Ժասմեն Մսրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժասմեն Մսրյան
Ժասմեն Մսրյան.jpg
Ծնվել էհունիսի 3, 1932(1932-06-03)
ԾննդավայրՎլադիկավկազ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 21, 2008(2008-06-21) (76 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Ժասմեն Իվանի Մսրյան (հունիսի 3, 1932(1932-06-03), Վլադիկավկազ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 2008(2008-06-21), Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի քույրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժասմեն Մսրյանը ծնվել է Օրջոնիկիձեում (այժմ՝ Վլադիկավկազ), դերասանի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ալավերդու ռուսական դպրոցում։ 1955 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Արմեն Գուլակյանի արվեստանոց)։ Ուսումն ավարտելուց հետո, աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, ապա՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոններում` որպես դերասանուհի: 1968 թվականից աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում[1][2][3]:

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կախարդուհի` «Ծուռ հայելիների թագավորությունը»
  • Հերդա՝ «Ձյունե թագուհին»
  • Տրավեստի՝ «Սուր և սամ»
  • Նատո՝ «Քանդած օջախ»
  • Մայր՝ «Անուշ»
  • Եվփիմե՝ «Սեր և ծիծաղ»
  • Ռոզալի՝ «Ֆիլումենա Մարտուրանո»
  • Իշխանուհի՝ «Ռիչարդ Երրորդ»
  • Արուս՝ «Աշնան արև» (1982, ՀԽՍՀ Պետական մրցանակ)

Ֆիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժասմեն Մսրյանի կենսագրությունը AV Production կայքում
  2. Մսրյանի մասին kino-teatr.ru կայքում
  3. Հայուհիներ. հանրագիտարան 2 հատորով. Եր.: Ամարաս, 2011, Հ II/ էջ 136 ISBN 978-99930-1-133-0