ։
  73. Դեռահասը = Подросток։ Վեպ/ Ֆ․ Դոստոևսկի, Թարգմ․՝ Լ․ Տեր-Մինասյան, Ալ․ Մեխակյան, ― Եր․, ՌՀՀ հրատ․, 2003 թ․, 634 էջ։
  74. Կարամազով եղբայրներ : Վեպ / Ֆ. Դոստոևսկի; Թարգմ.՝ Կ. Սուրենյան; Խմբ.՝ Է. Մասումյան. - Երևան : Սովետական գրող, 1983. - 2 գ. ; 21 սմ. - (Ռուս դասականների գրադարան) - Գիրք 1 (1983, 464 էջ) - Գիրք 2 (1984, 636 էջ)

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են