Երևանի պատվավոր քաղաքացի
Երևանի պատվավոր քաղաքացի, պատվավոր կոչում է՝ նախատեսված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
Շնորհման կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը կարող են արժանանալ, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, գույքային և այլ դրությունից, այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա անբասիր աշխատանքով և (կամ) բացառիկ մեծ վաստակով նպաստել են Երևանի քաղաքաշինությանը և բարգավաճմանը, ակնառու ներդրում ունեն Երևանի տնտեսական, մշակութային զարգացման, Երևանի և այլ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման գործում, իրենց կյանքում ու անցած ուղով նպաստել են ժողովուրդների բարեկամությունը և խաղաղության հաստատմանը, անուրանալի ավանդ ունեն մշակույթի, արվեստի, գրականության կամ գիտության զարգացման բնագավառում[1]։
Երևանի պատվավոր քաղաքացուն, հանդիսավոր պայմաններում հանձնվում է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու վերաբերյալ քաղաքապետի որոշումը, Երևանի զինանշանն ու պատվավոր քաղաքացու կոչումը պատկերող մեդալ և Երևանի պատվավոր քաղաքացու վկայական։
Երևանի պատվավոր քաղաքացու անունը գրանցվում է Երևանի քաղաքապետարանում պահվող, Երևանի պատվավոր քաղաքացիների հաշվառման հատուկ գրքում և միաժամանակ համապատասխան գրառում է կատարվում Երևանի պատվավոր քաղաքացիներին նվիրված հուշաքարի վրա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի պատվավոր քաղաքացիների ցանկ